Օրվա լրահոսը
Առաջիկա 3 օրվա եղանակի կանխատեսում
Mtaes.am–ը տեղեկացնում է՝ ՀՀ տարածքում՝ Դեկտեմբերի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Դեկտեմբերի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սերն է տարեմուտին թակում դուռը
/պատմվածք/ Երկրորդ թակոցի վրա Հայկը բացեց դուռը: – Կներեք, ուշ ժամի անհանգստացնում եմ,- հարթակին կանգնածը կլիներ քսան տարեկան` ոչ ավելի: Ձեռքին թափանցիկ տոպրակ էր, մեջը` շշով ձեթ: -Ձեր հարևանուհին եմ: – Ողջույն,-հիացքը մի կերպ թաքցրած` չհնչած բարևին արձագանքեց տղան, հետո սթափվելով` լռեց: – Համեցեք: – Ոչ, ոչ,- ընդդիմացավ օրիորդը: – Բա՞ն է պատահել: – Տատիկս
Խորոված պղպեղով լցոնած սունկ
Ամանորյա սեղաններին մսեղենն այնքան շատ է լինում, որ ակամայից աչքերով բանջարեղեն ես փնտրում՝ մսի քանակը մի փոքր «չեզոքացնելու» համար: Այս ուտեստը կարող է ինչպես շատ լավ խավարտ ծառայել, այնպես էլ լինել ինքնուրույն ուտեստ: Ի դեպ, քանի որ Ամանորը Սուրբ Ծնունդին նախորդող պահքի օրերին ենք տոնում, այս ուտեստը կարող է նաեւ պահք պահողների համար լավ տարբերակ
Վլադիմիր Հակոբյանը Դոհայում մի փոքր բարելավեց դիրքը
Դոհայում ընթացող մասնակիցների բացառիկ ուժեղ կազմ ունեցող շախմատի «Qatar Masters Open 2015» մրցաշարի վեցերորդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը սեւերով հաղթելով հնդիկ ճանաչված շախմատիստ Հարիկա Դրոնավալիին՝ 4,0 միավորով բարձրացավ 21-րդ հորիզոնական: Վլադիմիրը մեկ միավոր է զիջում միանձնյա առաջատար, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Այսօր հայ շախմատիստը սպիտակներով խաղում է ռուս գրոսմայստեր Պավել Տրեգուբովի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայտարարություն: Դադարեցնել իրավապաշտպան գործունեության նկատմամբ ակնհայտ ճնշումները. Hcav.am
Hcav.am. Վերջին շրջանում իրավապահ մարմինների կողմից ձևավորվել է արատավոր պրակտիկա. հանցագործության մասին հաղորդման մեջ ներկայացված իրավիճակում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը պարզելու փոխարեն՝ քրեական հետապնդում հարուցել հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձանց նկատմամբ: Հանցագործության մասին հայտնած անձանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում սուտ մատնության հանցակազմի հիմքով, որի շրջանակներում հաղորդում ներկայացրած անձանց ներգրավում են որպես վկա և հարցաքննում:
«Հարթակ»-ը վերադառնում է տոնական շնչով
«Հարթակ» փորձի փոխանակման փառատոնն այսօր «ԷՕՆ» հակասրճարան-ակումբում անցկացրեց ամանորյա ձեռագործ նվերների և զարդարանքի պատրաստման վերաբերյալ 12 թեմատիկ դասընթաց: Իսկ վաղը՝ դեկտեմբերի 27-ին, նույն տեղում կմեկնարկի ամանորյա տոնավաճառ, որտեղ հնարավոր կլինի ձեռք բերել տեղացի վարպետների ձեռագործ աշխատանքներ։ Հիշեցնենք, որ Հարթակ»-ն առաջին անգամ անցկացվել է 2015 թվականի հոկտեմբերի 16-18-ը Երևանում: Նախագիծը «ԷՕՆ»-ի և լուսանկարիչ Քրիստինա Հարությունովայի համատեղ
Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում. համակարգային խնդիրները հին և նոր սահմանադրությունների լույսի ներքո
