Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան․ «IWF-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի ֆեդերացիայի նկատմամբ»

Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալյանի հետ կապված միջադեպը թուրքական եւ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները հմտորեն օգտագործում են Հայաստանի դեմ հակաքարոզչություն իրականացնելու նպատակով։ Մարզաձեւի եվրոպական ֆեդերացիան արդեն Նազիկ Ավդալյանին տեղափոխել է պահեստային մրցավարների շարք։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Aravot.am-ին ասաց, որ Թուրքիայի ֆեդերացիան համացանցում տարածված

«Պարոն Աբրահամյանին պատկանում են բացառապես այն գույքերը, որոնք իր անվամբ գրանցված են։ Ներկայացված թիվը փուչիկ է»․ փաստաբանը՝ Հովիկ Աբրահամյանից և փոխկապակցված անձանցից անշարժ գույք բռնագանձելու մասին

Հովիկ Աբրահամյանի փաստաբան․ «Մենք բոլորս էլ այդ ինստիտուտին լավ ենք տրամադրված, քանի որ ինքը նորմալ է․ պետություններում, եթե կա ապօրինի գույք, պետք է հետ ստանան։ Բայց նաև այդ հետ ստանալու գործընթացը պետք է լինի իրավական, թե չէ ինքը խնդրահարույց է դառնում»։

Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ է բացել Մաճկալաշենում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ

Հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-19։26֊ն Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ է բացել Մաճկալաշենում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Արցախի ՊՆ

ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցք

ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը 7 ամիս արգելափակված է։ Այցը հնարավորություն է ավելի լավ հասկանալու իրավիճակը տեղում։   ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

«Եթե Արմեն Աշոտյանը կալանավորվեր Ֆրանսիայում կամ Բելգիայում,ամբողջ Եվրամիությունը, ԱՄՆ-ն նրան քաղբանտարկյալի որակումը կտային»․ Արտակ Զաքարյան

«Եթե ՀՀ իշխանություն կոչվածներն Արցախի ինքնորոշման իրավունքն առաջ մղեն՝ որպես բանակցային սկզբունքներից մեկը, պաշտոնական Վաշինգտոնը, պաշտոնական Բրյուսելը եւ պաշտոնական Մոսկվան կկանգնեն ՀՀ իշխանությունների կողքին»։

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել են Բաթումիում

Կարևորվել են ինտենսիվ շփումները, որոնք վկայում են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին

«Ուշադիր լսել եմ Վարդան Օսկանյանի առաջարկությունները, կարծում եմ՝ տրամաբանական են»․ Սերժ Սարգսյան

«Ծանր է վիճակը, դժվարությունները շատ են, բայց չեմ համարում, որ անելանելի իրավիճակ է»։

Դատախազն ԱԺ նախկին նախագահի նկատմամբ սպանության փորձ կատարած Թ.Ա.-ի վերաբերյալ գործն ուղարկել է դատարան

Երևան քաղաքի բնակիչ Թ.Ա.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը 2020 թվականի նոյեմբերի 10-ին դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերի մոտ և դրանց ներսում

«Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, նրան մեկուսացնում են ոչ միայն Արցախի հարցից»․ Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը հավելեց, որ այսպիսով Աշոտյանին ոչ միայն Արցախի հարցից են մեկուսացնում, այլ ընդհանրապես ներքաղաքական իրավիճակից:

Զորակոչիկներին ապօրինի տարկետում տրամադրելու դեպքերով բացահայտվել է հանցավոր խումբ. կալանավորվել է պաշտպանության նախարարության զորակոչային բաժանմունքի պետը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող վարույթի շրջանակներում, ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության հետ համագործակցությամբ, բացահայտվել է պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դիմաց, փաստաթուղթ կեղծելու եղանակով, զորակոչիկներին տարկետում տրամադրելու առերևույթ հանցագործություններ կատարած հանցավոր խումբ։ Քննչական խմբի անդամների և ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության

«Սեփական կաշին փրկելու նպատակով ուրիշներին զրպարտելն անբարոյականություն է»․ Սերժ Սարգսյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

Հարցին, թե այսինքն՝ գործընթացնե՞ր են սպասվում, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Իհարկե, սպասվում են, ո՞նց կարող են գործընթացներ չլինել։

Դեսպան Սեմ Բրաունբեք. «Հայաստանը պետք է դառնա ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակից»

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) քաղաքական օրակարգը ուշադրության է արժանանում Վաշինգտոնում: 2023 թվականի հունիսի 21-ին «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը» թեմայով Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ արված իր հայտարարության մեջ դեսպան (և նախկին սենատոր) Սեմ Բրաունբեքը կրկնել է Ազգային-ժողովրդավարական Բևեռի երկարամյա քաղաքականության գիծը՝ հայտարարելով, որ «Հայաստանին պետք է տրվի ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակցի կարգավիճակ»:

Ալբանիան արգելափակել է հակաադրբեջանական փաստաթուղթը 2022թ. Ֆրանկոֆոնիայում. Ալիև

2022թ. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում Ալբանիան կանխել է «հակաադրբեջանական փաստաթղթի» ընդունումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ալբանիայի իր գործընկեր Բայրամ Բեգայի հետ հանդիպմանը: «Ես արդեն շնորհակալություն հայտնել եմ պարոն նախագահին և Ալբանիայի կառավարությանը նախորդ տարվա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում Ադրբեջանին աջակցելու համար, որտեղ կազմակերպության անդամ-երկրներից մեկը փորձում էր հասնել եզրափակիչ փաստաթղթում հակաադրբեջանական բովանդակությամբ դրույթի ներառմանը և

Առերեսման ժամանակ Բարսեղ Բեգլարյանը բարկացել է եւ վիրավորել Սերգո Կարապետյանին՝ ցուցմունքը փոխելու համար

«Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ էլ եմ մտերիմ եղել, Ռոբերտ Քոչարյանի հետ էլ, Սերժ Սարգսյանի հետ էլ, իրենք ախ էին անում, որ ինձ ձեռքով բարեւ տային»:

Հոբելյանական 20-րդ «Ոսկե ծիրան»-ը կանցկացվի Team ընկերությունների խմբի աջակցությամբ

7 հուլիսի, 2023 Երևան․ Հուլիսի 9-16-ը կկայանա Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնը, որի շրջանակում Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր՝ իրենց փորձն ու արվեստը ներկայացնելու կինոսերներին։ Այս տարի փառատոնի իրականացմանը միացել է նաև Թիմ ընկերությունների խումբը՝ որպես գլխավոր հովանավոր։ Ընկերությունների խմբում ընդգրկված «Գրանդ Հոթել Երևանը» մշտապես երկրում տեղի ունեցող կարևորագույն մշակութային իրադարձությունների կենտրոնում է։

Զորամասի և գումարտակի հրամանատարները 2020 թ. հոկտեմբերին հրաժարվել են զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց. քրեական գործն ուղարկվել է դատարան

Չի կատարել հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու հրամանը, պատճառաբանել է, որ գտնվում է բարոյահոգեբանական ընկճված վիճակում, հրաժարվել է մեկնել առաջնագիծ

Պարույր Հովհաննիսյանը Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը ներկայացրել է ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հասցեագրմանն առնչվող խնդիրները

Անդրադարձել են Եվրոպայի խորհրդի հնարավոր դերակատարությանը՝ հաշվի առնելով վերջինիս մանդատը և գործունեության շրջանակը և կարևորել ԵԽԽՎ կողմից վերջերս ընդունված «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» խորագրով բանաձևը։

«Զինծառայությունում, ԱԱԾ-ում չպետք է թույլ տանք, որ մարդիկ խաղամոլությամբ տառապեն, դա հիմք պետք է լինի, որ նրանց աշխատանքից ազատեն». Պապոյան

Գեւորգ Պապոյանն ասաց. «Մեր օրերում խաղամոլության տարածումը շարունակվում է, եւ խաղամոլությամբ տարված մարդիկ անընդհատ ինչ-որ նոր եղանակներ են փնտրում՝ խաղալու համար»:

NBA-ի բասկետբոլիստի թիկնապահը հարվածել է Բրիթնի Սփիրսին

Ավելի ուշ՝ Բրիթնի Սփիրսը իր նկատմամբ բռնություն գործադրելու համար դիմել է ոստիկանություն:

«Եթե տեսնենք շատ են հարստացել, նշանակում է՝ մեր հարկային համակարգն այդտեղ խեղաթյուրված է». ֆինանսների նախարար

Ռուստամ Բադասյանն ասաց, որ հարկային մարմինը արձանագրում է մի տվյալ, որ այդ ապրանքն արժե 5000 դրամ, բայց հսկիչ գնման արդյունքում տեսնում են, որ 7500 դրամ է:

Պոլսահայ ակտիվիստ. «Արարատը մի օր կվերածվի խաղաղության պատուհանի»

«Այս պահին մթնոլորտը շատ վատն է, սակայն մտածում եմ, որ երկու երկրներն էլ խաղաղության կարիք շատ ունեն»

Իրենք իշխանության են եկել Հայաստանը նորմալ, ինստիտուցիոնալ ռելսերի վրա դրված պետություն դարձնելու հանձնարարականով. Իոաննիսյան

Ես պետք է ասեմ, որ Սահմանադրության փոփոխությունների նկատմամբ հետաքրքրություն չկա նաև իշխանության կողմից և դա արդեն օբյեկտիվ հիմնավորումներ չունի, որովհետև իշխանությունը պետք է հասկանա՝ իրենց պետք է Սահմանադրություն փոխել, որ իրենք իշխանության են եկել Հայաստանը նորմալ, ինստիտուցիոնալ ռելսերի վրա դրված պետություն դարձնելու հանձնարարականով:

Գյումրիում մթնոլորտային օդում փոշու միջին օրական կոնցենտրացիան 2022թ.-ին թույլատրելի արժեքը գերազանցել է 1.1-6․4 անգամ

Տարվա ընթացքում փոշու միջին օրական կոնցենտրացիայի գերազանցումներ դիտվել են 159 օր:

«Ի՞նչ գլխի ճար, Սերգեյ, էս հաթաթա ես տալիս, ուլտիմատում ես ներկայացնում». «դիզվառելիքի գործով» հարցաքննվում է Բարսեղ Բեգլարյանը

«Չէ-չէ, ասում է, ես Յաշային չեմ ճանաչում, Յաշա չեմ տեսել, քրեական գործ են հարուցել, ինձ էլ կանչել են քննչական, ես եկել եմ ձեզ ասեմ, որ գնա, գլխիդ ճարը տես». Սերգո Կարապետյանը՝ Բարսեղ Բեգլարյանին

Զինվորի իմ պատիվն ու պարտքը գիտակցելով ես մասնակցում եմ ՀայաՔվեին. Սարգիս Ստեփանյան

Հայկական Արցախը երբեք չի կարող լինել մաս մի արհեստածին պետության…

«ԲԴԽ-ն չի հարգում փաստաբանի և նույնիսկ դատավորի իրավունքները». փաստաբանները կպահանջեն Կարեն Անդրեասյանի հրաժարականը

Բարձրագույն դատական խորհուրդը, ի դեմս նախագահ Կարեն Անդրեասյանի, ռեալ սպառնալիք է մեր պետության իրավական անվտանգությանը և դատական իշխանությանը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031