Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանն այցելել է զորամաս

Դեկտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց տավուշի մարզում տեղակայված ԶՈՒ թիվ N զորամաս: Ողջունելով զորամասի հրամկազմին ու զինվորներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորեց զինվորներին և հրամանատարական կազմին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթեց խաղաղություն, սեր եւ համերաշխություն, ուժ ու կորով: Նա, մասնավորապես նշեց. «Սիրելի երիտասարդներ, ամեն ժամ հայ ժողովուրդը

Սննդի պատրաստման եւ պահպանման մի քանի պարզ սկզբունք

Տոնական օրերին անհրաժեշտ է պատրաստել քիչ քանակներով: Ընդունված է, որ տոներին պատրաստվելիս տնային տնտեսուհիները պատրաստում են մի քանի ճաշատեսակներ, աղցաններ, կրեմային խմորեղեններ, որոնց բաղադրության մեջ մտնում են շուտ փչացող մթերքներ: Սննդամթերքի այս քանակը, բնականաբար հնարավոր չի սպառել առաջին 2 օրվա ընթացքում, և շարունակում են օգտագործել: Մինչդեռ  պետք է հիշել, որ կերակրատեսակների մեծ մասը, որոնք պարունակում

Ստորագրվել է ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության 2016թ. ծրագիրը

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվեց ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության 2015թ. ծրագիրը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինն իրենց ելույթներում նշեցին, որ ծրագրի իրականացման որակը լիովին համապատասխանում է սպասումներին և վերահաստատեցին համագործակցությունը նույն ձևաչափով շարունակելու պատրաստակամությունը: Ամփոփման ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկույցներով հանդես

Մեղադրանք է առաջադրվել՝ 4-ամյա երեխային անզգուշությամբ մահ պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 4-ամյա երեխայի՝ էլեկտրահարվելու հետևանքով մահանալու դեպքի հանգամանքները: Անզգուշությամբ երեխային մահ պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ, 59-ամյա Ռ.Միքայելյանին: 2015թ. հունիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ էր ստացվել, որ նույն օրը «էլեկտրահարություն» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված 4 տարեկան տղան,

Պնախարարը մասնակիցներին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ

Դեկտեմբերի 28-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է կենտրոնական ապարատի ղեկավար կազմի տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցությունը, որը նվիրված էր 2015թ. Զինված ուժերում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների նախնական արդյունքների ամփոփմանը, ձմեռային ուսումնական փուլի մեկնարկին ընդառաջ դրա շրջանակում կայանալիք միջոցառումների պլանավորման առանցքային հարցերի քննարկմանը և առաջիկա անելիքների նախանշմանը: Երկու հայկական հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության

Նախատոնական ընդունելություն Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ հյուրընկալել է կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության,  սոցիալական ոլորտների ու երիտասարդության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում քաղաքապետը նկատել է, որ հանդիպումն այս, միմյանց շնորհավորելու ու բարեմաղթելու հնարավորությունից բացի, առիթ է նաև միասին հետադարձ հայացքով վերլուծելու տարվա ընթացքում արվածն ու գնահատելու ձեռքբերումները: «2015 թվականը

Ամանորյա անակնկալ՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժվող երեխաների համար

Ծաղրածու, Ձմեռ պապ, փուչիկներ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժող երեխաները բժիշկներից բացի դեկտեմբերի 28-ին շփվեցին նաև ամանորյա միջոցառման հերոսների հետ: Անակնկալը նրանց համար պատրաստել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանը, «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը: Ամանորին ընդառաջ պոլիկլինիկայում հաշվառված, հիվանդանոցում բուժվող և ծանր հիվանդություններից ապաքինված շուրջ 150 երեխաներ մասնակցեցին ամանորյա

Դատավորը հետաձգել է դատական նիստը Օմբուդսմենի ներկայացուցիչների փաստարկներից հետո

Փաստաբան Հայկ Ալումյանը դիմել է Օմբուդսմենին եւ փոխանցել, որ իր պաշտպանյալը նախկինում տառապել է տուբերկուլյոզով, եւ օրեր առաջ կալանավայրում  նրա վիճակը կտրուկ վատացել է: Այսօր Օմբուդսմենի ներկայացուցիչն ու բժիշկ փորձագետն այցելել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավորին՝ ծանոթանալու նրա խնդիրներին ու առողջական վիճակին: Տեղում ուսումնասիրել են նրա բժշկական փաստաթղթերը եւ զրուցել բուժող բժշկի հետ: Այնուհետեւ կալանավորի

