Օրվա լրահոսը

Վրաստանի նախագահը խոսել է ԼՂՀ հակամարտության մասին. «ՏԱՍՍ»

Վրաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում ելույթ ունեցող Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում ստեղծված լարված իրավիճակին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Վրաստանի նախագահը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը առավելագույն ջանքեր գործադրել՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Մարգվելաշվիլին մասնավորապես ասել է. «Մենք մեծ հույսեր ունենք, որ Հայաստանի

Ռազմական գործողությունների նոր զոհերի անունները. «Ցավում ենք ու հպարտանում»

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այսօր շարունակում է հրապարակել զոհված հայ զինծառայողների անուններն ու լուսանկարները (երեկվա հրապարակումը՝ կարդացեք այստեղ): Կրտսեր սերժանտ Սարգսյան Վրեժ Վարդանի Ծնված 1989թ., ԶՈՒ-ում ծառայության մեջ է 2013թ.-ից, Վարդենիսի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 05.04.2016թ. ժամը 17:00 Հուղարկավորությունը` 06.04.2016թ. ժամը 13:00 Հասցե ` Գեղարքունիքի մարզ, գ. Փոքր Մասրիք շարքային Աբրահամյան Հարություն

Վլադիսլավ Շուրիգին. «Կարծում եմ, շուտով ամեն ինչ կհանդարտվի». «Հայկական ժամանակ»

Իրավիճակը կարելի ձեւակերպել որպես գարնանային սրացումներ։

«Արցախից մազապուրծ փախել են անգամ Ռուսաստանին սարսափի մեջ պահող չեչեն ահաբեկիչները». քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ադրբեջանական բանակում վարձկան զինվորականներ ու ահաբեկիչներ ներգրավվելուն, ասաց. «Մենք երբեք չպետք է մոռանանք, որ 1990-94 թվականը Ադրբեջանին արցախյան պատերազմի ժամանակ օգնում էին աֆղան ու պակիստանցի մոջահեդները՝ ահաբեկիչները: Պետք չէ մոռանալ, որ չեչեն ահաբեկիչները՝ Շամիլ Բասաեւը, Ռադուեւը, Բարաեւը, Ուդուկովը երբեւիցե չեն թաքցրել, որ մարտնչել են ադրբեջանցիների կողմից: Ադրբեջանի կողմից

Բազմահազարանոց ցոյց՝ Կլենտէյլի մէջ Հայաստանի հիւպատոսութեան առջեւ. yerakouyn.com

Այս պահուն, մեր օրացոյցով Ապրիլ 5-ի առաւօտեան, իսկ ԱՄՆ-ի մէջ Ապրիլ 4-ի երեկոյեան, բազմահազարանոց ցոյց է Կլենտէլի մէջ Հայաստանի հիւպատոսութեան առջեւ։ Այս մասին կը հաղորդէ Wnews.am-ը։ Աղբիւրին համաձայն՝ ցոյցի մասնակցներուն մէջ մեծ թիւ կը կազմեն նաեւ վերջերս հիմնադրուած YSF կազմակերպութեան անդամները։ yerakouyn.com

Շարքային, ժամկետային զինծառայող Նարեկ Մալխասյանը պատմում է, թե ինչպես խփեց հակառակորդի ուղղաթիռը

Հարավային ուղղությամբ ապրիլի 4-ի երեկոյան նախորդ օրերի համեմատ գրեթե ոչինչ չէր փոխվել:

Բակո Սահակյան. «Մենք գիտակցաբար իրականացնում ենք մայր հայրենիքի զավակի առաքելությունը». «Հրապարակ»

Մեզ համար տարօրինակ էր տեսնել երկրի նախագահ, որը բացի նրանից, որ կարող է կոստյումով ու փողկապով չլինել, արարողակարգային եւ անվտանգության խիստ ձեւաչափ չպահել, նաեւ կարող է գիշերը չքնել, գերհոգնած լինել, նախագահներին ոչ «հարիր» տեսք ունենալ։

Ծաղկաձորը դարձել է Դոպինգի դեմ պայքարի կենտրոն

Այսօր Ծաղկաձորում մեկնարկում է «Արեւելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության» գագաթնաժողովը, որին մասնակցելու նպատակով ժամանել են ՎԱԴԱ-ի փոխտնօրեն Թոմ Մեյը, ՎԱՖԱ-ի Եվրոպայի մասնաճյուղի տնօրեն Ֆրեդերիկ Դոնզեն, ինչպես նաեւ Վրաստանի, Ալբանիայի, Մակեդոնիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Մոլդովայի հակադոպինգային կազմակերպությունների ղեկավարները: Հայաստանի հակադոպինգային գործակալության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը «Առավիտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ գագաթնաժողովում քննարկվելու են 2016 թվականի ռազմավարության, ՎԱԴԱ-ի