Ավետիք Իշխանյան Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ Մարդու իրավունքների (ՄԻ) վիճակին գնահատական տալուց առաջ նախ պետք է գնահատական տալ Հայաստանի քաղաքական համակարգին, որն էլ հենց որոշիչ է այդ ոլորտում առկա վիճակի համար: Եթե զրուցենք Հայաստանի արմատական ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների հետ, ապա նրանք համոզված կհայտարարեն, որ Հայաստանում հաստատված է բռնապետական համակարգ: Այդպիսի
ԱՄԷ-ում միայն Արման Փաշիկյանն է տեղ զբաղեցնում առաջատարների տասնյակում
ԱՄԷ-ում ավարտվեց շախմատի Al Ain Classsic 2015 ներկայացուցչական մրցաշարի չորրորդ տուրը: Հայաստանի ներկայացուցիչներից գրոսմայստերներ Արման Փաշիկյանը (նկարում), Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Լեւոն Բաբուջյանը վաստակել են 3,0-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով միայն Արման Փաշիկյանն է տեղ զբաղեցնում առաջատարների տասնյակում: Նա 9-րդ հորիզոնականում է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ en.chessbase.com-ի
«Շնորհակալություն Մշակույթի նախարարությանը՝ մեզ մատների վրա խաղացնելու և չաջակցելու համար»
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում կբացվի «100 դուռ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որը կտևի միայն մեկ օր: «100 դուռ» նախագծի հեղինակ, ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը և լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանը հանրությանը կներկայացնեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 դուռ» ծրագրի շրջանակներում արված 100 լուսանկար: Դրանք Արևմտյան Հայաստանի, Ջավախքի, ՀՀ-ի և Արցախի տարածքում գտնվող 100 եկեղեցիների դռների
Փոխհատուցում
Պատմվածք Երկու տարի առաջ, ես՝ Փայլակ Փայասլյանս, որոշեցի նամակ-դիմում գրել ֆինանսների նախարարությանը՝ խորհրդային կարգերի փլուզումից հետո սառեցված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու հարցով: Դիմումի մեջ նկարագրեցի իմ տվյալները և ձևակերպեցի խնդրանքս՝ կարճ ու կոնկրետ պատասխանել իմ մեկ հարցին՝ ո՞վ և ինչպե՞ս պետք է որոշի, որ ես սոցիալապես անապահով խավին եմ պատկանում, որից կբխի երկրորդ հարցի պատասխանը,
Քաշաթաղում ամանորյա միջոցառմանը ներկա էր նաեւ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանը
Դեկտեմբերի 25-ից Քաշաթաղի շրջանում ևս սկսվել են տոնական միջոցառումներ՝ նվիրված Սուրբ Ծննդյան օրերին և Ամանորին: 26-ին Բերձորում՝ շրջվարչակազմի հարևանությամբ գտնվող հրապարակում, որտեղ կանգուն է մայր տոնածառը, կայացավ տոնական հանդես, որին մասնակցեցին Բերձորի ու մոտակա բնակավայրերի բնակիչներ, մանուկներ, հյուրեր: Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը, շնորհավորելով ներկաներին Սուրբ Ծննդյան և գալիք Ամանորի
Նոր տարին սպաները կնշեն նոր բնակարաններում
Դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վանաձորում մասնակցել է սպաների ու նրանց ընտանիքների համար նախատեսված ծառայողական բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, այլ բարձրաստիճան զինվորականներ: Սեյրան Օհանյանը, շնորհավորելով սպաներին և նրանց ընտանիքների անդամներին բնակարանամուտի կապակցությամբ, նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումն ու սոցիալ-կենցաղային հարցերը մշտապես գտնվում
Թաեքվոնդոյի մարզիչը նոկաուտի է ենթարկել իր 5-ամյա սանին