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Դեկտեմբերի 28-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին ՝ մերկասառույց: ՀՀ տարածքում՝ Դեկտեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-ի երեկոյան ժամերին, 31-ից հունվարի 2-ին սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու

Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորել է Սիրիայի հայկական վարժարաններին

Նախագահ Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայում պատերազմական պայմաններում գործող մեկ տասնյակից ավելի վարժարանների տնօրինություններին, կրթական այդ հաստատությունների աշխատակիցներին ու սաներին, մաղթել՝ արդյունավետ աշխատանք և մշտանորոգ եռանդ նրանց ազգանվեր և հայանպաստ գործունեության մեջ: ՀՀ Նախագահի աշխատակազմ

Լարված իրավիճակ Ազատության հրապարակում (Տեսանյութ). «Ա1+»

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներն այսօր ցանկանում էին իրենց պաստառը փակցնել Օպերայի շենքի վրա, սակայն ոստիկաններն ընդառաջ եկան և արգելեցին նրանց: Դրա արդյունքում քաշքշոց սկսվեց ոստիկանների և քաղաքացիների միջև։ Ոստիկանները ցանկանում էին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, սակայն ոստիկանները և քաղաքացիներն այդ ընթացքում վայր ընկան։ Ազատամարտիկ Պարգև պապը պարանոցի շրջանում ստացավ վնասվածք, արյուն էր հոսում։

Մայքրոսոֆթը կմասնակցի ՏՏ ոլորտի կրթական ծրագրերին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական համակարգում բարձր տեխնոլոգիաների խթանմանը միտված ԿԳՆ ծրագրերը: Շեշտելով, որ ՏՏ ոլորտը ՀՀ կառավարության կողմից դիտարկվում է որպես գերակա ուղղություն՝ նախարարը կարևորել է կրթության և գիտության նախարարության համագործակցությունը ոլորտի առաջատար ընկերությունների հետ: Մասնավորապես, որոշ

ՀՖՖ նախագահը հանձնեց տարվա լավագույնների մրցանակները

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարեվերջյան տոնական ընդունելությունը, որին ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր Կոմիտեի անդամները, ՀՖՖ աշխատակազմը, հյուրեր: Տոնական ընդունելությանը հրավիրված էին նաև 2015 թ. տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին արժանանում է 6-րդ անգամ և 5-րդ

«Աշխարհի դեմ մեր վահանը հայ զինվորն է»

«Խաղաղություն, խաղաղություն եւ նորից խաղաղություն»,- «Առավոտի» հետ զրույցում արձագանքելով դիտարկմանը` անկախ անվտանգության տարբեր համակարգերում Հայաստանի ներգրավվածությունից, կյանքը ցույց տվեց, որ մեր սահմանների պաշտպանության հարցում մեր հույսը մեր բանակն է ու հայ զինվորը. ի՞նչ կմաղթեք զինվորներին, նրանց ծնողներին՝ ասաց ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: «Մեր ոչ միայն հույսը, կրակող աշխարհի դեմ մեր վահանը հայ զինվորն է եղել

«Ընդդիմադիր լինելը հանցագործությո՞ւն է».Միքայել Սրբազանը՝ Գյումրիի ընդդիմադիր քաղաք լինելու մասին

Aravot.am-ը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց, թե նախագահի ու կառավարության ղեկավարի՝ վերջին շրջանում Գյումրին աշխուժացնելու փորձերը, օրինակ՝ ասենք 23 միլիոն եվրոյի վարկ տրամադրելը կամ աշխատատեղեր ստեղծելու մտահոգությունը արդյո՞ք ուշացած չեն: «Ուշ լինի, նուշ լինի, լավ է ուշ, քան երբեք, այդպես չէ՞, ուշացվածությունը կա, անշուշտ կա, բայց լավ է ուշ, քան երբեք, լավ չէ՞,

Կայանալու արվեստը. Ամեն ինչ հիշել հնարավոր չէ եւ պետք չէ

Որոշ դեպքերում մոռանալու մեջ սարսափելի բան չկա ՄԻ անգամ Բեռնարդ Շոուն Լոնդոնում գնացք էր նստել, բայց տոմսը մոռացել էր տանը: Ճանապարհին հսկիչը հայտնաբերեց, որ գրողն առանց տոմսի է ճանապարհորդում, բայց, ճանաչելով իր նշանավոր հայրենակցին, խոստացավ նրան չտուգանել: Շոուն, այնուամենայնիվ, մտահոգված էր. «Շնորհակալ եմ, իհարկե, բայց իմ խնդիրն այլ է՝ տոմս չունենալով ես չեմ հիշի, թե

