Օրվա լրահոսը
Բաքվի մերձակայքում գազատարի պայթյուն է տեղի ունեցել. «Ազատություն»
«Ազատություն». Այսօր վաղ առավոտյան Բաքվի մերձակայքում` Ղարադաղի շրջանում, մագիստրալային գազատարի նոր պայթյուն է տեղի ունեցել: Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, նոր պայթյուն է արձանագրվել է նաև Սանղաչալի գազային հանգույցում, որտեղ դեկտեմբերի 27-ին արդեն իսկ նույնատիպ արտակարգ պատահար էր տեղի ունեցել:
Թալին և Չարենցավան քաղաքներում մառախուղ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Տիգրանաշենի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր–Դիլիջան, Ստեփանավան–Ալավերդի, Սարավան–«Զանգեր» ավտոճանապարհներին և Շիրակի մարզում տեղ–տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝
Հունվարի 1-2-ին վիճաբանության 7 դեպք է գրանցվել, կան վիրավորներ. news.am
Հունարի 1-2-ին ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում 60 ահազանգ է ստացել, որոնցից 7-ը՝ վիճաբանություն, վեցը` մարզերում, մեկը` Երեւանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Նյութի մանրամասները կարդացեք news.am կայքում
Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը ՝ 60-100 մ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
ԱՄՆ-ից արտաքսված դիվանագետները ժամանել են Մոսկվա. «Ազատություն» ռադիոկայան
«Ինտերֆաքս» գործակալությունը հայտնում է, որ Միացյալ Նահանգներում անցանկալի անձ հայտարարված 35 ռուսաստանյան դիվանագետներն այսօր «Ռոսիա» թռիչքային ջոկատի հատուկ օդանավով ժամանել են Մոսկվա: Անցած հինգշաբթի օրը ԱՄՆ վարչակազմը հաքերային հարձակումներ կազմակերպելու համար պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի մի շարք քաղաքացիների, ձեռնարկությունների ու գերատեսչությունների նկատմամբ: Պատժամիջոցները տարածվում են նաև Անվտանգության դաշնային ծառայության և Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 2-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Այրվել են զոդման սարք և կենցաղային իրեր
Հունվարի 2-ին, ժամը 11.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 17-րդ փողոցի թիվ 77 տանը հարակից խորդանոցում: Դեպքի վայ է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.30-ին, մարվել՝ ժամը 11.58-ին: Տանը հարակից խորդանոցում այրվել են զոդման սարք և կենցաղային իրեր: ՀՀ ԱԻՆ
Ինչպե՞ս է Հենրիխ Մխիթարյանը սկսել յուրացնել «Օլդ Տրաֆորդը»
ՄՅՈՒ-ի կիսապաշտպանը Մանչեսթեր տեղափոխվելուց հետո սկզբնական շրջանում «Օլդ Տրաֆորդի» խաղադաշտ մտնելու համար էքսկուրսիայի տոմս է գնել: Էքսկուրսավար Ֆրենսիս Բեյքերը պատմել է, թե Միկին 25 ֆունտ սերլինգով տոմս է գնել եւ միացել էքսկուրսիայի մասնակից խմբին, սակայն ինքը միանգամից չի ճանաչել նրան: «Այդ տղան սկզբում ուշադիր դիտում էր ստադիոնը եւ լսում ինձ, իսկ մի որոշ ժամանակ անց
Տավուշի մարզում պայմանագրային զինծառայողը Opel-ով բախվել է արգելապատնեշին. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com
Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ, 34-ամյա Գագիկ Ղազինյանը Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհին իր վարած Opel Astra մակնիշի 34 ՍD 968 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 60-ամյա Աղունիկ
Արգելափակվել են ձնակույտում
Հունվարի 2-ին, ժամը 05.13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 9 շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ» մակնիշի 020UL64 պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Մ.) շտապօգնության ավտոմեքենան: *** Հունվարի 2-ին, ժամը 05.09-ին տեղեկություն է ստացվել, որ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 3-7-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 3-5-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 7-ին նույնքան կբարձրանա: Երևանում Հունվարի 3 – 7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻՆ հաղորդագրություն
Հենրիխ Մխիթարյանի կուռքերը
Հենրիխ Մխիթարյանն անվանել է Յունայթեդի իր 3 կուռքերին՝ Կանչեսկի, Սեր Ալեքս, Կանտոնա:
Հին հեռախոսներ գործածողները կմնան առանց WhatsApp-ի
Սմարթֆոնների տարածված ծրագիր WhatsApp-ը կդադարի գործել բջջային հին հեռախոսների վրա: Այդ մասին այսօր՝ հունվարի 2-ին գրում է Daily Express-ը՝ հղում անելով ծրագիրը մշակողներին: Հաղորդվում է, որ WhatsApp-ն այլեւս մատչելի չի լինի iPhone 3GS-ում, Windows Phone 7 բջջային սարքերում եւ Անդրոիդ համակարգի 2.1 եւ 2.2 տարբերակներում:
Հալէպի մէջ 68 նորածին հայ մանուկներու ամանորեան նուէրներ բաշխուեցան. «Գանձասար»
Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Սրբ. Արք. Սարգիսեանի հովանաւորութեամբ եւ թեմի Նպաստից Յանձնախումբին կազմակերպութեամբ, ուրբաթ, 30 Դեկտեմբեր 2016-ի առաւօտեան ժամը 11:00-ին, Ս. Աստուածածին եկեղեցւոյ ներքնասրահին մէջ տեղի ունեցաւ 2016 տարեշրջանի 68 նորածին հայ մանուկներու ամանորեան նուէրներու բաշխում: Հանդիպումը բաց յայտարարուեցաւ առաջնորդ սրբազան հօր Տէրունական աղօթքով, ապա առաջնորդ սրբազան հայրը շնորհաւորեց 2016-ի ծնունդ մանուկները
Հայտնաբերվել է Հայաստանում տեղակայված ՌԴ N զորամասի շտաբի պետի տեղակալի դին. shamshyan.com
