Օրվա լրահոսը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն. «Մեզ շատ անհրաժեշտ է այլընտրանքային ճանապարհ, որի համար բանակցություններ են տարվում Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության հետ»
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է, որ հայկական բեռները փոխադրելու համար Հայաստանի Հանրապետությանը շատ անհրաժեշտ է այլընտրանքային ճանապարհ, որի համար բանակցություններ են տարվում Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության հետ։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
Հատուկ սցենարով իրականացված քառօրյա պատերազմը նոր փակուղի մտցրեց Արցախյան խնդրի լուծումը
ԵՀՄՖ-ն տեղեկացնում է, որ Արցախի խնդրի շուրջ Կազանում կնքված պայմանագրի կատարումը բացարձակ փակուղի է մտել։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Մինսկի խմբի երկրները չեն տեսնում Մադրիդյան սկզբունքների կատարման հնարավորություն, քանի որ քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ հայերը պատրաստ են իրենց հողը պաշտպանելու։ Հունիս ամսվա վերջին համանախագահող երկրների դեսպաններին տրվել էր կարգադրություն՝ աշխատել Եվրոպայի հայ համայնքների աչքի ընկնող
ԵՄ-ն փոխո՞ւմ է ռազմավարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում
Եվրամիության` արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով գլոբալ ռազմավարությամբ խստացվելու է անվտանգության ապահովման բաղադրիչը: «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շեշտեց, որ սա հնարավորությունների փաստաթուղթ է: Դառնալով ռազմավարության առաջնահերթություններին` դեսպանը կարևորեց անվտանգության բաղադրիչը. «Եվրամիությունները, հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, ցանկանում է բարձրացնել իր` անվտանգության համակարգի վարկանիշը: Իհարկե, ԵՄ-ն հավաքական անվտանգության համակարգ
Էրդողան. Մեկ առ մեկ վերացնում ենք մեր առջև եղած խոչընդոտները. «Հաբերլեր»
Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական ելույթն է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Նախագահ Էրդողանն անդրադարձել է Եվրոպայում տիրող իրավիճակին՝ նշելով, որ եվրոպական երկրները ներկայումս խեղդվում են բազմաթիվ խնդիրների՝ տնտեսական անկայունության, քաղաքական ճգնաժամերի պատճառով. «Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու
Հազարավոր սատկած ձկներ Հրազդան գետում. ՀԲՃ (Տեսանյութ)
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը 2016 թվականի հուլիսի 3-ին ահազանգ էր ստացել, որ Հրազդան գետում՝ Կորեայի ձոր կոչվող հատվածում, կան բազմաթիվ սատկած ձկներ։ Մինչև մեր տեղ հասնելը ձկների մի մասին գետը քշել տարել էր ու թռչուններն էլ կերել էին, բայց տեսարանը ամեն դեպքում աղետալի էր։ Ականատեսների վկայությամբ հազարավոր սատկած ձկներ են եղել գետի այդ
Հայկական «ԹմբաԹա» խումբը կմասնակցի ամերիկյան «Ֆոլքլայֆ» փառատոնին
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում Հայաստանում գործող «Իմ Հայաստան» ծրագրի աջակցությամբ առաջիկայում Վաշինգտոն կմեկնի Երեւանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «ԹմբաԹա» երիտասարդական ժողովրդական ռոք խումբը՝ մասնակցելու Վաշինգտոնում ամեն տարի անցկացվող «Ֆոլքլայֆ» փառատոնին: Բացի «ԹմբաԹա»-ից, փառատոնում հայկական էթնիկ երաժշտությունը ժամանակակից, նորարարական հնչյունային ձեւավորմամբ կներկայացնի նաեւ Լոս Անջելեսում հիմնադրված «Հայկական հանրային ռադիո» խումբը: Փառատոնային
Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունները. АПА
Արտաշես Գեղամյանը նշել է. «Մեր երկրների նախագահների միջև լուրջ բանակցություններ են ընթանում, որոնց շուտով կմիանա նաև Ֆրանսիայի նախագահը։ Ես կցանկանայի, որ բանակցություններին մասնակցեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները»։
Հայ և վրացի փորձագետները արծարծեցին բարեփոխումների առաջ մղման գործում եվրոպական ինտեգրացիայի դերի հարցը
