Օրվա լրահոսը
Դասականի եւ շոու-բիզնեսի «պատվաստում»՝ Ազգային օպերային թատրոնում
Մեր իրականության մեջ առաջին անգամ դեկտեմբերի 27-ին Ազգային օպերային թատրոնում կայանալիք Ամանորյա տոնական համերգի ընթացքում հանդիսատեսը կհանդիպի եւ թատրոնի մեներգիչներին, եւ շոու-բիզնեսի դեմքերին: Ծրագրին կմասնակցեն վաստակաշատ օպերային երգիչներից մինչեւ երիտասարդ կատարողներ, այդ թվում՝ Անահիտ Մխիթարյանը, Մարինե Դեինյանը, Պերճ Քարազյանը, Առոլդ Քոչարյանը, Դավիթ Բաբայանցը, Լիպարիտ Ավետիսյանը, Աննա Մնացականյանը, Արծվիկ Դեմուրճյանը, Սոֆյա Թումանյանը ու շոու-բիզնեսի կատարողներից էլ
Ինչո՞ւ էր «հզոր» ՀԱԿ-ը թակում «ջախջախված» ԲՀԿ-ի դուռը (Տեսանյութ)
Վահան Բաբայանը` ՀԱԿ-ի տապալված նախաձեռնության մասին «ՍԴ դիմող ուժերը շատ լավ հասկանում էին, որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, եւ պետք է որքան հնարավոր է բարձր գոռալ, շատ գոռալ, որպեսզի հնարավորություններ պահպանել հաջորդ խորհրդարանում հայտնվելու համար: Նախընտրական չստացված քարոզարշավի մեկնարկ էր, որը գնաց արձակուրդ»,- «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը`անդրադառնալով սահմանադրական
Սերժ Սարգսյանը ոչ միայն մեր հարցը բարձրացրեց, այլեւ ասաց այն, ինչ Պուտինը պիտի ասեր. «Իրատես de facto»
«Իրատես de facto»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը -Եթե ամփոփենք Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները տարեկան կտրվածքով, երկու նախագահների առաջին ու վերջին հանդիպումը Բեռնում բանակցությունների թեմայի փոփոխություն բերե՞ց։ – Բեռնի հանդիպումը արձանագրեց, որ բանակցությունների թեման նահանջ է ապրել։ Պաշտոնական տեղեկատվության հենքի վրա՝ բանակցվում են ոչ թե հիմնահարցի կարգավորման ճանապարհները, այլ հրադադարի խախտման դեպքերը՝ հրադադարը պահպանելու
Դրամապանակի գողություն՝ բժշկական կենտրոնում (Տեսանյութ)
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բժշկական կենտրոնի աշխատասենյակից գողություն կատարած անձի ինքնությունը։ Քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Երևանում գործող բժշկական կենտրոններից մեկում հանցագործություն կատարած անձն աշխատասենյակում գտնվող պայուսակից հափշտակել է դրամապանակը, որի մեջ
«Էս իշխանավորներն ու Սերժ Սարգսյանը ժողովրդի հետ կարուսել են խաղում». «Չորրորդ իշխանություն»
Երեկ մինչ կառավարության հերթական նիստում քննարկվում էին օրակարգում ընդգրկված 73 հարցերը, դրսում կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել իշխանություններից դժգոհող քաղաքացիների մի քանի խմբեր։ Հյուսիսային պողոտայի բնակիչները «ՉԻ» հետ զրույցում անդրադարձան իրենց բնակարանների խնդիրներին։ Նրանց խոսքերով՝ «2004 թվականին քանդեցին մեր բնակարանները, քանդեցին եւ մեզ մեր բնակարաններից բառի բուն իմաստով դուրս շպրտեցին։ 2016 թվականի փետրվարին
Վահան Բաբայան. «Հրապարակում արձակուրդ եւ բյուլետեն գնացող ընդդիմությունն է»
Ինչի՞ հասավ «ոչ»-ի ճակատը «Տասը- տասնհինգ հոգանոց երթեր անցկացնող ընդդիմությունը անհասկանալի գործելաոճ ցուցադրեց`մարդկանց եւս մեկ անգամ տանելով հուսալքության, եթե, իհարկե, նրանց հավատացողներ կային: Նրանք ավելի անլրջացրին իրենց»,- այսօր «Պոստ-սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն`ամփոփելով սահմանադրական բարեփոխումների գործընթացը եւ այդ շրջանում տեղի ունեցած իրադարձությունները: «Հեռացիր-հեռացիր գոչելով ոչ մի իշխանություն չի հեռանալու: Համակարգային մոտեցում
«Դեմ առ դեմ». Հովհաննես Սահակյան եւ Արմեն Մարտիրոսյան
«Դեմ առ դեմ» հաղորդաշարի այս տարվա վերջին թողարկման հյուրերն են՝ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Բանավեճի թեման է լինելու քաղաքական տարվա արդյունքները, ի՞նչ կարեւոր իրադարձություններ տեղի ունեցան քաղաքական կյանքում եւ ի՞նչ ակնկալիքներ ունենք 2016-ից:
Ո՞ւմ համար էր հաջող 2015 թվականը. «Չորրորդ իշխանություն»
