Օրվա լրահոսը
Լենա Նազարյանը խոստացել է գալ ԱԺ. Արծվիկ Մինասյանն «Իմ քայլ»-ին խոստանում է ապահովել իրենց անվտանգությունը
Ձեզ ընձեռնված է հնարավորություն ապացուցելու, որ հանուն հայ ազգի իրավունքների՝ կատարելու եք կարեւոր քայլ, գալ ԱԺ եւ քվեարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության օգտին
Ծուխ՝ ԱԺ բակում. քաղաքացիներից մեկը «дым шашка» կոչված միջոցն է նետել
Սա Նիկոլի ոճն է, նա ողջ ընթացքում նման սադրանքներ է անելու: Նա բախումներ է հրահրում
«Իշխանությունն անհնար է ֆեյսբուքի ֆեյքերով պահել». Էդմոն Մարուքյանը դիմում է «Իմ քայլի» պատգամավորներին
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնում է ԱԺ նիստ գումարելու ընթացքին:
ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար է նշանակվել Ռուստամ Մուրադովը
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Մուրադովը ծնվել է Դաղստանի Չինար գյուղում, մասնակցել է չեչենական երկու պատերազմի: 2012թ. ստացել է գեներալ-մայորի կոչում: 2017թ. Մուրադովը եղել է Սիրիայում ռազմական խորհրդական: 2018թ. նշանակվել է Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարի տեղակալ: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Արայիկ Հարությունյան․ «Հադրութից մեր 1500 հոգին փախչում էր ընդամենը մի քանի տասնյակ դիվերսանտից»
ԱՀ նախագահն ասում է՝ երբ Ստեփանակերտը վտանգված էր՝ ո՞ւր էին ստեփանակերտցիները, աշխարհազորն ու կամավորականները
Չնայած որ դաժան պատերազմը Աղաբեկյանից խլել է հայրական տունը, բայց նա երկաթից էլ ամուր է․ Թագուհի Թովմասյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի հետ քննարկեցինք Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Չնայած որ դաժան պատերազմը Աղաբեկյանից խլել է հայրական տունը՝ նախաճաշն էլ չեն հասցրել անել ընտանիքի անդամները, բայց նա երկաթից էլ ամուր է, ապագայի լուսավոր տեսլականով։ Հ.Գ. Թշնամու տիրապետության տակ է մնացել
«Իմ թոռներին մի պատգամ ունեմ միայն. Սողոմոն Թեհլերյան դառնալ այս կյանքում». Արթուր Թովմասյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեղավոր եմ, որ չհասցրեցի չորս ամսվա ընթացքում խաղաղություն և միասնություն սերմանել գոնե Հայրենիքիս ներսում, մեղավոր եմ, որ պաշտոնյա լինելն առ ոչինչ է չճանաչված երկրում, մեղավոր եմ, որ միակ զենքս տղաներս են, ովքեր դեռ դիրքերից ընդդիմանում են իրականությանը, մեղավոր եմ, որ անզոր եմ… Իմ
Հարգելի՛ իմքայլականներ, խնդրում ու քաջալերում եմ ձեզ՝ մաս չկազմել հայ ժողովրդի վերջին հարյուրամյակի ամենախայտառակ կապիտուլյացիային ու դրա իրագործմանը․ Սարհատ Պետրոսյան
Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այն, որ վարչապետի հրաժարականի պահանջն օդում կախված է, կարծես ոչ ոք չի կասկածում։ Դրա մասին խոսում են թե՛ ընդդիմադիրները, թե՛ իշխանության համակիրները, թե՛ փորձագետները։ Հիմնական խնդիրը դրա ժամանակային բաղադրիչն է, որը խանգարում է հրաժարականին կողմ, միևնույն ժամանակ, նախկինների վերադարձի ֆոբիաներ ունեցողներին՝ այս պահին
«Հայաստանի սահմաններն այսօր անվտանգ չեն». Մեղրիում ցավագին են ընդունել Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը
Մեղրեցի լրագրող Թագուհի Հակոբյանը չի պատկերացնում, թե անվտանգության երաշխիքները ի՞նչ են տալու մեղրեցիներին
Հարուցվել է քրեական գործ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 2251–րդ հոդվածով: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով
«Եթե հասել էինք այս հանգրվանին, ավելի լավ էր որեւէ բան չստորագրել, թողնել Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին». Վանեցյան
Ես չեմ ասում, որ «ՍՈՒ 30»-ներն անիմաստ են: Դրանք շատ լավ կործանիչներ են, բայց դրանք մեր բանակի համար այս պահին անհրաժեշտություն չէին
Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. Մայր Աթոռի դիվանապետ
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, ինչ այս պահին կատարվում է Ազատության հրապարակում, չափազանց մտահոգիչ է, հղի` ծանր հետևանքներով: Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի
Արցախի նախագահը պատմում է դավաճանության մասին․«Զեկուցագիր ունեմ՝ ՀՀ-ից ժամանած 2 գումարտակ, հրաժարվում է Շուշիի պաշտպանման ծրագրած կարեւոր օպերացիային մասնակցել»
ՀՀ ԱԱԾ-ի էլիտար ստորաբաժանումը հրաժարվել է Արայիկ Հարությունյանին ուղեկցել առաջնագիծ
Նախագահն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել են կայունության պահպանումը երկրում
