Օրվա լրահոսը
Հրանուշ Հակոբյանն այցելել է զորամաս
Դեկտեմբերի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Քանաքեռի ԶՈՒ թիվ N զորամաս: Ողջունելով զորամասի հրամանատարական կազմին ու զինվորներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորեց գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթեց խաղաղություն, սեր եւ համերաշխություն, ուժ ու կորով: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի երիտասարդներ, ամեն ժամ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մտածում
Բերդ-Ճամբարակ ճանապարհը բացվել է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բացվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
ՀՀ բնապահպանության նախարարության շաբաթվա ընթացքում կայացրել է 1350.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 26-30.12.2016թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1350.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 1059.64 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 3 ակտ` 150.0հզ.դրամ ընդհանուր
Ավարտվել է Հ.Ասիրյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Հ.Ասիրյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, քրեական գործն ուղարկվել է դատարան: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի հունիսի 30-ին «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2000 թվականին ծնված Հ.
Հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ համազգեստով դիակ
Ադրբեջանի զինված ուժերի կողմից ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու և ռազմական գործողություններ ծավալելու, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պահպանությանը հանձնված «N» մարտական հենակետի անձնակազմի նկատմամբ հարձակում գործելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Դեպքի վայրի զննությամբ
Որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վայքի, Ապարանի, Արագածի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Բքի պատճառով շարունակում է փակ մնալ Բերդ – Ճամբարակ ճանապարհը: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են:
ՀՀ բնապահպանության նախարարն այցելել է ՀՀ Կոտայքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ զորամաս
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը դեկտեմբերի 30-ին, այցելել է ՀՀ Կոտայքի մարզում տեղակայված ՊՆ ԶՈՒ N զորամաս՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ զինծառայողներին շնորհավորելու և տոնական նվերներ հանձնելու համար: Ողջունելով և շնորհավորելով զորամասի զինվորներին և սպայական կազմին Ամանորի տոների առթիվ` բնապահպանության նախարարը շեշտել է. «2017թվականին պետք է ավելի հզորանանք, քանի որ ապրիլյան իրադարձությունները փաստեցին,
Ռիչարդ Հոգլանդը ժամանակավորապես կստանձնի ԱՄՆ համանախագահի պաշտոնը` ԵԱՀԿ ՄԽ-ում
2017թ. հունվարից դեսպան Ռիչարդ Հոգլանդը ժամանակավորապես կստանձնի ԱՄՆ համանախագահի պաշտոնը Եվրոպայի Անվտանգության ու համագործակցության կազմակերպության Մինսկի խմբում: Նա կփոխարինի դեսպան Ջեյմս Ուորլիքին, ով դեկտեմբերի 31-ից այլևս չի զբաղեցնի այդ պաշտոնը: Դեսպան Հոգլանդն ունի ավելի քան 30 տարվա դիվանագիտական գործունեության փորձ: Նա եղել է ԱՄՆ դեսպանը Տաջիկստանում 2003-2006թթ., ԱՄՆ դեսպանը Ղազախստանում 2008-2011թթ. և ԱՄՆ փոխդեսպանը Պակիստանում
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած մի շարք օրենքներ
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի
ԱԱԾ-ն նախազգուշացնում է` ձեռնպահ մնալ կեղծիքների հիման վրա մուտքի արտոնագրեր ձեռք բերելու եւ իրացնելու սխեմաներին մասնակցելուց
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող մի շարք քրեական գործերով իրականացված մեծածավալ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝Հայաստանում և արտերկրում կայուն ու համակարգված կապեր ունեցող մի խումբ անձինք 2016 թվականի ընթացքում տուրիստական գործունեության քողի ներքո, շուրջ երկու հարյուր ՀՀ քաղաքացիների համար
«Արդյոք ուզում ենք ՀԱՊԿ-ի զորքը գա այստեղ կանգնի, թե Բաքուն ռմբակոծի». Սամվել Մարտիրոսյան
Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը բավարար չէ
Արծրուն Հովհաննիսյան. «Երկու օրվա ընթացքում զոհ է գնացել ավելի քան մեկ տասնյակ ադրբեջանցի զինվորական»
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. «Այս գիշեր տեղի է ունեցել նախօրեի ադրբեջանական սադրանքի տրամաբանական զարգացումը. հայկական ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացրել, ինչի արդյունքում հակառակորդը ունեցել է ևս 4 կորուստ: Հիշեցնեմ, որ դեկտեմբերի 29-ի առավոտյան, Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արևելք տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը դիվերսիոն