Միքայել Սրբազան. «Գոհ ու ուրախ չեմ, որ դիվահարի դատավարությունը տեղի է ունենում ռազմաբազայում». (Տեսանյութ)

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն այսօր իր ուղերձը հղելով ժողովրդին ու ամփոփելով 2015 թվականը, մասնավորապես ասաց.«2015 թվականը փորձության տարի եղավ գյումրեցիներիս  համար, սկսվեց փորձությամբ, որը իր հետքը թողեց ամբողջ տարվա վրա, բայց ուրախությունը ունեցանք, բերկրանքը ունեցանք այդ փորձությունը եւս հաղթանակած ու հաղթահարած լինելու: Բայց եւ մեր սրտում, մեր հոգում պահեցինք երազանքը, որ Աստված գալիք 

«Աշխարհի որ անկյունում էլ կրակեն, դիպչում է հային»

Հարցազրույց ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ – ՀԱՊԿ նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն անգամ իշխող ՀՀԿ-ի ընդդիմախոսներից շատերի դրվատանքին արժանացավ: Արդեն երկու տարուց ավելի է՝ Ադրբեջանը սահմաններում իրավիճակը լարված է պահում, եւ հայաստանյան քաղաքական դաշտի տարբեր սուբյեկտներ խոսում են ՀԱՊԿ-ի վերաբերմունքի մասին, մինչդեռ ՀՀԿ-ի ներկայացուցիչները պատասխանատվությունը լղոզելու տարբեր պատճառներ էին բերում: Ինչո՞ւ նախագահը որոշեց հիմա

Լեւոն Մեծագործ արքայի բացառիկ դիմանկարը տեղ է գտել Ազգային գրադարանում

Լեւոն Մեծագործի անվան Երուսաղեմի տաճարի ինքնիշխան ռազմական միաբանության(հայ տամպլիերներ) նախաձեռնությամբ ստեղծված Կիլիկիայի Լեւոն Բ Մեծագործ արքայի բացառիկ դիմանկարը, որի հեղինակն է Ռուբեն Արուտչյանը, տեղ է գտել Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքի նախասրահում: Այս մասին Aravot.am-ին հայտնեց միաբանության գերագույն առաջնորդ Բագրատ Լալայանը: Հիշեցնենք,  որ մի շարք գիտակրթական եւ մշակութային հաստատություններ հրաժարվել էին այն ցուցադրել՝ պատճառաբանելով, թե պետականության

Վթարից տուժած երեք քաղաքացի ևս տեղափոխվեց Հայաստան

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից երեքն ապաքինմամբ դուրս են գրվել և դեկտեմբերի 27-ի երեկոյան տեղափոխվել Հայաստան`  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անցնելով բոլոր  անհրաժեշտ հետազոտությունները: Տուժածներն այժմ վերականգնողական փուլում են և շարունակում են գտնվել մասնագետների հսկողության տակ: Հիշեցնենք, որ տուժածներից մեկը, ով բուժում էր ստանում Տուլայի շրջանային

Սերգո Կարապետյան. «Ներողամիտ եղեք»

Նախարարը խոսեց իր ունեցվածքի մասին Այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տարեկան ամփոփիչ ասուլիսում ներողություն խնդրեց լրագրողներից՝ իրար երբեմն ճիշտ չհասկանալու եւ իրարից նեղանալու համար. «Ներողամիտ եղեք, եկող տարի ավելի թափանցիկ ենք աշխատելու, ձեր հետ ավելի սերտ ենք աշխատելու: Ընդունում եմ ես ձեր քննադատական խոսքերը: Եկող տարի կաշխատենք ավելի սերտ համագործակցել»: Նա մաղթեց առողջություն, ընտանիքներում խաղաղություն.

