Օրվա լրահոսը

Թրամփի առաջարկած կառավարության անդամները միլիարդատերեր և գեներալներ են. «Ամերիկայի ձայն»

Թրամփի կողմից գործարարների ընտրությունը պայմանավորված է նրա այն համոզմամբ, որ առևտրի և արդյունաբերության հսկաները ԱՄՆ-ի համար կարող են անել ավելին, քան հանրային ծառայություն մատուցողներն ու քաղաքական գործիչները: Դոնալդ Թրամփի ներքին շրջանակում կլինեն առնվազն երեք գեներալներ, ներառյալ Ջեյմս Մաթթիսը, ով գլխավորելու է Պենտագոնը: Նավատորմի նախկին գեներալ Ջեյմս Մաթթիսը ասում է,- «Արդյոք մենք վճռական ղեկավարություն, թե՞ թուլություն

«Մենք կարողացանք պատժել ազերիների հանդգնությունը». Մանվել Գրիգորյան

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ իմ անունից շնորհավորում  եմ  համայն  հայությանը  Ամանորի եւ Սուրբ  Ծննդյան  տոների  առթիվ, մաղթում մեր ժողովրդին  բարօրություն, համախմբում, միասնություն: Համախմբում, որ ազգովի կարողանանք դիմակայել  ամեն տեսակի մարտահրավերներին, միասնություն, որ միասնական ջանքերով  հասնենք մեր համընդհանուր բարօրությանն ու իղձերի իրականացմանը: Շնորհավորում եմ  Հայաստանում ապրող

ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը

Հայաստանի՝ օտար երկրնորում գտնվող դիվանագետները կքվեարկեն ընտրություններից իննը օր առաջ

ԼՂ հարցը՝ ԵԱՀԿ գլխավոր մարտահրավերների շարքում. Շտայնմայերն ամփոփել է Գերմանիայի նախագահությունը (Տեսանյութ)

ԵԱՀԿ գործող նախագահ և Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ամփոփել է ԵԱՀԿ նախագահությունը՝ առանձնացնելով այդ շրջանի կարևոր իրադարձությունները և գլխավոր մարտահրավերները: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը թերևս որոշ ժամանակ դուրս էր մնացել եվրոպական հանրության ուշադրության կենտրոնից, այս տարի առաջատար դիրք գրավեց՝ գարնանը տեղի ունեցած նոր սրացումից հետո: Այնտեղ հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերը կարևոր էին՝ լարվածությունը թուլացնելու

Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Սանչեսը և թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը նշանադրվել են

Reddit կայքի համահիմնադիր, գործարար Ալեքսիս Օհանյանը և աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը նշանադրվել են, հաղորդում է CNN-ը: Նշանադրության մասին առաջինը հայտարարել է Ուիլյամսը Reddit-ում՝ նշելով, որ Օհանյանն իրեն առաջարկություն է արել, և  իրենք այժմ Հռոմում են: Ալեքսիս Օհանյանը Facebook-ի իր էջում տեղադրել է Ուիլյամսի գրառումը՝ հավելելով. «Նա ասաց այո»: Սերենա Ուիլյամսը և Ալեքսիս Օհանյանը հանդիպում են

Ժիրայր Լիպարիտյան. «Յուրաքանչյուր պետական գործչի համար կգա պատասխանատվություն վերցնելու պահը»  

Վերջին օրերին քննարկման առիթ է դարձել Լեւոն Տեր-Պետրոսյանի՝  դեկտեմբերի 17-ին ՀԱԿ համագումարում հնչած ելույթը, որում ՀՀ առաջին նախագահն անդրադարձել է, մասնավորապես, ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին:  Ելույթի եւ դրա վերաբերյալ  հրապարակված կարծիքների առնչությամբ մեկնաբանություն ենք խնդրել 1991-1997թթ. ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պատմաբան, դիվանագետ, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանից: ՀԱԿ համագումարում Լեւոն Տեր Պետրոսյանն անդրադարձավ ԼՂ հակամարտության լուծման հնարավորություններին:

Ընկերուհուն փոխել է գարեջրի հետ

Հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնության կազմակերպիչները խաղերի ընդմիջումներին հանդիսականներին զբաղեցնելու եւ զվարճացնելու տարբեր հնարքներ են կիրառում: Դրանցից մեկն էլ «լավագույն համբույրն» է: Օպերատորները տրիբունաներից ընտրում են մի երիտասարդ զույգի եւ մեծ պլանով ցույց տալիս էկրանին՝ հորդորելով բոլորի աչքի առջեւ համբուրվել: Բայց այս անգամ երիտասարդ երկրպագուն «խառնել է բոլոր խաղաքարերը»՝ ընկերուհու փոխարեն համբուրելով ձեռքում պահած գարեջրի բաժակը

Համաձայնագիր՝ ՀՀ ՄԻՊ-ի և ՄԱԿ-ի միջև

2016 թվականի դեկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հաձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթն ստորագրեցին 2017 թվականին նախատեսվող «Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում» խորագրով ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը: Կողմերի միջև ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում:

Փոփոխվեց ԼՂՀ «Զբաղվածության մասին» օրենքը

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է  «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ      ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Սահմանին քիչ կրակոցներ են հնչել». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սույն թվականի դեկտեմբերի 29 լույս 30-ի գիշերը ՀՀ-Ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, քիչ կրակոցներ են հնչել: ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը»:

ՀՀ սահմանի վրա Ադրբեջանի ոտնձգությունը դուրս է մնացել միջազգային մամուլի ուշադրությունից

Երեկ Հայաստանի Չինարի գյուղի սահմանի վրա տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիան միջազգային մամուլում լայն արձագանք չի գտել: Կարճ հաղորդագրություններով միջադեպին անդրադարձել են Fox News-ը («Հայ-ադրբեջանական զորքերի բախման հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ»), New York Times-ը («Հայ-ադրբեջանական զորքերի բախման հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ») և Reuters-ը: «Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են բախում հրահրելու մեջ,

Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյան. «Ավտոտեսուչները կանգնեցնում են, ինքնագիր վերցնում»

Ռիոյի օլիմպիական կրկնակի չեմպիոն, 2016 թվականի Ռուսաստանի լավագույն մարզուհի, սուսերամարտիկ Յանա Եգորյանը «Սովետսկի սպորտին» տված ծավալուն հարցազրույցում խոսել է նաեւ այն մասին, թե ինչպես է իր կյանքը փոխվել օլիմպիական խաղերից հետո: Հարցին, թե ավտոտեսուչները կանգնեցնո՞ւմ են իր BMW ավտոմեքենան, որ նվեր է ստացել ՌԴ նախագահից, Յանան պատասխանել է. «Չորս տարուց ավելի է, որ մեքենա եմ

Փրկարար ծառայության տնօրենն այցելել է մարտական դիրքեր

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության  տնօրեն,  փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը այցելեց Վայք քաղաքում տեղակայված ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը: Մուշեղ Ղազարյանը շնորհավորեց զինծառայողներին Ամանորյա տոների առթիվ՝ զորամասին նվիրեց հեռուստացույց և ամանորյա նվերներով փաթեթներ` մաղթելով առողջություն և բարի ծառայություն: Փրկարար ծառայության տնօրենն այցելեց նաև Վայոց Ձորի մարզի Խնձորուտ համայնքի մոտակայքում գտնվող մարտական դիրքեր, անձամբ բարձրացավ մշտադիտարկվող

Ինչպես սնվել տոնական օրերին

Շատ հաճախ տոնական օրերին սնունդը կարող է պատճառ դառնալ ոչ միայն սննդային թունավորումների, այլև մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների, եթե չարաշահեք դժվարամարս կամ միմյանց հետ ոչ համատեղելի մթերքներ:  Որպեսզի չլինեն նման խնդիրներ, ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս` 1.Սահմանափակե՛լ տապակած և ճարպոտ կերակրատեսակների օգտագործումը. Տոնական օրերին պետք է սահմանափակել տապակած, յուղոտ կերակրատեսակների օգտագործումը: Նախապատվությունը պետք

