Օրվա լրահոսը

Ներկայացվել է «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը: Քաղաքապետի տեղակալը մանրամասնել է, որ տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 19-ին` ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորության միացմամբ: Նշվել է նաև, որ այս տարի լույսերի միացման հանդիսավոր արարողություն նախատեսված չէ: Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի

Ռիսկային 296 խոշոր հարկ վճարողները 12.6%-ով ավելացրել են հարկային եկամուտները

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում գրանցված 521 հարկ վճարողներից 296-ը դեկտեմբերի 1-ի դրությամբ ռիսկային ցանկում են: Ռիսկերը 3 հիմնական ուղղություններով են՝ թաքցվող շրջանառություն, գների թերհայտարարագրումների և ծախսերի ուռճացման հետևանքով հարկվող օբյեկտների նվազեցում: Այնուամենայնիվ, 296 ռիսկային կազմակերպությունները 2016թ. 11 ամիսներին բյուջե են վճարել 12.6%-ով ավելի հարկային եկամուտ 2015թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության

Գալուստ Սահակյանը պարգեւատրել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 16-ին կրթության բնագավառում ներդրած ավանդի համար ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ եւ ծննդյան 80-ամյակի առթիվ ԱԺ պատվո մեդալով է պարգեւատրել ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանին: ԱԺ նախագահը շնորհավորել է Գուրգեն Մելիքյանին՝ բարձր գնահատելով նրա հայրենասիրական, մարդկային եւ մասնագիտական հատկանիշները եւ հավելել, որ նա՝ որպես մեծ հայրենասեր, տարբեր նախաձեռնություններով մշտապես

ԱՄՆ-ը դրդում է Իրանին ոտնահարել միջուկային համաձայնագիրը

Եվրոպական երկրների, ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ միջուկային բանակցությունները եւ միջազգային համաձայնագրի ստորագրումը մի ձեռքբերում էր երկու կողմերի ու հատկապես Իրանի համար: Դա պատճառ դարձավ, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից 7 պատժամիջոցներ չեղյալ հայտարարվեն Իրանի հանդեպ: Այս համաձայնագիրը պատճառ դարձավ, որ տարբեր երկրների մոտեցումները հանդեպ Իրանի՝ փոփոխության ենթարկվեն: Այս համատեքստում նաեւ Իսրայելի գաղտնի ու ծածուկ դրդումները

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանի կառավարությունը երկկողմ և բազմակողմ մակարդակներում շարունակական աշխատանքներ է իրականացնում միջուկային նյութերի մաքսանենգության դեմ պայքարում

ՄԱԿ Անվտանգության խորհրդում Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիսի նախագահությամբ դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Կանխել աղետը. ոչ պետական դերակատարների կողմից զանգվածային ոչնչացման զենքի տարածումը և կիրառումը դադարեցնելու գլոբալ օրակարգ» թեմայով բաց քննարկում, որը բացեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը: Ելույթով հանդես եկան ավելի քան յոթ տասնյակ երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՄԱԿ-ում

Ջիգարխանյանի դեմ դատական հայց են ներկայացրել թատրոնի նախկին աշխատակիցները

Մոսկվայի դրամատիկական թատրոնի՝ աշխատանքից հեռացված աշխատակիցները դատական հայց են ներկայացրել թատրոնի դեմ, որի գեղարվեստական ղեկավարը Արմեն Ջիգարխանյանն է: Այս մասին հաղորդում է «Starhit-ը: Ըստ թատրոնի աշխատակիցների՝ իրենց աշխատանքից անօրինական են հեռացրել: Մասնավորապես, թատրոնում 20 տարի աշխատած Մարգարիտա Չերեսը պատմել է, որ իրեն կանչել են կադրերի բաժին և հանձնել աշխատանքային գրքույկը՝ «աշխատանքային պարտականությունների չկատարում» գրառմամբ: «Իբր

Հայոց նոր պատրիարքի հավանական ընտրություններին ընդառաջ Ստամբուլում հանրային լսումներն են. «Ազատություն» ռադիոկայան

Պոլսո հայոց նոր պատրիարքի հավանական ընտրություններին ընդառաջ Ստամբուլի հայ համայնքում առաջին հանրային լսումներն են անցկացվել` քննարկելու արդեն ութ տարի այս գործընթացն արգելակող հանգամանքներն ու պատճառները: Տարիներ շարունակ պատրիարք ընտրելու պահանջով հանդես եկած նախաձեռնողական հարթակը Ստամբուլի հայաշատ Ֆերիքյոյ թաղամասի Սուրբ Վարդանանց եկեղեցու սրահում հանդիպել է շուրջ 300 համայնքային անդամների հետ, լսել կարծիքներ ու առաջարկներ, ինչպես նաև

