Օրվա լրահոսը
Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ-ի «Տրդատ 3-րդ» մեդալ հանձնեց Խաչիկ Ասրյանին
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը մարզաշխարհի տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ժամանակ չխախտեց բարի ավանդույթը: Նա 2015 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին նվիրեց «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ: Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ-ի մեդալներ շնորհեց նաեւ ընթացիկ տարում մարզաշխարհի աչքի ընկած գործիչներին: Մասնավորապես, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման, օլիմպիական գաղափարների տարածման գործում ներդրած ծառայությունների համար ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ
Հայաստանում չորս ջրամբարների կառուցման ընթացքի վերաբերյալ 2015-ի հաշվետվություն
Վեդու ջրամբար Ավարտվել է Զարգացման Ֆրանսիական գործակալության և ՀՀ ֆինանսների նախարարության միջև 75 մլն Եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի բանակցային փուլը: ՀՀ կառավարությունը 2015 թվականի դեկտեմբերի 17-ին համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի կնքման առաջարկությանը: Վեդիի ջրամբարը գտնվում է Արարատի մարզում՝ Վեդի գետի աջափնյա Կոտուց
Փորձաքննությունների ազգային բյուրոն զարգացնում է համագործակցությունը Ճապոնիայի հետ` կլոր սեղանի արդյունքներով
Հայ-ճապոնական համագործակցությունը շարունակական դարձնելու նպատակով Փորձաքննությունների ազգային բյուրոյում տեղի է ունեցել կլոր սեղան «Շրջակա միջավայրի վրա անտրոպոգեն ազդեցությունների հետազոտություններ, փորձի փոխանակման հարցեր Ճապոնիայի համապատասխան առաջատար կառույցների հետ» թեմայով, որին մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարության թափոնների և մթնոլորտային արտանետումների կառավարման գործակալության, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, Հայաստանի պետական տնտեսագիտական
Ամանորի նվերներ և տոնական միջոցառում սիրիահայ երեխաների համար
Դեկտեմբերի 29-ին ՀԲԸՄ «Վահե Կարապետյան» կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարությունը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն, Հայ բարեգործական ընդհանուր միության (AGBU), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) և Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան գրասենյակների աջակցությամբ կազմակերպել էին Ամանորի հանդիպում սիրիահայ երեխաների հետ: Միջոցառմանը ներկա էին վերոնշյալ կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր: Ամանորի շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով
ՏԿԱԻՆ. «Եթե հայերեն նշագրում չկա` ճայթուկը կարող է պայթել ձեռքում». «Ա1+». (Տեսանյութ)
Տարեմուտին տոնական տրամադրությունը չփչացնելու համար պետք է խիստ պահպանել անվտանգության կանոնները: Այս մասին դարձյալ հիշեցնում են Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից: «Աշխարհի տարբեր երկրներում տարբեր տեսակի հրավառություններից խոշոր հրդեհներ են լինում՝ բազմաթիվ մարդկային զոհերով: Օրինակ, Միացյալ նահանգներում նախորդ տարի 11.000 մարդ է հրավառությունից տուժել»,-նշեց ՏԿԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ
Կայացել է 200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
Դեկտեմբերի 29-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 484.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է485 դրամ: NASDAQ OMX Armenia
Հասարակական խորհրդի նիստում քննարկվել են բնապահպանական դրամաշնորհային ծրագրերի արդյունավետության բարձրացման հարցերը
ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունքների վերաբերյալ պատասխանատվության մեծացման, «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը» հայեցակարգային փաստաթղթին և բնապահպանական ուղղվածության հեռուստահաղորդման հեռարձակմանն առնչվող հարցերը: Ողջունելով նիստի մասնակիցներին` Խորհրդի նախագահ Արամայիս Գրիգորյանը Խորհրդի հաստատմանն
Նախարարը զինծառայողներին քաջառողջություն մաղթեց
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելեցին ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամիավորում։ Հանդիսավոր տողանի ժամանակ Արմեն Մուրադյանը շնորհավորեց զինվորներին և սպայակազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` մաղթելով առաջին հերթին քաջառողջություն, խաղաղ երկինք և նորանոր հաջողություններ: Տողանն ավարտվեց զինվորների հանդիսավոր երթով: Այնուհետև, ՀՀ զինված ուժերում մարտական պատրաստվածության և
Արման Փաշիկյանը Ալ-Աինում 3-րդ տեղում է