Երգիչ Արամ MP3-ը հետաձգել է իր մենահամերգը

Արամ MP3-ը գրառում է կատարել Ֆեյսբուքում: «Սիրելի՛ հայրենակիցներ Ընթերցելով ապրիլի 7-ին կայանալիք համերգն անցկացնելու եւ համերգի ողջ հասույթը բանակին փոխանցելու վերաբերյալ իմ կողմից կատարված գրառման տակ թողնված մեկնաբանությունները՝ հասկացա, որ հանրության մի մասը դեմ է նման իրադրությունում համերգը կայանալուն: Պիտի անկեղծ լինեմ ու նշեմ, որ ինձ համար նույնպես շատ դժվար է եղել նման որոշում կայացնելը

Սերժ Սարգսյանի մեսիջները Գերմանիա այցից առաջ. «Ժամանակ»

Սերժ Սարգսյանը նախօրեին Երևանում նախագահական նստավայր է հրավիրել ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին և նրանց ներկայացնելով ապրիլի 2-ի լուսադեմից Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների և ներկայիս իրավիճակի պատկերը, փոխանցել է հայկական կողմի մի շարք քաղաքական մեսիջներ: Սերժ Սարգսյանը կրկնել է լայնամասշտաբ պատերազմի դեպքում Լեռնային Ղարաբաղը ճանաչելու պատրաստակամությունը, միաժամանակ հիշեցրել, որ արտգործնախարարությանը հանձնարարել է պատրաստել ԼՂ և

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել մասնակցել մարդասիրական համաշխարհային գագաթնաժողովին

ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան կի Մունը կոչ է արել բոլոր երկրների առաջնորդներին մասնակցել մարդասիրական համաշխարհային առաջին գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2016թ. մայիսի 23-24-ին Ստամբուլում։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր քարտուղարը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առջև, որի ժամանակ հայտարարել է. «Ահա այն ուղերձը, որը ես խնդրում եմ փոխանցել ձեր մայրաքաղաքներին. մասնակցե´ք

Ստվերների թատրոնը մոռացության չի մատնվել

Ստվերների թատրոնի մասին պատմող ֆիլմը ներկայացվեց հանրությանը

Ցանցահենները հրապարակել են ավելի քան 50 միլիոն Թուրքիայի քաղաքացու անձնական տվյալներ. The Telegraph

Ամերիկացի ցանցահենները հրապարակել են շուրջ 50 միլիոն Թուրքիայի քաղաքացու անձնական տվյալներ։ Այս մասին տեղեկացնում է The Telegraph լրատվական կայքը։ Հրապարակված տվյալների շարքում են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի անձնական տվյալները։ Ընդհանուր առմամբ 6,6 գեգաբայթ ծավալ զբաղեցնող տեղեկատվությունն իր մեջ կրում է ահռելի քանակությամբ տեղեկություններ Թուրքիայի քաղաքացիների

Հերթական լարվածության պատճառները

Ալիեւը, ձեռնունայն վերադառնալով Վաշինգտոնից, որոշել է արկածախնդրության դիմել Ինչո՞ւ է Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ սրում իրավիճակը, մասնավորապես, Արցախ-Ադրբեջան շփման գծում: Այդ հարցի ընդհանուր պատասխանը պարզ է: Որովհետեւ եթե համաշխարհային լրահոսում Ղարաբաղից պարբերաբար ռազմական հաղորդակցություններ չհայտնվեն, այդ խնդրի մասին աշխարհում կմոռանան, եւ այդ դեպքում status quo-ն կպահպանվի տասնամյակների ընթացքում: Արդյոք Իլհամ Ալիեւին շա՞տ է հուզում այդ

Նրանք պատրաստ են փոխարինել նորակոչիկներին, զոհվել նրանց փոխարեն. «Հրապարակ»

Դժվար է առանց հուզմունքի դիտել այն կադրերը, որտեղ սպիտակահեր ու կնճռոտ, արդեն ոչ երիտասարդ տղամարդիկ, որոնք արցախյան պատերազմում են հաղթել, նորից հագել են իրենց ռազմական համազգեստներն ու շտապում են ռազմաճակատ։ Նրանք պատրաստ են փոխարինել նորակոչիկներին, զոհվել նրանց փոխարեն։ Նրանց մեծ մասն այն մարդիկ են, ովքեր այս բոլոր տարիներին հազար ու մի զրկանքներ են կրել, այդպես

Ադրբեջանական քարոզիչների հերթական հիմարությունը

Պարզվում է, որ հակառակորդն ապաշնորհ է ոչ միայն մարտադաշտում, այլև քարոզչական ճակատում: Ադրբեջանի ՊՆ “մասնագետները” հավանաբար լսել են, որ գոյություն ունի նաև քարոզչական պատերազմ, սակայն հաշվի չեն առել, որ հատուկ հոգեբանական գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ են գոնե նվազագույն գիտելիքներ: Մարտադաշտում ցավագին հարվածներ ստանալով՝ադրբեջանցիները ըստ երևույթին որոշել են հաջողության հասնել քարոզչական հարթության վրա: Հերյուրելով մի կիսագրագետ

Լավրով. Թուրքիան պետք է խուսափի միջամտել այլ պետությունների ներքին գործերին. «ՏԱՍՍ»

