Օրվա լրահոսը

Թրամփը դադարեցնում է բիզնես նախագիծն Ադրբեջանում՝ շահերի բախումից խուսափելու համար. Bloomberg

Trump Organization’s-ը հայտարարել է, որ դադարեցնում է բիզնես նախագծերը Բրազիլիայում և Ադրբեջանում՝ շահերի բախումից խուսափելու համար: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը: Կազմակերպության գործադիր փոխտնօրեն և գլխավոր խորհրդական Ալան Գարթերը հայտարարել է, որ դա այսպես կոչված «մաքրման» քայլ է, և կազմակերպությունը «գնահատում է տարբեր գործարքների ապագան»: Ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր

«Հարցս Սեյրան Օհանյանին` արդյոք Վահագնի թաղամասում գտնվող չորս հարկանի առանձնատունը կծառայի՞ որպես այդ ընդդիմադիր կառույցի շտաբ». Ալեն Սիմոնյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը, խոսելով Գագիկ Ծառուկյանի և Սեյրան Օհանյանի` քաղաքականություն վերադառնալու մասին, «Հայելի» ակումբում հռետորական հարցեր հղեց. «Հարցս ուղղում եմ Սերժ Սարգսյանին՝ արդյոք մենք կրկեսի վերածելու հայրենիք ունե՞նք: Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի` ընդդիմադիր դաշտ վերադառնալուն, ապա հարցս Սեյրան Օհանյանին` արդյոք Վահագնի թաղամասում գտնվող չորս հարկանի առանձնատունը կծառայի՞ որպես այդ ընդդիմադիր

ԿԸՀ-ն մերժեց «Ասպարեզի», «ԹԻ»-ի եւ «Իրավունքի Եվրոպա միավորման» բողոքները (Տեսանյութ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր Սյունիքում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ներկայացված բողոքի քննությունն էր

Ում հետ է հույս կապում Անդրանիկ Քոչարյանը

«Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտից հեռացե՞լ էր»,- մեզ հետ զրույցում պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը հարցով պատասխանեց մեր հարցին առաջին նախագահի՝ նախընտրական պայքարին մասնակցելու որոշման առնչությամբ: Մեր դիտարկմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ակտիվ քաղաքականությամբ չէր զբաղվում, պասիվացել էր, նա արձագանքեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ հարմար պահի ակտիվանում է, երբ պետք է՝ պասիվանում է: Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ իր

Համաշխարհային բանկի պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Դեկտեմբերի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին օտարերկրյա ներդրումների խթանման պատասխանատու Ռոբերտո Էչանդին, մասնավոր հատվածի պատասխանատու Կարեն Գրիգորյանը, աշխատակիցներ Ալեքսան Հովհաննիսյանը, Արսեն Նազարյանը: Նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հյուրերին՝ կարևորեց կազմակերպության արդյունավետ գործունեությունը, Հայաստանում ներդրումները խթանելուն միտված ճկուն քաղաքականությունը։ Նախարարը ներկայացրեց սիրիահայերի հետ տարվող աշխատանքի առանձնահատկությունները, փորձը և արդյունքները:

Ըստ քաղաքացու հաղորդման՝ ոստիկանները անհամաչափ ուժ են գործադրել իր նկատմամբ. պարզվում են հանգամանքները

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Արարատի մարզի բնակիչ Ազնիվ Ս.-ն հաղորդմամբ հայտնել է ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին: Մասնավորապես քաղաքացի Ազնիվ Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցներն այցելել են իր բնակարան

«Բոլոր գործընթացները կառավարում է ՀՀԿ-ն»

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս են միավորվում Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը եւ Էդմոն Մարուքյանը կամ Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը ու Սեյրան Օհանյանը: «Քաղաքական իրավիճակ է փոխվել, եւ գործընթացն ավելի շատ պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի` քաղաքական դաշտ մտնելու օրակարգով». այս համատեքստում է դիտարկում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների` 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին դաշինքով

