Օրվա լրահոսը

Արցախի Պարետի՝ Արցախի Հանրապետությունից ելքի կամ մուտքին առնչվող կարգում փոփոխություններ չեն եղել

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող տեղաշարժերի ժամանակավոր սահմանափակումների վերանայման առնչությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ Արցախի Հանրապետության Պարետի՝ Արցախի Հանրապետությունից ելքի կամ մուտքին առնչվող կարգում փոփոխություններ չեն եղել. պետական սահմանի անցակետերում սահմանափակումները շարունակում են գործել: Արցախից ելքի սահմանափակումների մասով կան նաև բացառություններ, որոնք ներկայացնում ենք ստորև. Արցախ / Տեղեկատվական շտաբ

ԵՄ հանձնակատար. «ԵՄ-ն կանգնած է իր գործընկերների կողքին նաև ճգնաժամային ժամանակներում»

Մհեր Գրիգորյանի տեսազանգը ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ

Կյանքը վերադառնում է Գյումրի․ սրճարանները մարդաշատ են, վարսավիրանոցներն էլ աշխատում են զգուշությամբ. (Ֆոտոշարք)

Որոշ սահմանափակումների վերացումից հետո կյանքը, կարծես, վերադառնում է Գյումրի․ չնայած քաղաքային տրանսպորտը չի աշխատում, այսօր էլ ցուրտ, անձրևային եղանակ է Գյումրիում, այդուհանդերձ քաղաքի կենտրոնական հատվածը բավական մարդաշատ է։ Խոսքը բանկերի առջև, ոստիկանների քթի տակ մարդկային մեծ կուտակումների մասին չէ, որոնք մշտապես առկա են եղել արտակարգ դրության պայմաններում, այլ զբոսնող, սրճարան, խանութ ու վարսավիրանոց հաճախող քաղաքացիների։

Եղե՞լ են արդյոք կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր

Աշխարհում նաև Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր: Այժմ միջազգային ակադեմիական մակարդակներում քննարկվում են` արդյոք կրկնակի վարակման դեպքեր են, այսինքն նորից անձը վարակվե՞լ է, թե պարզապես եղել է վիրուսի ապաակտիվացում և հետո ակտիվացում: Այսօր դեռևս այս հարցի վերջնական և միանշանակ պատասխան չկա, քանի որ վիրուսը ապաակտիվ վիճակում չի հայտնաբերվել: Սակայն գիտական հանրությունը հակված

Գիտնականները ստեղծել են կորոնավիրուսը հաղթահարող հակամարմին

Նիդերլանդների Ուտրեխտի համալսարանի գիտնականները կարողացել են սինթեզել մոնոկլոնալ հակամարմին (47D11), որը կարող է չեզոքացնել կորոնավիրուսի վարակը լաբորատոր պայմաններում, գրում է Nature Communications-ը: Տեղեկատվության համաձայն՝ ուսումնասիրությունն իրականացրել են հոլանդացի և գերմանացի գիտնականները: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ  չեզոքացնող հակամարմինը կարող է կանխել և  բուժել COVID-19-ը:  Մոնոկլոնալ հակամարմինները լաբորատորիայում ստեղծված սպիտակուցներ են, որոնք նման են մարդու իմունային

Նախագահ Արմեն Սարգսյանը շուտափույթ ապաքինում է մաղթել Ռուսաստանի վարչապետին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին, որը գտնվում է կորոնավիրուսից բուժման գործընթացում: Նախագահը նրան մաղթել է առողջություն և շուտափույթ ապաքինում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացուն մոտ կանգնած կառույցը համայնքն է». կներդրվի Երևանի սոցիալական պաշտպանության նոր համակարգ

Երևանի քաղաքապետարանի պատվերով ձևավորված փորձագիտական թիմը ՅՈՒՆԻՍԵՖ և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունների աջակցությամբ իրականացրել է հետազոտություն`Երևանի սոցիալական պաշտպանության վերաբերյալ: Համակարգի վերլուծության արդյունքները ներկայացվել են Երևանի ավագանու խմբակցությունների քննարկմանը: Խոսելով ծրագրի մասին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ այն կառուցվածքային, իրավական և բովանդակային փոփոխություններ է նախատեսում: «Համակարգն իր հերթին կբերի Երևան համայնքի կողմից

«Հայ պարկ», Գյումրի, Գյուրջիև․ նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար զրուցել է վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ

Ծիծեռնակաբերդի այգու տարածքում ստեղծվելիք ապագա համազգային այգին՝ «Հայ պարկ»-ն, իր մեջ ներառելու է մասնավորապես Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Բնական է, որ գաղափարի և նախաձեռնության հեղինակը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, այն քննարկում է մասնագիտական շրջանակների հետ։ Վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, որը Մեծ եղեռնի հուշահամալիրի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքի համահեղինակն է հայտնի ճարտարապետ Արթուր

