Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. Ինչո՞ւ Սեյրան Օհանյանը Ադրբեջանի հարձակումն ապացուցող տեսագրությունը միջազգային ատյաններ չի ներկայացրել

Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ տեսագրությունը բանակը ուներ, Սեյրան Օհանյանը իր մեկնաբանությամբ հաստատում է, որ այն իսկական է

«Նոր սահմանադրության անցման դժվարություններն ի հայտ են գալու 2017-ի աշնանը». Էդմոն Մարուքյան

Սահմանադրության ոչ բոլոր դրույթներն են հունվարի 1-ից ուժի մեջ մտել: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն այս առիթով նկատեց. «Չենք կարող ասել, որ ամբողջությամբ նոր սահմանադրությամբ ենք ապրում: Հիմա մեզ մոտ նորմերի կոլիզիա կա հին ու նոր սահմանադրությունների կիրառության միջև»: Տիկին Տիգրանյանը փաստեց, որ նոր սահմանադրությամբ ՀՀ ԱԺ տարբեր

Տարոն Մարգարյան. «Սահմանափակե՛ք հրդեհավտանգ տարածքներում հրավառությունների կազմակերպումը»

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ  մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման, այգիների մաքրման և ծառերի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ըստ ժամանակացույցի շարունակվում են նաև չորացած և ընկնելու վտանգ ներկայացնող ծառերի նկատմամբ մասնագիտական միջամտությունները, ինչպես նաև խոտհնձի աշխատանքները: Նաև զեկուցվել է, որ ավարտվել են 2016 թվականի ծրագրով նախատեսված

Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4×4 թեթև մարդատար մեքենաների համար վաղը՝ ժամը 10։00-ից

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը լրացուցիչ հայտնեցին, որ հուլիսի 5-ին, ժամը 10։00-ից Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4×4 թեթև մարդատար մեքենաների համար։ Առավոտյան տեղեկություն կտրամադրվի նաև Լարսի ճանապարհով այլ տիպի մեքենաների (նաև ծանրաքարշ) երթևեկության հնարավորության մասին։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանլրատվական ծառայություն  

«Կապրենք, կտեսնենք». Նոր սահմանադրության «պլյուսներն» ու «մինուսները»

«Մենք» պետական եւ ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Պավել Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել նոր սահմանադրության լավ կամ վատ կողմերը, քանի որ, ինչպես ինքը նշեց՝ մասնագետ չէ. «Որպես քաղաքացի միայն կարող եմ ասել հետևյալը՝ շատ զարգացած երկրներում ներկայիս սահմանադրությունն է գործում»: Պարոն Սարգսյանը դժվարացավ նշել թերությունները՝ ասելով, որ կապրենք, կտեսնենք՝ ինչպես կաշխատի.

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մամլո հայտարարությունը ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով

Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում են կառույցի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։ Ինչպես գիտեք, անցյալ սեպտեմբերից Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը, այս տարվա աշնանը, առավել հստակ՝ հոկտեմբերին, Հայաստանում կայանալու է Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, ուստի մեր այսօրվա հանդիպմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Հեյդար ալ Աբադիին՝ Բաղդադի Ալ Քարադե թաղամասում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր անմեղ քաղաքացիներ։ «Հայաստանը խստորեն դատապարտում է այդ ահաբեկչությունը, որի նպատակը ինչպես Իրաքում, այնպես էլ տարածաշրջանում անկայունության նոր ալիք հրահրելն է: Մարտի դաշտում իրաքյան բանակի տարած

Նարինե Վարդանյան. Ասֆալտի վրա ու առաջնագծում. Ես միշտ կլինեմ իմ բաժին ճրագը վառողը

Ես համոզված եմ, որ իմ երեխաների Հայաստանն ավելի լավն է լինելու: Ես ուզում եմ, որ այդ Հայաստանում մարդիկ ստիպված չլինեն համազգեստի պատճառով իրար չսիրել:

Ընկել է գնացքի տակ և մահացել

Հուլիսի 2-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Հաճն վազուրդի 38-րդ կմ հատվածի 6-րդ կետում գնացքի տակ մարդ է ընկել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.40-ի սահմաններում, նշված հատվածում բեռնատար գնացքի մեքենավարը վրաերթի է ենթարկել երկաթգծի վրա նստած, անձը չպարզված մոտ 40-45 տարեկան կնոջ, որը մարմնական վնասվածքներով

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել մեծ հումանիստ, գիտնական Էլի Վիզելի վախճանի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Էլի Վիզելի ընտանիքին՝ մեծ հումանիստ, գիտնական, Նոբելյան մրցանակակիր և Հայաստանի մեծ բարեկամ Էլի Վիզելի վախճանի կապակցությամբ: Հանրապետության Նախագահը ցավակցություն և զորակցություն է հայտնել Էլի Վիզելի ընտանիքին ու մերձավորներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն: «Վերապրելով հոլոքոստը՝ նա իր ողջ կյանքն անցկացրեց՝ պայքարելով անարդարության, անհանդուրժողականության և անտարբերության դեմ: Մենք

