Օրվա լրահոսը
Մաքսիմ Սարգսյանն ահազանգում է դատավոր Ավագյանի կողմնակալության մասին
Վարչական դատարանում քննվող ոստիկանությունն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանի գործով դատական նիստն այսօր էլ հետաձգվեց: Դատարանը հաջորդ նիստի մասին խոստացավ կողմերին հայտնել լրացուցիչ: Մաքսիմ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 հոդվածով՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: Իսկ դատական նիստը արդեն որերորդ անգամ հետաձգվում է, որովհետեւ Սահմանադրական դատարանում 182 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին դիմումն
Դաժան պայքար՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար. ոտքի են կանգնել բազմաթիվ կուսակցություններ (Տեսանյութ, ֆոտոշարք)
«Սիվիլիթաս» հիմնադրամն այսօր Գյումրիում Շվեդիայի դեսպանատան օժանդակությամբ հանրային քննարկում էր կազմակերպել «Գյումրին նոր ընտրակարգով ընտրություններից առաջ» թեմայով: Հիշեցնենք, որ Գյումրիում ու Վանաձորում ընտրություններն անցկացվելու են նոր՝ համամասնական կարգով: Քննարկմանը մասնակցում էին գրեթե բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները: Բանախոսները 5-ին էին՝ «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Առաքելյանը, «ԳԱԼԱ» կուսակցության ներկայացուցիչ Քրիստինե Մկրտչյանը, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը, քաղաքացիական հասարակությունից իրավապաշտպան
«Մեր հակաօդային պաշտպանության համակարգի տեսողությունն ընդլայնվում է». Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետը վստահեցնում է՝ ոչ մեկ չի կարող արգելել Հայաստանին պաշտպանել Արցախի երկինքը:
Հնարավոր է կայանա Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում. «Ազատություն»
Սանկտ Պետերբուրգում հնարավոր է տեղի ունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, եռակողմ հանդիպման հարցն այսօր քննարկել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիսոմ Ռիպերոմի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիու հետ։ «Հանդիպմանը քննարկվել են ուկրաինական ճգնաժամի
Մեղադրանք է առաջադրվել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ կազմակերպելու համար
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել կալանավոր Ա.Ալեքսանյանին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ կազմակերպելու համար։ Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 48 խցի կալանավոր, քրեական հեղինակություն համարվող
Ստորագրվել է Հայաստանում տեղական ժողովրդավարության ճանապարհային քարտեզը
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի միջև այսօր ստորագրվել է Հայաստանում տեղական ժողովրդավարության ճանապարհային քարտեզը: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ժան-Կլոդ Ֆրեկոնը: Ճանապարհային քարտեզի ստորագրմամբ կողմերը ստանձնում են Տեղական ինքնակառավարման մասին
Բակո Սահակյանը հանդիպել է Բրյուսելի Ֆլամանական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպել է Բրյուսելի Ֆլամանական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ՝ խորհրդարանի նախագահ Յան Պյումանսի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի եւ ֆլամանական խորհրդարանի միջեւ կապերի զարգացմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում տարբեր պետությունների սուբյեկտների հետ փոխգործակցությանը՝ այն համարելով երկկողմ հարաբերությունների զարգացման կարեւոր
