Օրվա լրահոսը

«Մենք Ադրբեջանի կազմում չենք լինելու երբեք». Դավիթ Բաբայան. «168 ժամ»

Ցանկացած փորձ՝ դա իրականացնելու, բերելու է պարզապես Արցախի կործանման

Իշխանությունը տապալեց նաեւ 2016-ի խոշտանգումների ու սպանությունների մասով գործերի քննությունը ՄԻԵԴ-ում. Թագուհի Թովմասյան. «Ժողովուրդ»

Եվրադատարանի կողմից որեւէ բան մերժելը նշանակում է՝ թույլ փաստարկներ են ներկայացվել. սա միշտ պետք է հիշել:

Բառերի առատություն երաշտի պայմաններում

«Մի քանի հեկտար գարի եմ ցանել այս տարի, ցանածի կեսն էլ չաճեց, – օրերս ինձ բողոքեց գյուղացիներից մեկը, – ասում են՝ երաշտ է՝ ջուրը չի հերիքում»: Զրուցակիցս պատմեց, որ դիմել է էկոնոմիկայի նախարարություն (գյուղատնտեսության նախարարություն, ինչպես հայտնի է, Հայաստանում չկա), եւ այնտեղից «հուսադրել են», որ մյուս տարի ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ անցնել կաթիլային ոռոգման: Դա շատ բնորոշ

«Հայաստան» դաշինքը միջնորդությամբ դիմել է ՍԴ, որ հարակից պատասխանող ներգրավվեն նաեւ ՀՀ ԱԱԾ-ն-ն, ՊՆ-ն կամ ԳՇ-ն. «Հայկական ժամանակ»

«Ես տեղեկություն չունեմ՝ նա ՔՊ անդամ է, թե ոչ, բայց եթե հանդես է գալիս որպես արդարադատության նախարար, դա եւս կօգտագործվի որպես հիմք՝ վարչական ռեսուրսի չարաշահման իրավիճակը հաստատելու համար: Որովհետեւ կարծես թե նա պետք է ունենա իր պարտականությունները որպես նախարար»,- նկատեց Վարդեւանյանը:

Թուրքական վտանգը գիտակցվա՞ծ է. Հայաստանը շատ է կարևորվելու Արեւմուտքի համար, և դեռ կմեծանա նրա դերը տարածաշրջանում. «Հայաստանի Հանրապետություն»

Թուրքական ղեկավարության նպատակը մահմեդական տարբեր ծայրահեղ ուժերի միջոցով արեւմտյան երկրներում առավելություն ստանալն է ու այդ առավելությունը նույն այդ երկրների դեմ կիրառելը

«Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց Ուելսի չեմպիոնի հետ

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը երեկ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Էբերիսթվիթ քաղաքում հյուրընկալվեց Ուելսի չեմպիոն «Կոնա-Քուեյ» ակումբին: Արտագնա այդ խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Պատասխան հանդիպումը կայանալու է Երեւանում՝ հուլիսի 14-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Մայիսի ինչ-որ մի օր մեզ խոստացան 24 ժամվա մեջ չգիտեմ՝ ինչ անեն.․․ Քանի՞ 24 ժամ է անցել՝ թող իրենք հաշվեն»

Ձեր կառավարման ընթացքում ստացած արդյունքից ինքներդ հպա՞րտ եք: Վստահ եմ, որ ամեն մեկիդ սենյակում քարտեզներ կային, երբ մտել էիք, այդ քարտեզները հանե՞լ եք, նոր քարտեզնե՞ր եք կախել: Եթե ոչ, ապա հին քարտեզներին որ նայում եք՝ երջանկությո՞ւն եք զգում ձեր կառավարությունից, ինքներդ ձեզանից:

Դանիել Ֆրիդ. Հայաստանը չի օգտվել կարգավորման բոլոր դիվանագիտական հնարավորություններից

«Ես և շատ այլ ամերիկացիներ ներգրավված ենք եղել այս հակամարտության կարգավորման փորձերում և մենք բոլորս ձախողվել ենք, քանի որ և ՛Հայաստանը, և՛ Ադրբեջանն ամբողջապես կլանված էին միայն այս հակամարտությամբ»,- ասում է նախկին դիվանագետը:

ՄՊՀ. շաքարավազի շուկայում պակասուրդ ևս առկա չէ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է նաև շաքարավազի ոլորտում հնարավոր պակասուրդի հարցը և հայտնում է, որ շաքարավազի շուկայում առկա չէ պակասուրդ: Հայտնում ենք, որ բնականոն հունով ընթանում է ներմուծման գործընթացը և արդեն իսկ ներմուծվել են շաքարավազի նոր խմբաքանակներ և իրականացվել է մեծածախ վաճառք: Նաև տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի աշխատակազմը կապ է հաստատել մարզպետարանների,

Սասուն Խաչատրյանի և Արթուր Վանեցյանի գաղտնալսման գործով վարույթը կասեցվել է, գործի չի բացահայտվել, թեեւ մեկ տարի առաջ ՔԿ նախագահը հակառակն էր պնդել. «Փաստինֆո»