Բրիսթոու քաղաքի արեւելյան մարտարվեստների ակադեմիայի թաեքվոնդոյի ամերիկացի մարզիչ, 21-ամյա Ջասթին Բրենիկը մեղադրվում է երեխայի հետ դաժան վարվեցողության մեջ: Նա իր 5-ամյա սանի նկատմամբ չոր հնարք է կատարել. նրան նետել է ուսի վրայից ու թողել, որպեսզի ընկնի հատակին: Երեխան վնասվածքներ է ստացել եւ կորցրել գիտակցությունը, որից հետո հոսպիտալացվել է: Ոստիկանությունը մարզչին ձերբակալել է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ի՜նչ մի տղեք են մեր չեմպիոնները, ինչպես ասում են՝ մորթեցին». Գյումրու քաղաքապետը հրճվանքի մեջ է (Ֆոտոշարք, տեսանյութ)
Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պարգեւատրեց Հայաստանին փառք ու պատիվ բերած սպորտսմեններին ու նրանց մարզիչներին: Քաղաքապետը նրանց բարեւելուն պես հարցրեց. «Լավ չարեցի՞նք տաշի-տուշին վերացրեցինք, գոնե մի բազմազավակ ընտանիքի համար տուն կգնենք: Այնպես որ կներեք, որ այս անգամ համեստ ձեւով եմ Ձեզ պարգեւատրում»: Այնուհետ Սամվել Բալասանյանը թվարկեց, թե ինչ հաջողություններ է ունեցել Գյումրին սպորտային ոլորտում 2015
Ամանորյա եղնիկները մաքուր տեսք կունենան
Ամանորի առիթով Երեւանի քաղաքապետարանը անցյալում ձյունաճերմակ եղնիկներ էր շարում մայրաքաղաքով մեկ, սակայն օրեր անց ավտոմեքենաներից արտազատվող ծխի ու գազերի, փողոցների ցեխաջրերի պատճառով ամանորյա եղնիկները դառնում էին սեւահեր՝ արտացոլելով Երեւանի օդի մթնոլորտի իրական վիճակը: Եվ քանի որ քաղաքապետարանը չէր կարող եղնիկներին հավաքել, գոնե շաբաթը մեկ լողացնել ու կրկին վերադարձնել իրենց տեղերը, այս տարի քաղաքապետարանը որոշել է
Ղազախստանը հայկական որոշ ապրանքներ «սեւ ցուցակում» է ներառել. Azattyq
Ղազախստանի սպառողների իրավունքների պաշտպանության հիմնադրամի «սեւ ցուցակում» ներառվել են 190 տեսակի պարենային ապրանքներ, այդ թվում՝ նաեւ ռուսական ապրանքատեսակներ: Այս տեղեկությունը հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայությունը: Նշված է, որ այդ հիմնադրամը հրապարակում է այն ապրանքների ցուցակը, որոնք, ըստ այդ կազմակերպության, չեն համապատասխանում Ղազախստանի տարածքում վաճառվելու համար անհրաժեշտ որակին եւ պայմաններին: Նոր ցուցակում ներառված են որոշակի
ՔՀԻ-ն պահանջում է քրգործ հարուցել լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստով
Դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը Քաղաքացիական հասարակության ինստիտուտի (ՔՀԻ) դիտորդը Ավանի 1/8 ընտրատեղամասում տեսաձայնագրել է հանձնաժողովի նախագահի կողմից «Ասպարեզի» լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստը: Տեսանյութը հրապարակվել է ՔՀԻ-իՄարդու իրավունքները Հայաստանում (www.hra.am) կայքում, որի վերաբերյալ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել: Քննիչ Ս.Թասալյանը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում
Զուգահեռ իրականության «քրքիջ»
Շատ տարիներ առաջ գայթակղություն ունեցա ինձ համար որոշել, որ պոեզիայի ժամանակն անդարձ կորսվել է, եւ բանաստեղծելն այլեւս ոչ այնքան անպտուղ, որքան ծիծաղելի զբաղմունք է: Չափածո տեքստը վանում էր: Բայց պատահեց այնպես, որ նպատակադրվեցի գրել Տերյանի քաղաքական ֆիասկոն՝ գործունեությունը բոլշեւիկյան Ազգությունների կոմիսարիատում, բանավեճը Ստալինի հետ, պաշտոնաթողությունը, Մոսկվայից հեռանալը՝ ահա այդ հայտնի պատմության ներքին գալարներն էին հետաքրքրում,