Ս. թ. հուլիսի 2-ին Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան և Վրաստանի Սոցիալական գիտությունների կենտրոնը, «Եվրոպական ինտեգրացիա. Հայաստանի և Վրաստանի հեռանկարները» ծրագրի շրջանակներում, «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցում կազմակերպել էին հայ-վրացական համաժողով: Ծրագիրը իրականացվում է Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ֆինանսական աջակցությամբ: Համաժողովին մասնակցում էին Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի և Վրաստանի Սոցիալական գիտությունների կենտրոնի անդամներ, տարածաշրջանային անվտանգության
Դատարանը Գասպարիի բողոքը թողել է առանց քննության. «Ա1+»
Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է առանց քննության թողնել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարի բողոքը: Ինչպես նշեց Վարդգես Գասպարիի պաշտպան Դավիթ Գյուրջյանը, բողոքն առանց քննության թողնելու պատճառն այն է, որ իբրեւ ժամկետ են բաց թողել: «Վերաքննիչ դատարանը կամայական մոտեցում է ցուցաբերում եւ հակասում է ինքն իր պրակտիկային: Բազմաթիվ են դեպքերը, երբ վճիռները 5-օրյա ժամկետից ուշ ենք ստանում
Հայոց այբուբենը՝ բուլղարական Շումենում
Հինավուրց Շումեն բերդաքաղաքում (Բուլղարիա) հայկական համայնքը փոքրաթիվ է, բայց բավականին ակտիվ: Շումենի հայկական համայնքի ղեկավարը Կրիկոր Փանոսյանն է: Հայկական համայնքը համախմբված է եկեղեցու շուրջը, որը գտնվում է «Հայկական տուն» կոչվող համալիրի բակում: Այստեղ նաեւ թանգարան կա, ակումբ: Եկեղեցու բակում Հայաստանից բերված խաչքար կա: Վերջերս էլ Կրիկոր Փանոսյանի պատվերով արույրից պատրաստվել են հայոց տառերը ու նվիրվել
Խոստովանել է. ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն է մեղադրել ոստիկաններին
Քաղաքացի Մայիս Գ.-ն, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է, որ 2016 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները իր բնակարանում, այնուհետև բակում, հարևանուհու հետ վիճաբանելու համար իր նկատմամբ բռնություն են կիրառել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Մայիս Գ.-ի ստացած մարմնական վնասվածքները
Ամբողջ աշխարհը տեսավ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չէ. Trend
Ադրբեջանի նախագահական նստավայրի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ներքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հարցազրույց է տվել Trend լրատվական գործակալությանը, որի ընթացքում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին։ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի կարծիքով՝ շատերը նպատակ ունեին տպավորություն ստեղծել, թե հակամարտությունը սառեցված է, բայց ապրիլի սկզբին տեղի ունեցածից հետո բոլորը հասկացան, որ Արցախի հակամարտությունն ամենևին էլ սառեցված
Արցախի հարցում Ալիևն ակնկալիքներ ունի ԱՄՆ-ից. «ՌԻԱ»
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել ամերիկացի իր պաշտոնակից Բարաք Օբամային՝ ԱՄՆ-ի Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Ալիևն իր ուղերձում հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կավելացնի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպաստելու համար. «Մենք մեծ հույսեր ունենք, որ ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի և
Գարեգին Նժդեհի արձանը, Մարիա Զախարովան եւ ուրիշներ
Երեւանում Միկոյանի արձանի լինել-չլինելու հասարակական բանավեճ-քննարկման արդյունքում, փաստորեն, հասարակական կարծիքը հաղթեց, եւ Միկոյանը Հայաստանի մայրաքաղաքում արձանի չարժանացավ: Բնականաբար, Գարեգին Նժդեհի արձանի հարցը հասարակական քննարկման չդրվեց, եւ այն տեղադրվեց մեր մայրաքաղաքի կենտրոնում: Բայց Նժդեհի արձանը նույնպես հասարակական ու քաղաքական քննարկումների առիթ դարձավ: Արձանի տեղադրումից անմիջապես հետո Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադառնալով Գարեգին Նժդեհի արձանի
Նախագահական նստավայրի դիմացից բռնությամբ հեռացված Խուդոյանների գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան
2013թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի պատճառով մի խումբ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից բռնության գործադրմամբ ՀՀ նախագահական նստավայրի դիմացից հեռացված ցուցարար ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի գործով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ (Հավաքների և միավորման ազատություն), 3-րդ
