Օրվա լրահոսը
Մեղադրանքները հաստատող ապացույցներ առկա չեն և չեն կարող լինել. Միքայել Արզումանյան
Եթե Արեգասարի բարձունքն իրոք գրավված է եղել յուրային ուժերի կողմից և ես հրամայել եմ հանձնել այդ գրավված բարձունքը, ապա ինչո՞ւ դեռևս այն ժամանակ դրա համար պատասխանատվության չեմ ենթարկվել
Կենսաթոշակները հատել են պատմական ռեկորդի սահմանը
Մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ նվազագույն կենսաթոշակն իր չափով համապատասխանում է ՀԲ մեթոդաբանությամբ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից սահմանված նվազագույն պարենային զամբյուղին։ Սա նշանակում է, որ այդ մեթոդաբանությամբ մեր կողմից տրվող բոլոր թոշակառուներն իրենց նվազագույն պարենային կարիքները կարող են հոգալ:
«Ավելի քան 760 ուսուցիչ չէր հաղթահարել կամավոր ատեստավորման փուլը». ԿԳՄՍ փոխնախարար
Նրանցից 700-ը գրանցվել է կրկին մասնակցելու համար
Կարծում ենք` Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդիրները պետք է լուծվեն նաև Բաքվի եւ Ստեփանակերտի միջև երկխոսության միջոցով. Սոնա Ղազարյան
Մենք բարձր ենք գնահատում մեր արեւմտյան գործընկերների ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատման գործընթացում. Սոնա Ղազարյան
Արցախի ԱԳ նախարարը՝ այլ խաղաղապահ առաքելության տեղակայման մասին․ «Արցախի իշխանությունները դիտարկում են տարբեր սցենարներ»
Սերգեյ Ղազարյանի ներկայացմամբ՝ Արցախում այլ խաղաղապահ ուժերի տեղակայումը բարդ գործընթաց է՝ հաշվի առնելով միջազգային հարաբերություններում առկա ճգնաժամը
Սահմանամերձ համայնքներում տների կառուցման ծրագրին Արարատի մարզից դիմող չկա, մյուս մարզերից ընդամենը՝ 2-3 դիմող
Տավուշի մարզում շուրջ 100 շահառու բանկերի ու վարկային կազմակերպությունների միջոցով ծանոթացել են վարկավորման պայմաններին։ Այսօրվա դրությամբ, սակայն, տրամադրվել են 3 վարկերի 1-ին տրանշները Ոսկեպար, Արծվաբերդ և Բերքաբեր գյուղերում։
Գրիգորյանը և Հոգանը կարևորել են Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար միջազգային մեխանիզմի ստեղծումն ու ԼՂ հայ բնակչության անվտանգության ապահովումը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 5-ին ԱՄՆ այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Քննարկվել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ներառյալ տնտեսական համագործակցության հեռանկարները: Կողմերը կարևորել են տարածաշրջանային անվտանգության պահպանումը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների շարունակականությունը, ինչպես նաև Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար միջազգային մեխանիզմի ստեղծումն ու ԼՂ հայ բնակչության իրավունքների
Գուրգեն Ներսիսյան․ «Արցախի հնարավորությունները բավարար չեն, այս ողջ գործընթացին ամբողջովին պետք է ներգրավվի ՀՀ-ն ու սփյուռքը, ցավոք, այդ ջանքերը մեզ համար գոհացուցիչ չեն»
Արցախի պետնախարարն ասում է՝ մեծ նշանակություն ունի՝ միջազգային դերակատարները չե՞ն ներգրավվում, թե՞ չեն ուզում ներգրավվել Արցախում ծագած ճգնաժամի լուծմանը
Հարցաքննության հրավերի ծանուցում չեմ ստացել․ Անահիտ Ավանեսյան
«Ես հարցաքննության գնալու ծանուցում դեռ չեմ ստացել։ Երբ որ ստանամ, հրապարակայնորեն կտեղեկացնեմ։ Քննությունն ընթանում է, թե ինչ ինտենսիվությամբ՝ արդեն ինձ չի վերաբերվում»,-պատասխանեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Արցախի ՄԻՊ․ Միջազգային հանրությունը առաջնորդվում է նոր պետությունների ձեւավորումը թույլ չտալու առաջնահերթությամբ եւ դիտավորյալ ականջալուր չլինելով ինքնորոշման իրավունքի համար պայքարող բոլոր ժողովուրդներին
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի համար անընդունելի է Հայաստանում, երբեմն նաեւ հայկական սփյուռքում առկա հանդարտությունը Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ
ԵԽ ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ քննարկել են հանրակրթության ոլորտի բարեփոխումները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ԵԽ ժողովրդավարության և մարդու արժանապատվության հարցերով գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և նշել, որ հանրակրթության ոլորտում իրականացվում են մի շարք հիմնարար բարեփոխումներ՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀ դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրմանը: Նա տեղեկացրել է, որ ըստ կառավարման նոր
Բա, պապն էլ է պապ ունեցել, պապի-պապն էլ է ծառ տնկել, բա ո՞նց է, պապի-պապի տնկած ծառը չի այգում. Նիկոլ Փաշինյանը՝ տնամերձ հողամասերում փորձնական ծրագրի մասին
