Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 6-ին, 8-9-ին ամենուրեք սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 10-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրան 4-5 աստիճանով: Երևանում` Ապրիլի 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին սպասվում է անձրև: Երևան քաղաքի ապրիլի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ •            

Դա ձեր իրավունքն է՝ ընտրել, թե ում հավատաք. ԼՂՀ ԱԳ նախարար. meduza.io

«Այն իրավիճակը, որ ստեղծվել է սպառազինությունների շուկայում, մեզ չի երջանկացնում, բայց մենք ռուսական դիրքորոշմանը ըմբռնումով ենք մոտենում»,-ասում է ԼՂՀ ԱԳ նախարարը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները Արցախին

Արցախի համար ստեղծված այս ծանր իրավիճակում հայկական բուհերի ուսանողությունը դիմում է Արցախի Հանրապետության կառավարությանը՝ հայտնելով իրենց աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողական խորհուրդը ապրիլի 2-ին ստեղծեց թարգմանչական խումբ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը տարբեր լեզուներով հանրությանը հասանելի դարձնելու նպատակով: Այս պահին ՀԱՀ-ի 50-ից ավել ուսանողներ թարգմանում են առանցքային լուրեր պաշտոնական հայկական աղբյուրներից տարբեր

Կապանում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ի զորակցություն հայ զինվորի

Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը ապրիլի 4-ին մատուցեց Սուրբ պատարագ՝  Արցախում հայրենյաց պաշտպանության համար նահատակված հայորդիների հոգիների հանգստության, վիրավորների շուտափույթ ապաքինման և սահմանների անառիկության համար: Պատարագին մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, կապանցիներ: Կատարվեց ժամերգություն ու միասնական աղոթք` հայրենիքի համար մարտնչող զինվորների համար: Սյունիքի մարզպետարանի հաղորդագրություն

Էդուարդ Շարմազանով. «Պաշտոնյաներն էլ են առաջին գծում, իրենց բարեկամներն էլ» (Տեսանյութ)

Մեր խնդիրը`հակառակորդին խաղաղություն պարտադրելն է

Երախտապարտ ենք քեզ, հայ զինվոր…

Այսօր` ապրիլի 5-ին` ժամը 18.00-ին, Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում կկատարվի մեր հերոսներից մեկի` ժամկետային զինծառայող, շարքային Աղասի Ասատրյանի հոգեհանգիստը: Այսօր` ապրիլի 5-ին` ժամը 18.00-ին, Երևանի Ս. Հովհաննես եկեղեցում կկատարվի մեր հերոս արծիվներից մեկի` Արմենակ Մերսի Ուրֆանյանի հոգեհանգիստը: Կապիտան Արմենակ Ուրֆանյանը 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար էր` ծնված 1990թ.: ԶՈՒ-ում ծառայում էր 2007թ.-ից: Վաղը` ապրիլի 6-ին` ժամը

Հայկական Վերածնունդի հայտարարությունը Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակումը Արցախի պաշտպանական դիրքերի և խաղաղ բնակչության վրա: Մեր բոլոր մասնաճյուղերի կողմից խորին ցավակցություն ենք հայտնում ալիևյան ագրեսիայի զոհ դարձած երիտասարդ զինվորականների և խաղաղ բնակիչների ընտանիքներին: Միաժամանակ հպարտանում ենք հայ զինվորի արիությամբ և մեր խորին երախտագիտությունն ու զորակցությունն ենք հայտնում Հայոց Բանակին՝ ադրբեջանական ոտնձգությունները խիզախորեն

Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանցիները երկու անգամ թիկունքից գնդակահարել են սեփական զորքերին

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Մատաղիսի հատվածում իրենք իրենց դիրքերի մերձակայքերից ու միջանկյալներից ադրբեջանցիները հանում են իրենց արգելափակից զորքերով ոչնչացված զինվորների դիակները: Երկու անգամ թիկունքից գնդակահարել են սեփական զորքերին, որոնք հայկական ստորաբաժանումների ճնշման տակ թողնում էին դիրքերը»:

Կյանքը ցույց տվեց, որ Հայրենիքին սպառնացող վտանգի պահին մենք բոլորս մի՛ ենք. «Հայոց աշխարհ»

Դժվար է ասել՝ վերջին շրջանում երբ է մեր հասարակությունը, Հայաստանի ժողովուրդը եւ ողջ հայությունն այսքան միակամ եղել, ինչպես այսօր: Հայությունը մի բռունցք է: Ու Հայաստանում գրեթե բոլորը, անկախ տարիքից, սեռից, ազգությունից, անկախ քաղաքական հայացքներից, առանց հատուկ կոչերի էլ կազմ-պատրաստ են կանգնել ու արդեն իսկ կանգնած են մեր բանակի կողքին՝ դիմագրավելու համար վերստին «պատերազմի արահետը» ելած

Վադիմ Դուբնով. Մոսկվան պարզապես խորհրդակցական աշխատանքներ կիրականացնի. «168 ժամ»

Բանակցությունները կարող են ընթանալ ցանկացած վայրում՝ Մինսկում, թեկուզ Թբիլիսիում, Կիևում, բայց ես կարծում եմ, որ դրա կազմակերպման նախաձեռնությունը լինելու է Մոսկվայի և Վաշինգտոնի ձեռքում։

Ադրբեջանցիները պարզեցին, որ Ղարաբաղի խաղաղ բնակչության շրջանում խուճապ տարածելը շատ դժվար է. «Չորրորդ իշխանություն»

Ըստ երեւույթին՝ Ադրբեջանը, նման լայնամասշտաբ «հետախուզություն» նախաձեռնելով, պիտի փորձեր ստանալ հետեւյալ հարցերի պատասխանները. 1. Ինչպիսի՞ն է հայկական բանակի մարտունակությունն առաջին գծում, 2. Ի՞նչ օպերատիվությամբ եւ ի՞նչ զինատեսակներով են հայկական ուժերը պաշտպանվելու եւ անցնելու հակահարձակման, 3. Մոբիլիզացիոն ի՞նչ ռեսուրսներ եւ ի՞նչ մեխանիզմներ են կիրառելու Ղարաբաղն ու Հայաստանը, 4. Ինչպիսի՞ն է Ղարաբաղի եւ Հայաստանի բնակչության մարտական ոգին,

«Ադրբեջանցիների առաջին պլանը ձախողվել է՝ սա արձանագրենք». Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանցիները փորձել են երկու կողմերից մտնել Ղարաբաղ: Եթե այդ երկու անցումները ստացվեր, դրան կհետեւեր կենտրոնից հարձակումը Ստեփանակերտ քաղաքի վրա: «Ադրբեջանցիների այս փուլի նպատակը՝ առաջին պլանը ձախողվել է: Սա արձանագրենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մարտակերտից գիշերը վերադարձած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց. «Ադրբեջանցիները փորձել են երկու կողմերից մտնել Ղարաբաղ: Ըստ էության, կարելի է չկասկածել՝

Դաժան մարտերի ժամանակ գլխատվել է նաև հայկական բանակի եզդի զինծառայող

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը անդրադարձ են կատարել Իրաքի եզդիական Էզիդխանի պաշտպանության ուժերը: Այս մասին իրենք հրապարակում ենք կատարել զինուժի ֆեյսբուքյան պաշտոնական էջում.«Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա: Դաժան մարտերի ժամանակ գլխատվել է նաև հայկական բանակի եզդի զինծառայող: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր հայ եղբայրներին, հայաստանաբնակ եզդի քույրերին և եղբայրներին»,-ասվում է հրապարակման մեջ: Հրապարակմանը կից դրվել է

