Օրվա լրահոսը
«Կոռուպցիայի դեմ պայքարը կարող է հաջողվել, եթե անկախ փորձագետներն են ասում՝ ինչպես պետք է պայքարել»
2016 թվականին կոռուպցիայի դեմ պայքարի մեջ ներգրավելու են միջազգային փորձագետներ
Հայացք «ներսից» եւ «դրսից»՝ կրթական համակարգի իրավիճակի վերաբերյալ
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի, կրթական ծրագրերի համակարգման եւ որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանի 6 տարվա հետազոտական աշխատանքի արդյունքն արդեն առկա է: Նա վերջերս դոկտորական ատենախոսություն է պաշտպանել Ֆրանսիայի Դեկարտի համալսարանում՝ «Բարձրագույն կրթության կառավարումը եւ որակի ապահովումը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում. Խորհրդային ժառանգության՝ Բոլոնիայի գործընթացի վերջին ռեֆորմի համատեքստում» թեմայով: Հանձնաժողովը աշխատանքը գնահատել է «շատ լավ»:
Հայ գեղանկարիչը` միջազգային հեղինակավոր մրցույթի հաղթող
Օրերս իտալական Սպոլետո քաղաքում կայացել է մշակույթի և արվեստի միջազգային «Սպոլետո ԵվրոպԱրտ – 2015» փառատոնը, որի գլխավոր մրցանակակիրը դարձել է տաղանդաշատ հայ գեղանկարիչ Արամ Կաչյանը: Ավելի քան 200 մասնակիցներ` աշխարհի տարբեր երկրներից` Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից և այլն, 10 օր շարունակ իրենց ստեղծագործությունները ցուցադրել են Սպոլետո քաղաքում` դրանք հանձնելով պատվավոր հանձնաժողովի դատին: Եվ ահա,
Արփինե Հովհաննիսյան. «Այժմ խոշտանգման հանցակազմը համապատասխանում է մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին»
Արփինե Հովհաննիսյանի խոսքերով՝ արդարադատության նախարարության հիմնական խնդիրը եղել է մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համահունչ հավելյալ պաշտպանության մեխանիզմներ նախատեսելը
Ամանորին հանրապետության տարածքում սպասվում է առատ ձյուն. Գագիկ Սուրենյան. tert.am
Սկանդինավիայի շրջաններից Միջերկրական ծով ներթափանցող արկտիկական օդային հոսանքները պատճառ կդառնան հզոր ցիկլոնի առաջացման: Ցիկլոնի ներթափանցումը հանրապետության տարածք կանխատեսվում է դեկտեմբերի 30-ի ուշ երեկոյան ժամերից: Այս մասին Tert.am-ին հաղորդեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 2-ը ամբողջ Կովկասը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, սպասվում
Ֆիլհարմոնիկն ու Մկոն ներկայացան «Ամանորի եւ Սուրբ ծննդյան ուրախ համերգով»
Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ ճանաչված դերասան Մկրտիչ Արզումանյանը հրավիրել էին «Ամանորի եւ Սուրբ ծննդյան ուրախ համերգի»: Ֆիլhարմոնիկի համերգն առանձնացնում ենք այն պատճառով, քանի որ վերջ դրեց այն «ավանդույթին», երբ դասական երաժշտության սիրահարներն անհամբեր սպասում էին հունվարի 1-ին Վիեննայից հեռարձակվող Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոնին նվիրված՝ տեղի ֆիլհարմոնիկ նվագախմբի շքեղ համերգին:
Փոխվել են Եվրոպական դատարան ներկայացվող անհատական գանգատներին և ձևաթղթին ներկայացվող պահանջները
2016թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնակարգի կարևոր փոփոխությունները՝ կապված Եվրոպական դատարան ներկայացվող անհատական գանգատների բովանդակության և այդ գանգատները դատարան ներկայացնելու ընթացակարգի հետ: Այս կապակցությամբ Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության պաշտոնական կայքը ներկայացնում է անհրաժեշտ պարզաբանումներ Եվրոպական դատարան դիմելու մտադրություն ունեցող քաղաքացիների և նրանց փաստաբանների համար: Պարզաբանումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով:
Տարեմուտին՝ առաջնագծում՝ զինվորի կողքին