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի և դեսպանատան աշխատակիցների Ամանորի ուղերձը (Տեսանյութ)
Ներկայացնում ենք ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի և դեսպանատան աշխատակիցների Ամանորի ուղերձը: Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն
«Առաջընթացի ճանապարհին մեզ ոչ միայն մարտահրավերներ են սպասվում, այլեւ նոր հնարավորություններ». Գալուստ Սահակյան
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ավարտվում է մեր տարեգրության հերթական էջը. մենք շարունակում ենք միասին ստեղծել մեր պատմությունը` Հայաստան երկրի ու հայ ժողովրդի պատմությունը: 25 տարի առաջ` 1991 թվականին, Ամանորի եւ Սուրբ ծննդի տոներն առաջին անգամ նշեցինք որպես անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Այսօր` 2016 թվականին` մեր անկախ պետականության 25-րդ տարում, առավել
Ստորագրվել է «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման համաձայնագիրը
2016թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ֆինանսների նախարարության և Գյումրի համայնքի միջև ստորագրվել է «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ծրագրի հիմնական նպատակն է Գյումրի քաղաքում ունենալ բարեկարգ փողոցներ և էներգախնայող արտաքին լուսավորության ցանց՝ անվտանգ երթևեկության կազմակերպման համար։ Ծրագրի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել
Տիգրան Մուկուչյանը հանդիպումներ է ունեցել խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցերով
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստի ավարտից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել 2017թ ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման հետ կապված՝ ընտրական օրենսգրքով սահմանված գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմինների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկայացվել է Ազգային ժողովի ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը, պարզաբանվել յուրաքանչյուր մարմնի գործառույթները, ինչպես
Ներկայացվեց տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության մոնիտորինգի տարեկան զեկույցը
2016 թ. նոյեմբերի 9-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը քննարկման ներկայացրեց Հայաստանի համայնքապետարանների թափանցիկության, հաշվետվողականության եւ հանրային մասնակցության մոնիտորինգի 2016թ. տարեկան զեկույցը: Մոնիտորինգն անցկացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում: 2015-2016 թթ. ընթացքում տեղեկությունների հարցումների եւ դրանց պատասխանների միջոցով դիտարկվել են Հայաստանի բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ ՀՀ
Հայաստանի «հաջողությունները» ԵԱՏՄ-ում. 2 տարվա ամփոփում
Լրանում է Ռուսաստանի հիմնած Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության 2-րդ տարին: Այդ միությանը անդամակցումը հիմնավորվում էր Հայաստանի տնտեսական ու քաղաքական շահերով, ինչպես նաև անվտանգությամբ: Հետևապես, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց ամփոփել, թե ինչպե՞ս փոխվեցին այդ ոլորտները երկու տարում: Տնտեսություն Եթե 2014 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն 11,6 միլիարդ ԱՄՆ դոլար էր, ապա 2016 թվականին, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի,
Կարեն Ավագյանը պարգևատրվեց երիտասարդության և ուսանողության հարցերում ունեցած բացառիկ ներդրման համար
«Ամանորը Պոլիտեխնիկում» ծրագրի շրջանակներում պարգևատրվեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողները, ՀԱՊՀ ավագ դպրոցի լավագույն աշակերտները: Պարգևներ հանձնվեցին նաև հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին: ՀԱՊՀ ուսանողական խորհրդի շքանշանով պարգևատրվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը՝ երիտասարդության և ուսանողության հարցերում ունեցած բացառիկ ներդրման համար: Պարոն Ավագյանը մրցանակաբաշխության ժամանակ
«Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել բանակի, զինվորների ու նրանց ընտանիքների կողքին». Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, ավանդույթի համաձայն, տարեմուտի նախաշեմին այցելել է մայրաքաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամաս, հանդիպել ժամկետային զինծառայողներին: Քաղաքապետի հետ միասին զորամաս է այցելել նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը: Ողջունելով ու գալիք տոների առթիվ շնորհավորելով զինծառայողներին և զորամասի սպայական անձնակազմին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է նրանց բարի ծառայություն