ԱՄԷ-ում «Al Ain Classic» մրցաշարը մոտենում է ավարտին: Հայաստանի մասնակիցներից գրոսմայստեր Արման Փաշիկյանը յոթ տուրից վաստակել է 5,5 միավոր եւ եզրափակում է առաջատարների եռյակը: Իսկ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը (նկարում), որ Դոհայում հանդես է գալիս «Qatar Masters Open»-ում, նախավերջին տուրում միավորը բաժանել է ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ եւ 5,5 միավորով ընթանում է 16-րդ հորիզոնականում: Վլադիմիրի վերջին
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը գալիք տոների առթիվ շնորհավորել է զինծառայողներին
Ավանդույթի համաձայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարեմուտի նախաշեմին այցելել է մայրաքաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամաս, հանդիպել ժամկետային զինծառայողների հետ, շնորհավորել նրանց գալիք տոների առթիվ: Քաղաքապետի հետ միասին զորամաս են այցելել նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը և Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 30-ի գիշերը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 30-ի ցերեկը, 31-ից հունվարի 2-ին սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Առանձին հատվածներում սպասվում
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ երթևեկելի հատվածում, տղամարդու դի կա: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ինքնասպան եղած տղամարդու ինքնությունը: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև բջջային հեռախոս և մարզական գլխարկ: Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.am–ի կայքում
Նվիրատվություն Սիրիայի հայկական դպրոցներին
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցել Դամասկոսի Հայոց թեմին` Սիրիայի հայկական դպրոցների համար: Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Սննդամթերքի անվտանգությունը կվերահսկվի նախատոնական և տոնական օրերին
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախատոնական և տոնական օրերին իրականացնում է մշտադիտարկումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 15-ը` անհայտ ծագման, պիտանիության ժամկետը լրացած, մակնշման խախտումներով և վտանգավոր սննդամթերքի իրացումը հայտնաբերելու և կանխելու նպատակով: Ծառայության «թեժ գիծը» (010 206040) տոնական օրերին ևս կգործի շուրջօրյա, և անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողություններ կձեռնարկվեն սննդամթերքի անվտանգությանն առնչվող խնդիրների վերացման ուղղությամբ:
Մի քանի խորհուրդ Նոր տարվա տոներից առաջ
Սառեցված մսամթերքը` հնդկահավ, խոզի բուդ, անհրաժեշտ է հալեցնել սառնարանում, սառը ջրում կամ միկրոալիքային վառարանում: Եթե հրուշակեղենը պարունակում է կաթ և ձու, պետք է սկզբում եփել նվազագույնը 1100 C, ապա սառեցնել եփելուց հետո: Պետք չէ օգտագործել նույն գդալը խառնելու և համտեսելու համար, քանի որ անվտանգ չէ. այն կարող է տարածել մանրէներ և վարակներ: Սնունդ պատրաստելիս անհրաժեշտ
Սահմանվել են նոր վերջնաժամկետներ՝ նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման
Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու պարտադիր ժամկետները սահմանելու մասին» որոշման մեջ: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2013, 2014, 2015 թվականների արդյունքներով մինչև 10 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման վերջնաժամկետ սահմանել 2017
ՀՀ պաշտպանության նախարարությունը Ամանորի գիշերը կազմակերպում է այցելություն «Եռաբլուր»
ՀՀ պաշտպանության նախարարությունը Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով. Երթուղի 1-ին` Լամպերի գործարան – Մետրո «Բարեկամություն» – «Այրարատ» կ/թ-«Սասունցի Դավիթ» կայարան – «Հայրենիք» Կ/թ – «Եռաբլուր» զինվորական պանթեոն- Լամպերի գործարան: Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00-ին Լամպերի գործարանի մոտից: Երթուղի 2-րդ` Նորքի զանգված
Հովիկ Աբրահամյան. «Կառավարության կազմն ու ավելորդ ծախսերը կրճատելու ենք» (Տեսանյութ)
Վարչապետը՝ հաստագլուխ լրագրողների եւ տնտեսական աճի մասին
Հափշտակել է սուրճի սարքի դրամապահոցի գումարը
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուրճի սարքի դրամապահոցից գողություն կատարած անձի ինքնությունը։ 2015 թվականի դեկտեմբերի 12-ին ահազանգ է ստացվել, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը ֆիզիկական ուժի գործադրմամբ բացել է Երևանի Ա. Մանուկյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում գործող սուրճի սարքի դուռը և
Վարչապետ. «Մենք կարողացանք դիմակայել դժվարություններին և ապահովել տնտեսական աճ»
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «2015 թվականը մեր երկրի համար հագեցած էր բազմաթիվ կարևոր իրադարձություններով, մարտահրավերներով, բայց և նվաճումներով: Դժվար է, իհարկե, հակիրճ ամփոփել տարին բնութագրող երևույթները: Առանձնացնեմ երեք կարևորագույնները: Առաջինը տնտեսական աճն է: Թեև Հայաստանն
Սահմանամերձ Բերդում տարեցտարի ավելանում են ցանքատարածությունները