Դավիթ Լոքյանն ընդունել է ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը՝ Կոնգրեսի նախագահ Ժան-Կլոդ Ֆրեկոնի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարարը բարձր է գնահատել ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից ցուցաբերվող աջակցությունը տեղական ինքնակառավարման համակարգի կայացման գործում: «Այն պարտավորությունները, որ մենք ստանձնել ենք Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգում, մեզ
Նախորդ շաբաթ Երևանի արտաքին լուսավորության ցանցին են միացվել ևս 2 փողոց և 4 բակային տարածք
Արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով մայրաքաղաքում շարունակվում են ամենօրյա միջոցառումները: Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ նախորդ շաբաթ նորերով է փոխարինվել փողոցներում, վերգետնյա և ստորգետնյա անցումներում, ինչպես նաև բակերում, այգիներում ու պուրակներում եղած 535 վնասված լամպ: Նույն ժամանակահատվածում Երևանի արտաքին լուսավորության ցանցին են միացվել ևս 2 փողոց և 4 բակային տարածք: Ընթացքում
Դիզվառելիքի ակցիզային հարկը կտրուկ իջեցնում են, բենզինի, օղու, ծխախոտի հարկը՝ բարձրացնում. Հարկային նոր օրենսգիրքը
Անհատ ձեռնարկատերերի համար նվազեցվում է եկամտահարկի դրույքաչափը՝ 24.4 եւ 26 տոկոս դրույքաչափի փոխարեն սահմանվում է միասնական՝ 20 տոկոս դրույքաչափ: Բենզինի 1 տոննայի համար առաջարկվում է 120 հազար դրամի փոխարեն ունենալ 135 հազար դրամ ակցիզային հարկ 2018-ից:
Կառավարությունում «լավ շնչել եւ արտաշնչել» են. դեռ մի բան էլ ավելի
Վարդան Բոստանջյանը հասկանում է խոշոր տնտեսվարողների անհարմարությունները, բայց դրանք տնտեսական անկման հիմք չի համարում «Տնտեսական ակտիվացման համար մենք հիմքեր ունենք. բոլոր պաշտոնական եւ ոչ պաշտոնական ցուցանիշները դա թույլ են տալիս: Ես չեմ ասում, թե շատ ընդգծված զարգացման միտումներ են, բայց այդ հնարավորությունները կան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նա տեսնում
Թևան Պողոսյան. «Վատ է, երբ կառավարության ներկայացուցիչն ասում է մեկ ամիս, և այն չի պահպանվում»
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի համար կառավարության գործելաոճն անընդունելի է: Aravot.am-ի հարցին` մտահոգիչ չէ՞ այն, որ Ռուբեն Հակոբյանի և Թեւան Պողոսյանի նախագծի հիման վրա կառավարության պատրաստած նոր փաթեթը` 18 տարեկան բոլոր տղաներին բանակ զորակոչելու վերաբերյալ, կրկին հետ է ուղարկվել, այժմ էլ ԿԳ նախարարություն, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Ցավում եմ, որ մեր գործադիրն այս ոճով է աշխատում
Այսօր ՀՀԿ գրասենյակի մոտ բողոքի ակցիա է ծրագրվում
Ֆիրդուսցիները որոշել են այսօր ժամը 19.00-ին հավաքվել ՀՀԿ գրասենյակի մոտ եւ իրենց բողոքը նախագահին փոխանցել
Էրիկ Բարսեղյանը հիշեց Մազմանյանին. «Արտ Ֆեստը» ժողովրդական արտիստների փառատոն չէ»
2013թ.-ից սկսած՝ ՀՀ մշակույթի «Արտ Ֆեստ» ամենամյա երիտասարդական բաց փառատոնը գործում է, որը կազմակերպում են Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը (ԵԹԿՊԻ) եւ Երիտասարդ ստեղծագործողների միությունը: Այս տարի հունիսի 2-ին մեկնարկած փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին։ Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց «Արտ Ֆեստի» նախագահ, ԵԹԿՊԻ ուսանողական թատրոնի տնօրեն, ԵԹԿՊ-ի դասախոս Էրիկ Բարսեղյանը, փառատոնի