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը 2021թ ապրիլի 10-ին կասեցվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից՝ նշելով, որ վարույթը կասեցվել է, քանի որ չեն պարզել գաղտնալսողի ինքնությունն ու չգիտեն, թե ում պետք է որպես մեղադրյալ ներգրավեն։

Հայ-ռուսական հարաբերությունների զարգացում, Լեռնային Ղարաբաղ, հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակ, գերիների վերադարձ. Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կրեմլում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ողջունելով Նիկոլ Փաշինյանին` Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, ուրախ եմ Ձեզ հանդիպելու հնարավորության համար, խոսելու այն հարցերի շուրջ, որոնք մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում: Ինչպես նաև ցանկանում եմ արդեն անձամբ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Կարծում եմ`

Կարեն Խաչանովը պայքարեց, բայց չանցավ կիսաեզրափակիչ

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Ուիմբլդոնյան մրցաշարում չկարողացավ ցույց տալ իր լավագույն արդյունքը: Քառորդ եզրափակչում նա հանդիպեց Կանադան ներկայացնող Դենիս Շապովալովին եւ հինգ սեթում, որը շարունակվեց 3 ժամ 28 րոպե, 4:6, 6:3, 7:5, 1:6, 4:6  հաշվով պարտություն կրեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արմեն Աշոտյան. «Կապիտուլյանտը իր արյունոտ ձեռքերը Արցախից իրոք փորձում է լվալ, բայց իսկական հայը՝ երբեք»

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը. Արցախի հարցով Կազանի հայտնի գագաթաժողովի 10-ամյակի կապակցությամբ հրապարակված Սերժ Սարգսյանի ծրագրային հոդվածը, ինչպես և սպասվում էր, լուրջ քաղաքական և քաղաքագիտական քննարկումների նյութ է դարձել: Տվյալ հոդվածով նախագահ Սարգսյանը ոչ միայն բյուրեղացրեց բուն Կազանյան գործընթացի էությունը, ոչ միայն մի շարք կարևոր նրբություններ բացահայտեց, այլև հստակ բանաձևեց 2008-2018 թվականների բանակցային

Գորիսի համայնքի ղեկավարը հարցաքննվել է որպես վկա, նա դուրս եկավ ՀՔԾ-ից

Մի այլ գործով Առուշանյանն ամբաստանյալ է

8 ընկերություններ ստացել են «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտության հավաստագրեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 6-ին մասնակցել է «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտների հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությանը: Հավաստագրման հանձնաժողովի որոշմամբ «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտի կարգավիճակ են ստացել դեռևս թվով 8 ընկերություններ՝ • «Եիա Ինժեներինգ», • «Հայլինք Թեքնոլոջիզ», • «Ինսօլ, • «Ինտեգրատոր», • «Ինժեներական Պլազա», • «Վան Թեքնոլոջիս», • «Ուրարտու Սիստեմս», • «Փրոջեկտ Ինտեգրեշն»: Ինժեներական

Օլիգարխներից մեկին պատկանող ՀԷԿ-ի ջուրը կուղղվի դեպի Կառնուտի ջրամբար․ շիրակցի գյուղացիների բողոքի հետքերով

Շիրակի մարզի մի քանի համայնքների` Բենիամինի, Ազատանի, Արևիկի, Գետքի, Բայանդուրի բնակիչները ոռոգման ջրի հետ կապված օրեր շարունակ բողոքի ցույցեր են անցկացնում՝ փակելով Երևան-Գյումրի մայրուղին։ Բանն այն է, որ Կառնուտի ջրամբարը գրեթե կիսադատարկ է․ գյուղացիների մշակած ցանքատարածություններն այրվել են, նրանք սննկացման եզրին են։ Գյուղացիները որպես Կառնուտի ջրամբարի դատարկման պատճառ նշում են նաև այն, որ ջուրն ուղղվել

ՀՀ ՊՆ հայտարարությունը. «ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, հաղորդելով, թե հուլիսի 7-ին, ժամը 13:40-ի սահմաններում, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտու ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականցնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։ Հայաստանի պաշտպանության նախարարություն

Մի հաջողության պատմություն. բացօթյա մարզումներ եւ նոր մշակույթի ձեւավորում

Յուրաքանչյուր շաբաթ Street Work out Հայաստանյան ֆեդերացիան բացօթյա մարզանք է կազմակերպում այն համայնքների բնակիչների համար, որտեղ պրոֆեսիոնալ մարզահրապարակներ կան: Ֆեդերացիայի ղեկավար Արթուր Հարությունյանի խոսքով՝ նպատակը առողջ ապրելակերպի հանրայնացումն է, նոր մշակույթի ձեւավորումը: «Այսպիսի 10-ը խաղահրապարակ կա Հայաստանում: Դրանցից 5-ը՝ Երեւանում, Գյումրիում, Մեծամորում, Նոր Հաճնում եւ Արցախում, կառուցվել են Կոնվերս բանկի աջակցությամբ՝ Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակում:

