Օրվա լրահոսը
Մագնուս Կարլսենն այս անգամ էլ հեռացավ պարգեւատրման արարողության կեսից (տեսանյութ)
Դասական շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որ Նյու-Յորքում աշխարհի թագի համար մրցամարտի տուրերից մեկում Սերգեյ Կարյակինից կրած պարտությունից հետո լքել էր մամուլի ասուլիսի սրահը, այս անգամ էլ Դոհայում պարգեւատրման արարողության կեսից հեռացավ դահլիճից: Կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Կարյակինն ու Կարլսենը պայքարն ավարտեցին 16,5 միավորով, սակայն լրացուցիչ գործակիցներով նորվեգացին զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ qatarchess2016.com-ի
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
«Խոստանում եմ ձեզ, որ կառավարությունը, իմ թիմակիցները օր ու գիշեր անմնացորդ աշխատելու են». Կարեն Կարապետյանի ամանորյա ուղերձը
Սիրելի հայրենակիցնե՛ր. Այսօր այնպես է ստացվել, որ ես` լինելով ձեզանից մեկը, հնարավորություն և պատիվ ունեմ շնորհավորելու ձեր Նոր տարին և Սուրբ ծնունդը: Սրտա՛նց շնորհավորում և ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիդ ընտանիքում լինի տաք, ջերմ, լուսավոր ու սիրով լի: Այս օրերին ձեր ընտանիքի անդամների, բարեկամների, ընկերների հետ հնարավորություն կունենաք միմյանց բազմաթիվ լավ խոսքեր, բարեմաղթանքներ ասելու, ձեր երեխաներին
Դատախազի որոշմամբ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է
Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2016 թվականի
Լեւոն Արոնյանն աշխարհի առաջնությունում տեղ զբաղեցրեց երրորդ տասնյակում
Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը 21 հնարավորից 12,0 միավորով զբաղեցրեց 28-րդ հորիզոնականը, իսկ Հրանտ Մելքումյանը 11,5 միավորով հանգրվանեց 35-րդ տեղում: Իսկ չեմպիոնի տիտղոսը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը (16,5), որը միայն լրացուցիչ գործակիցներով իրենից ետ թողեց գործող թագակրին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ dohachess2016.com-ի
Ռազմական փորձագետը ԵԱՀԿ Մինսկի խմբի` ադրբեջանական դիվերսիային չարձագանքելու մասին
«Առաջնորդվում են երկակի ստանդարտներով»
Արթուր Սարգսյանը («Հաց բերողը») ազատ է արձակվել. նա տառապում է Բեխտերևի հիվանդությամբ
Հուլիսյան դեպքերի ժամանակ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր»-ի անդամներին սնունդ հասցրած ազատամարտիկ Արթուր Սարգսյանը, կամ ինչպես հանրության շրջանում են նրան կոչում` «հաց բերողը», ազատ է արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նրա պաշտպան Տիգրան Եգորյանը: Նա կատարել է այսպիսի գրառում: «Նախատոնական լավ լուր․ քիչ առաջ կալանքից ազատ արձակվեց Արթուր Սարգսյանը, ով ժողովրդի մեջ
Ավելի քան 500 կրակոց` դիրքապահների ուղղությամբ
Դեկտեմբերի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ, որի ընթացքում, տարբեր հրաձգային զինատեսակներից, դիպուկահար հրացաններից և 60մմ ականանետից /10 արկ/ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց: ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումնները առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վերահսկել իրավիճակը և վստահորեն իրականացնել
Ապագա իրավաբանը ստեղծել է «Ստուգիր քեզ» վիրտուալ ծրագիրը
Օրերս Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում հանդիսավորությամբ շնորհակալագրեր ու մրցանակներ հանձնվեցին այն անհատներին, մշակութային օջախների և ուսումնական հաստատությունների սաներին, մանկավարժներին և տնօրեններին, ովքեր ամբողջ տարվա ընթացքում թանգարանի մշակութային կյանքի ակտիվացման գործում իրենց ներդրումն են ունեցել: Տուն-թանգարանի տնօրինության կողմից շնորհակալագիր հանձնվեց նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Կարոլինա Հարությունյանին: Ապագա իրավաբանը 2016 թվականին տուն-թանգարանում իրականացրել էր կամավոր
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մեկնաբանությունը երեկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի վերաբերյալ (Տեսանյութ)
«Կարծում եմ, որ այս միջադեպը շատ ուղիղ պատասխան է բոլոր նրանց, ովքեր փորձում են ռացիոնալ օղակ փնտրել իռացիոնալի մեջ»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
Ուժը կորցրած է ճանաչվել «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ բանկային գործունեության թիվ 14 լիցենզիան
