Օրվա լրահոսը
Արծվիկ Մինասյանը մենաշնորհների դեմ պայքարի ծրագիր ունի. (Տեսանյութ)
Էկոնոմիկայի նախարարը Սուրիկ Խաչատրյանի մտերիմին հարկային արտոնություն տրամադրելու եւ մենաշնորհների մասին
Վրաստանը կարևորում է դարավոր բարեկամ Հայաստանի հետ համագործակցության զարգացումը
Վարչապետն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին
Ավարտվել է 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։ 54-ամյա Վահան Աղաջանյանի դին՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով, հայտնաբերվել է 2015թ. օգոստոսի 31-ին՝ Երևան քաղաքի իր բնակարանում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական
Գասպարի. Որպես վերջին խոսք պետք է ասեի՝ դուք սրիկա հանցագործներ եք
«Երեւի պետք է ասենք՝ չքնաղ, քնքուշ մարդասպաններ, որ դա վիրավորական չլինի»
ՏՄՊՊՀ որոշմամբ, «Վեգա» խանութների ցանցը տուգանվեց 5 միլիոն դրամի չափով
Այսօր՝ մարտի 25-ին կայացած ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում քննարկվեցին օրակարգային մի շարք հարցեր, ինչպես նաև հարուցվեցին նոր վարչական վարույթներ: Նիստի ընթացքում Հանձնաժողովը հրապարակեց նաև իր որոշումը՝ կենցաղային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Վեգա» խանութների ցանցի հանդեպ հարուցված վարույթի արդյունքների վերաբերյալ: Հիշեցնենք, որ վարույթը հարուցվել էր խանութի կողմից հնարավոր անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար: Դեռևս հունվարին
Տիգրան Եգորյան. «Նելլի Բաղդասարյանը չի կարող որպես անաչառ դատարան հանդես գալ»
«Մենք չենք սպասում, որ նա որեւէ այլ որոշում կկայացնի, քան մեղադրական դատական ակտը»
Թուրքիայից արգելվել է ներմուծել ծաղկի մեծ խմբաքանակ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Ա/Ձ Շողիկ Հովսեփյանի կողմից մարտի 22-ին ներմուծվող՝ թուրքական ծագում ունեցող 183.800 հատ մեխակ տեսակի ծաղկի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք: Ծաղիկների կարանտին բուսասանիտարական վիճակը պարզելու նպատակով՝ Ծառայության աշխատակիցները սահմանային վերահսկողության շրջանակներում իրականացրել են նմուշառում և ուղարկել այն միջատաբանական լաբորատոր փորձաքննության: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ մեխակի ամբողջ խմբաքանակը
Գաբրիել Ղազարյան. «Քի՞չ են դեպքերը, երբ ամենատիտղոսավոր որևէ մարզիկ չի հրավիրվում հավաքական»
Ցանկացած մարզաձեւում հավաքականի կազմն ընտրում են մարզչական խորհուրդն ու ֆեդերացիայի ղեկավարությունը:
Գասպարին զրկվեց վերջին խոսքի իրավունքից. «Մի հատ, խնդրում եմ, ադեկվատ եղեք». Փաստաբանը՝ դատավորին (Տեսանյութ)
Գասպարիի գործով վճիռը կհրապարակվի մարտի 29-ին
«Կառավարությունը հետևողականորեն շարունակելու է խթանել ՏՏ ոլորտի հետագա զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը». ՀՀ վարչապետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 16-րդ տարեկան համագումարի բացմանը: Ողջունելով համագումարի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն էապես կարևորում է ԻՏՁՄ դերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ոլորտը բարձրակարգ մասնագետներով համալրելու նպատակով կառավարությունն ԻՏՁՄ-ի հետ ձեռնամուխ է
Դեմ առ դեմ. Գրիգոր Հարությունյան եւ Ռաֆիկ Անդրեասյան
«Առավոտի» ուղիղ եթերում դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Մեր հյուրերն են՝ բույսերի պաշտպանության գծով գյուղատնտես Գրիգոր Հարությունյանը եւ Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը: Բանավեճի թեման է`գյուղվարկերի տակ գտնվող գյուղացու բերքը կա’մ ցրտահարությունից է տուժում կա՛մ երաշտից կա՛մ` կարկուտն է փչացնում: https://www.youtube.com/watch?v=SXmpcrHtmk0
«Ես չեմ նկարում իմ ֆիլմերը տպավորելու կամ զվարճացնելու համար». Տիգրան Խզմալյան
Մարտի 24-ին «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հ/կ-ի «Խոսենք ֆիլմից» կինոսերների ակումբը «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» հ/կ-ի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ այս անգամ ցուցադրեցին Տիգրան Խզմալյանի «Հայոց թագուհիներ» ֆիլմը: Ֆիլմը հայոց պատմության մեջ հայտնի և անհայտ թագուհիների, նրանց գործունեության, հայ կնոջ ուժի, խելքի և համարձակության վկայության ու վերջին դարաշրջանում հայ կնոջ կերպարի