Վարդենյաց լեռնանցքը փակ է

Փակ է նաև Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Տպագիր և առցանց լրատվամիջոցներից Մարդկանց թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման մրցույթում առաջին տեղի մրցանակակիր չկա

2016թ.-ի դեկտեմբերի 16-ին ՀՀ Կառավարության մամուլի սրահում տեղի ունեցավ Մարդկանց թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է արդեն հինգերորդ տարին: Մրցանակաբաշխությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը (Խորհուրդ), որը ղեկավարում է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Մրցույթի նպատակն է խրախուսել

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից ևս 11 տուժածներ ստացան դրամական օգնություն

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ վերոնշյալ երթուղու տուժած մյուս ուղևորներն օգնությունն ստանալու համար պետք է դիմեն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

Անդրանիկ Քոչարյանը՝ նոր դաշինքին սատարելու մասին

Նրա վստահեցմամբ՝ 3 ուժերի նոր ձեւավորած դաշինքը, ի տարբերություն Ծառուկյանի, որեւէ մեկի ազդեցությանը չի ենթարկվի «Ես աջակցելու եմ այս թիմին իմ հնարավորությունների ներածի չափով»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը՝ նկատի ունենալով «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների նորաստեղծ դաշինքը: Այդ դաշինքի անդամներից շատերը ժամանակին պայքարել են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի

Աւելի քան 2300 զինեալ ահաբեկիչներ դուրս բերուեցան Հալէպէն. «Գանձասար»

«Գանձասար». Այսօր, աւելի քան 2300 զինեալ ահաբեկիչներ իրենց ընտանիքներուն հետ միասին երեք հանգրուաններով, հարնակառքերով եւ շտապ օգնութեան մեքենաներով դուրս բերուեցան Հալէպէն, Միջազգային Կարմիր Խաչին եւ Սուրիական Կարմիր Մահիկին հսկողութեամբ։ Անոնք փոխադրուեցան Հալէպի հարաւարեւմտեան շրջանի գիւղերը։ Դուրս բերման գործողութիւնը պիտի շարունակուի, մինչեւ որ բոլոր զինեալ ահաբեկիչները դուրս ելլեն Հալէպէն։

Կարեն Բեքարյան. Հուսով եմ՝ հաջորդ գարնանը ՀՀ-ԵՄ համաձայնագիրը պատրաստ կլինի

«Իմ տպավորությունն է, որ պետք է կա՛մ 2, կա՛մ 3 փուլ լինի, ոչ ավելի»

ՊՈԱԿ-ների ֆինանսավորմամբ ռեկորդակիրը գյուղնախարարությունն է

Իսկ արդարադատության նախարարության ՊՈԱԿ-ին միայն թարգմանությունների համար 217 միլիոն դրամ է հատկացվել Դեռ հոկտեմբերին վարչապետն ասել էր. «ՊՈԱԿ-ները կա՛մ կենտրոնացնում ենք, կա՛մ հրաժարվում ենք դրանցից… այդ ողջ ատրիբուտիկան, ամեն ինչը մաքրում ենք, մեզ պետք է ծախսերի կտրուկ նվազեցում»: Այս հանձնարարականից հետո կառավարության գրեթե բոլոր նիստերին տարբեր գերատեսչություններ ՊՈԱԿ-ների միավորման ու դրանց թվի կրճատման մասին որոշման

Արամ Սաթյանը՝ Վահան Արծրունու մասին. «Մենք բարեկամական կապերի մեջ ենք»

Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը դեկտեմբերի 14-ին պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ արդյոք կոմպոզիտորների միությունը չի՞ պատրաստվում սատար կանգնել ԱԱԾ կանչված Վահան Արծրունուն, ասել էր , որ Վահան Արծրունին միության անդամ չէ, ինքն էլ տեղյակ չէ, ինչի մասին է խոսքը եւ խոստացել էր իրավիճակին ծանոթանալուց հետո նոր միայն գնահատական հնչեցնել: Նույն օրը պարոն Սաթյանի հետ հանդիպել