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնը, ինչպես ամեն տարեմուտին, այս տարի նույնպես դեկտեմբերի 27-ին այցելել է առաջնագիծ։ Երիտասարդներն իրենց հետ տարել էին քաղցրավենիք, մրգեր, հյութեր, տաք գուլպաներ։ Կենտրոնի կամավորները զինվորների համար նվագել են, երգել։ Ինչպես նշում է Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կարեն Իսկանդարյանը, ամենահուզիչն առաջնագծի թիկունքում գտնվող գյուղերի աշակերտների նամակների ու շնորհավորանքների ներկայացման պահն էր,
Հայրապետ Հայրապետյան. «Ձիասպորտում մարդու եւ բնության ներդաշնակության նվիրյալներ են»
Մրցաշրջան 2015-ը Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի համար բավականին հագեցած է եղել ամենատարբեր մարզական միջոցառումներով: Այս մասին երեկ Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում անցկացված մարզաձեւի ընդհանուր ժողովում ասաց մարզական հասարակական այս կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրված Հայրապետ Հայրապետյանը: Ընդհանուր ժողովի աշխատանքների ավարտից հետո «Առավոտը» զրուցեց Հայրապետ Հայրապետյանի հետ: – Ձիասպորտը չափազանց թանկ մարզաձեւ է, որում խոշոր ներդրումներ են
Թուրքիայի մեջլիսում ցեղասպանվածների սերունդներին քաղաքացիություն շնորհելու օրինագիծ է ներկայացվել. Ermenihaber.am
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ժՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան, որով նախատեսվում է Թուրքիայի քաղաքացիություն տրամադրել 1914 թվականից բռնագաղթի ենթարկվելու, ինչպես նաև այս կամ այն պատճառով քաղաքացիությունից զրկվածների սերունդներին: Ըստ թուրքական «haberaktuel.com» լրատվական կայքի` օրինագծի ընդունման դեպքում քաղաքացիություն պետք է տրամադրվի ցեղասպանության ընթացքում հայրենազրկված հայերին, հույներին և ասորիներին (նրանց
ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից հինգ օրվա ընթացքում առգրավվել է 556 հատ /353 կգ/ «սիգ» տեսակի ձուկ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 21-25.12.2015թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 150.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 1.41 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Երևանը` տոնական լույսերի մեջ
Դեկտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում, մայր եղևնու լույսերի միացմանը զուգահեռ, լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև շատրվանները: Երևանի ամանորյա տեսքն ապահովել են 987 փողոցային գեղարվեստական լուսավորության զարդերը, որոնք տեղադրվել են բոլոր վարչական շրջանների ավելի քան 50
Երնեկ թե այս նոր տարին…
2015 թվականն էլ անցավ պատմության գիրկը: Չափազանց բարդ տարի էր աշխարհի բոլոր ժողովուրդների համար՝ «Իսլամական պետություն» կոչվող չարիքի իմաստով: Բայց, ինչպես ասում են, չկա չարիք՝ առանց բարիք: «Բարիքն» այն էր, որ աշխարհի նորմալ ժողովուրդներն ու նորմալ մարդիկ հստակորեն գիտակցեցին ու հասկացան, որ իրենց շահերը հիմնականում նույնն են, եւ եթե իրենց թշնամին ու հակառակորդն էլ է
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է առաջնագիծ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս և առաջնագիծ, շնորհավորել սահմանապահ զինվորներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Նախարարը զրուցել է զինվորների հետ, նրանց ամանորյա նվերներ է հանձնել և շնորհակալություն հայտնել հայրենիքին մատուցած ծառայության, ցուցաբերվող կամքի և արիության համար: « Տղաներ, դուք մերօրյա հերոսներն եք,