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը խոսել են երկրում ստեղծված իրավիճակի և դրա հաղթահարման ուղիների վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող վերջին
«Ինքը պիտի հեռանա». Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին
Այս հրապարակն, ի վերջո, պետք է դարձնենք Ազատության հրապարակ
Ճակատագրական օրերին մեր երկրին անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբվածություն. ՄԻՊ
ՄԻՊ-ն ամփոփում է Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն այսօրվա այցի արդյունքները
Գրիգորի Խաչատուրովը շարունակում է իրականացնել իր ծառայությունը. ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը շարունակում է իրականացնել իր ծառայությունը»:
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է ներկայացրել. «Հնարավոր չէ պատկերացնել ավելի բարոյալքող փաստաթուղթ, որը ստորագրեց Նիկոլ Փաշինյանը»
Հայաստանը չպետք է ճանաչի Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստանձնած պարտավորությունները
Զինծառայողները պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության
«Չունեմ նման տեղեկատվություն». ՊՆ խոսնակը` Գրիգորի Խաչատուրովի հրաժարականի լուրի մասին
Ըստ մամուլի` նա զորացրման զեկուցագիր է ներկայացրել
«Թույլ չենք տալու հանցագործ միավորներին զավթել իշխանությունը». Էդուարդ Աղաջանյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Միանշանակ է, որ այսօր հանրության գերակշիռ հատվածի ակնկալիքը գործող իշխանություններից հետևյալն է. ապահովել երկրի ներքին կայունությունը և թույլ չտալ որոշ կասկածելի միավորների առիթից օգտվել և առաջ քաշել նեղ անձնական շահերից բխող ռևանշիստական օրակարգեր։ Վստահեցնում եմ ձեզ, որ մենք դա թույլ չենք տա։ Միաժամանակ
Արթուր Վանեցյան. «Թուրքամետ թուղթը ստորագրած դասալիքն ու ազգի դավաճանը խոսում է դասալքության մասին»
Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե գեներալի ուսադիրներով մի մարդ, ում անունը ինքը չի տալիս, լքել է արցախաադրբեջանական ճակատը եւ փախել Երեւան: Հասկանալի էր, որ նա ակնարկում էր ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանին: Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքի ժամանակ կառավարության շենքի առջեւից ԱԺ շենք քայլերթի ժամանակ Aravot.am-ը Արթուր
«Ես դուրս եմ եկել փողոց՝ այս կապիտուլյացիոն թուղթը ստորագրողի եւ դավաճանության դեմ». Ոսկանյան
Մեր հայրենիքի մի հատվածը, մեր սրբավայրերը հանձնվում են թուրքին: Դավաճանը պետք է հեռանա
Երկու կողմերի միջև բանակցությունները պետք է անհապաղ վերսկսվեն, դրանք պետք է թույլ տան նաև սահմանել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը. Ֆրանսիայի արտգործնախարար
Հանրապետության նախագահի խնդրանքով անցյալ շաբաթ օրը Երևան ժամանեց բժշկական առաքելություն:
«Վզներից կբռնենք ու կբերենք ԱԺ». Պահանջում են, որ պատգամավորները գան խորհրդարան ու արտահերթ նիստ հրավիրեն
Մինչ այս պահը ԼՀԿ ներկայացուցիչները չեն եկել, ցուցարարները հարցադրումներ են հնչեցնում՝ դուք այդ ի՞նչ թելերով եք կապված Փաշինյանի, մեր թշնամիների հետ, որ չեք գալիս ստորագրում:
Հարձակում է տեղի ունեցել «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի Հայաստանի գրասենյակի վրա. «Ազատություն»
Սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են անհայտ անձինք կոտրում ավելի շատ որպես «Սորոսի» գրասենյակ հայտնի կազմակերպության դուռը, այնուհետև ներս մտնելով ջարդուփշուր անում գույքը
Մանե Գեւորգյան. Համացանցում շրջանառվող լուսանկարը, որտեղ իբր վարչապետի գրությունն է՝ ուղղված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին՝ կեղծ է
Նման «նամակ», նման գրություն երբեւէ չի եղել
Արցախից վերադարձած տղամարդու ջիպում Սյունիքի ոստիկանները մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել
Ոստիկանությունը շարունակում է միջոցառումները՝ Արցախից ապօրինի կերպով զենք-զինամթերք բերելու դեպքերը բացառելու ուղղությամբ։
«Կբացատրեն՝ ի՞նչը ստիպեց ստորագրել, ի՞նչ է թաքնված այդ փաստաթղթի տակ»․ Արշավիր Գասպարյան
Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արշավիր Գասպարյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի նախագահի, ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի ստորագրած փաստաթուղթը իրավասու է չեղարկել ՀՀ Ազգային Ժողովը։ «Սա ոչ թե հայտարարություն է, ինչպես ներկայացվում է, այլ բառի բուն իմաստով միջազգային պայմանագիր է։ Իրավական տեսանկյունից անհրաժեշտ էր, որ Ազգային Ժողովը քննարկեր, իր


















