Նշվեց զոհված ազատամարտիկ Սամվել Կարապետյանի ծննդյան 50 ամյակը

Հուլիսի 4-ին լրացավ Արցախյան ազատամարտի նվիրյալ, Թաթուլ գյուղի 3 քաջազուն զավակներից մեկի, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Սամվել Ռոմիկի Կարապետյանի ծննդյան 50-րդ տարեդարձը: ՀՀ պաշտպանության նախարարության, Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ հոբելյանը մեծ շուքով նշվեց նրա ծննդավայրում` Թաթուլ համայնքում: Մարզպետը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, միջոցառման հրավիրյալները այցելեցին Սամվել Կարապետյանի հայրական տուն, այնուհետեւ ծաղկեպսակներ տեղադրեցին ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի,

«Վաղ թե ուշ Իսրայելի Կնեսետը կճանաչի Հայոց ցեղասպանությունը». Վլադիմիր Վարդանյան

Ըստ միջազգային իրավունքի փորձագետի` չի կարելի անընդհատ արհեստական պատնեշներ ստեղծել Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Կայացել է հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Լևոն Մկրտչյանը: Նիստի սկզբում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը ներկայացրել է ընդունելության առաջին փուլի նախնական արդյունքները: Հունիսի 24-ին ավարտվել է միասնական

Ժամանակավորապես կսահմանափակվի մայրաքաղաքի որոշ փողոցների երթևեկը

«Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում, Սահմանադրության օրվան և խորհրդանիշերին նվիրված միջոցառումներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 5-ին` ժամը 19.00-ից – 20.00-ն մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը՝ Ազատության հրապարակ – Թումանյան փողոց – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Աբովյան փողոց – Թումանյան փողոց – Ազատության հրապարակ: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։    Երևանի

Գայլերը հոշոտել են ոչխարներ

Հուլիսի 4-ին, ժամը 11.50-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ուռուտ գյուղի 2-րդ փողոցի 1–ին նրբանցքի տներից մեկի անասնագոմում գայլերը հոշոտել են գյուղացուն պատկանող 17 գլուխ ոչխար, վնասել՝ 4-ը: Տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժին, ինչպես նաև ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին: Մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով վնասի չափը ճշտելու նպատակով:   ՀՀ  ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ 

ՀԱՊԿ ԱԳ նախարարները ԼՂՀ-ի մասին հայտարարություն են ընդունել

Հոկտեմբերին Երեւանում կանցկացվի ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստ

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի փորձնակներին

Հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ամառային կամավորական ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով Արցախ ժամանած Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) փորձնակներին։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև արտաքին քաղաքական խնդիրների լուծմանն ուղղված ԱԳՆ գործունեության առանձնահատկությունները։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը նաև պատասխանել է

Պլանային ջրանջատում Շենգավիթում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների, Գ. Նժդեհի փող. 1-ից-34 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  «Երևան Ջուր» ՓԲԸ

Ղարաբաղյան հիմնախնդիրը եւ դրա ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա

 ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Մամուլի ազգային ակումբի նախագահ Հայաստանի ներքաղաքական զարգացումներում ղարաբաղյան հիմնախնդիրը և դրա կարգավորման ուղիների որոնումները եղել և շարունակում են մնալ կարևոր ու ազդեցիկ քաղաքական գործոն, որը մեծապես պայմանավորել է ՀՀ ներքաղաքական զարգացումների ուղղությունը և քաղաքական քարտեզի փոփոխությունները: Դեռ երկար ժամանակ ղարաբաղյան հիմնախնդիրը կմնա ՀՀ ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքաղաքական, ներհասարակական օրակարգի առանցքային հարցերից

Լեւոն Մկրտչյանն իր՝ «անցումային» նախարար լինելու մասին

«Աշխատում եմ՝ ոչինչ արհեստականորեն չարագացնել, բայց հասնել նրան, որ սկզբունքային հարցերը կարգավորվեն»

Քաղաքապետը հանձնարարել է խստացնել Երևանի ավագանու սահմանած պարտադիր բարեկարգման նորմերի կատարման հսկողությունը

Մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ Երևանի ավագանու որոշումների պահանջների կատարման նկատմամբ: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման և կանաչապատման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ վարչական շրջաններում կատարված ստուգայցերի ընթացքում կազմվել

Ռուբեն Բաբայան. «Շենքը, տնօրենը, գլխավոր հաշվապահը… դեռ թատրոն չեն»