«Աթեշյանին իրավական և եկեղեցական օրենքներով կարգալույծ անելն անհնար է». թուրքագետ
Համայնքի խնդիրները լուծելու փոխարեն Աթեշյանն զբաղված է թուրքական պատմագիտության կեղծարարական բազան հարստացնելու գործով
«Հայաստանում պրոբլեմը նա է, որ բոլորն են կաշառակերությամբ զբաղվում»
Կոռուպցիայի դեմ պայքարի Սերժ Սարգսյանի առաջարկած պատժամիջոցը, Տիգրան Սարգսյանի «լանցետն» ու Հովիկ Աբրահամյանի «մետրը» «Կոռուպցիան այն չարիքն է, որի դեմ ավելի լավ է պայքարել, քան խոսել: Որովհետեւ ինչքան շատ ես խոսում, այնքան շատ սխալներ ես թույլ տալիս: Կոռուպցիայի նվազումը շոշափելի չէ, որովհետեւ շատ-շատերը մոռացել են դրա բաղկացուցիչ մասի` PR-ի մասին: Մոռացել են, որ կոռուպցիայի դեմ
«Օֆշորի գործ». «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվում խախտումներ չեն հայտնաբերվել
Ըստ փորձագետի, ոսկի ձեռք բերելն անօրինական չի եղել:
ԼՂՀ հարցը քննարկման առարկա է դարձել ՆԱՏՕ-ում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գերազանցո՞ւմ է իր լիազորությունները
«Արամ Աթեշյանի պահվածքը խայտառակություն է». Սարգիս Հացպանյան (Տեսանյութ)
«Արամ Աթեշյանը իր բոլոր հանցանքների համար պետք է պատասխան տա»,- այս մասին այսօր «Նոյյան Տապան» մամուլի ակումբում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Հիշեցնենք, որ Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը Էրդողանին իր ափսոսանքն էր հայտնել Բունդեսթագի որոշման վերաբերյալ և դատապարտող նամակ հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Պարոն Հացպանյանի կարծիքով Աթեշյանի պահվածքը խայտառակություն է. «Ես
Պլանային ջրանջատում Արաբկիրում, Կենտրոնում և Շենգավիթում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 12-ին ժամը 08.00-ից մինչև հունիսի 13-ը ժամը 08.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջանի` Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Վաղարշյան, Ղափանցյան, Գրիբոյեդովի, Գր. Արծրունու, Արղության, Հ. Սահյան, Սևքարեցի Սաքոյի, Հ. Էմինի, Մանուշյան, Սունդուկյան, Ա. Խաչատրյան, Այգեկցու, Բակունցի, Արաբկիրի 17-ից-27 փողոցների, Ռիգայի,
«Իր տարիներին դեռ չծնված անձնավորությունները այսօր քննադատում են Ռադիկ Մարտիրոսյանին». Վահրամ Բաղդասարյան (Տեսանյութ)
Վահրամ Բաղդասարյանի խոսքերով՝ պատգամավորներից մեկը ասում էր՝ ես որ իշխանության էի, տնտեսական աճը 7 տոկոս էր, իսկ ձեր ժամանակ 6 տոկոս է: Մենք չենք ցանկանում անցյալին անդրադառնալ, թե Սովետական միությունից ժառանգված հարստությունը ո՞ւր վատնվեց, տնտեսությունը ո՞վ քայքայեց:
Էրդողանը եւ նրա` «հզոր ազգի» վերածննդի գաղափարը մեծ ժողովրդականություն է վայելում Գերմանիայում
Մյունխենի համալսարանի քաղաքագետ Ալեքսանդր Ստեփանյանը «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանում է իրավիճակը Բունդեսթագում Հայոց ցեղասպանություն ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունումից հետո: – Պարոն Ստեփանյան, Գերմանիայի Բունդեսթագն օրերս պատմական որոշում կայացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր պատասխանատվությունը` որպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակից տերություն: Անկասկած, սա, նախեւառաջ, Գերմանիային վերաբերող հարց է այն ժամանակվա իր սեփական պատմության