Պահպանողական Կուսակցության նախագահ. Լիահույս ենք, որ ստեղծված վտանգավոր իրավիճակում ամերիկա-հայկական հարաբերությունները չեն ենթարկվի փորձության
Պահպանողական Կուսակցության նախագահ Միքայել Հայրապետեանի նամակը հղված Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին Ձերդ գերազանցություն, մեծարգո արտակարգ և լիազոր դեսպան, Պատիվ ունեմ Հայաստանի պահպանողականների անունից ի դեմս Ձեզ շնորհավորելու և բարեմաղթելու մեր երկրի իրական դաշնակից ԱՄՆ ժողովրդին՝ Սուրբ ծննդյան և Ամանորի առթիվ: Լիահույս ենք, որ ստեղծված վտանգավոր իրավիճակում ամերիկա-հայկական հարաբերությունները չեն ենթարկվի
Ամանորյա ի՞նչ սովորույթներ ունեն տարբեր երկրները
Ամանոր` Նոր տարի, Նավասարդ, տոն, որը նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա եւ հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն է ունեցել դեռեւս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում՝ Միջագետքում: Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր
Այցելություն սահմանամերձ Ծաղկավան գյուղի Ասիրյանների ընտանիքին
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել էին այցելություն Տավուշի մարզի Ծաղկավան սահմանամերձ գյուղում բնակվող Ասիրյանների ընտանիքին։ Այս ընտանիքը բաղկացած է 3-13 տարեկան անչափահաս երեխաներից։ Ընտանիքի հայրը հաշմանդամ է, մայրը չի աշխատում, ինչպես նաև ունեն թոշակառու տատիկ: Հյուրերը պատրաստել էին նվերներ՝ հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ, խաղալիքներ, բազմազավակ
Խոշոր, դաժան ու ողբերգական հրդեհ Սարի թաղում. տան անդամները կենդանի այրվել են. Shamshyan.com
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր, դաժան ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի թաղի 5-րդ շարքի թիվ 135 տանը: Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 3 հրշեջ-փրկարարական
Ավարտվել է ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը նյութապես շահագրգռելով խոչընդոտելու գործով նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքացի Զավեն Միրիջանյանը, ընդգրկված լինելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը կազմակերպող թիվ 9 ընտրատարածքի 2-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում, նույն հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանին նյութապես շահագրգռելով` խոչընդոտել է ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը: Մասնավորապես՝ թիվ 9/2 ընտրական տեղամասի անդամ
Ձմեռ պապը` Սուրբ Նիկոլայից մինչեւ Նոյել Բաբա
Քրիստոնեության ընդունումից հետո եվրոպական բանահյուսության մեջ Ձմեռ պապի կերպարը նմանեցվել է բյուզանդական եկեղեցու արքեպիսկոպոս սուրբ Նիկողայոսի վարքին, որը, ավանդության համաձայն, շատ բարի էր, օգնում էր չունեւորներին: Արեւելասլավոնական դիցաբանության մեջ Ձմեռ պապը ձմեռային սառնամանիքների տիրակալն է` կապույտ կամ կարմիր քուրքով, երկար ու սպիտակ մորուքով, որն ապրել է սառցե խրճիթում: Սկզբում Ձմեռ պապից վախեցել ու պաշտել են.
Ինչպես են Նոր Տարին նշում Հայաստանում ապրող եզդիները
Եզդիների Նոր Տարվա մասին խոսելիս Երևանում գործող ՍԻՆՋԱՐ դպրոցի 11-ամյա սան Սոնա Թամոյանը նկատում է, որ եզդիները նոր տարին նշում են գարնանը: «Սարսալը եզդիների շրջանում նշվող Նոր Տարին է: Այն տոնում են արևելյան օրացույցի առաջին չորեքշաբթի օրը (ապրիլ)` Հուիլյան օրացույցին համապատասխան: Սարսալը հինավուրց տոն է, որը սկիզբ է առնում Միջագետքի հնագույն պաշտամունքներից, որոնց տարրերը մինչև