Բախվել են Toyota Camry-ն ու Камаз-ը. կա 6 զոհ. shamshyan.com
Այսօր` հուլիսի 4-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 296-րդ կմ հատվածում բախվել են Toyota Camry մակնիշի 01 DZ 022 և Кaмаз մակնիշի 250 ՏՍ 54 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի՝ 3 տղա, 2 աղջիկ և 1 երեխա
Վարդավառը Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով Շենգավիթ վարչական շրջանի Վարդավառին նվիրված հիմնական միջոցառումը տեղի է ունեցել Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում: Եկեղեցում մատուցված Սուրբ պատարագին հաջորդել է տոնական համերգային ծրագիրը, որից հետո շենգավիթցի երեխաները տարվել են իրենց ամենաշատը հետաքրքրող ջրախաղով: Ջրային խաղերի միջակայքում փոքրիկներին նաև հաճելի անակնկալներ են մատուցվել: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ
Ջրային տոնախմբություն ամբողջ Երևանում
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով Վարդավառին նվիրված տոնական միջոցառումների համատեքստում, նախապես մշակված ծրագրով, միջոցառումներ են կազմակերպվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Հիշեցնենք, որ երևանյան Վարդավառը վաղ առավոտյան մեկնարկել էր ջրցան մեքենաների տոնական շքերթով և արձանների լվացմամբ: Ջրի տոնը շարունակվել է բոլոր վարչական շրջաններում: Ավան Վարչական շրջանում, առավոտյան նախ Պայծառակերպության տոնին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել`
ԼՂՀ արտադրողները իրենց հուզող խնդիրները ներկայացրեցին ՏՄՊՊՀ նախագահին
ԼՂՀ կատարած այցի ընթացքում ՏՄՊՊՀ նախագահը և ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանի հետ համատեղ անցկացրել է նիստ, որին ներկա են գտնվել նաև ԼՂՀ-ում գործող մեկ տասնյակից ավելի արտադրական խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ: Տնտեսվարողները ներկայացրեցին իրենց մտահոգություններն ու խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում են արտահանման ժամանակ առաջացած որոշակի խնդիրներին, ինչպես նաև շուկաների
«Խաղ-ջրոցի» Դավթաշեն վարչական շրջանում
Դավթաշեն վարչական շրջանում Վարդավառի ամենամեծ միջոցառումը տեղի է ունեցել Կենտրոնական զբոսայգում` քրիստոնեության 1700-ամյակին նվիրված խաչքարի հարակից տարածքում։ Ուրախ ջրոցին զուգորդվել է օճառի պղպջակների խաղով: Տոնախմբության մասնակիցները ի նշան խաղաղության աղավնիներ են բաց թողել: Միջոցառման կազմակերպիչներն իրենց հերթին ներկաների համար հյուրասիրություն են ապահովել, իսկ ջրի պակասը լրացրել են ջրցան մեքենաները: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ
ԼՂՀ նախագահն ընդունել է ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանի գլխավորած պատվիրակությանը. օրակարգում արտահանման խնդիրներն են
Այսօր՝ հուլիսի 1-ին, Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին և Հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներին: Պաշտոնական այցի ընթացքում քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսության զարգացման նոր հեռանկարներին, մասնավորապես արտադրական ծավալների և արտահանման շուկաների ընդլայնմանն առնչվող հարցեր: Ա. Շաբոյանը ԼՂՀ նախագահին տեղեկացրել է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ը բավականին
Հովհաննես Բաչկովն օլիմպիադային մասնակցելու մեկ շանս ունի
Հայաստանի լավագույն բռնցքամարտիկներից մեկը՝ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է ստացել: Գյումրեցի մարզիկը հուլիսի 3-ից 8-ը Վենեսուելայում մասնակցելու է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար սահմանված վարկանիշային մրցաշարին: Ինչպես հայտնի է, ԱԻԲԱ-ն որոշել է թույլ տալ, որպեսզի Ռիոյի օլիմպիական խաղերին մասնակցեն նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ «Առավոտ» 02.07.2016
Վարդավառի աշխույժ մասնակից են դարձել նաև մայրաքաղաքի հյուրերը