Ծրագրի նպատակն է՝ Բերքաբեր և Խաշթառակ գյուղերում տնամերձ հողամասերում հավաստագրված ծառատեսակների տնկումն է ու խնայող ջրային համակարգերի ներդրումը։ Ծրագրի շահառու կարող են դառնալ 100-1000 քմ տնամերձ այգի ունեցողները։ Բայց պարտադիր պայման է` այգու բոլոր ծառերը պետք է հատվեն, հողամասում էլ շինություն չպիտի լինի։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հուլիսի 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 8-11-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-11-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր
Հունիսին արձանագրվել են առանց փաստաթղթեր դուրս գրելու 40,450,193 դրամի ապրանքների մատակարարման դեպքեր
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հունիսի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 25 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 40,450,193 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի
«Եթե նորից չեք ուզում փախնեք ձեր քաղաքներից, գյուղերից, կամավոր եկեք… ումո՞վ են հիացել, որ հիմա էլ հիասթափվել են». Էդգար Ղազարյան
Ըստ Էդգար Ղազարյանի հաշվարկների, 20 հազար մարդու առկայության դեպքում ոստիկանական գործողությունները կհավասարվեն զրոյի, իսկ հիմա, եթե իրենք 50 հոգով պաշարեն նախագահականը, տարածքի ոստիկանները 500-ից ավելի են, արդյունավետ ոչինչ չի լինի:
Ինչպես իշխանության լիակատար անգործունակության պայմաններում պաշտպանել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը. Արամ Սարգսյան
Համատեղ գործողությունների հիմքը պետք է լինի փոխհամաձայնության ծրագիրը, որը ներառում է Համահայկական կոնգրեսի առցանց անցկացումը, Արցախի ժողովրդի աջակցության ազգային հիմնադրամի ստեղծումը, Արցախի Հանրապետության ճանաչումը՝ հիմքում ունենալով անկախ սուբյեկտի կարգավիճակը, որը ձեռք է բերվել օրինական ճանապարհով:
Արցախի պետնախարար․ «Վաղը Ադրբեջանի մոտ կարող է հարց առաջանալ, որ արցախցիները խմելու ջուրը շատ են օգտագործում․ Արցախը չի հրաժարվում Բաքվի հետ քննարկումներից»
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ասում է՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի սպանել քաղաքացիական անձանց, դադարեցնի մարդկանց սովամահ անելը, որից հետո նոր կարելի է սկսել Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները
Այդ քննարկումներին մասնակցել եմ նաև ես: Ադրբեջանի դեսպանի ելույթն ապացուցեց, որ իրավացի էինք՝ հայերի դեմ ատելություն քարոզվում է պետական մակարդակով. Տաթևիկ Հայրապետյան
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Հայկական մեդիա տիրույթում ակտիվորեն տարածվում են Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանի թվիթերյան գրառումները, որտեղ նա ներկայացնում է, թե ինչ է խոսել Հաագայում տեղի ունեցած քննարկումների ժամանակ, մասնավորապես, որ Արցախի հայերը որևէ իրավունք չեն ունենա: Այդ քննարկումներին մասնակցել եմ նաև ես, իմ մի շարք գործընկերների
«Եթե ստորագրենք փաստաթուղթ եւ Արցախը կամովին հանձնենք Ադրբեջանին, մենք կհամարվենք աշխարհի ամենահարիֆ ժողովուրդներից մեկը»․ Վարդան Օսկանյան
Բանակցային օրակարգում անպայման պետք է ներառել Արցախի՝ սովետական շրջանում ինքնավար մարզ լինելու փաստն ու հանգամանքը։ Սա կտրուկ փոփոխություն կմտցնի բանակցային տրամաբանության մեջ։
Արմեն Գրիգորյանը «Ատլանտյան խորհրդի» ուղեղային կենտրոնի փորձագետների, նախկին դեսպանների հետ քննարկել է Հարավային Կովկասի և Հայաստանի անվտանգային միջավայրը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 5-ին Վաշինգտոնում հանդիպել է «Ատլանտյան խորհրդի» ուղեղային կենտրոնի փորձագետների, նախկին դեսպանների և այլ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասի և Հայաստանի անվտանգային միջավայրը: Քարտուղարը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումներն ապաշրջափակման, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների վերաբերյալ: Քարտուղարը նաև ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ զարգացող օրակարգի առանցքային ուղղությունները:
Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրեց 1,62 մլրդ դրամ
Կառավարության հատկացվող գումարը բաշխվելու է Արարատի մարզին՝ 4 ծրագիր, 385 մլն դրամ, Արմավիրի մարզին՝ 4 ծրագիր, 16,5 մլն դրամ, Լոռու մարզին՝ 4 ծրագիր, 142 մլն դրամ, Կոտայքի մարզին՝ 2 ծրագիր, 656 մլն դրամ, Սյունիքի մարզին ՝ 1 ծրագիր, 356 մլն դրամ, Վայոց Ձորի մարզին՝ 5 ծրագիր, 80 մլն դրամ:
Դուք մշտապես առաջնորդվել եք խղճով և մարդասիրությամբ. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քերոլայն Քոքսին
ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: «Ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում Ձեր ծննդյան տոնի առթիվ։ Խորին երախտագիտությունս եմ հայտնում տարիների ընթացքում Ձեր անվերապահ աջակցության ու օգնության համար, որն անգնահատելի է Արցախի և Հայաստանի ժողովրդի համար։ Բոլոր ժամանակներում
Արցախի ԱԳ նախարար․ «ԱՄՆ-ն ինչի՞ հիման վրա է հավատում, որ հնարավոր է Ադրբեջանի կազմում խաղաղ ապրել, Ադրբեջանի ո՞ր քայլերն են նման հիմքեր տալիս»
Սերգեյ Ղազարյանն ասում է, որ Մինսկի խմբի համանախագահներից ակնկալում են շատ ակտիվ ներգրավվածություն՝ հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակի համար նրանք իրենց պատասխանատվության չափաբաժինն ունեն։
Եթե նախկինում մեղավորը «նախկիններն» էին, բանակի «5-րդ շարասյունը», պարզվում է՝ հիմա էլ «Հայաքվե»-ն է նոր պատերազմի մեղավոր. Չալաբյան
Երեկ Հայաստանում նշվում էր Սահմանադրության օրը, մենք ստիպված էինք մեկ օրով կանգնեցնել «Հայաքվե»-ի ստորագրահավաքը, սակայն «Հայաքվե»-ի շուրջ կրքերը շարունակում էին թեժանալ։ Գործող իշխանության հաստիքավոր պրոպագանդիստները, տեսնելով «Հայաքվե»-ի բարձրացող ալիքը և արագ ծավալումը երկրով մեկ, ստիպված եղան իրենց պահարանից հանել թուլամորթների վերջին փաստարկը՝ Ալիևի անունից սկսեցին սպառնալ հայ ժողովրդին նոր պատերազմով։ Մենք կարող էինք անցնել այս
Հայաստանի արխիվի 100-ամյակը կնշվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ Երևանում կնշվի ՀՀ արխիվի 100–ամյակը։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով «Արխիվներ՝ մարդկության հիշողություն» ծրագրային առաջարկը։
Որ Հայաստանը որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել՝ կարող է տեսնել յուրաքանչյուր ոք՝ կարդալով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը. Փաշինյան
ԼՂ պաշտպանության բանակի գոյության պատճառները յուրաքանչյուրը կարող է գտնել Ադրբեջանի քարոզչության և գործողությունների մեջ. վարչապետ
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը հատկապես ծանր հումանիտար հետևանքներ է առաջացրել երեխաների համար. Մհեր Մարգարյանը՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում
Հուլիսի 5-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Միացյալ Թագավորության նախագահության ներքո տեղի է ունեցել քննարկում՝ «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով, որում ելույթներով հանդես են եկել Զինված հակամարտություններում երեխաների պաշտպանության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Վիրջինիա Գամբան և յոթ տասնյակից ավել ՄԱԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ։ Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, մասնավորապես, նշել է, որ 2022թ․
Պուտինին ուղղված նամակից հետո Արցախում սպասում են փոփոխության․ Սերգեյ Ղազարյան
Արցախի ԱԳ նախարարն ասում է՝ որպեսզի Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը լինի կառուցողական, այն պետք է համապատասխանի որոշ չափանիշների
Զավեշտն այն է, որ այս ամենի համատեքստում, «ՀայաՔվեի» օրենսդրական նախաձեռնությունը ոմանք որոշել են դիտարկել իբրև պատերազմի սպառնալիք. Գևորգ Դանիելյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանի պահանջները իբր չկատարելն ինքնին լայնածավալ պատերազմի պատճառ համարողներին մի պարզ հարց տամ՝ իսկ այդ պահանջներից բոլորն են իրատեսական: Օրինակ՝ հենց այս պահին Ադրբեջանը պահանջում է հայկական զորքերը հանել Արցախից և, տուժող ձևանալով, պաշտոնապես դիմել է անգամ միջազգային կառույցներին: Դե գիտեք, ցավոք, արդեն զորք չկա, բայց դե
Ժամանակին սխալ գնում կատարեցին` բարձր գին վճարելով, հիմա էլ նույն ընկերությանը վճարում են՝ իրենց մեքենաները նորոգելու համար. «Հրապարակ»
Ոստիկանությունը հունիսի 29-ին մեկ անձից գնման ընթացակարգով 50 մլն դրամանոց պայմանագիր է ստորագրել «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ի հետ, այդ գումարի դիմաց կազմակերպությունը պետք է վերանորոգի 2022 թվականի արտադրության Camry 2.5, RAV 4, Fortuner 2.7, Fortuner 2.7 MT մակնիշի ավտոմեքենաները։ Եվս մեկ` 50 մլն դրամ արժողության պայմանագիր ոստիկանությունը ստորագրել է հուլիսի 3-ին, «Չեխ ավտո» ՍՊԸ-ի հետ՝ կրկին


















