Կարեն Բեքարյան. Բանակցային գործընթացը գտնվում է սառեցված փուլում, փակուղային իրավիճակում

«Ադրբեջանական կողմը պայմանավորվածությունները կատարելու ո՛չ ցանկությունն ունի, ո՛չ կամքը»

Անց է կացվել «ՄԻԵԴ վերջին վճիռները Հայաստանի Հանրապետության վերաբերյալ» թեմայով օնլայն կոնֆերանս

ՀՀ փաստաբանների պալատում դեկտեմբերի 15-ին Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակներում անց է կացվել «ՄԻԵԴ վերջին վճիռները Հայաստանի Հանրապետության վերաբերյալ» թեմայով օնլայն կոնֆերանս: Ստրասբուրգից վիդեո-կոնֆերանսը վարել են Եվրոպայի խորհրդի փորձագետներ Արևիկ Ստեփանյանը և Վիկտորիա Չերնիչուկը: Կոնֆերանսի առաջին մասում ներկայացվել է ՄԻԵԴ-ում Հայաստանին առնչվող գործերի վիճակագրությունն ու ընթացքը: Քննարկվել են դատական պրակտիկայի հետագա զարգացման հարցում Հայաստանի դեմ

Մեքենան մխրճված էր քարերի մեջ, ինչի արդյունքում վարորդը չէր կարողանում մեքենայից դուրս գալ ու «անհապաղ» զանգել

Անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին Ցամաքասար տանող ճանապարհին տեղի էր ունեցել ավտոտրանսպորտային պատահար՝ «ՎԱԶ» 2109 մակնիշի 34 QT 347 համարանիշի եւ «OPEL VECTRA» մակնիշի 87 CZ 007 համարանիշի ավտոմեքենաների մասնակցությամբ: ՃՈ եզրակացության համաձայն, պատահարը պայմանավորվել էր Վահագն Ասատրյանի ոչ իրավաչափ գործողություններով: Տուժող կողմից ստացված ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմումի հիման վրա` ապահովագրական ընկերության կողմից կազմվել է

Մի շարք ավոտճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Արարատի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը: Ախուրյանի, Աշոցքի, Դիլիջանի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով

Հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2016թ. դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան` ժամը 05:20-ի սահմաններում, վնասելու եղանակով բացել է «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատը և հափշտակել առանձնապես խոշոր

Կամփոփվի «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագիրը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցաբար, ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ, 2010 թվականից սկսյալ՝ իրականացնում է «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագիրը, որ նպատակ ունի դպրոցներում քահանաների հետ ծնողական և աշակերտական հանդիպումների միջոցով ուղենշել ընտանիքի

Նախարար Արծվիկ Մինասյանը կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների և տարածքների պահպանության գործում նորարարական լուծումների ներդնումը

ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է աշխատանքային քննարկում- խորհրդակցություն բնապահպանության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների, միջազգային դոնոր կառույցների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ: Ծավալված քննարկման ընթացքում ներկայացվել են բնապահպանության համակարգում տարածքների պահպանման արդյունավետության համար անհրաժեշտություն դարձող տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հարցերը, անդրադարձ է եղել

Գլխացավի դեղերի համար դեղատոմս պետք չէ (Տեսանյութ)

Դեղատներում երեկվանից առանց դեղատոմսի հակաբիոտիկ չեն վաճառում

Կարեն Բեքարյան. Ապրիլյան պատերազմից միջնորդական առաքելություն իրականացնող մեր գործընկերները մեծ դասեր ունեն քաղելու

