Օրվա լրահոսը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաև ծանրաքարշ մեքենաների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության

ԱՍԵԿՈՍԵ

Ուժերս հազարապատկվել են. բոլոր խնդիրների լուծումները տեսնում եմ շատ մոտ ապագայում, շատ հեշտ կարողանում եմ գտնել բոլոր խնդիրների լուծումներն ու ձեւակերպումները: ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ

Կոռուպցիան մեր ուղեղում է

Երեկ զրուցում էի ուկրաինացի հասարակական գործչի հետ, որը զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներով: Խոսք գնաց այն մասին, որ ապօրինի հարստացմանը վերաբերող օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ, եւ այն պաշտոնյաները, որոնք 25 տարի «կերել են», արդեն իսկ միլիոնավոր դոլարներ ունեն, նրանք, ասենք, հաջորդ տարվա հունվարի մեկից կարող են եւ չգողանալ եւ վայելել արդեն իսկ

Ինտենսիվ խախտումներ են գրանցվել Մարտունու պաշտպանական ուղղությամբ

Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Առավել ինտենսիվ խախտումներ են գրանցվել Մարտունու պաշտպանական ուղղությամբ, որտեղ բացի ինքնաձիգերից և գնդացիրներից, կիրառվել են նաև դիպուկահար հրացաններ: Ընդհանուր առմամբ ադրբեջանական զինուժն առաջնագծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը խախտել է մոտ  45 անգամ՝ հայկական դիրքերի

Հենրիխ Մխիթարյան. «Զգում եմ, որ կարող եմ կերտել ավելի մեծ պատմություն իմ ակումբի և Հայաստանի համար». (Տեսանյութ)

«Ես ինձ հպարտ եմ զգում  7-րդ անգամ Հայաստանի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ։ Շնորհակալություն Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիային, իմ երկրպագուներին և մեդիայի ներկայացուցիչներին՝ ինձ հավատալու համար»,- ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել իր կարիերայի ընթացքում  7-րդ և 6-րդ անգամ անընդմեջ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հենրիխ Մխիթարյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ իր անցած ուղու մասին։ «Ես իմ

Լեւոն Տեր-Պետրոսյանի նոր գիրքը. «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն». ilur.am

Հայ Ազգային Կոնգրեսի՝ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո մասնակիցներին բաժանվեց մի գիրք՝ «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» վերնագրով։ Դրանում, բացի րոպեներ առաջ հնչած՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից, ամփոփված են նաեւ Ղարաբաղյան կարգավորման թեման ամբողջացնող՝ նրա կարեւորագույն հոդվածները։ Ստորեւ ներկայացնում ենք գրքի խմբագիր Աշոտ Սարգսյանի նախաբանը եւ վերջաբանը միասին։ *** Սույն ժողովածուն մտահղացվել է Հայ

Գոշավանքի նորոգումը կտոր-կտոր է ֆինանսավորվում

Քանի՞ տարի կտեւի վանական համալիրի վերանորոգումը

ՌԴ քաղաքացին 2,5 տարի՝ ՀՀ-ում կալանավորված է. (Տեսանյութ)

«Խնդրում ենք, որ դատավարությունն արագ ընթանա»,-ասում է ՌԴ ՄԻՊ-ը

Արթիկի ոստիկանապետի հորեղբոր որդին ու արեւելագետը՝ տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներ

Շիրակի մարզում տեղակայված 4 տարածքային ընտրական հանձնաժողովներն արդեն իսկ նոր նախագահներ ունեն։ Այսպես՝ Գյումրին ընդգրկող թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվել մասնագիտությամբ արեւելագետ, նախկին դաշնակցական Արտակ Ավետիսյանը։ Նշենք, որ վերջինս ՀՀԿ-ական պատգամավոր, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանի ընկերն է։ Արտակ Ավետիսյանն այդ պաշտոնում փոխարինելու է սոցիալական ծառայության «Գյումրի 2» տարածքային բաժնի պետ, ՀՀԿ-ական

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ տիկին Մոսկալկովայի այցը Հայաստան կնպաստի երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների միջև փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը, որին է միտված նաև ՌԴ մարդու

9 տարի առաջ տեղի ունեցած սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է. նրան առաջադրվել է մեղադրանք

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդուն՝ 9 տարի առաջ տեղի ունեցած սպանության փորձի համար։ 1971թ. ծնված Ա.Խաչատրյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2007 թվականի մայիսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 տարբեր հոդվածներով նախատեսված արարք կատարելու մեղադրանքով։ Նա հայտնաբերվել է դեկտեմբերի 17-ին՝ ժամը 02:25-ին, «Զվարթնոց» օդանավակայանում, և ներկայացվել վարույթն

Նորացված «Պատերազմ, թե՞ խաղաղություն»-ը

ՀՀ առաջին նախագահի ելույթը ՀԱԿ-ի երկրորդ համագումարին շարունակում է հրապարակային քննարկումների, ավելի շատ գրառումների տեսքով ողողել համացանցը: Բնականաբար այդպես էլ պիտի լիներ: Միանգամից հստակեցնենք, որ պետք չէ Տեր-Պետրոսյանի մոտեցումով հայացքները ընդհանրացնել, բացարձակացնել եւ մտածողությունների անհեթեթությունը ընդգծելու համար սեփական մտքից բացի այլ տեսակետի սով նկատել ու անվերջ շեշտել միակ դեղատոմս հրամցնողի ինքնաառանձնաշնորհումը: Այլ խոսքով, «ոչմիթիզհողականներ», «բանկօտոմականներ»