Երեկ՝ հունվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց նրբանցքի վրա գտնվող «Դրուժբա» հյուրանոցային համալիրի համարներից մեկում տղամարդու դի կա։ Ոստիկանները նշված հյուրանոցի 10-րդ համարում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի՝ Ռուբինյանց նրբանցքի 5-րդ հասցեում ժամանակավորապես բնակվող 45-ամյա Վիկտոր
Երեւանի քաղաքապետարանը թույլ չի տվել տրանսպորտում տարածել «Ցեց» երգիծաթերթը
«Հայփոստում» ասել են, որ թե բաժանորդագրության, եւ թե բաժանմունքներում թերթի վաճառքը կազմակերպելու հետ խնդիր չունեն»:
Ժոզե Մոուրինիոն Մարսյալին խորհուրդ է տալիս հետեւել Հենրիխ Մխիթարյանի օրինակին
Ես գիտեի, որ Մխիթարյանն ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է, բայց, միեւնույն է, չէի շտապում խաղադաշտ մտցնել:
Ցմահ ազատազրկո՞ւմ, թե՞ մահապատիժ. որքա՞ն նույնն են դրանք
Ինչպես աշխարհի մի շարք երկրներում, մի քանի տարի առաջ Հայաստանում ևս վերացվեց մահապատիժը և առավելագույն պատիժ սահմանվեց ցմահ ազատազրկումը: Փորձենք տեսնել, թե ինչ ընդհանրություններ և ինչ տարբերություններ ունեն այս երկու պատժամիջոցները: Երկու դեպքում էլ, այդ պատիժները կրող մարդկանց կյանքն ընդհատվում է անազատության մեջ և Տիրոջ կողմից նրանց կյանքի համար սահմանված ժամկետներից շուտ: Մահապատժի դեպքում՝ անմիջապես,
Վարդենյաց լեռնանցքում բուք է
Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մ: Կոտայքի մարզի ավտոճանապարհներին ևս մառախուղ է, տեսանելիությունը ՝ 100-150 մ:
Ալեքսիս Օհանյանը Սերենա Ուիլյամսին կբերի՞ Հայաստան
Օլիմպիական քառակի չեմպիոն, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 38-ակի հաղթող, ներկայումս աշխարհի թիվ 2 թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի եւ ամերիկահայ գործարար, նորությունների Reddit սոցիալական ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի նշանադրության մասին լուրը շատ արագ տարածվեց համացանցում: Արդեն ամբողջ աշխարհի գիտի, որ Բրուքլինում ծնված գործարար, ներդրող, գրքերի եւ ռադիոհաղորդաշարերի հեղինակ Ալեքսիս Օհանյանը Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված հայ
ԼՂՀ ՊՆ. հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց
Հունվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 300 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն, առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
«Մնում էր ջակուզի դրվեր». Կաթողիկեի փայտե դուռը փոխարինվել է ապակիով
Արտակ Ղուլյանը նկատել է, որ Կաթողիկեի ճակատային մասն ամբողջությամբ փոփոխված է և ամենևին էլ չի կրկնում վերականգնված Կաթողիկեն:
Բնակարանի հոսանքազրկվելու պատճառով փորձել է ինքնասպան լինել. shamshyan.com
Մինչ այդ սակայն բնակարանի հոսանքազրկման մասին տեղեկացել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որի հանձնարարականով կարճ ժամանակում ժամանել է էլեկտրոցանցի ներկայացուցիչը և բնակարանի էլեկտրականությունը վերականգնվեց։
ԱԳՆ. ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայեր չկան
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Ստամբուլում ահաբեկչության հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան»: Հիշեցնենք, որ Ստամբուլում Ամանորի գիշերը 39 մարդ զոհվել է, մոտ 40-նն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բորդյուժային փոխարինել է Վալերի Սեմերիկովը
2017 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա: 2016-ի դեկտեմբերի 31-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Նիկոլայի Բորդյուժայի պարտականությունների ավարտման կապակցությամբ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները դրվում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Անատոլիի Սեմերիկովի վրա. ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Մեղրու ավտոճանապարհներին բուք է
Ապարանի և Հրազդանի ճանապարհներին ևս մառախուղ է, տեսանելիությունը ՝ 100-200 մ:
ՄԱԿ-ի նոր՝ 9-րդ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ստանձնեց իր պաշտոնը (Տեսանյութ)
2017 թ. հունվարի մեկից ՄԱԿ-ի նոր՝ 9-րդ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը սկսեց իր պաշտոնավարությունը հաջորդելով Բան Կի-մունին: Կից՝ Անտոնիո Գուտերեշի խաղաղության ուղերձը հրապարակված իր պաշտոնավարման առաջին իսկ օրը: https://www.youtube.com/watch?v=IwJ9sssJQko&feature=youtu.be
Մեր երկրում ոչ մէկ գաղափարական կուսակցութիւն չկայ
Մէկ այլ բան չվրիպեց ու գրաւեց մեր ուշադրութիւնը՝ դա հոգեւորականների ներկայութիւնն էր համագումարին, խաչով ու շուրջառով, որ ըստ մեր համեստ կարծիքին՝ լրջութեան պակասութեան հետեւանք կարելի է նկատել։
Առանց տեղումների եղանակ` հունվարի 2-6-ը
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 2-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 1-2-ին էապես չի փոխվի, 3-4-ին կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 2 -6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ
Թալին և Աշտարակ քաղաքներում մառախուղ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Տիգրանաշենի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Շիրակի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին և Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝


















