Ըստ արվեստագետի, Կամերային երաժշտական թատրոնի ճակատագիրը չպետք է միայն այդ թատրոնի հետ կապել:

Հայկական Վերածնունդ կազմակերպությունը դատապարտում է քաղաքական հետապնդումները

Հայկական Վերածնունդ համասփյուռքյան կազմակերպությունը դատապարտում է Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի և Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում (ՇԱԳԱՄ)հասարակական կազմակերպության ղեկավարության և անդամների նկատմամբ վերջին օրերին ակտիվացված քաղաքական հալածանքները: Ինչպես հայտնի դարձավ, վերջիններիս բնակարաններում տեղի են ունեցել խուզարկություններ, հարցաքննություններ և մեկ ձերբակալություն: Ժիրայր Սեֆիլյանի անհիմն ձերբակալությունից հետո ակնհայտ է դարձել, որ ռեժիմը ամեն կերպ փորձում է

«Նման բանաձեւերը Թուրքիային պարտադրել չենք կարող». փորձագետը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մասին. (Տեսանյութ)

«Միաժամանակ, դրանք Թուրքիայի վրա ճնշման լրջագույն գործիքներ են»,-ասում է Վլադիմիր Վարդանյանը

ՀՔԱՎ-ի տեղեկանքը 2016-ի հունվար-հունիս ամիսներին բանակում մահացածության դեպքերի մասին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2016 թ-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում մահացությունների վերաբերյալ տվյալները հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով եւ պաշտոնական աղբյուրներով տարածված, ինչպես նաեւ մահացած զինծառայողների հարազատների կողմից տրամադրված տեղեկություններից: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2016 թ-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 136 շարքային և պայմանագրային զինծառայող, ինչպես նաև

«Պետական խորհրդանշանների նկատմամբ պատշաճ վերաբերմունք չկա». Պավել Սարգսյան (Տեսանյութ)

Հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ պետական խորհրդանշանների օրվա առթիվ «Մենք» պետական եւ ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը կանցկացնի ամենամյա քայլերթը: Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը: Նա նշեց, որ միջոցառումը կմեկնարկի ժամը 18:00-ին, Ազատության հրապարակից. «Միջոցառումը կմեկնարկի եռագույն օդապարիկի բացթողնման արարողությամբ, որին հաջորդելու են տարբեր խմբերի կատարումներ:

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի անդամներին և Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի անդամներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ովքեր Երևան են ժամանել մասնակցելու ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում անցկացվելիք արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել նիստի աշխատանքը, որը նպատակաուղղված է ՀԱՊԿ գործունեության կարևոր բաղադրիչներից մեկի՝ Կազմակերպության

Հայաստանում գիտությունը ղեկավարվում է` ինչպես ԽՍՀՄ-ի օրոք

«Առավոտը» այս օրերին Հայաստանում գտնվող Բյուրականի աստղադիտարանի նախկին գիտաշխատող, այժմ ամերիկաբնակ պրոֆեսոր Վլադիմիր Հայրապետյանից, որը ներկայումս աշխատում է ՆԱՍԱ-ում (National Aeronautics and Space Administration) եւ դասավանդում Ջորջ Մեյսոնի համալսարանում, հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է վերականգնել Բյուրականի աստղադիտարանի նախկին փառքը: «Կարծում եմ՝ անպայման հնարավոր է, բայց աստղադիտարանի խնդրից զատ՝ կա ավելի բարդ խնդիր, դա ողջ Հայաստանի գիտական պոտենցիալի

«Արի տուն» ծրագիրն այս անգամ Հայրենիք է բերել 130 երիտասարդի

Հուլիսի 4-ին տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարպետյանը, մտավորականներ, հյուրեր: Ողջունելով արիտունցիներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. §Սիրելի° արիտունցիներ, սիրով և ջերմությամբ ողջունում եմ բոլորիդ Մայր Հայրենիքում` Հայաստանում, համոզված եմ, որ այս 14 օրերի ընթացքում դուք լավ

ԵՄ դեսպանը ֆինանսավորման հետ կապված հարցը անպատասխան թողեց

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին չցանկացավ թվարկել ՀՀ-ում ընդդիմադիր կուսակցություններին: «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսին պարոն դեսպանը ի պատասխան հարցի` վստահեցրեց, որ դա Հայաստանի ներքին խնդիրն է: Հարցին` ինչպե՞ս կգնահատի այն փաստը, որ քաղաքացիական հասարակությունը չմիացավ ՀՀ ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված կոնսենսուսին, և դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենել 2017-ի ընտրությունների վրա, Պյոտր Սվիտալսկին պատասխանեց.

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930