Հաստատվեց 2017-ի ԱԺ ընտրությունների միջոցառումների ժամանակացույցը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ: Նիստի ընթացքում հանձնաժողովը հաստատել է Հանրապետության նախագահի հրամանագրով 2017 թվականի ապրիլի 2-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով լիազոր մարմնի կողմից ըստ ընտրական տարածքների ընտրողների թվի վերաբերյալ տրամադրված տեղեկանքը և ընտրողների ռեգիստրի թիվը, որոշմամբ սահմանել է Ազգային ժողովի
Արթուր Աբրահամ-Ռոբին Կրասնիչի մենամարտի անցկացման մեկնարկային առաջարկը $ 300 հազար է
Հունվարի 4-ին կայանալու է WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում Արթուր Աբրահամ-Ռոբին Կրասնիչի ընտրական մենամարտի կազմակերպման իրավունքի պրոումոթերական մրցույթը: Allboxing.ru-ն տեղեկացնում է, որ առաջարկվող նվազագույն դրամագլուխը $ 300 հազար է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ համազգեստով անձի դի
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սույն թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ձախողվել էր՝ հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում: Մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դի, որի ինքնությունը պարզելու ուղղությամբ կատարվում
Ամանորին կգործի «թեժ գիծ»
Հարգելի համաքաղաքացիներ, բուժաշխատողներ, տեղեկացնում ենք, որ Ամանորի տոնական օրերին ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը շարունակելու է գործել` 24 ժամ աշխատանքային գրաֆիկով: Առողջապահական համակարգին առնչվող ցանկանած հարցի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել 010 52-88 72 և 8003 հեռախոսահամարներին: ՀՀ առողջապահության նախարարություն
«Հուլիսին մենք բարձր գին վճարեցինք, որպեսզի Հայաստանի իշխող վերնախավը փոխի իր վերաբերմունքը մեր հանրության նկատմամբ». Անդրիաս Ղուկասյան
Հայրենակիցներ Մեր ժողովուրդն արժանի է ունենալ այնպիսի կառավարություն, որն իր ամենօրյա գործունեությամբ ունակ կլինի մարդու արժանապատիվ կյանքի եւ հասարակության զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովել: Հուլիսին մենք բարձր գին վճարեցինք, որպեսզի Հայաստանի իշխող վերնախավը նույնպես ընդունի այս պարզ ճշմարտությունը եւ փոխի իր վերաբերմունքը մեր հանրության նկատմամբ: Քաղաքացիների արձագանքը «Սասնա ծռերի» ըմբոստությանը` Սերժ Սարգսյանին ստիպեց հրաժարվել Արցախի
Հայտնի է, ԱԺ ընտրություններում որ մարզում, որքան ընտրող ունենք
Ոստիկանությունը տրամադրել է ընտրողների թվաքանակը
Աշակերտական խորհուրդներն ամփոփում են տարին
Դեկտեմբերի 29-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի է ունեցել ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ղեկավարների հավաք, որի ընթացքում ամփոփվել են աշակերտական խորհուրդների, ինչպես նաև «Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական հասարակական կազմակերպության 2016թ. աշխատանքները։ Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Երևանում, նաև մարզերի ավագ դպրոցներում ձևավորվել ու գործում են աշակերտական խորհուրդներ։ Առաջիկայում նպատակ է դրվել ստեղծել աշակերտական խորհուրդների ցանց։
Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Թրամփի առաջարկած կառավարության անդամները միլիարդատերեր և գեներալներ են. «Ամերիկայի ձայն»
Թրամփի կողմից գործարարների ընտրությունը պայմանավորված է նրա այն համոզմամբ, որ առևտրի և արդյունաբերության հսկաները ԱՄՆ-ի համար կարող են անել ավելին, քան հանրային ծառայություն մատուցողներն ու քաղաքական գործիչները: Դոնալդ Թրամփի ներքին շրջանակում կլինեն առնվազն երեք գեներալներ, ներառյալ Ջեյմս Մաթթիսը, ով գլխավորելու է Պենտագոնը: Նավատորմի նախկին գեներալ Ջեյմս Մաթթիսը ասում է,- «Արդյոք մենք վճռական ղեկավարություն, թե՞ թուլություն
«Մենք կարողացանք պատժել ազերիների հանդգնությունը». Մանվել Գրիգորյան
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ համայն հայությանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում մեր ժողովրդին բարօրություն, համախմբում, միասնություն: Համախմբում, որ ազգովի կարողանանք դիմակայել ամեն տեսակի մարտահրավերներին, միասնություն, որ միասնական ջանքերով հասնենք մեր համընդհանուր բարօրությանն ու իղձերի իրականացմանը: Շնորհավորում եմ Հայաստանում ապրող


















