Վարդավառի տոնական միջոցառումներին միացել են նաև մայրաքաղաքի հյուրերը: Մասնավորապես Հանրապետության հրապարակի տարածքում կայանված ավտոբուսների զբոսաշրջիկները, նկատելով հարակից շատրվանի մոտ տիրող ջրային երուզեռը, միախառնվել են երևանցիներին ու նույնպես դարձել տոնի անմիջական մասնակիցը: Արդեն ամբողջովին թաց հյուրերին երևանցիները ներկայացրել են տոնի բուն խորհուրդը: Հիշեցնենք, որ Վարդավառին նվիրված համաքաղաքային միջոցառումները արդեն 4-րդ տարին անընդմեջ ներառվում են Երևանի քաղաքապետ
Շենքի բակում հայտնաբերվել է բնակչուհու դին
Հուլիսի 4-ին, ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարկավագի փողոցում՝ Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ի մոտակա բարձրահարկ շենքերից մեկի բակում, քաղաքացի է ընկած անգիտակից և անշարժ վիճակում: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Ժամը 05.20-ին թիվ 126/2 շենքի բակում հայտնաբերվել է բնակչուհի Լ. Վ.-ի (ծնվ. 1948թ) դին: ՀՀ
Չիլին սպասում է Եվրոպայի չեմպիոնին
Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսը Twitter-ի իր էջում գրել է, որ ՈՒԵՖԱ-ն հավանություն է տվել այս տարվա Ամերիկայի գավաթի ու Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումները նվաճած ազգային հավաքականների միջեւ հանդիպում կազմակերպելու իր նախաձեռնությանը: Ամերիկայի գավաթի եզրափակչում Չիլիի հավաքականը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում 4-2 հաշվով հաղթել է Արգենտինային, իսկ Եվրոպայի չեմպիոնը կորոշվի հուլիսի 10-ին Փարիզում
«Էլեկտրիկ Երևանից»` մեկ տարի անց
«Էլեկտրիկ Երևանի» մասնակիցների նկատմամբ ոստիկանական բռնությունների փաստի առթիվ մեկ տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում դեռ ոչ ոք քրեական պատասխանատվության չի ենթարկվել: 2015 թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած խաղաղ ցույցը դադարեցնելու նպատակով ՀՀ Ոստիկանության կողմից գործադրվեց ջրցան մեքենա: Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում
Քաոսային վիճակ՝ դոպինգի դեմ պայքարում
Դոպինգի դեմ հայտարարված տոտալ պատերազմը մի կողմից աշխարհի մարզիկներին ստիպել է միջազգային մրցումների ներկայանալ մաքուր վիճակում եւ հաղթանակներ տոնել ազնիվ ու մեկնարկային հավասար պայքարում, մյուս կողմից՝ յուրատեսակ քաոսային վիճակ է ստեղծել այդ անհաշտ պայքարը նախաձեռնողների եւ իրականացնողների համար: Հակադոպինգային համաշխարհային կազմակերպությունը՝ ՎԱԴԱ-ն, տարեսկզբին հրապարակայնորեն հայտարարեց, որ Միլդրոնատը (Մելդոնիում) հունվարի 1-ից մտցված է արգելված նյութերի ցուցակ,
Մթերքներ, որոնք նպաստում են օրգանիզմի ջրազրկմանը
Օրգանիզմի ջրազրկման պատճառ կարող են դառնալ շաքարային դիաբետը, սթրեսը, հղիությունը եւ օրվա ընթացքում միրգ-բանջարեղենի պակասը Մասնագետները պնդում են, որ ծարավի զգացողությունը ոչ մի պարագայում չպետք է անտեսել, քանի որ այն մասնակցում է մեր օրգանիզմում կատարվող բոլոր գործընթացներին եւ օգնում՝ օրգանների բնականոն աշխատանքին: Հենց ջուրն է, որ կարգավորում է մարդու մարմնի ջերմաստիճանը եւ նպաստում է տոքսինների
Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.15 մլն.դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 27.06-01.07.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 0.85 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 0.23 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0 հազ.դրամ ընդհանուր գումարով. Արագածոտնի և Շիրակի
Հայաստանի բասկետբոլիստները գահընկեց արեցին Անդորրային ու դարձան փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը Քիշնեւում անցկացված փոքր երկրների Եվրոպայի առաջնության եզրափակչում 79-71 հաշվով հաղթելով Անդորրային՝ նվաճեց չեմպիոնի կոչումը: Գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանի ղեկավարած թիմը շնորհիվ մարզաձեւի հարուստ ավանդույթները վերականգնելու ուղղությամբ ՀԱՕԿ-ի եւ Բասկետբոլի ազգային ֆեդերացիայի վերջին շրջանում կատարած կազմակերպական լուրջ աշխատանքի, առաջին իսկ փորձից նվաճեց չեմպիոնի տիտղոսը՝ վճռորոշ հանդիպումում գահընկեց անելով արդեն նախկին չեմպիոն


















































