Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԱԾ-ն հետաքննություն է սկսել, որ պարզի, թե ինչպես է հայ փոխգնդապետի վկայականը հայտնվել իրենց տարածքում. «Հայկական ժամանակ»

Հունիս 15,2016 11:30

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը երեկ տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Բաքվի Սաբունչիի շրջանում հայտնաբերվել է Հայաստանի քաղաքացուն պատկանող վարորդական իրավունքի վկայական։

Ըստ Oxu.Az կայքի, վարորդական վկայականն իր տան բակում գտել է Բաքիխանով ավանի բնակիչ Իլկին Մամեդովը։ Գտնված փաստաթուղթը (BC տեսակի վկայականը՝ տրված 2014 թվականի օգոստոսի 27– ին, վկայականի համար՝ RG 052597) նա հանձնել է Սաբունչիի շրջանի ոստիկանության 13-րդ բաժանմունք։ Նշվում է նաեւ, որ Ադրբեջանի ԱԱԾ-ն հետաքննություն է սկսել, որ պարզի, թե ինչպես է փաստաթուղթը հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Իրականում Բաքվի Սաբունչիի շրջանում հայտնաբերված վարորդական վկայականը պատկանում է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված 34-ամյա գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանին։ Այդ մասին հայտնեց Առաքելյանի հայրը՝ Գեւորգ Առաքելյանը։

– Պարոն Առաքելյան, ըստ ձեզ, ձեր որդու վկայականը ինչպե՞ս է հայտնվել Ադրբեջանում։

– Զոհվելու օրը Ալիկի բոլոր փաստաթղթերը գրպանից հանել էին։ Հեռախոսը, ժամացույցը, բանկի քարտը, անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, գումար՝ ամբողջը դատարկել էին։

– Ադրբեջանցինե՞րը։

– Այո, դե 10 օր իրենց մոտ է եղել դին։

– Այդ դեպքում ինչպե՞ս է հայտնվել ինչ-որ քաղաքացու տան մոտ։

– Ո՞վ գիտի, միգուցե ադրբեջանական կողմից քաղաքացիական անձ է այդ օրը կռվին մասնակից եղել։ Ես չեմ կարող ասել։ Միայն գիտեմ, որ դիակի զննության ժամանակ Ալիկի համազգեստի գրպանները շուռ էին տված։ Նույնիսկ մի գրիչ չկար գրպանում։ «Վիլիսի» բանալիները եւս վերցրել էին։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930