Հայտարարություն Սլովակիայից. Անմիջապես դադարեցրեք մարտական գործողությունները

Եվրոպայի Հայկական Միությունների ֆորումի Նախագահությունը դիմում է Եվրոպայի բոլոր հայկական համայնքներին՝ հանձնարարելով սկսել լայնածավալ աշխատանքներ տվյալ երկրի հայամետ քաղաքական գործիչների, Ազգային Ժողովների հայամետ պատվիրակների հետ՝ Արցախյան նոր սանձազերծված պատերազմի շուրջ բացատրական աշխատանքներ տանելու համար։ Միաժամանակ Ֆորումի Նախագահությունը գտնում է, որ անհրաժեշտ է նախապատրաստել տարբեր երկրների պառլամենտներին Արցախի անկախությունը ընդունելու անհրաժեշտ քայլին։ Ստորև ներկայացնում ենք Սլովակիայի

Հայտարարություն. Պատրաստ են ընդունելու 4+4+4 քննարկումների հետաձգման մասին կողմերի առաջարկը

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում ստեղծված ռազմական իրավիճակը՝ մենք, ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանական կոալիցիայի և ոչ իշխանական կուսակցությունների հետ 4+4+4 եռակողմ քննարկումների մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, հայտնում ենք, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ընդունելու քննարկումների հնարավոր հետաձգման մասին կողմերի առաջարկը:   Այվազյան Սոնա, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ Բարսեղյան Լևոն, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ»

«Ադրբեջանի իշխանությունները՝ Ալիեւը գոնե մի տարի շոկից պիտի դուրս չգան». Նիկոլ Փաշինյան

Շատ լուրջ եւ շոշափելի տարածքային կորուստներ պետք է կրի Ադրբեջանը: Կոնկրետ խնդիր է դրված, որ բավականին տեսանելի քաղաք անցնի ԼՂՀ զինված ուժերի վերահսկողության ներքո:

Մեթյու Բրայզա. «Բոլոր խաղաքարտերը Պուտինի ձեռքում են». «168 ժամ»

ԱՄՆ-ի ոչ մի նախագահ կամ փոխնախագահ չի դիտարկի միջնորդական ջանքերում իր անձնական ներգրավումն այն դեպքում, երբ կողմերի նախագահներն իրենք են մարտեր նախաձեռնում։

Սերժ Թանկյան. «Լեռնային Ղարաբաղի իրական պատմական տերերը հայերն են»

Լեռնային Ղարաբաղում վերջին 4 օրերի իրավիճակի կտրուկ լարմանն է անդրադարձել System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը: Նա անդրադարձել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, թե մի օր Ղարաբաղը կվերադառնա իր իրական տիրոջ մոտ: Երաժիշտն իր ֆեյսբուքյան և Թվիթերյան պաշտոնական էջերում հետևյալն է գրել. «Ինչպես հասկանում եմ` Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմություն չի կարդացել: Լեռնային Ղարաբաղի

«Մարտակերտ քաղաքի մեջ արկեր են պայթում, անօդաչու սարքեր են ընկնում». Փաշինյանը՝ Մարտակերտից

Սա պատերազմ է՝ արձանագրում է Նիկոլ Փաշինյանը եւ պատմում, թե ինչ էր կատարվում Մարտակերտում

ԱՄՆ սենատորը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

ԱՄՆ սենատի պատգամավոր Մարկ Կիրկը հայտարարություն է տարածել, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների մասին, տեղեկացնում է սենատոր Կիրկի պաշտոնական կայքը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Անխոհեմ և անթույլատրելի է, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է Հայաստանի հետ հրադադարի համաձայնագիրը և անցյալ շաբաթվա վերջից մի շարք միտումնավոր հարձակումներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

Բերդավանում այս պահին խաղաղ է. գյուղապետ

Տավուշի Բերդավան գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել ոչ երեկ, ոչ այսօր առավոտյան. Գյուղապետը հերքեց կրակոցների մասին տեղեկությունները:

Ով ասաց՝ «սկսիր», նա էլ կասի՝ «ստոպ». «Իրատես»