ԱՄՆ-ը արտաքսել է 35 ռուս դիվանագետների և նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել են, որ Վաշինգտոնից և Սան Ֆրանցիսկոյից արտաքսում են 35 ռուս դիվանագետների և նոր պատժամիջոցներ սահմանում Ռուսաստանի դեմ, հաղորդում է BBC-ն: ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում նշվում է, որ պատժամիջոցների տակ, մասնավորապես, հայտնվել են 6 անձ և 5 գերատեսչություն, այդ թվում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը: Նշվում է, որ պատժամիջոցները սահմանվել են ԱՄՆ նախագահական

Ո՛չ Մէկ Զոհ Այլեւս. «Ասպարեզ»

Տարուան վերջին թիւը վաղուան բացառիկն է, որ արդէն իսկ մամուլի տակ է: Ուրիշ մտորումներով պիտի ուզէինք փակել տարուան մեր վերջին գրութիւնը, բայց թշնամիին անարգ յարձակումը կը մղէ մեզ վերադառնալու Ատրպէյճանին պատասխան տալու պարտաւորութեան: Թշնամիին պատասխանը, անշո՛ւշտ, պէտք չէ վստահինք միայն մեր բանակին։ Իւրաքանչիւրս, իրեն յատուկ ձեւով, իր հնարաւորութեան համապատասխան ու աւելիո՛վ պէտք է մասնակցի համազգային

Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Վայքի, Ապարանի, Արագածի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են: ՀՀ

ԻՆՔՆԱՎՍՏԱՀ

Գիրք տասնութերորդ
Գլուխ վաթսունհինգերորդ

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց. ԼՂՀ ՊՆ

Դեկտեմբերի 29-ի և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: Անհրաժեշտ դեպքերում դիմելով նաև պատասխան քայլերի, ՊԲ-ի դիրքապահ ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը և հստակորեն կրում մարտական

«Ինչո՞ւ չեք գնում Արցախ եւ դիտարկում հանրաքվեն». Շարմազանովը՝ սփյուռքահայ հայտնիներին

«Եկեք, հայեր ջան, տիկին Հրանուշի ասած՝ «Արի տուն» ծրագիրն է»,-ասում է ՀՀԿ խոսնակը

ԼՂՀ ՊՆ. ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող այսօրինակ ապատեղեկատվությունների պրակտիկան դարձել է սովորական գործելաոճ

Ի հավելումն մեր կողմից այսօր տարածված հաղորդագրության, որով հերքվել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն առ այն, թե իբր ղարաբաղյան կողմից Ակնայի ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, հրապարակում ենք Ադրբեջանի արտակարգ իրավիճակների ծառայության այսօր նույն դեպքի մասին տարածած հաղորդագրությունը, որում հրդեհի պատճառ է նշվում էլեկտրալարերի կարճ միացումը: Ադրբեջանական քարոզչության

«Մինսկի խմբից ակնկալում ենք Բորդյուժայի հայտարարությունից էլ ավելի խիստ գնահատական». Էդուարդ Շարմազանով

«Ընդհանուր գնահատականը կամ լռությունն ավելի լկտի են դարձնում Ադրբեջանին»,-նկատում է ՀՀԿ խոսնակը

«Դիվերսիոն-ահաբեկչական գործողության պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը». Շարմազանով

«Միջազգային հանրությունը խստագույնս պետք է դատապարտի Ադրբեջանի այդ գործողությունը»,-ասում է ՀՀԿ խոսնակը

Լեւոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը մասնակցում են կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