Ի՞նչ կարեւոր իրադարձություններ տեղի ունեցան քաղաքական կյանքում. տարվա արդյունքները

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հռիփսիմե Ջեբեջյան.- Ի՞նչ տեղի ունեցավ այս տարի մեր քաղաքական կյանքում: Նախ՝ մենք հասկացանք, որ կրկեսի վերածելու հայրենիք չունենք, եւ Գագիկ Ծառուկյանը մեր քաղաքական կյանքում տեղ չունի, նա հեռացավ քաղաքական դաշտից: Երկրորդ կարեւոր իրադարձությունն այն էր, որ

Ի՞նչ է սպասվում Գյումրիին 2016 թվականին

Հանրապետության ամենաթշվառ ու սոցիալապես ծանր քաղաքում՝ Գյումրիում, 2015 թվականը սկսվեց Ավետիսյանների անմեղ ընտանիքի սպանդով: Չնայած չարաբաստիկ տարին մոտենում է ավարտին, այդուհանդերձ՝ կարծես կատարվածը երեկ էր. գյումրեցիները ոչ մի վայրկյան չեն կարողանում մոռանալ առեղծվածային այս սպանությունը, հատկապես, երբ չունեն «ինչո՞ւ» հարցի պատասխանը: Պատահական չէ, որ ցանկացած գյումրեցի ամանորյա բարեմաղթանքից առաջ Ավետիսյանների գնդակահարությունն է հիշում՝ ցանկանալով, որ

Թիվ 10/14 ընտրատեղամասում տեղի ունեցած ենթադրյալ ընտրախախտումների փաստով հարուցվել է քրեական գործ

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ անցկացվող հանրաքվեի ընթացքում թիվ 10/14 ընտրատեղամասում նշանակված հանձնաժողովի անդամ Ալլա Հ.-ն հայտնել է, որ քվեարկության հետ կապված ճշտումներ կատարելու շուրջ վիճաբանել է իրեն անծանոթ հինգ քաղաքացիների հետ, որի ընթացքում նրանցից մեկը հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Բացի այդ, հիշյալ ընտրատեղամասում ընտրությունների անցկացման ամբողջ ընթացքում գրանցվել են

Դրամապանակի գողության գործով դադարեցվել է քրեական հետապնդումը

ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի ավագ քննիչ Հ. Մանուկյանն իրականացնում էր Արթուր Զաքարյանի քրեական գործի նախաքննությունը: Ա. Զաքարյանի պաշտպանն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Ըստ նրա էլ, իր պաշտպանյալին փորձել էին մեղադրել այս տարվա փետրվարին Շենգավիթ համայնքի Մայիսի 9-ի փողոցում մի կնոջից՝ Լ.Վարդանյանի ձեռքից նրա դրամապանակը հափշտակելու համար: Դրամապանակում եղել էր

«Արդարադատության նախարարից պահանջում են մի բան, որի իրավունքը նա չունի»

Արփինե Հովհաննիսյանը համարում է, որ պայմանական վաղաժամկետ ազատման խնդրի օրենսդրական կարգավորման մեջ կան բացեր

Սերգո Կարապետյանը՝ գյուղատնտեսության ոլորտի ձախողումների ու ձեռքբերումների մասին

2015-ը բարեհաջող տարի է գյուղատնտեսության համար, բոլոր ոլորտներում ունենք աճ: Այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ամփոփեց տարին եւ խոսեց հիմնական ձեռքբերումների մասին. «Տարին կարելի է համարել բարեհաջող տարի, որովհետեւ կլիմայական պայմանները նպաստավոր էին, օգնեցին: Ես գնահատում եմ գյուղացիների քրտնաջան աշխատանքը, որովհետեւ եթե չաշխատեն, ինչքան էլ տարին լավը լինի, արդյունք չենք կարողանա ապահովել»: Հունվար-նոյեմբեր ամսվա արդյունքներով

Վետերանը՝ բուժհաստատությունում

Ոստիկանության համակարգի վետերան, ազատամարտիկ Մարտին Իսաջանյանը «Առավոտ» օրաթերթի «Շրջկոմի քարտուղարները «ընդգծված թիկնազոր» չեն ունեցել» դեկտեմբերի 6-ի հրապարակումից հետո հրավիրվել էր բուժհաստատություն՝ հետազոտման: Մ. Իսաջանյանը, որը աշխատում է մամուլի շենքում որպես պահակ, լրագրողի հետ զրույցի ժամանակ ասել էր, թե տարիներ շարունակ չի հետազոտվել, չունի հնարավորություն վիրահատության համար: Մ. Իսաջանյանն այս օրերին գտնվել է բժիշկների ուշադրության կենտրոնում:

Արփինե Հովհաննիսյան. «Առաջնահերթություններից մեկը՝ 2016 թվականին պրոբացիոն ծառայության ներդրումն է»

Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ պետությունը չի կարող անընդհատ շարժվել քրեակատարողական հիմնարկների կառուցման ուղղով

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930