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ մարտի 25-ին կհանդիպի Դաշնակցության Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ: Հաջորդ օրը, մարտի 26-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը նախարարը կհանդիպի Ամերիկայի հայկական համագումարի անդամներ Բրայան Արդունիի, Դանիել Քուշանջյանի և այլոց հետ: Նույն օրը տեղի կունենա հանդիպում ՀՅԴ և կից կառույցների ներկայացուցիչների հետ: Վաշինգտոնում ՀՀ
Գրիգոր Տաթեւացին իրականում ջավախեցի է (ֆոտոշարք)
Մանկավարժական համալսարանում ցուցադրվում են ջավախեցի գրողների գրքերը
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով» մեկնարկել են ավարտական թեստավորման և մշտադիտարկման աշխատանքները
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի շրջանակներում վերակառուցվող Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածներում մեկնարկել են ավարտական թեստավորման և մշտադիտարկման աշխատանքները, որոնց արդյունքներով ստորագրվելու է ավարտական ակտը և ուժի մեջ է մտնելու մեկ տարվա երաշխիքային սպասարկման ժամկետը: Նշված գործողությունների ընթացքում շինարարական կազմակերպությանը հանձնարարվել է վերացնել այդ ճանապարհահատվածներում հայտնաբերված թերությունները՝ թեկուզ ոչ էականները: Ըստ պայմանագրի պայմանների՝ կապալառուին
«Եթե խավարի մեջ լույս է վառվում, խավարը դադարում է գոյություն ունենալուց»
Զատկական տոնին մարդկանց շրջանում առաջացած տոնական եռուզեռի մեջ բացասական ոչինչ չկա
Մեղադրանք է առաջադրվել՝ հերթական արձակուրդում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողին բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման ընդունելու նպատակով կաշառք ստանալու համար
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ուռոլոգիական բաժանմունքի օրդինատոր-սեքսապաթոլոգ, բ/ծ կապիտան Աշոտ Սիմոնյանին՝ խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Նախնական քննությամբ պարզվել է, որ Ա.Սիմոնյանը, որպես ուռոլոգիական բաժանմունքի օրդինատոր-սեքսապաթոլոգ, ծառայել է թիվ N զորամասում և ունեցել նույն բաժանմունքում բուժում ստացող զինծառայողներին, ինչպես նաև բաժանմունքի բուժքույրերին
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Հունգարիայից ժամանած ուսանողներին
Մարտի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի ուսանողներին և դասախոսներին։ Ողջունելով հյուրերին, արտաքին գործերի նախարարը նշել է, որ հունգարական համալսարանի ուսանողների այցերը, որոնք արդեն դարձել են ավանդական, ոչ միայն թույլ կտան նրանց ավելի ճշգրիտ և ամբողջական կարծիք կազմել Արցախի մասին,
Վարչապետը Լեւոն Սարգսյանի՝ հայրենիքին մատուցած որեւէ ծառայություն չնշեց (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ գազի տարանցման, իշխանափոխության մասին
Սուտ մատնության փաստով հարուցվել է քրեական գործ. կալանավորն անհիմն մեղադրել է քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) կալանավոր Հայկ Գ.-ն հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է հիշյալ հիմնարկի աշխատակիցներին: Մասնավորապես՝ Հայկ Գ.-ն, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. օգոստոսին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը ընդունեց իրավապաշտպանների վերաբերյալ բանաձևը՝ առանց փոփոխությունների
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նորվեգիայի կառավարության կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ էր ներկայացվել տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանների վերաբերյալ բանաձևի նախագիծ, որում փոփոխություններ կատարելու առաջարկով էին հանդես եկել Չինաստանը, Կուբան, Եգիպտոսը, Պակիստանը և Ռուսաստանը: Նշված պետությունների կողմից ներկայացված 30 փոփոխությունները լուրջ վտանգ կարող էին ներկայացնել իրավապաշտպան գործունեության նկատմամբ: Շուրջ 150 կազմակերպություններ ողջ