Հետաքրքիր փաստեր՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի մասին

Պատմության մեջ առաջին անգամ հետաձգված օլիմպիական խաղերը Տոկիոյում կմեկնարկեն հուլիսի 23-ին եւ կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Օլիմպիական խաղերը կտեւեն 19 օր: Խաղարկվելու է մեդալների 339 հավաքածու՝ 33 մարզաձեւերից: Մեդալների հավաքածուների այսպիսի քանակ չի եղել նախորդ ոչ մի օլիմպիական խաղերում: Չի լինելու նաեւ հաջորդ օլիմպիական խաղերում: 2020 թվականի օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել են մի քանի նոր մարզաձեւեր՝

Ռուստամ Բադասյանը՝ Երեւանում նոր պարեկային ծառայության մեկնարկի մասին

Լոգոյի ընտրության համար Ոստիկանության կողմից հայտարարված մրցույթին տարբեր առաջարկներ են եղել․ ընտրվել է այս տարբերակը։ Բայց, եթե հանրային կարծիքներն ուսումնասիրելուց հետո լոգոն փոխելու անհրաժեշտություն առաջանա, այն անպայման կվերանայենք։

Ադրբեջանի տարածքային նոր հավակնությունները՝ հրամանագրի տեսքով

Իլհամ Ալիեւի՝ Ադրբեջանի տնտեսական շրջանների բաժանման նոր  հրամանագրում հայտնվել է նաեւ ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ հերթական անգամ ակնհայտ տարածքային հավակնություններ դրսևորելով Արցախի Հանրապետության նկատմամբ:

Դեսպան Բաբախանյանն իր հավատարմագրերը հանձնեց Հնդկաստանի նախագահին

Հուլիսի 6-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցավ Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Յուրի Բաբախանյանի հավատարմագրերի հանձնումը նախագահ Շրի Ռամ Նաթ Կովինդին (Shri Ram Nath Kovind)։ Դեսպան Բաբախանյանն իր ելույթի ընթացքում նշեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր երկու բարեկամ ժողովուրդների միջև հազարամյակների պատմություն ունեցող ավանդական ջերմ կապերը նոր լիցք են ստացել և հայ-հնդկական համագործակցության շրջանակն ընդլայնվում է։

Գորիսի համայնքի ղեկավարը ձերբակալվել է

Քիչ առաջ Երեւանում ձերբակալվել է Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Այս մասին տեղեկացրեց նրա տեղակալ Իրինա Յոլյանը։ «Չգիտեմ, ինչի համար, որ հոդվածով։ Նա Երեւանում էր ու բերման էր ենթարկել Երեւանից»,–ասաց տիկին Յոլյանը։ Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանի գործը Սյունիքի մարզի առաջին իրավասության դատարանում է, իսկ օրեր առաջ նոր գործ էր բացվել յուրացումների պահով։ Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Արմավիր քաղաքում բացվեց «Ռուսական կենտրոն»` ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Հայաստանի Արմավիր մարզի ք․ Արմավիրի Մշակույթի տանը բացվեց երրորդ «Ռուսական կենտրոնը»։ «Ռուսական կենտրոնը» հարուստ գրադարանով ինքնատիպ հարթակ է, որտեղ նախատեսվում է անցկացնել տարբեր սեմինարներ, հանրային դասախոսություններ, ցուցահանդեսներ, կինոդիտումներ և, որ ամենակարևորն է, այստեղ կկազմակերպվեն ռուսաց լեզվի անվճար դասընթացներ տարբեր տարիքային խմբերի համար: Կենտրոնի ֆինանսական աջակիցն է ՎՏԲ-Հայաստան

«Բարեխիղճ» հանցագործը

Մուտք է գործել Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում գտնվող առանձնատուն և հափշտակել է 2.590.000 ՀՀ դրամ, 14.900 ԱՄՆ դոլար, 200 եվրո և 16.000 ՌԴ ռուբլի՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

«Վաչագանի անունը ոսկե տառերով գրվեց Արցախի ու Հայաստանի պատմության էջերում». գնդապետ

Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած Վաչագան Մանուկյանը կդառնար 30 տարեկան

Տեղեկատվական սահմանափակումները հղի են կոռուպցիոն ռիսկերով, պահանջում ենք չեղարկել նախագծերը. հայտարարություն

Առաջարկվում է gov.travel.am կայքից հեռացնել ավիափոխադրողների, չվերթների, դրանց արժեքի, ամրագրման կոդերի, ուղևորների քանակի վերաբերյալ տեղեկությունները:

Ցավակցում ենք ռուս ժողովրդին՝ Կամչատկայում ավիաաղետի կապակցությամբ. Վիտալի Բալասանյան

Ի սրտե ցավակցում ենք ռուս ժողովրդին սույն թվականի հուլիսի 6-ին Կամչատկայում տեղի ունեցած ԱՆ-26 ինքնաթիռի անակնկալ ավիաաղետի կապակցությամբ: Աղետի զոհերի ընտանիքների ու հարազատների համար հայցում ենք Աստծո մխիթարությունն ու հայտնում մեր զորակցությունը: Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031