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումներով տրամադրված օժանդակության ծավալը կազմել է ավելի քան 62 մլրդ դրամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման քաղաքականության շուրջ քննարկումները։ Ամփոփվել են կառավարության կողմից ընդունված հակաճգնաժամային միջոցառումների կատարման արդյունքները, ընթացիկ ցուցանիշները։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զեկուցել է տրամադրված տնտեսական և սոցիալական օժանդակության ծավալների մասին. այսօրվա դրությամբ օժանդակության ընդհանուր հասանելի ծավալը կազմել է ավելի քան 62 մլրդ դրամ: Աջակցություն է ստացել շուրջ 24000

«Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչը ձերբակալվել է՝ կաշառք ստանալու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական  վարչության վարույթ է ընդունվել «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչի կողմից մի շարք ուսանողների ընթացիկ քննությունների, ստուգարքների, կուրսային և ԲՈՒՀ-ի ավարտական աշխատանքների դրական արդյունքներն ապահովելու համար առերևույթ առևտրային կաշառք և կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը: Պարզվել է,

Էրիկ Գրիգորյանն ազատվեց շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Էրիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած Ba3 վարկանիշը կայուն հեռանկարով

Հեղինակավոր Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը կայուն հեռանկարով: Ամերիաբանկը կարևորում է վարկանիշի վերահաստատումը կայուն հեռանկարով, հատկապես COVID-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակում: Վարկանիշը տրամադրելիս` Moody’s-ը հիմք է ընդունել մի շարք կարևոր ցուցանիշներ, այդ թվում` Ամերիաբանկի դիվերսիֆիկացված վարկային պորտֆելի առկայությունը: Մասնավորապես նշվում է, որ 2020թ հունվարի 1-ի դրությամբ ՓՄՁ

«Իր կուտակած հարստությունը պահելու համար մի մունդիր էլ ինքն է հագել եւ մեկնել «առաջնագիծ». Արմեն Փամբուխչյանը՝ կանխիկով եւ անկանխիկ հայրենասերների մասին

Ըստ Փամբուխչյանի, որքան շուտ օրինական պատասխանատվության ենթարկվեն անկանխիկները, այդքան շուտ դաշտից կվերանան «կանխիկները» եւ հայրենիքին իրապես նվիրված անձինք կմնան:

Պոլիտեխնիկի ուսանողները դժգոհ են առցանց համակարգից. «Քննությունից 5 րոպե առաջ եւ 5 րոպե հետո սերվերը «կախում» է»

ՏՀՏ ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալը պնդում է՝ տեխնիկական խնդիրները կարգավորել են

Սրճարան, վարսավիրանոցները բացել եք, լավ եք արել, բայց մարդիկ ո՞նց գործի գնան, հավքի թեւո՞վ. ԱԺ-ում հորդորում են տրանսպորտը գործարկել

Ըստ Իվետա Տոնոյանի, տնտեսվարողերի բարեխղճության վրա հույս դնելը ուտոպիայի հարց է, տնտեսվարողներն իրենց աշխատակիցներին չեն բերի-տանի աշխատանքի, աշխատակիցներն էլ չեն կարող «հավքի թեւով» գործի գնալ, աստղաբաշխական աշխատավարձ էլ չունեն, որ ամեն որ տաքսիով աշխատանքի գնան:

Վերականգնման շինարարական աշխատանքների դիմաց վճարվել է շուրջ 7,12 մլրդ. դրամ, մինչդեռ Երևանի «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանը մինչ օրս շահագործման չի հանձնվել

Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման և մաքրման նպատակով հատկացված շուրջ 7,12 մլրդ. դրամը ոչ նպատակային ծախսվելու հետևանքով չեն կանխվել հնարավոր էկոլոգիական վտանգները. հարուցվել է քրեական գործ

«Պետք է անհապաղ ձեռնամուխ լինել ՀՀ տարածքից դուրս գտնվող ակտիվների սառեցմանը» Անդրանիկ Քոչարյանը քայլեր է թվարկում ապօրինի հարստության վերադարձի համար

Նա հայտարարեց. «Օտարերկրյա պետություններում կուտակված ապօրինի հարստությունների վերադարձը պետբյուջե պետք է դարձնել համընդհանուր օրակարգի հարց՝ ներգրավելով ՀՀ քաղաքացիների եւ աշխարհասփյուռ հայությանը, քանի որ խնդիրը հստակ լուծում է պահանջում»:

Վ. Պուտինը կանցնի Ս. Սարգսյանի ճանապարհը

Նույն լեգիտիմության խնդիրներն այժմ ունի Ռ.Քոչարյանի և Ս.Սարգսյանի պահապան հրեշտակը՝ Վլադիմիր Վլադիմիրովիչը, ով նույնպես ծերացել է և իհարկե իր կողմից կերակրած քաղաքական շակալները թերևս դեռ վախենում են, սակայն միշտ պատրաստ են նրան հոշոտելու: Նա նույնպես ունի իր հոկտեմբերի 27-ը, մարտի մեկը, Ապրիլյան պատերազմը:

Ծեծկռտուքի ընթացքում Գլաձորի բնակիչը հրազենից կրակել էր համագյուղացու գլխի ուղղությամբ. հայտարարվել է հետախուզում

Արձակված գնդակը դիպել էր տուժածի ճակատաքունքային շրջանին՝ պատճառելով  ձախից ճակատաքունքային շրջանի սալջարդ, պատռված վերքի ձևով հրազենային վնասվածք:

Ընտանիք կազմելու «իրավունքը»

Կամ ինչո՞ւ չի ստուգում ընտանիք կազմողի հոգեկան առողջության վիճակը, պարզում նրա բացահայտ կամ թաքնված հոգեկան խնդիրները, ստեղծում «ռիսկային» դեպքերի բազա, վիճակագրություն: Ինչո՞ւ է պետությունը միշտ վերջում արձագանքում տարբեր դժբախտություններին և անզոր դիտորդի նման գալիս արձանագրելու արդեն կատարվածը…

Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում

Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարի Սեւանա լիճ է տեղափոխվել 66 միլիոն 264 հազար խորանարդ մետր ջուր

«Հիմա եթե բերդի կողքի պատի բուդկից այդ քաղցրավենիքը կարող են գնել, ի՞նչն է խանգարում, որ հարազատները նույն միրգը, քաղցրավենիքը հանձնեն հանձնուքով». Նաիրա Զոհրաբյան

Նա անդրադարձավ նաեւ քրեակատարողական հիմնարկների խնդրին, ասաց, որ կալանավորների հարազատներից բողոքներ է ստացել:

Որո՞նք են աշխարհի երեք ամենաթանկ ֆուտբոլային ակումբները

Ամենաթանկարժեք ակումբների ցուցակում են նաեւ «Բարսելոնան», «Բավարիան», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին»:

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa-ն հայտարարում են անկանխիկ վճարումների թվով 15-րդ ակցիան

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը հայտարարում են նոր ակցիա ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտապանների համար: Ակցիան մեկնարկել է 2020թ. մայիսի 5-ին և կտևի մինչև 2020թ. սեպտեմբերի 5-ը: Ակցիայի կանոնները շատ պարզ են. անհրաժեշտ է կատարել անկանխիկ վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Electron, Visa Classic, Visa Gold և Visa Platinum վարկային և դեբետային քարտերով ու կուտակել

«Օլիգարխիան ջախջախված չէ, հակառակը, օլիգարխիան շարունակում է պահպանել ազդեցությունը իշխանության տարբեր ճյուղերի վրա». Արման Բաբաջանյան

«Հայաստանի պետականության դեմ պատերազմ է հայտարարված ու այդ պատերազմում օգտագործում են բոլոր թույլատրելի ու անթույլատրելի միջոցները», – ասաց Արման Բաբաջանյանը: Նա նշեց, որ այդ պատերազմն ուղեկցվում է ներքին ու արտաքին մի քանի աղբյուրներից սնվող հարձակումներով:

«Դավիթ Մովսիսյանը զրկված է անգամ պաշտպանի միջոցով ծնողների, անչափահաս եղբոր մասին տեղեկություններ ստանալու իրավունքից». պաշտպանը՝ Առաքել Մովսիսյանի որդու մասին

Փաստաբանը տեղեկացրեց՝ իր կողմից կալանքի երկարացման վերաբերյալ՝ Վերաքննիչ դատարան բողոքի ներկայացումից անցել է մեկ ամիս հինգ օր, սակայն դեռ չկա նիստի օր:

Գյուղատնտեսներին օրենքով կարգելվի կենդանիների կերին հակաբիոտիկներ ավելացնելը

Հակաբիոտիկները հետագայում հայտնվում են մսի, ձվի եւ կաթի մեջ, ներթափանցում մարդու օրգանիզմ

«Բոլորիս ֆռռացնում են». Հովհաննես Սահակյան

Նախկին պատգամավորը`Սերգեյ Լավրովի հայտարարություններին Նիկոլ Փաշինյանի չպատասխանելու, Արթուր Վանեցյանի գործակալ լինելու եւ կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակի մասին

Քննիչ հանձնաժողովն ուսումնասիրել է «ՀայԱվտոկայարան» ՓԲԸ-ի եւ այլ ՓԲԸ-ների պայմանագրերը

Հանձնաժողովն ակտիվ աշխատում է այս ընկերությունների հետ: 35 ընկերությունների հետ հանդիպել ենք, գործընթացը շարունակական է

Արցախում կորոնավիրուսի վարակի նոր դեպք չի հաստատվել. 23 քաղաքացիների թեստերի պատասխանները բացասական են

առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից 6-ն արդեն ապաքինվել են:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031