«Ադրբեջանի քայլերը չարժանանալով պատշաճ արձագանքի, ամեն քայլից մյուս քայլ անցման շրջանում նրա համար ստեղծում են ինչ-որ անպատժելիության զգացում եւ մթնոլորտ» «Հարակից՝ ոչ բանակցային սեղանի զարգացումներ՝ մարդկային կյանքեր խլած. մենք ունեցանք զոհեր, վիրավորներ, բառացիորեն պատերազմ, որը իրականում բացի մարդկային ողբերգությունից չէր կարող իր հետքը չթողներ ընդհանուր գործընթացի վրա, այդ թվում՝ բանակցային»,- դեկտեմբերի 16-ին «Նովոստի Արմենիա» մամուլի

Ինչպիսին է «Մանկությունը լուսանցքում»

Անի Անտոնյանը՝ իր լուսանկարչական ցուցահանդեսի մասին Հրազդանի Երկրագիտական թանգարանում վերջերս բացվեց լրագրող Անի Անտոնյանի «Մանկությունը լուսանցքում» լուսանկարչական ցուցահանդեսը: Զրուցեցինք հեղինակի՝ Անի Անտոնյանի հետ: – Անի՛, լինելով լրագրող, սպասվում էր, որ պետք է գրեիր, ոչ թե ֆոտոշարքի միջոցով ինչ-որ բան ներկայացնեիր. ինչո՞ւ ընտրեցիր այս տարբերակը: – Ամռանը մասնակցեցի «Ֆոկուս» արվեստի հ/կ-ի ACTV նախագծին, որին մասնակցում էին

Սուրեն Կարայանը Բրյուսելում հանդիպել է առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմի հետ

Դեկտեմբերի 15-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի անդամ, առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմի հետ: Հանդիպման ընթացքում նախարար Սուրեն Կարայանը կարևորել է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացը, որն իրականացվում է երեք բանակցային ուղղություններով՝ քաղաքական, առևտրի և ներդրումների, ինչպես նաև ոլորտային համագործակցության. – Վերջին երկու օրերին Բրյուսելում տեղի

Պարգեւատրում Ազգային ժողովում

Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պարգեւներ է հանձնել Մոսկվայում կայացած միջխորհրդարանական միջազգային խաղերի շախմատի մրցաշարում թիմային հաշվարկով երկրորդ տեղը գրաված ՀՀ ԱԺ հավաքականին, անհատական մրցաշարում երրորդ եւ երկրորդ տեղերը գրաված ԱԺ պատգամավորներ Աղվան Վարդանյանին եւ Արաիկ Հովհաննիսյանին: Նշենք, որ միջխորհրդարանական միջազգային խաղերի շախմատի մրցաշարում թիմային հաշվարկով երկրորդ տեղը գրավելու համար ՀՀ ԱԺ հավաքականն

Հայաստանի զարգացման հիմնադրամը ներդրումների խթանման նպատակով կանոնավոր համագործակցություն է հաստատում շահագրգիռ կողմերի հետ

Հայաստանի զարգացման հիմնադրամի Ներդրումների գծով տնօրինության նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին կայացել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ-ում գործող բանկերի, վարկային և ներդրումային կազմակերպությունների, իրավաբանական, աուդիտորական և բիզնես խորհրդատվական ընկերությունների, անշարժ գույքի գործակալությունների, վենչուրային հիմնադրամների և ֆոնդային բորսայի ներկայացուցիչների հետ։ Նպատակն էր ներդրումների ներգրավման և խթանման հարցերի քննարկումը։ «Սա մեր առաջին հանդիպումն է ներդրումային ոլորտում ներգրավված տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների

Այրվել հանուն ապագայի

Դժվար է հավատալ, որ Արմեն Երիցյանն այլեւս մեզ հետ չէ։ Բայց իրականությունն ավելի դաժան է… Այս պահերին աչքիդ առջեւով անցնում են լավ ընկերոջ ու բարեկամի, պետական գործչի կյանքը եւ գործը, որին առնչվել ես նաեւ քո լրագրողական գործունեության ընթացքում ու տեսել պետականության կայացման առաջնադիրքերում գտնվող ու անընդհատ պայքարող անհատին, ում համար չկար գիշեր-ցերեկ, ոչ աշխատանքային ժամ,

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930