Առաջիկա 3 օրվա եղանակի կանխատեսում
Mtaes.am–ը տեղեկացնում է՝ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էական չի փոխվի: Երևանում` Դեկտեմբերի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եվ որտեղ է վերջակետը
Չգիտեմ, թե որտեղից հիշեցի, ում խոսքն էր, թերեւս իմ միտքն էր գուցե. բացեցի դուռը եւ մտա գիշերվա մեջ, ուր, չտեսնելով աշխարհը տեսանելի, մնացի ես մենակ` կորցնելով նույնիսկ սեփական ստվերս: Այնինչ ես միտք չունեի փախչել իմ ստվերից, քանի որ իմ ստվերը, ըստ էության, ես եմ եւ իմ հիշողությունը: Եվ ինչպես մարդը չի կարող փախչել սեփական կենսագրությունից,
Ադրբեջանին ռուսական «ԲՄՊ-3» զրահամեքենաների մատակարարումը կավարտվի 2016-ին. TASS
Ռուսական «Տրակտորների գործարան» կոնցեռնի աշխատակիցը «TASS» գործակալությանը հայտնել է, որ «ԲՄՊ-3» մարտական զրահապատ մեքենաների մատակարարումն Ադրբեջանին կավարտվի հաջորդ տարի: Կայքը հիշեցրել է, որ 2010 թվականին Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են զենքերի եւ տեխնիկայի մեծ քանակի մատակարարման մասին: «Ռոսօբորոնէքսպորտ»-ից էլ տեղեկացրել էին, որ մատակարարումը ծրագրում է ավարտվել 2017 թվականին: ԶԼՄ-ների տվյալներով՝ բացի «ԲՄՊ-3»-ից, Ռուսաստանն Ադրբեջանին պետք
Ինչու մինչ օրս պարզ չէ, թե ինչից էին թունավորվել մանկապարտեզների երեխաները. A1plus.am
Տարին ողբերգական էր սպառողների իրավունքների պաշտպանության տեսակետից. ահազանգում է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա համար ցավալի է այն, որ մինչ օրս չեն բացահայտվել, թե ինչից էին թունավորվել մանկապարտեզների երեխաները: «Հավանական պատճառներից էին ջուրը, սնունդը եւ հակասանիտարական վիճակը: Այդ երեքից հայտնի չէ՝ ո՞րն է եղել: Իսկ պատասխանատուները տեղում չեն»,- նշեց նա: ը բազմաթիվ գրություններ է
Տիգրան Սարգսյանի նշանակումը խանգարեց Հայաստանի ներկայացուցչի՝ ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնի ստանձնմանը
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով՝ հաջորդ տարի այս հարցը այլ լուծում կստանա «Ղարաբաղը տեսադաշտից դուրս». ռուսական մամուլի արձագանքը օրեր առաջ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին այսպիսին էր: Անկախ ռուսական մամուլի արձագանքից՝ փաստ է այն, որ ԼՂՀ-ին այս անգամ կայացած գագաթնաժողովին, ինչպես նախորդին՝ Դուշանբեում, այդպես էլ անդրադարձ չեղավ: Ինչո՞ւ է շարունակ ստորադասվում ԼՂ հարցը ՀԱՊԿ գագաթնաժողովներում: «Առավոտի»
Մահարին եթովպերեն կհրատարակվի, Մաթևոսյանը կթվայնացվի
Դեկտեմբերի 26-ին, Հայաստանի Ազգային գրադարանում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը ամփոփեց 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, գրահրատարակչության, գրադարանների գործունեության և միջազգային համագործակցության ոլորտների ծրագրերը: Ի թիվս այլ հարցերի, Ներսես Տեր-Վարդանյանը նշեց, որ օրենսդրական դաշտի իմաստով ոլորտը լիարժեքորեն կարգավորված է, կա համապատասխան օրենք եւ ինը որոշում, մանրամասներն էլ կարգավորում են ընթացիկ հրամաններով:
«Ստացվեց, որ ոչ ՀԱՊԿ-ն է իրենից մի լուրջ բան ներկայացնում, ոչ էլ Հայաստանի պահվածքն է օգտակար միտումներ պարունակում»