Ինչքան էլ Ադրբեջանը հայտարարի հրադադարի մասին, այն իրականություն կդառնա, երբ Ադրբեջանին ասեն՝ «ստոպ»։ Իսկ «ստոպ» կասի նա, ով Ադրբեջանին հրահանգեց՝ «սկսի՛ր»։ Իսկ ո՞վ է նա, այս հարցը, թերևս, ամենաշատն է հետաքրքրում հանրությանը։ Այն, որ Ադրբեջանն ինքնագլուխ պատերազմ չէր սկսի, ինչքան էլ հայտարարեր այդ մասին, փաստ է, քանի որ տնտեսական լուրջ խնդիրներ ունեցող Ադրբեջանին այդ պատերազմը

Ադրբեջանական կրակից էական վնասներ չկան

Սահմանագոտում համեմատաբար հանգիստ է

Ադրբեջանական հերթական ոչնչացված ԱԹՍ-ն (Տեսանյութ)

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլի 4-ին ոչնչացված ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքը     ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Եթե Ադրբեջանն այս տեմպերով շարունակի գրոհել, ապա նրա զինտեխնիկայից բան չի մնա. «Ժողովուրդ»

Միակ հարցն այն է, թե այս անգամ ադրբեջանական կողմը քանի օր դիմանալուց հետո կսկսի զինադադար խնդրել։

Նիկոլ Փաշինյան. «ԼՂՀ-ն գտնվում է լիարժեք պատերազմի մեջ». «Հայկական ժամանակ»

Նույնիսկ մեծ թվով ադրբեջանցի զինվորների զոհվելը չի կանգնեցնի պատերազմը, որովհետեւ մի քանի դիրքերի գրավումը Ալիեւը ներկայացնում է որպես մեծագույն հաղթանակ, իսկ մեծագույն հաղթանակը ձեռք է բերվում ոչ փոքր թվով զոհերի գնով։

Պատից կախված հրացանն ի վերջո կրակեց

Հակառակորդը կրակեց «ռազմավարական դաշնակցի» տված զենքով Ապրիլի 1-2-ի գիշերը տեղի ունեցավ այն, ինչի մասին նախազգուշացվում էր վաղուց: Նավթի գերեկամուտներով մի քանի միլիարդը մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին վերջին մի քանի տարիների ընթացքում տալով՝ Ալիեւ կրտսերը ձեռք բերեց մեծ քանակի սպառազինություն: Այդ զենքը չէր կարող մի օր չկրակել: Սակայն ինչո՞ւ հիմա: Ինչո՞ւ հենց այդ օրը, երբ թե՛

ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը երեկ արկակոծել է նաև Մարտունի բնակավայրը

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է իր որդեգրած մարտավարությանը և երբեք քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում: Այնինչ ադրբեջանական կողմը բացի Մարտակերտի և շրջակա գյուղերի հրետակոծությունից, երեկ արկակոծել է նաև Մարտունի բնակավայրը: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի` Ստեփանակերտի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին հայտարարությանը, ապա դրան ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունն

Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել ԼՂՀ հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով. Iran project

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջաֆադ Զարիֆը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հակամարտությունըը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով։ Այս մասին տեղեկացնում է the iran project լրատվական կայքը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի իր պաշտոնակցի հետ, որի ժամանակ ընդգծել է կրակի դադարեցման և հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու

Առաջիկա օրերին պետք չէ ակնկալել միջազգային հանրության կողմից ճնշման մեծացում Ադրբեջանի վրա. «Ժողովուրդ»

Արդյոք այս փուլում հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ձեռնտո՞ւ է Ռուսաստանին։ Հաշվի առնելով մի քանի կարեւոր գործոն՝ Սիրիայից ՌԴ ռազմուժի դուրս գալու որոշումը, ռուս-թուրքա֊կան հարաբերությունների լարվածությունը եւ Իրանի՝ տարածաշրջանային հավակնությունների մեծացումը, կարող ենք պնդել, որ այո, Ռուսաստանին անհրաժեշտ էր կտրուկ պատճառ՝ սեփական խաղաղապահ ուժերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղակայելու համար։ Կհասնի՞ արդյոք Ռուսաստանը դրան, ցույց կտա ժամանակը։ Ստեղծված

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031