Գեւորգ Սաֆարյանի փաստաբանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց
Անազատության մեջ գտնվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի փաստաբանն այսօր ինքնաբացարկ ներկայացրեց ակտիվիստի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանին:
«Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ միջադեպից մի դրվագ տեսանյութում չկա». փաստաբան
Գորիսում ոստիկանապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով որպես մեղադրյալ կալանավորված Արթուր Գեւորգյանին Վերաքննիչ դատարանն այսօր 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակել:
Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» 2016թ. ծրագրի պատասխանատուների մամուլի ասուլիսը
Մարտի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2016թ. ծրագրի պատասխանատուների մամուլի ասուլիսը: Բանախոսներն էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և նախարարության աշխատակազմի ղեկավար, «Արի տուն» ծրագրի համակարգող Ֆիրդուս Զաքարյանը: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց լրագրողներին ծրագրի հանդեպ ունեցած հետաքրքրության համար և շեշտեց, որ «Արի տուն»-ը ոչ թե հայրենադարձության,
Յարուցեալ Քրիստոս՝ կեանքի դուռը. Արամ Ա. Կաթողիկոսին Ս. Զատկուան պատգամը
Ստորեւ կը ներկայացնենք Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա.-ի Ս. Յարութեան տօնին նուիրուած պատգամը. Հայ եկեղեցւոյ մեծ հայրապետներէն՝ Սուրբ Ներսէս Շնորհալի, Արեւագալի ժամերգութեան յատուկ իր յօրինած յորդորակին մէջ Քրիստոսը կը ներկայացնէ որպէս Կեանքի Դուռը։ Արդարեւ, իր ապրած մարդակեդրոն ու մարդանպատակ կեանքով մարդը մոռցած էր կեանքի ճշմարիտ աղբիւրը՝ Աստուած։ Աշխարհի փառքով ու հաճոյքով իր կեանքը լեցուցած
Թատրոնի դերասանը 60.000 դրամ է ստանում
Ըստ Վանաձորի թատրոնի տնօրենի, սա է պատճառը, որ նորավարտ դերասանները շտապում են ոչ թե թատրոն, այլ սերիալներում նկարահանվելու
Նախագահն ընդունել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: Նախագահը ողջունել է հյուրին Հայաստանի Հանրապետություն նրա պաշտոնական առաջին այցի շրջանակներում և հույս հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա հայ-վրացական երկկողմ բարեկամական հարաբերությունների խորացման գործում: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի և Վրաստանի միջև վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են բարձր մակարդակի շփումներն
Կառավարության «արտոնությունը»՝ արկածախնդիր վարորդներին
Աշտարակ-Երեւան տանող ճանապարհի այս հատվածում երթեւեկության կանոնների պահպանումը վարորդների քմահաճույքին է հանձնված: Մայրուղում տեղադրված ճանապարհային երթեւեկության նշանները արդեն մեկ ամիս է՝ փակված են տոպրակներով կամ թղթերով: Արկածախնդիր վարորդների համար լավ հնարավորություն է ստեղծվել մայրուղում գերազանցելու թույլատրելի արագությունն ու իրար հետ մրցելու, թե ով ինչ արագությամբ ու ինչ հնարքներով կարող է մեքենա վարել: Ճանապարհային ոստիկանությունից մեզ
ՖԱՖ-ի նախկին անդամների բաց նամակը Ռուբեն Հայրապետյանին
«Առաջին հայկական ճակատ» («ՖԱՖ») ֆան-շարժման մի շարք նախկին անդամներ բաց նամակ են հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Նամակում գրված է. «Մինչև 2007 թվականը ֆուտբոլի ֆան ակումբ հասկացողությունը միայն երազանք է եղել հայ երկրպագուի համար: 2007 թվականին նաև մեր համառ ու ծանր աշխատանքի շնորհիվ երբեմնի անհնարինը հնարավոր դարձնելով, չունենալով ոչ մի ֆինանսական միջոց, կարողացել
Հրդեհ «Դվին» հյուրանոցի շինհրապարակում
Մարտի 25-ին, ժամը 13.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Դվին» հյուրանոցի առաջին հարկում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը և երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարոնյան փողոցի թիվ 40 հասցեում` «Դվին» հյուրանոցի շինհրապարակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.46-ին, մարվել՝ 14.04-ին: Այրվել է պլաստիկ նյութից


















