Իրանի սահմանային գետերը և դրանց շուրջ ծագած տարաձայնությունները

Էմմա Բեգիջանյան Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ 21-րդ դարի կարևորագույն մարտահրավերներից է քաղցրահամ ջրի խնդիրը, որը ծառացել է ողջ մարդկության առջև: Այն առավելապես լուրջ բնույթ է կրում սակավաջուր տարածաշրջաններում, իսկ աշխարհի ամենասակավաջուր տարածաշրջաններն են համարվում Հյուսիսային Աֆրիկան և Միջին Արևելքը: Միջազգային ուսումնասիրություններն ապացուցել են, որ ներկա դրությամբ աշխարհում 26 երկիր հայտնվել է խիստ սակավաջրության և ջրային

ՀՀԿ-ում կռիվ է ընկել. Էդուարդ Շարմազանովը դա մրցակցություն է անվանում (Տեսանյութ)

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ինքը չի թերագնահատում այն պատգամավորների կատարած աշխատանքը, որոնք հրապարակային դաշտում միգուցե շատ պասիվ են: «ՀՀԿ գործադիր մարմնի որևէ ներկայացուցիչ լուսանցքում չի կարող լինել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հարցը վերաբերում էր մամուլի այն հրապարակումներին, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջին պահին է կարողացել Սերժ Սարգսյանին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 17-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն: 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-19-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Երևանում՝ Դեկտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի դեկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.   Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.00C (1966 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան՝

Ինչպես կարող են խաղալիքներն ազդել երեխաների վրա

Խաղալիքների մի քանի խանութներ այցելելով նկատում ես, որ փափուկ խաղալիքներին փոխարինելու են եկել պլաստմասսե խաղալիքները եւ դրանք հիմա ավելի շատ են վաճառվում: Աղջիկ երեխաների համար առավել հաճախ առաջարկվում են մուլտհերոսների կերպարներով տիկնիկները, օրորցները, տնակները, իսկ տղաների համար բացառապես մեքենաները, զենքերը, գնդակները: Իսկ հոգեբանի եւ մանկաբույժի կարծիքները եւ խորհուրդները կարող են ձեզ օգնել ճիշտ ընտրություն կատարել

 ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է` կարող են վնասվել գյուղատնտեսական մշակաբույսերը

Համաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տեղեկատվության՝ դեկտեմբերի 16-ից հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի աստիճանական անկում` 12-16 աստիճանով: Մասնավորապես դեկտեմբերի 19-ին և 20-ին գիշերային ժամերին Արարատյան հարթավայրում սպասվում է -18-ից -20, հանրապետության լեռնային շրջաններում` -30-ից մինչև -35 աստիճան ցուրտ: Նման ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում լրացուցիչ միջոցներ չձեռնարկելու դեպքում ջերմատներում և սինթետիկ թաղանթների տակ կարող են վնասվել գյուղատնտեսական մշակաբույսերը, պահեստներում, նկուղներում ու մառաններում պահպանվող

Երկկողմանի բացվել է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, երկկողմանի բացվել է Վարդենյաց լեռնանցքը: Ուժեղ քամու պատճառով այն դեռևս դժվարանցանելի է Մարտունու կողմից:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական  տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Սերժ Սարգսյանը՝ Տիգրան Սարգսյանին. «ԵՏՄ-ին անդամակցելով՝ ակնկալիք ունեինք էապես բարելավել Հայաստանի տնտեսական վիճակը: Ցավոք, անդամակցությունը համընկավ միջազգային տնտեսական գործընթացների հետ»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Հանդիպման ընթացքում Հանրապետության Նախագահն ու ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը քննարկել են ԵԱՏՄ զարգացման արդի միտումները համաշխարհային տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա, անդամ երկրների միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև Միության բարձրագույն խորհրդի

Հենրիխ Մխիթարյանը եւ Խուան Մատան մրցակիցներ չեն

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Խուան Մատան IB Times-ի հետ խոսել է թիմի հիմնական կազմում իր եւ Հենրիխ Մխիթարյանի մրցակցության մասին՝ հույս հայտնելով, որ Ժոզե Մոուրինիոն իրենց միասին կդնի մեկնարկային կազմում: «Ես շատ եմ խաղում եւ մի քանի գոլ եմ խփել, ինչի համար երջանիկ եմ: Ճիշտ է, որ մեր թիմում բարձր մրցակցություն է: Ես դրա հետ բախվում