ԼՂՀ նախկին արտգործնախարարը՝ հայ-ռուսական ռազմական համագործակցության մասին «Ես, գուցե, անգամ դրվատանքով վերաբերվեի ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հասցեին պարոն Սարգսյանի կողմից հնչեցված կշտամբանքներին, եթե դրանց նախորդած լինեին ստեղծված իրավիճակի կանխմանն ուղղված հայկական կողմի գործադրած առարկայական ջանքերը»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Անշուշտ, ՀԱՊԿ-ը չի կարելի համեմատել ՆԱՏՕ-ի հետ՝ որոշումների կայացման հստակ
«Օդնոկլասնիկով» «պրիվետ, ինձ հիշո՞ւմ ես» կարգի ծանոթությունն ավարտվեց 6 տարի ազատազրկմամբ
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանին դիմելով՝ երիտասարդ ամբաստանյալն ասաց. «Իմ նորաստեղծ ընտանիքի ճակատագիրը Ձեր ձեռքերում է»: Մեղադրողը իր մեղադրական ճառի ժամանակ միջնորդել էր նույնքան, որքան որ դատավճռով դատապարտեցին երիտասարդին: Թե ամբաստանյալի, թե տուժողի՝ Ռուսաստանում բնակվող կնոջ անուն-ազգանունը չենք հրապարակում, քանի որ բռնաբարության մասին է խոսքը, անհատական տվյալների, նաեւ նրանց իրավունքների հարգման՝ չհրապարակել
Էրիկը, Ինգա եւ Անուշ Արշակյանները կերգեն օպերայի մենակատարների հետ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում վաղը տեղի կունենա ամանորյա տոնական համերգ, որին կմասնակցեն թատրոնի մի շարք մենակատարներ եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Այսօր կայացավ համերգի գլխավոր փորձը: «Այս նախագիծը բավականին հետաքրքիր է եւ նոր գաղափար է կրում, քանի որ որոշ գործեր կատարելու ենք էստրադային երգիչների հետ: Նման մտահղացմամբ մեր հանդիսատեսին մեկ քայլով էլ
Երաժշտական «կորպորատիվ»՝ երաժշտական դպրոցում (ֆոտոշարք)
Ամանորին ընդառաջ մեծ ու փոքր աշխատանքային կոլեկտիվները հավաքվում են եւ հրաժեշտ տալիս անցնող տարուն, նշում Նոր տարվա գալուստը: Նախկինում այդ հավաքները՝ կախված մասնակիցների քանակից, «Օգոնյոկ» կամ պարզապես «երեկույթ»- «ցերեկույթ»- «հավաքույթ» էին կոչվում, հիմա դրանք կրում են հպարտ եւ նորաձեւ «կորպորատիվ» անվանումը: Տարբեր աշխատանքային խմբեր տարբեր ձեւով են նշում իրենց «կորպորատիվը», ոմանք դիսկոտեկ են գնում, ոմանք
Պատանիներն ամանորյա «խաղերից» դուրս են
Այս դիտարկմանը համաձայն չէ Երեւանի փոխքաղաքապետը Ամանորի տոնածառային ներկայացումները մեծագույն տոն են երեխաների համար: Անկասկած, մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքների ծնողների եւ տատիկ-պապիկների համար դա նույնքան սիրելի տոն է, որքան իրենց թոռնիկների համար: Բայց տասնամյակներ շարունակ «ամեն ինչ ունեցող» խորհրդային տարիներից մինչեւ օրս ամանորյա այդ տոներին մասնակից չի դառնում պատանին, թեեւ ժամանակին ամենաակտիվ գործող թատրոններից մեկը
Պատասխանատվության 100 օրը
Հարցազրույց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանի հետ – Պարոն Հանիսյան, լրանում է Ձեր պաշտոնավարման 100 օրը, այս ժամկետն ընդունված է համարել աշխատանքների առաջին փուլի ամփոփման սահմանագիծ: Ամփոփելու համար էլ պետք է հասկանալ՝ ինչ ենք ստացել նախորդից: Ի՞նչ կպատմեք ստացված ժառանգության մասին: – Նախորդից ստացել եմ զարգացող համայնք, աշխատանքները եղել են թիմային, որի անդամներից մեկն


















