Քաթարի մայրաքաղաք Դոհայում այսօր մեկնարկեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Տղամարդկանց առաջնության 108 մասնակիցները 21 պարտիաներում որոշում են չեմպիոնին եւ մրցանակակիրներին: Մեկնարկային օրը շախմատիստները խաղացին 12-ական պարտիա: Լեւոն Արոնյանը 7,5 միավորով ընթանում է 21-րդ հորիզոնականում, իսկ Հրանտ Մելքումյանը 7,0 միավորով առայժմ 33-րդն է: Վլադիմիր Հակոբյանը, որ հանդես էր գալիս արագ շախմատի աշխարհի առաջնությունում, այստեղ բացակայում է:

Հայկ Խանումյան. «ռացիոնալ մտածող Ալիևն» արձագանքեց երևանյան քաղաքական դիսկուրսում հայտնված հողատուների ուղերձներին

Վերջին ամիսներին Արցախ-Ադրբեջան սահմանին թշնամու դիվերսիոն խմբի ներթափանցման հաջող փորձ չի եղել, որովհետև սահմանը տեխնիկապես վերազինվել է: Դրա համար թշնամին փոխել է ուղղությունը` Արցախի սահմանից ՀՀ սահման: Մյուս կողմից էլ «ռացիոնալ մտածող Ալիևն» արձագանքեց երևանյան քաղաքական դիսկուրսում հայտնված հողատուների ուղերձներին: Բոլոր դեպքերում, ի հեճուկս թշնամու և հողատուների` հարկավոր է ամրապնդել սահմանը նախևառաջ տեխնիկապես: Դրա համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արագացված կարգով կքննի Վահան Շիրխանյանի գործը. «Ազատություն»

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ընդունել է արդեն մեկ տարի կալանավայրում գտնվող պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպանների դիմումը: Նորք-Մարաշում մեկ տարի առաջ վնասազերծված զինված խմբի գործով մեղադրվող Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն «Ազատությանն» ասաց՝ Ստրասբուրգյան դատարանը որոշել է արագացված ընթացակարգով քննել դիմումը: Պաշտպանները ներկայացված դիմումում պնդել են, որ Հայաստանի կառավարությունը խախտում է Եվրոպական կոնվենցիան՝ պաշտպանության նախկին

ԱՊԼ-ի մարզիչների վարկանիշը ըստ նրանց կրած ժամացույցների

Բրիտանական Daily Mail-ը կազմել է Պրեմիեր լիգայի մարզիչների վարկանիշային ցուցակը, բայց ոչ թե ըստ նրանց արձանագրած մարզական արդյունքների կամ աշխատավարձի, այլ թեւի ժամացույցի արժեքի: Առաջին տեղում «Բերնլիի» մարզիչ Շոն Դաիչն է, որի ժամացույցն արժե 45000 ֆունտ: Հնգյակում նրան հաջորդում են Ռոնալդ Կումանը՝ 35850, Դեւիդ Մոյեսը՝ 38000, Սեմ Ալարդայսը՝ 27700 եւ Ժոզե Մաուրինիոն՝ 25000: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Սարի թաղի գործ». քարերը նետվել են, երբ ոստիկանների կողմից կրակոցներ են արձակվել

Հարցաքննվել է ոստիկանը, հրապարակվել է նրա նախաքննական ցուցմունքը

Սենոր Հասրաթյան. անհասկանալի, անիմաստ ու այնքան մերկապարանոց են ադրբեջանական կողմի ճամարտակությունները

Որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր Տավուշի ուղղությամբ իր իսկ նախաձեռնած դիվերսիոն հետախուզական գործողության շուրջ տարածված հաղորդագրություններում պաշտոնական Բաքուն ճգնում է կատարվածի մեղքը բարդել հայկական կողմի վրա և, միաժամանակ, հերքել իր կրած 7 կորստի փաստը, դա հասկանալի է: Հասկանալի է նաև մեկ զինվորի ճակատագիրը անհայտ լինելու մասին բավականին ուշացումով նրա կողմից արված հայտարարության իմաստը… Սակայն,

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930