Հրանուշ Խառատյան. «Աթեշյանն այլ ելք չունի, քան քաջություն գտնել և հրաժարվել փոխանորդի աթոռից»
Ազգագրագետը չի կարծում, որ Թուրքիայում բնակվող հայերը ցավում են Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ընդունման բանաձևի կապակցությամբ:
Պավել Սաֆարյանը՝ քննադատ պղպեղի, անտարբեր սեխի ու չհասկացող դդումի եւ բյուջեի անարդյունավետ ծախսերի մասին (Տեսանյութ)
«Կանգնեմ ասե՞մ բյուջեի մի 30%-ը անարդյունավետ ծախս է». Ֆինանսների փոխնախարարն ասում է, այդ ծախսերը կազմողն ինքն է, ո՞նց ասի դրանք անարդյունավետ են
Հունիսի 11-ին Երևանում արդեն 2-րդ տարին կանցկացվի «Համով-հոտով Երևան» փառատոնը
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախաձեռնությամբ «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով հունիսի 11-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ը Թումանյանի անվան այգու սկզբնամասում՝ Կիևյան կամրջի հարակից հարթակում կանցկացվի «Համով-հոտով Երևան» խորագրով «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնը: Հրավիրված մամուլի ասուլիսում միջոցառման վերաբերյալ մանրամասներ են ներկայացրել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը և «Հայ
Ընդդիմադիր ժամանակ ՀՅԴ-ն բյուջեին դեմ է քվեարկել, կատարողականին ձեռնպահ է լինելու
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր 2015-ի բյուջեի կատարման հաշվետվության մասին իր ելույթում հիշեցրեց, որ իրենք 2015-ի բյուջեի հաստատմանը դեմ էին եղել, որովհետեւ խնդիրներ էին տեսել: Այդ մտահոգությունները, ըստ նրա, հիմա էլ կան. «Առաջինը կոռուպցիոն իրավիճակն է եւ դրա դեմ վստահելի պայքարի անարդյունավետ լինելը, երկրորդը՝ մոնոպոլիաներն են տնտեսության մեջ: Գլխավոր խնդիրը, որ գոյություն ունի՝ գնողունակ
DPA. ԵՄ 4 երկրներ արգելափակում են Վրաստանի հետ վիզային համաձայնագրի վավերացման գործընթացը. «Ազատություն ռադիոկայան»
Գերմանական լրատվամիջոցները, Բրյուսելում աշխատող դիվանագետներին վկայակոչելով, պնդում են, որ եվրոպական միանգամից չորս պետություններ` Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Բելգիան, արգելափակում են Եվրամիություն-Վրաստան վիզային համաձայնագրի վավերացումը: Չորեքշաբթի երեկոյան այս մասին հաղորդել է գերմանական DPA գործակալությունը: EU Observer-ի տեղեկություններով՝ չորեքշաբթի երեկոյան Եվրամիության դեսպանների նիստի ժամանակ հենց այս պետությունների ներկայացուցիչների ճնշման ներքո է, որ որոշում է կայացվել Վրաստանի հետ
«Օֆշորի գործով» վկա. Նշված չէ՝ Աշոտ Սուքիասյանը սարքավորումներ գնելու վերաբերյալ փաստաթղթեր տրամադրե՞լ է, թե՞ ոչ
«Ինչ նպատակով է տրվել վարկը եւ ինչ նպատակով է օգտագործվել ֆինանսատնտեսական ստուգման շրջանակներից դուրս է»
«Ես մեր գյուղի թշնամին չեմ, մեր գյուղի համար մտածող եւ վազող մարդ եմ»
Տավուշի մարզի Դովեղ գյուղում Երեխաների պաշտպանության օրը փակվել է գյուղապետարանի ենթակայության տակ գտնվող նախակրթարանը: Այն ծառայում էր որպես մանկապարտեզ, որտեղ փոքրիկ երեխաները առավոտյան 9:30-14:00-ը խաղում էին, թեթեւ սնվում` թեյ, հաց ու պանիր, սովորում ոտանավորներ, երգեր եւ նախապատրաստվում դպրոց գնալուն: Փոխարենը սեպտեմբերից գյուղի դպրոցում գործելու է նոր նախակրթարան, որտեղ էլ չի աշխատի մինչ այժմ գործող նախակրթարանի


















