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր: ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 15-ին հաստատել և գրանցել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի (Պահպանվող Բանկ) և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի (Միացող Բանկ) միացման պայմանագիրը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն իրականացրել են միացման պայմանագրով նախատեսված գործողությունները և հաստատել
Անանցանելի, փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան անանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզի Շենկանի, Միրաք համայնքների ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Սիփան, Ավշեն և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Կոտայքի, Շիրակի մարզերում, Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը
Երկրին ու հասարակայնութեան նկատմամբ հանցանքները պիտի պատժուեն անժամանակայարոյց ու ամենախիստ եղանակով
Այստեղ աւելորդ չէ յիշեցնել մեր նոր վարչապետի այն թեւաւոր խօսքը, թէ «Մենք այնպէս պիտի անենք, որ աշխարհը շուռ գայ»։ Եթէ, լուսահագի մայրս ողջ լիներ, պիտի ասէր՝ «Աստուած մուրազդ կատարի»։
Սեյրան Օհանյան. Ինձ համար սպասելիքները և ծրագրերը հստակորեն ուրվագծված են (Տեսանյութ)
Յուրաքանչյուրիս քվեից է կախված՝ կզարգանա՞ տնտեսությունը, թե կշարունակի դոփել նույն տեղում, կվերականգնվի՞ արդարությունը, մեր հայրենակիցների ընտանիքները կմնա՞ն Հայրենիքում, թե կբռնեն արտագաղթի ճանապարհը: Եվ ի վերջո, հակառակորդը կգնա՞ ռազմական արկածախնդրության, թե կընտրի խաղաղ կարգավորման ճանապարհը:
Մարալիկի ավտոճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Մարալիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը ՝ 10 մ: Վայքի ճանապարհներին, Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական
Երևանի քաղաքապետարանն ամփոփել է 2016 թվականի գործունեությունը
Բարեկարգ բակերի թիվը Երևանում 2016թ. ավելացել է 340-ով, մայրաքաղաքում ավելացել են նաև հանգստյան գոտիներն ու կանաչ տարածքները, իրականացվել են քաղաքային կահավորման և ձևավորման աշխատանքներ:
Անցնող 2016-ը բարդ ու մարտահրավերներով լի էր ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության համար. Աշոտ Ղուլյան
ԼՂՀ ԱԺ նախագահի ամանորյա շնորհավորանքը Թանկագի՛ն հայրենակիցներ, Տարեմուտի նախաշեմին, ինչպես մեզանից յուրաքանչյուրն անհատապես, այնպես էլ խորհրդարանը՝ որպես ժողովրդի ներկայացուցչական մարմին, ամփոփում է անցնող տարվա ձեռքբերումները, վերարժևորում ունեցածն ու նախանշում ապագայի անելիքները: Անցնող 2016-ը բարդ ու մարտահրավերներով լի էր ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության համար: Ապրիլին հակառակորդի կողմից հրահրված պատերազմն այն փորձությունն էր, որին արժանապատվորեն
Ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում
Դեկտեմբերի 30-ին, ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իծաքար գյուղից դեպի Կապտավանք տանող ավտոճանապարհին՝ անտառի մեջ, իրեն պատկանող «TOYOTA 4 Runner» մակնիշի 34 UC 831 պ/հ ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Դեկտեմբերի
Հակառակորդը ունեցել է ևս 4 կորուստ. Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ մամլո խոսնակը տեղեկացնում է իր FB էջում. Այս գիշեր տեղի է ունեցել նախօրեի ադրբեջանական սադրանքի տրամաբանական զարգացումը. հայկական ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացրել, ինչի արդյունքում հակառակորդը ունեցել է ևս 4 կորուստ: Հիշեցնեմ, որ դեկտեմբերի 29-ի առավոտյան, Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արևելք տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ էր նախաձեռնել, ինչի հետևանքով ունեցել
6 ամսեկան հղիություն ունեցող կինն ազատ արձակվեց. «Ա1+»
6 ամսեկան հղիություն ունեցող Սուսաննա Թադեւոսյանի խափանման միջոցն այսօր փոխվեց: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարեց նրա պաշտպանի միջնորդությունը եւ հենց դատարանի դահլիճից ազատ արձակեց նրան: «Շատ շնորհակալ եմ մարդկանցից, ովքեր իմ կողքին էին, շատ շնորհակալ եմ արագ արձագանքելու եւ միջնորդությունս բավարարելու համար: Նոր տարվա կարելի է ասել
«Տարին ծանրագույն էր: Ի լրումն ամենօրյա Ծառայության՝ ոստիկանությունը դիմակայեց այլ մարտահրավերների ևս». ՀՀ ոստիկանության պետ