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ տարածքում առկա են դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հասան Ռոհանին հետաքրքրվել է, թե այս տարի ինչպիսի՞ դինամիկա կա տուրիզմի աճի կամ նվազման առումով

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ներկա են գտնվել Հայաստան-Իրան գործարար համաժողովին

Տնտեսագետ. «Ակնկալել, որ իրանական մեծ ներդրումներ են գալու Հայաստան՝ հեքիաթների ժանրից է» (Տեսանյութ)

Վիլեն Խաչատրյանն ասում է՝ 28 տարում իրանական ներդրումները մեր երկրում ընդամենը 3 միլիարդ դրամ են կազմել

Անուշ Տեր-Մինասյան. Նարեկ Սարգսյանի և Գագիկ Թամանյանի հանդիպումը կառուցողական էր

Օրեր առաջ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ խոսելով  օպտիմալացման շրջանակներում քաղաքաշինության ոլորտում գործունեություն ծավալող երկու թանգարանների միացման մասին, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետկոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանն այն դրական քայլ էր համարել: Միաժամանակ այս համատեքստում նա անդրադարձել էր Նարեկ Սարգսյանի և Ալ. Թամանյանի լոնդոնաբնակ թոռան՝ Գագիկ Թամանյանի հանդիպմանը: «Առավոտը» զրուցել է Ալ.

Հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի են

Դեկտեմբերի 21-ին Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու պետությունների բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, քննարկվել են պաշտպանության ոլորտում փոխգործակցության ամրապնդման ու տարածաշրջանային անվտանգության հարցեր: Բարձր գնահատելով երկու պետությունների համագործակցությանը տարբեր բնագավառներում և ընդգծելով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը՝ կողմերը շեշտել են նաև տարածաշրջանում խաղաղության

«Տեր-Պետրոսյանի՝ 2008-ին ծավալած գործունեությանը բոլորը ականատես եղան, այդտեղ ցավալու բան չկա». Սասուն Միքայելյան

Մեր հարցին՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես նախընտրական պայքարի է մասնակցելու, Դուք իր թիմի անդամ էիք, հիմա Ձեզ համար դժվար չէ՞ մրցակցել նաեւ նրա հետ տարբեր թիմերում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Մի տեսակ էնպես ցավոտ ու ցավալիորեն ես ասում՝ նույն թիմում եք եղել… Մենք եղել ենք ժողովրդի՛ թիմում: Ես միշտ հայտնվել

Պարարտանյութերի պետական ծրագրից գյուղացիները գոհ չեն

Տրամադրվող պարարտանյութերը թանկ են եւ անօրակ

Բացահայտվել է 24-ամյա երիտասարդի սպանությունը. քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Վայոց Ձորում 24-ամյա երիտասարդի սպանությունը, պարզվել որպես զենք օգտագործվող առարկաների օգտագործմամբ տեղի ունեցած խուլիգանության մասնակիցների շրջանակը։  Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 7 անձի: 2016 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, «Եղեգնաձոր ԲԿ»-ից ահազանգ է ստացվել, որ բժշկական օգնության են տեղափոխվել

Հայ «խոպանչիները» ՌԴ-ում պակասել են. Աշխատատեղ չկա, վաստակն էլ արդեն փոքր է

Ռուբեն Եգանյանը նշեց, որ, քանի որ Ռուսաստանում նվազել են աշխատատեղերը եւ նաեւ աշխատավարձերի մեծությունը, դա էապես պակասեցրել է աշխատանքային միգրանտների թիվը: Պակասել է նաեւ այսպես ասած խոպանչիների ուղարկած փողը:

Այցելություն ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ

Դեկտեմբերի 21-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հերթական աշխատանքային այցով ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում էր: Գնդի հրամանատարի զեկույցն ընդունելուց հետո Վլադիմիր Գասպարյանը ողջույնի խոսքով դիմեց ծառայողներին, ապա անդրադառնալով հուլիսյան դրամատիկ իրադարձություններին՝ մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցեց զոհված ոստիկանների հիշատակին: Այնուհետև ոստիկանության պետը ծանոթացավ ծառայության պայմաններին, ստուգեց հատուկ տեխնիկան ու տրանսպորտային միջոցները, ցուցումներ տվեց պատասխանատուներին:

«Բացասական նյութեր ընթերցելն առաջացնում է սթրես, սրտխփոցներ, բարձրացնում է խոլեստերինի մակարդակը»

«Հնարավորինս հեռու մնացեք ագրեսիվ նյութեր ընթերցելուց». հոգեբանի խորհուրդները

Տավուշում պայծառ ու չոր է, հրդեհներ են

Հրդեհը սպառնում է Իջեւանի տարածաշրջանի խաղողի այգիներին

Հասան Ռոհանի. Ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ և պայմանավորվածություններ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է ԻԻՀ Նախագահ Հասան Ռոհանիի հետ

«ՌԴ-ը կօգտագործի իր դեսպանի սպանության միջադեպը՝ Թուրքիայից քաղաքական եւ ռազմական զիջումներ ստանալու նպատակով». Արմեն Պետրոսյան

Արաբագետը՝ սիրիական «Ջեյշ ալ-Ֆաթհ» խմբավորման կողմից Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության պատասխանատվությունը ստանձնելու մասին

Ներսես Երիցյանը նշանակվել է ԿԲ փոխնախագահ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ. Ներսես ԵՐԻՑՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2016թ. Դեկտեմբերի 21 Երևան

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930