Սահմանագոտի գյուղտեխնիկա է ներկրվում
Շնորհավորում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը
Հարգելի հանդիսատես, սիրելի ժողովուրդ, մեծարգո արվեստասեր հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկանում եմ մեր հայրենիքին խաղաղություն և բարգավաճում: Թող գալիք տարին լինի արվեստի, բարիքի ու մեր բոլոր ցանկությունների իրագործման տարի, իսկ մենք էլ մեր հերթին կաշխատենք լավագույնս ներկայացնել մեր մշակույթը ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: Շնորհավոր
Վարչապետը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տոնական ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը մշտապես լուսաբանելու, ինչպես նաև ակտիվ համագործակցության համար ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչների Հովիկ Աբրահամյանը պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշանվերով` անվանական ժամացույցով և խրախուսել ՀՀ վարչապետի շնորհակալագրով: Շնորհավորելով ներկաներին ամանորյա տոների առթիվ՝ կառավարության
Նախագահը ներկա է գտնվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի բացման արարողություններին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ներկա է գտնվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը նորաբաց բժշկական կենտրոնում շրջայցի ժամանակ ծանոթացել է առողջապահական այդ հաստատության նոր մասնաշենքի հնարավորություններին, ինչպես նաև հին մասնաշենքի հիմնանորոգման ու արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, բուժհաստատության կողմից մատուցվող ծառայություններին: «Աստղիկ» բժշկական կենտրոնը, որը 1965թ-ից շահագործվող «Մալաթիա» հիվանդանոցի
Դեկտեմբերի 31-ին Երևանի քաղաքապետարանը բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ
Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին` ժամը 22-ին, երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ`միասին դիմավորելու Ամանորը: Ուրախ մթնոլորտն ու տոնական բարձր տրամադրությունը կապահովեն սիրված երգիչներն ու պարային համույթները, իսկ ճիշտ կեսգիշերին տարեմուտը կազդարարվի շքեղ հրավառությամբ: Ջերմությամբ, փոխադարձ սիրով ու բարձր տրամադրությամբ՝ միասին դիմավորենք Նոր տարին: Երևանի քաղաքապետարան
Ինչպե՞ս են ապրում աֆրիկացի ֆուտբոլիստները Գյումրիում
Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային թիմը նոր պայմանագրեր է կնքել երեք աֆրիկացի և մեկ հայ ֆուտբոլիստի հետ։ Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Շիրակ» ֆուտբոլային թիմի մամլո քարտուղար Աննա Թադեւոսյանը, Աֆրիկայից եկած 20-ամյա Կուակու Նդրի Մարսել Լեինսեն կենտրոնական պաշտպան է, որը նաև հանդես է եկել Կոտ դ՚իվուարի հավաքականում։ 18-ամյա Դիոն Սեդե Ջունիորը հանդես է գալիս հարձակվողական գոտում, նա Կոտ
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաuտանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաuտատելու մաuին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Հավատս չէր գալիս, որ նա հաշմանդամություն ունեցողին ամուսնության առաջարկ կանի…»
Տարիներ առաջ,Գյումրու ծննդատներից մեկում լույս աշխարհ եկած փոքրիկին ծնողները հրաժարվեցին հանձնել մանկատուն` դեմ գնալով բժիշկների հորդորներին, որոնք պնդում էին, թե երեխան ապագա չունի. հաշմանդամ է: «Եթե այն ժամանակ մամային կեսարյան հատում անեին, ես այսպես չէի ծնվի: Ծննդաբերության ժամանակ, բժիշկները քաշքշում են ինձ ու վնասում, բայց ծնողներս որոշում են կայացնում՝ ինձ չթողնել,- պատմում է այսօր արդեն
Պարզվել են Վարդենիսում անչափահաս տղայի՝ հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները
ի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վարդենիս քաղաքում 14-ամյա տղայի՝ հրազենային մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ: 2015 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 21:50-ին, Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային թափանցող վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վարդենիս քաղաքի անչափահաս մի բնակիչ: Պարզվել է,
Վարչախումբը փորձում է խափանել դեկտեմբերի 31-ին Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» ճակատի այլընտրանքային ամանորյա հավաքը
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հայտարարությունը 29 դեկտեմբերի 2015 թ. Երևան Նոր սահմանադրությունը կեղծ հանրաքվեով ընդունված համարելուց հետո վարչախումբը ձեռնամուխ է եղել այդ «սահմանադրությամբ» ամրագրված միակուսակցական համակարգը գործնականորեն ու վերջնականապես հաստատելու գործին: Բնականաբար՝ ամեն այլընտրանք բացառող այդ համակարգի հաստատման ճանապարհի առաջին արգելքը դրա կանոններից դուրս գործելու ռազմավարություն որդեգրած «Նոր Հայաստան» հանրային փրկության


















