Ոստիկանության կոլեգիայի և իմ անունից Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, վետերաններին, նրանց ընտանիքներին, ծնողներին ու զավակներին, բոլորին. ձեր հավատի ու հավատարմության շնորհիվ կայացավ մեր Առաքելության իրագործման ևս մեկ տարին: Տարին ծանրագույն էր: Ի լրումն ամենօրյա Ծառայության՝ ոստիկանությունը դիմակայեց այլ մարտահրավերների ևս՝ ապրիլյան ռազմական գործողություններ՝ երկրի սահմաններին և հուլիսյան դրամատիկ իրադարձություններ՝
Նախորդ տարվա համեմատ` սուտ մատնությունների թիվը կտրուկ աճել է
Եվս չորս սուտ մատնություն. պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են պաշտոնեական հանցագործություններ կատարելու մեջ Երկու դրվագով սուտ մատնություն կատարելու դեպքի վերաբերյալ իրականացված նախաքննության արդյունքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկի կալանավոր, բնակարանային գողության մեջ մեղադրվող Տիգրան Հարությունյանին, ով ՀՀ հատուկ քննչական ծառայությանը կեղծ տեղեկություններ է հաղորդել ոստիկանի ու քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և
Ոստիկանության ստորաբաժանումներն անցան արտակարգ ռեժիմի ծառայության (Տեսանյութ)
Դեկտեմբերի 30-ի առավոտյան ոստիկանության ստորաբաժանումներն անցան արտակարգ ռեժիմի ծառայության: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին մայրաքաղաքում ծառայության դուրս եկող վերակարգերի ստուգատեսն ընդունում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: ՀՀ ոստիկանության պետը Երևանի կայազորի, ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության, Հասարակական կարգի ապահովման վարչության և այլ ստորաբաժանումների պարեկային խմբերին առաջադրեց տոնական ծառայության խնդիրները: Վերակարգերը շուրջօրյա ծառայությամբ ապահովելու են
Փակ են Արագածոտնի մարզի Շենկանի, Միրաք համայնքների ավտոճանապարհները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ի ժամը 17 .00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան անանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզի Շենկանի, Միրաք համայնքների ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Սիփան, Ավշեն և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Կոտայքի, Շիրակի մարզերում, Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում առկա է
Այսօր և երեկ ողջ օրվա ընթացքում Պաշտպանի ներկայացուցչի կողմից Չինարի գյուղում իրականացվել են փաստահավաք աշխատանքներ
Հայաստանի պաշտպանության նախարարության դեկտեմբերի 29-ի հայտարարության համաձայն՝ նույն օրը վաղ առավոտյան Ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկվել է զինված հարձակում, որի հետևանքով սպանվել են երեք հայ զինծառայողներ: Հարձակման վերաբերյալ հրապարակված տեղեկությունից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի տարածքային ներկայացուցիչը հատուկ հանձնարարությամբ մեկնել է Տավուշի մարզի Չինարի գյուղ՝ տեղում անմիջականորեն ուսումնասիրելու
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 31-ին, հունվարի 3-4-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունվարի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 31-2-ին էապես չի փոխվի, 3-4-ին կնվազի 3-4 աստիճանով: Երևանում` Դեկտեմբերի 31-ին, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 1-2-ին հնարավոր է թույլ ձյուն: Երևան քաղաքի դեկտեմբերի 31-ի
Կարեն Կարապետյան. «Մենք շահագրգռված ենք, որ դուք ձեր ծառայությունը, ձեր պարտքը կատարելուց հպարտ լինեք»
Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի մասին՝ թեյի սեղանի շուրջ: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: Վարչապետը նշել է, որ ժողովուրդը հպարտանում է մեր
Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Ադրբեջանական ԶՈւ-երը կորցրեց ևս մեկ զինծառայող.
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. «Ադրբեջանական ԶՈւ-երը կորցրեց ևս մեկ զինծառայող»:
Էդվարդ Նալբանդյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի զորամաս
Դեկտեմբերի 30-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս: Շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ավանդաբար ընտանեկան ամանորյա տոները նրանք նշում են ընտանքիներից հեռու, քանի որ իրականացնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը՝ ապահովելով մեր ժողովուրդի, մեր երկրի խաղաղ կյանքն ու զարգացումը։ Նախարար Նալբանդյանը հաջողություններ ցանկացավ սպաներին և


















































