Օրվա լրահոսը

«Հանուն Արցախիս ազատագրման էր ուխտս»

Ասում է Արարատի գագաթ հասած Արփինեն Հարցազրույցը Արարատի գագաթ հասած, Հայաստանի ու Արցախի դրոշները բիբլիական գագաթին ծածանած, մասնագիտությամբ մաթեմատիկոս, ռիսկերի կառավարիչ, այժմ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում որպես բիզնես վերլուծաբան աշխատող, լեռների, հատկապես՝ Հայաստանի, հայկական մշակույթի եւ արվեստի հավերժ սիրահար՝ Արփինե Ղազարյանի հետ է: – Լեռնագնացությունը դա հոբբի՞ է, մոլո՞ւցք, նախասիրությո՞ւն, կենսակե՞րպ, ի՞նչ է այն շատ կոնկրետ

Ամերիկայի հայտնաբերման ճանապարհին

Սկիզբը՝ այստեղ: 21. Ավտոգործարանից Բեւեռլի Հիլզ պատկերասրահ Նկարիչ Կամո Մկրտչյանի հետ փնտրում ենք Վահե Կարապետյանի ավտոմեքենաների արտադրության գործարանը: Ընդարձակ արտադրամասում բեռնատարների վրա փակ թափքով մեքենաներ էին հավաքում, դրանք հարմարեցնում ստացված պատվերներին: 2020 թ. Վահեն որոշեց գալ Հայաստան եւ «Երազ» գործարանը հարմարեցնել հենց այս արտադրությանը: ԿԱՄԱԶ տիպի 40 բեռնատար ձեռք բերելով սկսեց աշխատանքները, սակայն բռնկված հայ-ադրբեջանական

Գառնի գյուղի բնակիչ ամուսինները ապօրինի ձեռք են բերել և պատրաստել առանձնապես խոշոր չափերի հասնող տարբեր տեսակի թմրամիջոցներ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է խմբի կազմում առանձնապես խոշոր չափի՝ 66,91 գրամ քաշով «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի, 9.23 գրամ «Մարիխուանայի» ապօրինի շրջանառության, ինչպես նաև կանեփի մեծաքանակ բույսեր աճեցնելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները պարզել են, որ Գառնի գյուղի բնակիչ ամուսինները ապօրինի ձեռք

Անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել նաև կոռուպցիոն հանցագործությունների ցանկը, այն պետք է վերանայվի․ Կարեն Զադոյան

Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակում ազդարարման համակարգի կատարելագործմանն ուղղված փորձագիտական քննարկում է կազմակերպել։ Պետական մարմինների, միջազգային և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և փորձագիտական հանրության մասնակցությամբ քննարկվել են ազդարարման ինստիտուտի վերաբերյալ առկա կառուցակարգերը, դրանց շրջանակներում առաջացած, ինչպես նաև առաջացման ռիսկ ենթադրող հնարավոր իրավական և գործնական խնդիրները: ԻՀԱ նախագահն

Մոսկվա-Բաքու ջղաձիգ հակազդեցություն

Հայաստան-Արեւմուտք հարաբերությունները որակվեցին որպես` «Ադրբեջանի կայունությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներ» Բրյուսելում ապրիլի 5-ին հանդիպելու են Հայաստանի վարչապետը, Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանի ղեկավարի հանդիպման օրակարգի մասին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր ընդհանուր տեղեկություններ հայտնել։ Նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները։ Գրիգորյանը նաեւ կարծիք էր

Երբ խաբեությունը բացահայտվում է (Համացանցային (Internet) խարդավանքներ)

Փայլակը համակարգչի դիմաց նստած, ուշադրությամբ կարդում էր իր էլեկտրոնային փոստին եկած այդ օրվա բազմաթիվ նամակների վերնագրերը: Եթե դրանց վերնագրերը կասկածելի կամ անհասկանալի բովանդակության էին լինում, ապա նա անմիջապես կամ մի քանի նախադասություն կարդալուց հետո էր ջնջում, որոնցից շատերը այսպես կոչված աղբ (spam) էին հիշեցնում, որոնք չգիտես, թե ինչու առատորեն թափանցում էին մուտքի արկղ (Inbox), իսկ

Պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը՝ Ռուբեն Վարդանյանի գործունեության կարևոր ուղղություններից