Համբիկ Սասունյանը հաղթահարել է վաղաժամկետ ազատ արձակման առաջին քայլը

ԱՄՆ -ում ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանին ներում շնորհվել ԱՄՆ կառավարության կողմից, և 34 տարի բանտում անցկացնելուց հետո նա ազատ է արձակվել, գրում է Daily Sabah-ը: Համբիկ Սասունյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1982թ-ին Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Քոմսթոք փողոցների խաչմերուկում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արքանին գնդակահարելու համար: Թուրքիայի արտգործնախարարությունը «խստորեն» դատապարտել է ԱՄՆ իշխանությունների այս

«Ադրբեջանական հատուկ ծառայություններին ինչ-որ առումով հաջողվել է հայ-ադրբեջանական պլատֆորմ ստեղծելու օպերացիայի հիմքը դնել». Սամվել Մարտիրոսյան. «Փաստ»

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ընդգծում է, որ հայկական ողջ հանրությունը պետք է իմանա, որ haqqin.az-ը վաղուց դադարել է լրատվամիջոց լինելուց։ Այն միայն քարոզչական նպատակ է հետապնդում, որտեղ փաստեր ասվածը գոյություն չունեն։ Այս տեսանկյունից հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված այդ չեղած փաստերի տիրաժավորման «ձգտումը» հայկական սոցիալական ցանցերի ներկայացուցիչների և լրատվամիջոցների կողմից։ «Այն, ինչ այսօր անում են

Բանկոմատին հասցվել է աննշան վնաս

Այսօր գիշերը 4:30-ին կատարվել է Բաղրամյան փող, 56 հասցեում թիվ 4 մասնաճյուղի հարևանությամբ տեղակայված ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատի կողոպտման փորձ: Հանցագործներին չի հաջողվել իրականացնել կողոպուտ, բանկոմատին հասցվել է աննշան վնաս։ Իրավապահ մարմինները վարում են հետաքննություն:   ՎՏԲ-Հայաստան Բանկ

«Ազատ դեմոկրատներ»-ը դաշինքով մասնակցության հարց չի քննարկել. «Չորրորդ իշխանություն»

Մենք մասնակցելու ենք Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակով, բայց լայն կոնսոլիդացիա ապահովելով։

Թե ինչո՞ւ պետք է ծերերը դդում շատ ուտեն

Աթերոսկլերոզի, երկաթի սակավության, լյարդի եւ լեղապարկի հիվանդությունների, շագանակագեղձի, երիկամների բորբոքման դեպքում հաճախ բուսաբույժները խորհուրդ են տալիս օգտագործել դդում: Այն խորհուրդ է տրվում նաեւ ստենոկարդիայի, նյարդերի լարվածության եւ նյութափոխանակման գործընթացների խանգարման ժամանակ: Դդմի պտղամիսը հարուստ է կենսանյութերով: Այն պարունակում է 95 տոկոս ջուր, 0,4 տոկոս ազոտային նյութեր, 0,06 տոկոս ճարպեր, էքստրակտային նյութեր, բջջաթաղանթ, վիտամիններ՝ E, A,

Առաջին անգամ պաշտոնատար անձը հրապարակավ ստանձնեց քաղաքական պատասխանատվություն իր նախաձեռնության համար. «Փաստ»

Որպես կանոն, վերջին տարիներին կառավարության անդամների կամ այլ պաշտոնատար անձանց նախաձեռնությունները քաղաքական պատասխանատվության տեսանկյունից բավական լղոզված են եղել, իսկ այս կամ այն նախաձեռնության ձախողման դեպքում սկսվել է պատասխանատուների շարունակական փնտրտուք, որն այդպես էլ որևէ արդյունքի չի հանգեցրել։

«Ո՞ւմ մասին ա խոսքը». Շմայսն արձագանքեց Գալուստ Սահակյանի դիտողությանը (Տեսանյութ)

Գալուստ Սահակյանը բարկացավ աղմկող պատգամավորների վրա. «Մի րոպե հնարավոր չի՞, դա ո՞վ է որ, այ քեզ բա՜ն»: Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, փորձեց ճշտել. «Ո՞ւմ մասին ա խոսքը»: Նա ուզում էր հասկանալ՝ դիտողության հասցեատերն ի՞նքն է: Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց. «Քո չէ, էն մյուսի»:

Արոնյանը պարտվեց ու նահանջեց 7-րդ հորիզոնական

«London Chess Classic» գերմրցաշարի վեցերորդ տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ մրցաշարային աղյուսակում 3,0 միավորով նահանջեց 7-րդ հորիզոնական: Ամերիկացի Ուեսլի Սոն պահպանում է միանձնյա առաջատարի դիրքը: Նրանից կես միավոր ետ է մնում եւ «մաքուր» երկրորդ տեղում է նրա հայրենակից Ֆաբիանո Կարուանան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Նորություն չենք անում». նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերը գաղտնիք համարելու մասին

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ԱԺ-ում երրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Գնումների մասին» օրենքում փոփոխությունները, ըստ որի ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի արարողակարգային գնումները պետք է պետական գաղտնիք համարվեն: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր պարզաբանում էր խնդրել, ուստի նախարարը մեկնաբանեց այսպես. «Այդ դրույթը հոդված 15-ում է ամրագրված: ՀՀ երեք կարեւորագույն պաշտոնների՝ նախագահը, ԱԺ նախագահը եւ վարչապետը

Լեւոն Զուրաբյան. «Մեզ համար անսպասելի էր, որ երեք ուժեր գնացին առանձին նեղ դաշինքի ստեղծմանը». «Չորրորդ իշխանություն»

Չեմ կարծում, որ այդ որոշումը նպաստեց մեծ ճակատի ստեղծման գաղափարին, այլ ինչ-որ առումով հակառակը եղավ:

Շղարշե վարագույրներն ավելի լավ կմաքրվեն, եթե լվանալուց առաջ թրջեք գոլ աղաջրի մեջ

Մինչեւ տոների մոտենալը շատ տանտիրուհիներ սկսել են արդեն տան մաքրման աշխատանքները, որտեղ բաղկացուցիչ մաս են կազմում նաեւ վարագույրները: Եվ եթե ունեք այնպիսի շղարշե վարագույրներ, որոնք արեւից դեղնած մասեր ունեն, ապա այն կարելի է սպիտակեցնել հետեւյալ կերպ. տաք ջրով արծենապատ` էմալապատ դույլի մեջ լցրեք 2 ճաշի գդալ 3 տոկոսանոց գերօքսիդ, 1 ճաշի գդալ անուշադրի սպիրտ, վարագույրները

Ռուսական շուկայում հայ գինեգործներին խոչընդոտո՞ւմ են. «Ժողովուրդ»

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը վերջերս գործարարների հետ համաժողովի ընթացքում իր մտահոգությունների մասին բարձրաձայնեց։ Գինեգործի ներկայացմամբ՝ ՌԴ-ում հայկական ընկերությունները ռուսական ընկերությունների հետ անհավասար պայմաններում են աշխատում։ «Մեր ապրանքը խանութում հաշվվում է մեկ այլ սխեմայով, իսկ ռուսական արտադրողի արտադրանքը՝ մեկ այլ։ Ես ինքս մասնակցեցի ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ ամբողջ փաթեթի ձեւավորմանը. գինու մասով այնտեղ սեւով սպիտակի

Մահակ՝ ընդդիմադիր պատգամավորների գլխին. Ուրիխանյանն անհանգստացած է

Տիգրան Ուրիխանյանը հրավիրեց պատգամավորների ուշադրությունը. «Այս նախագծով հանվում է այն դրույթը, ըստ որի պատգամավորին հետապնդել չէր կարելի իր գործունեության շրջանակներում կատարած գործողությունների համար: Հիմա այս կարգը չի գործելու, սա մահակ է՝ բոլոր ժամանակների ընդդիմադիր պատգամավորների գլխավերեւում՝ նրանց գործունեությունը սահմանափակելու համար:

Այն, ինչ հիմա մենք տեսնում ենք հեղուկ վառելիքի շուկայում, ընդամենը քվոտաների վերաբաշխման գործընթաց է, ոչ ավելին. «Հայկական ժամանակ»

Այս տարվա հոկտեմբերին շռնդալից շուկա է մտնում մի նոր ընկերություն՝ «Մաքս Պետրոլ» անունով։ Ընդամենը 100 հազար դրամ կանոնադրական կապիտալ ունեցող այս ընկերությունը, որը գրանցված է իր հիմնադրի՝ Պատրիկ Աճեմյանի երեւանյան բնակարանի հասցեում, չունի ոչ մի պատմություն։ Այս ընկերության գրանցման ամսաթիվն էլ համընկնում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի օրվա ամսաթվի հետ։ Եվ ուրեմն, Հայաստանում հեղուկ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930