Հուլիսի 27-ին, Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի ժողովրդական տոնակատարությունների շրջանակում, ՆԳՆ ենթակա ծառայությունները՝ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացրել հանրապետության ողջ տարածքում։
Հանրային վայրերում՝ ակտիվ հատվածների հաշվարկներով, շուրջ 160․000 քաղաքացիներ մասնակցել են Վարդավառի ժողովրդական տոնակատարություններին։ Միջոցառումները հատկապես բազմամարդ են եղել Երեւանում, Գյումրիում, Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերում։ Նախատեսված միջոցառումների, ինչպես նաև բազմամարդ բոլոր տարածքներում ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը սահմանել էին ծառայություններ՝ ապահովելով մեր քաղաքացիների ու զբոսաշրջիկների անվտանգությունը։
ՀՀ ներքին գործերի նախարարություն