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Գյումրիից 2 նախկին պաշտոնյաների են ձերբակալել՝ զինված խմբի հետ կապ ունենալու կասկածանքով
Aravot.am-ի տեղեկություններով, «Հայոց Վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորած խմբի, մասնավորապես Գյումրու Հայ կաթողիկե եկեղեցու 71-ամյա հոգևորական Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանի հետ որոշակի կապեր ունենալու կասկածանքով երեք օր առաջ ձերբակալել են Գյումրու «Շիրակ» օդանավակայանի նախկին պաշտոնյաների: Նրանցից մեկը «Շիրակ» օդանավակայանի օրերս պաշտոնազրկված անվտանգության պետ Ստեփան Չիլինգարյանն է, որը երիտասարդ տղա է. նրան ձերբակալությունից 5 օր
Վլադիմիր Հակոբյանն ու Արման Փաշիկյանը ընդհուպ մոտեցան առաջատարներին
Դոհայում ընթացող շախմատի «Qatar Masters Open 2015» մրցաշարի յոթերորդ տուրում Վլադիմիր Հակոբյանն այսօր շատ կարեւոր Հաղթանակ տարավ ռուսաստանցի գրոսմայստեր Պավել Տրեգուբովի նկատմամբ եւ 5,0 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական եւ ընդհուպ մոտեցավ առաջատարներ մագնուս Կարլսենին եւ ռուսաստանցի Սանան Սյուգիրովին, որոնցից ետ է մնում ընդամենը կես միավոր: ԱՄԷ-ում զուգահեռ ընթացող «Al Ain Classic» մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից առավել
Բոուլերները մրցաշրջանին հրաժեշտ տվեցին «Փլեյ Սիթիում»
«Փլեյ Սիթի» զվարճանքի կենտրոնում կազմակերպվեց բոուլինգի տարեվերջյան մրցաշար: Մասնակցեցին 20 բոուլերներ: Նրանք բաժանվելով զույգերի, կազմել էին 10 թիմ, որոնք հինգ խաղերում վաստակած միավորների հանրագումարով որոշեցին երեք լավագույն թիմերին: Մրցաշարի հաղթող դարձավ «Aratta»-ն (Տիգրան Նազարյան-Միկա Մկրտչյան), երկրորդ տեղը զբաղեցրեց «Champion»-ը (Ռաֆիկ Մուրադյան-Աշոտ Հակոբյան), իսկ եռյակը եզրափակեց «McDonalds»-ը (Համլետ Պողոսյան-Վլադ Մանուկյան): Հաղթող թիմը պարգեւատրվեց գավաթով եւ մեդալներով,
Փոքրիկ Արմանի խնդրանքն անպատասխան չմնաց
Դեկտեմբերի 26-ին ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ անդամները այցելեցին վեցամյա փոքրիկ Արմանին, ով վերջերս խնդրել էր օգնել իրեն գրենական պիտույքների հարցով: ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ-ն, անտարբեր չգտնվելով փոքրիկի խնդրանքի նկատմամբ, այցելեց նրա ընտանիքին և օգնություն ցուցաբերեց սննդի ու գրենական պիտույքների տեսքով: ՀՀԿ-ական երիտասարդները զանազան նվերներ տվեցին ընտանիքի երեխաներին, ինչպես նաև հեռախոս փոքրիկ Արմանին: Անակնկալ այցելությունից և
Դաժան սպանություն երեխաների աչքի առաջ և ընդամենը 3,5 տարվա ազատազրկում
Դանակի 21 հարվածներով կնոջը դաժանաբար սպանած տղամարդը դատարանի որոշմամբ կկրի մեղմացված՝ երեք ու կես տարվա պատիժ, ինչն ըստ ոլորտի մասնագետների, հերթական անգամ ապացուցում է այն տհաճ իրողությունը, որ Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման դեմ ոչ միայն քայլեր չեն արվում, այլև շարունակվում է անպատժելիությունը: Դեկտեմբերի 24-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Սարգսյանը
Վերջին երկու օրերին լարվածությունը սահմանին թուլացել է. ՊՆ խոսնակ
Ի տարբերություն նախորդ օրերի՝ վերջին երկու օրերին սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով. «Իրավիճակը կարելի է բնութագրել թույլ լարվածություն կամ լարվածության թուլացում»: Մեր հարցին՝ ինչով է պայմանավորված լարվածության թուլացումը, պարոն Հովհաննիսյանն ասաց՝ նաեւ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների վերջին հանդիպումն է նպաստել. «Միգուցե դիվանագիտական շփումներն էլ դերակատարում ունեցան, բայց պարզ


















