Ռուբեն Վարդանյանի գործունեության կարևոր ուղղություններից մեկը միշտ եղել է պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը: Ընդ որում՝  նա ոչ միայն Հայաստանում ու Արցախում է վերականգնել ու վերակառուցել պատմամշակութային հուշարձանները, այլև մեր հայրենիքի սահմաններից դուրս: Քչերը գիտեն, որ նրա նախաձեռնությամբ ու աջակցությամբ են վերականգնվել Թբիլիսիի Սուրբ Գեւորգ տաճարը (13-րդ դար), Սինգապուրի  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (19-րդ դար),

ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանին ու Սեդա Սաֆարյանին հեռացրել են Մարտի 1-ի գործի քննությունից․ «Հրապարակ»

Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներին վերաբերող Մարտի 1-ի քրեական գործին իշխանությունները կրկին ցանկանում են ընթացք տալ։ Այս գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ 1998 թվականին ուժի մեջ մտած Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասի եւ նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4-րդ եւ 5-րդ մասերի, ինչպես նաեւ 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում

Ջնջել անցյալի ձեռքբերումները, մոռացնել ժամանակի ընթացքում ձևավորված արժեհամակարգը, մերժել նախկին արդյունքները և ամեն ինչ սկսել զրոյական կետից․ «Փաստ»

Որևէ անգամ հանրությունը լսե՞լ է, որ իշխանությունների մտքով հանկարծ անցնի նոր կրթական ու մշակութային կենտրոններ բացել, որոնք իրենց առաջ հանրային պահանջների բավարարման հետ կապված կարևոր խնդիրներ կարող են դնել։ Ուղղակի բացառված է, որ իշխանությունները նման քայլի գնան, ու դա ցույց է տալիս նրանց անցած ողջ հետագիծը։ Մյուս կողմից էլ՝ հարց է ծագում, թե, օրինակ՝ ի՞նչով

Ադրբեջանը չի հարձակվի, որովհետև մենք «թղթե շերեփ» ունենք․ «ՉԻ»

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարել է, թե «խոսակցությունները առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին չափազանցված են», որովհետև այդպիսի հարձակումը կընկալվի որպես Պրահայում ստորագրված համաձայնագրի խախտում, և Ադրբեջանը կհայտնվի պատժամիջոցների տակ։ ՉԻ. Այսինքն՝ Ադրբեջանը չի հարձակվի, որովհետև կա Պրահայում ստորագրված համաձայնագիր, պարզ ասած՝ մենք «թղթե շերեփ» ունենք։ Բայց հլը մի րոպե։ Պրահայում համաձայնագիր ստորագրելուց հետո Ադրբեջանը

Արամ Օրբելյան. Այս ամբողջ խաբկանքը սահմանազատման անվան տակ անելու իմաստն այն է, որ անունը դնեն՝ դա մերը չի էլ եղել. «Հրապարակ»

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության կառավարիչ գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ եւ իրավագիտության թեկնածու Արամ Օրբելյանի հետ զրուցել ենք սահմանագծման եւ սահմանազատման անվան տակ Տավուշում իրականացվող գործընթացի մասին։ Պետությունների միջեւ սահմանները, ընդհանրապես, որոշվում են սահմանագծման եւ սահմանազատման՝ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի երկու առաձին գործընթացի արդյունքում։ Առաջին փուլը քարտեզների, տեղանքում նշագրումների ու տեղորոշումների հետ կապ չունի, դա սկզբունքների ու

Առաջարկվում է արգելք տարածել նաև թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա․ «Փաստ»

Առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասով սահմանված մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարման արգելքը տարածել նաև թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի ու ոչ պարենային ապրանքների ու աղբի համար նախատեսված՝ երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների), ինչպես նաև

Նիկոլականությամբ եւ հականիկոլականությամբ փորձություններին չես դիմանա

Ինչո՞ւ է Փաշինյանը շարունակում իշխել՝ ի հեճուկս սարսափելի աղետների, որոնք բերել է ազգի եւ պետության գլխին: Այդ հարցն ունի բազմաթիվ պատասխաններ:  Որովհետեւ նրան աջակցում են Ռուսաստանն ու Արեւմուտքը: Որովհետեւ Հայաստանի քաղաքացիներից շատերը կարծում են, որ ոչ մի սարսափելի աղետ չկա: Կամ՝ որ աղետ կա, բայց այն «նախկիններն» են բերել: Կամ՝ որ իրավիճակն աղետալի է, բայց