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Մոլդովայի արտաքին գերատեսչության ղեկավար Անդրեյ Գալբուրի հանդիպումից հետո երկու երկրների նախարարները համատեղ մամուլի ասուլիս են տվել լրագրողներին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ռուսաստանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու ռուս-թուրքական հարաբերություններին։ Լավրովը մասնավորապես ասել է. «Ավելի քան բավարար փաստեր կան, որոնց

Ազգային երեք կուսակցութիւնները խստօրէն կը դատապարտեն ատրպէյճանական ոտնձգութիւնները

Միակողմանիօրէն խախտելով իր իսկ կողմէ ստորագրուած զինադադարը, Ատրպէյճանի իշխանական արկածախնդիր վերնախաւը Արցախի խաղաղ բնակչութեան վրայ ուղղած է իր հորդաները, որոնք վայրագաբար անմեղ երեխաներու վրայ կրակ կը բանան: Միջազգային հանրութեան աչքին առջեւ զարգացող եւ նոյն հանրութեան անտարբեր կեցուածքէն խրախուսուած ատրպէյճանական այս նախայարձակ գործողութիւնները կասեցուած են հայոց քաջարի զինուորներու կողմէ, որոնց շարքերը տուած են թանկագին զոհեր եւ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

 ԱՍԵԿՈՍԵ

Պատերազմ սկսողները շուտով հայտնվում են ծիծաղելի վիճակներում: ՄԻԽԱՅԻԼ ԺՎԱՆԵՑԿԻ

Բացի մեզնից՝ ոչ մեկի վրա հույս չդնենք

Եթե ժամանակին Արցախը զինված ինքնապաշտպանություն չկազմակերպեր, նրա բնակչության հետ կլիներ այն, ինչ մի քանի օր առաջ տեղի ունեցավ Թալիշ գյուղի բնակիչների հետ: Ակնկալել ներկայիս Ադրբեջանից այլ վերաբերմունք՝ նույնն է, թե սպասել «Իսլամական պետության» գրոհայիններից, որ նրանք գթասիրտ կգտնվեն քրիստոնյաների, քրդերի, եզդիների, շիաների նկատմամբ: Կամ՝ երիտթուրքերի կառավարությունից սպասել, որ նրանք կխնայեին հայերին: 1988 թվականին մենք որոշեցինք,

Հակառակորդը կրակել է նաեւ Տավուշի ուղղությամբ

Ականանետերով կրակել են Կոթիի եւ Բերդավանի ուղղությամբ

Գիշերը հակառակորդը «Սմերչ» է կիրառել: Մեկ ադրբեջանական ԱԹՍ մեր ՊԲ-ն վերացրել է

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջերկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունները իրենց շարունակությունն ունեցան նաև այս գիշեր: Օր-օրի մեծացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը` ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները,

Ադրբեջանական մարտական անօդաչու թռչող սարքի մասին

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ՖԲ էջում տեղադրել է հոդված, որում ներկայացվում է իսրայելական արտադրության ադրբեջանական հարվածային անօդաչու թռչող սարքը: Հոդվածում ասվում է, որ այս սարքն իրենից ըստ էության ներկայացնում է ռումբի եւ ԱԹՍ-ի հիբրիդ: Harop կոչվող ԱԹՍ-ն ինքն իրենով հիմնական զինամթերք է, այդ որսորդ-մարդասպանը նախատեսված է մարտի դաշտում թիրախների եւ ծովային օբյեկտների վրա

«Մոնթե Մելքոնյան» հաքերային բանակն՝ ընդդեմ Ադրբեջանի բանակի

«Մոնթե Մելքոնյան» հաքերային բանակը երեկ կոտրել եւ համացանցում է տեղադրել Ադրբեջանի բանակի 25 հազար զինծառայողների տվյալները: Այս մասին տեղեկանում ենք փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ՖԲ էջից:  

ԱՄՆ ամենամեծ հայկական դպրոցում աշակերտներն իրենց զորակցությունը հայտնեցին Արցախին

Երեքշաբթի՝ Ապրիլ 5-ի երեկոյեան ժամը 7:00-ին Առաջնորդարանին մէջ՝ Պըրպէնք, տեղի պիտի ունենայ աղօքթ եւ հաւաք, որուն հրաւիրուած է ամբողջ լոսանճելըսահայութիւնը:

CNN-ի եթերում Ադրբեջանի եւ Արցախի արտգործնախարարները ներկայացրին իրենց երկրների տեսակետները

Ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերության եթերում ապրիլի 4-ին հարցազրույց են տվել Ադրբեջանի եւ Արցախի արտգործնախարարները:

ԱՄՆ-ի կոնգրեսականը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել Ադրբեջանին հատկացվող օժանդակությունը

Մի շարք տեղեկությունների համաձայն, այդ գործողությունների արդյունքում ավելի քան 1ՕՕ հայ է զոհվել։

Ադրբեջանը հրետակոծեց «ТОС 1»-ից, որը ՌԴ-ից ձեռք էր բերել առանց նախապես վճարելու

Մարտի սկզբին Ռուսաստանն Ադրբեջանին մակակարած զենքի փողերն էր ուզում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031