Եթե Շահրամանյանին ազգային անվտանգության սպառնալիք են համարում, բա պատկերացրեք, Արցախի նախկին ղեկավարներին ու ՊՆ հրամանատարներին․ «ՉԻ»

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանն անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի հնարավորություններ կան ադրբեջանական բանտում ապօրինի պահվող հայ գերիներին վերադարձնելու առումով, ասել է. «Դժվար է միջազգային կառույցներին համոզել միջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ, այն պարագայում, երբ այդ ջանքերին չի աջակցում Հայաստանը»: ՉԻ.- Մեզ մեկ-մեկ թվում է, որ Հայաստանի իշխանությունները մտքում ասում են. արա,

Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվել է խավարման կարգ

Սուրբ Գայանե վանքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանության հետ մասնակցել է խավարման կարգի և հսկման արարողության։ Այս արարողությունը Ավագ հինգշաբթի կատարվում է Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում։ Օրվա ավարտին հիշատակվել է Քրիստոսի մատնությունը: Ավարտվել է վերջին ընթրիքը, հաստատվել է հաղորդության խորհուրդը, հնչել են Քրիստոսի վերջին պատգամները:   Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

«Ես գիտեմ, որ նրանք ցանկացել են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաշինյանը կարող էր նրանց հետ հանդիպել՝ թեկուզ գաղտնի». Լևոն Զուրաբյան. «Ա1+»

«Ես գիտեմ, որ նրանք ցանկացել են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաշինյանը կարող էր նրանց հետ հանդիպել՝ թեկուզ գաղտնի։ Եվ նրանց փոխանցել, խորհուրդ տար, որ ավելի զգույշ արտահայտվեն։ Խոսել այն մասին, թե ինչ ֆորմալ ձև ստանա այդ կազմակերպությունը։ Բայց նրանց ղարաբաղյան ղեկավարությունը պետք է որպես թիրախ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով

Դատարանն անվավեր է ճանաչել Թումանյանի թանգարանի տնօրենին աշխատանքից ազատելու՝ ԿԳՄՍ նախարարի հրամանը

Երևանի առաջին ատյանի դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի որոշումը, որով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ազատվել էր աշխատանքից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Անի Եղիազարյանը՝ հրապարակելով դատարանի որոշումը։   «…Ամեն բանին վերջ կա, իսկ արդարությունն ու անմեղությունը միշտ հաղթանակել են աշխարհքում ու պիտի հաղթանակեն:

ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը

Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ընտրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանին։ Դատական իշխանության անունից շնորհավորում ենք պարոն Խաչատուրյանին և մաղթում հաջողություն Ազգային ժողովի ընտրության փուլում։   Դատական իշխանություն

Երևանում կհիմնվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա. Տիգրան Ավինյան

Սիրելի՛ երևանցիներ, Ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ Երևանում կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա, որն իր տեսակով կլինի Հայաստանում առաջինն ու միակը: Ակադեմիան կգործի նախկին «Կանազ» մշակույթի տան շենքում: Նորագույն տեխնիկական միջոցներով ու ենթակառուցվածքներով հագեցած, ժամանակակից ու միջազգային պահանջներին համապատասխան կրթամշակութային նոր հաստատությունը, վստահաբար, ակտիվ դերակատարություն է ստանձնելու մեր համայնքի և մեր պատանիների մշակութային կրթության և

Պապոյանն ընդգծել է տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևորությունը և համագործակցության խորացումը Կորեայի հետ

«Մարտի 28-ին ընդունել եմ Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվեցին համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ թափոնների կառավարման, պլաստիկի վերամշակման, քամու, արևային էներգիայի արտադրության և կանաչ տնտեսության ուղղությամբ։ Ներկայացրել եմ  Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու ոլորտում իրականացվող բարեփոխումները, տնտեսության ոլորտում կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով

«Հիմնական պատճառը, որ կլիմայական օրակարգը մնում է արդիական, հասարակության պահանջն է». ՌԴ տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ

ՌԴ տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Իլյա Թորոսովը դասախոսություն կարդաց հայ ուսանողների համար

Ես երկու անգամ ընթերցել եմ այդ որոշումը, փորձել եմ լիարժեքորեն ընկալել, թե ինչ որոշում է, դեռեւս ինձ համար որոշակի հարցեր բաց են. Պապոյան

Պլանավորում եմ այդ հարցերի հետ կապված մոտ օրերս ԲԴԽ որեւէ անդամի հետ քննարկում ունենալ, որ ամբողջ նորմերը բացահայտվեն. Պապոյան

Լոնդոնում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ՄԹ համագործակցությանն առնչվող հարցեր

Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն համագործակցության շրջանակում մարտի 28-29-ը Լոնդոնում տեղի են ունեցել կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող քննարկումներ: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել հանդիպում ՄԹ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ` ՄԹ պաշտպանության նախարարության անվտանգության քաղաքականության գլխավոր տնօրեն Փոլ Ուայաթի և պաշտպանության ապահովման տնօրեն Գայ Լեսթերի

Ժակլինյան վառ Գյումրին ու աչքերով խոսող հերոսները՝ Կումայրի արգելոց-թանգարանի ցուցասրահում

Գյումրու Կումայրի արգելոց- թանգարանի ցուցասրահում մի քանի օր է ներկայացված է՝ Սերգեյ Մերկուրովի անվան հարյուրամյա նկարչական դպրոցի տնօրեն Ժակլինա Սարգսյանի արվեստը՝ հարազատ քաղաքի գունեղ պատկերներով, գյումրեցիների ու շուշեցիների, ինչպես նաև Շառլ Ազնավուրի ու Փարաջանովի կոլորիտային դեմքերով։ Ցուցահանդեսը նաև անդրադարձ է Շառլ Ազնավուրի ու Փարաջանովի 100-ամյա հոբելյանին։ Եռանկարներից բաղկացած փարջանովյան շարքում նաև տեղ է գտել նրա

«Մենք երգերին նոր շունչ ենք տալիս»․ Արթուր Բաղրյան

Արթուր Բաղրյանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմի հետևանքով է Արցախից բռնի տեղահանվել։ Սեպտեմբերի 28-ին Հայաստան է տեղափոխվել, որից հետո՝ Ռուսաստանի Դաշնություն։ Կարճ ժամանակ անց վերադարձել է հայրենիք և «NovaBand Artsakh»-ի առաջարկով նորից միացել խմբին և շարունակել զբաղվել սիրելի աշխատանքով։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ տանն էր, երբ առաջին արկը պայթեց իրենց տան մոտ։ Այդ

«Եթե ճնշումներ լինեն, օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածե’ք». Դատավոր

Գագիկ Հարությունյանը՝ Ծաղկաձորում տուն գնելու մտադրությունների մասին

Կարո՞ղ է Հնդկաստանի հետ ռազմական կապերի խորացումն ավելի պտղաբեր լինել, քան Ֆրանսիայի կամ Հունաստանի

Խորանում են Հայաստանի հարաբերությունները մի շարք գործընկերների հետ, օրինակ՝ Ֆրանսիայի, Հունաստանի և Հնդկաստանի։ Նախորդ հրապարակումներում անդրադարձել ենք Ֆրանսիա-Ադրբեջան  և Հունաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Իսկ ի՞նչ որակ ունեն Հնդկաստանի և Ադրբեջանի միջև առկա հարաբերությունները, և հնարավո՞ր է, որ Հնդկաստանի հետ Հայաստանի փոխգործակցության հեռանկարներն ավելի շոշափելի են, քան Ֆրանսիայի կամ Հունաստանի հետ։ Ըստ Ադրբեջանի նախագահի և Հնդկաստանի արտաքին գործերի

Մտահոգող շատ հարցեր կան. Արման Թովմասյան

Դատավորները ՝ Վազգեն Ռշտունու որոշման մասին

Դիլիջանում բացվել է «Դուկո» երիտասարդական կենտրոնը

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում այսօր բացվել է «Դուկո» երիտասարդական կենտրոնը, որը նախատեսված էր ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամներ, մարզի երիտասարդական կառույցների, ինչպես նաև այլ համայնքների, միջազգային և

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930