Նախօրեին Սերժ Սարգսյանը փորձել է ամփոփել անցնող տնտեսական տարին եւ նույնիսկ մի քանի թվեր է հրապարակել, որոնց եթե հավատալու լինենք՝ ստացվում է, որ 2015-ին Հայաստանի ժողովուրդը շատ ավելի լավ է ապրել, քան նախորդ տարի։ Նա, օրինակ, ազդարարել է, որ անցնող տարում գնաճը եղել է 4,1 տոկոս, իսկ միջին աշխատավարձը բարձրացել է 8,5 տոկոսով։ Ցանկացած մեկն,
Սահմանին կատարվածը միայն սահմանին չի վերաբերում
Այս մտայնությամբ են գործում մի խումբ երիտասարդներ Երեք երիտասարդներ` մասնագիտությամբ ծրագրավորող Հրայր Ավագյանը, դիվանագետ Երվանդ Բոգդանյանը եւ տնտեսագետ Սարգիս Ոսկանյանն այս տարվա սեպտեմբերին սահմանամերձ Բերդավանի վրա թշնամու կրակոցներից հետո, որոշեցին մեկնել գյուղ: Տղաները պատմեցին, որ ցանկանում էին աջակցել՝ ինչով կարող են, չնայած շեշտում են, որ բերդավանցիները հպարտ ու քաջ մարդիկ են, երբեք որեւէ մեկին չեն
Ծառուկյանը կրկին թոփում է. «Հայկական ժամանակ»
Parliamentmonitoring-ը հրապարակել է Ազգային ժողովի պատգամավորների բացակայությունները։ Առաջատար տասնյակը կրկին գլխավորում է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Այս նստաշրջանում եւս նա որեւէ նիստի ներկա չի գտնվել, հետեւաբար, որեւէ քվեարկության չի մասնակցել, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Այսպիսով, 5-րդ գումարման ամբողջ ընթացքում Գագիկ Ծառուկյանը շարունակում է իր «պատվավոր» տեղը զբաղեցնել բացակայող պատգամավորների թոփ տասնյակի 1-ին հորիզոնականում։
«Գրքի հոտը ոչ մի նորագույն տեխնոլոգիա չի կարող փոխանցել»
Ինտերնետայի՞ն, թե՞ ավանդական գրքեր՝ մեր հարցախույզը Այսօր համացանցը մեր կյանքի անբաժան մասն է կազմում, նույնիսկ գրքերը սկսել ենք ընթերցել համակարգչի միջոցով: Հարյուրավոր կայքեր նվիրված են տարբեր ազգերի գրականությանը, այստեղ կարող ես գտնել ինչպես հայտնի, այնպես էլ նորահայտ գրողների ստեղծագործությունները, մի խոսքով, ստացվում է այնպես, որ ինտերնետային գրքերը հետզհետե հետին պլան են մղում ավանդական գրքերին: Թե
Այս տխուր նոտայով. «Հայկական ժամանակ»
Գալիք տարին Հայաստանի տնտեսության համար, մեղմ ասած, բարդ է լինելու։ Նման սպասումները, իհարկե, պայմանավորված են Ռուսաստանի տնտեսության վիճակով, որը օր օրի հոռետեսության նոր չափաբաժիններ է սփռում։ Ռուսաստանի եկամուտների հիմնական մասը գոյանում էր ու հիմա էլ գոյանում է նավթի ու գազի վաճառքից։ Դրանք կտրուկ էժանացել են ու շարունակում են էժանանալ, համապատասխանաբար նվազեցնելով Ռուսաստանի եկամուտները։ Դա էլ
«Յունիբանկ» ԲԲԸ-ն հաջողությամբ ավարտեց բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը
Հաջողությամբ ավարտվեց «Յունիբանկ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի հարթակում: Տեղաբաշխումն անցկացվեց սովորական բաց ստանդարտ աճուրդի ձևով` 2015թ.-ի նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 24-ը: Կնքվեց 186 գործարք, որոնց ընթացքում ընդհանուր առմամբ տեղաբաշխվեց 2,454,668,330 ՀՀ դրամ գումարի 10,672,471 հատ հասարակ անվանական բաժնետոմս: Բանկը տեղաբաշխման էր ներկայացրել բաժնետոմսերը 100 ՀՀ դրամ անվանական արժեքով, տեղաբաշխման
Բացահայտվել է դեկտեմբերի 24-ին «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ին պատկանող գրասենյակում տեղի ունեցած սպանությունը. մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում բացահայտվել են դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած ավազակային հարձակման և Արթուր Նազարյանի սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքում գործող «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ին պատկանող գրասենյակում
2016թ. սխալների ուղղման տարի՞ կլինի. «Ժողովուրդ»
Ավարտվում է 2015թ., որը 20-30 տարի հետո պատմաբանի քննախույզ հայացքի ներքո հանդես է գալու իբրեւ հակասությունների մի ժամանակահատված։ Արձանագրենք, որ վերջինս, ապշեցուցիչ իրադարձություններով մեկնարկելով, ուղեկցվեց մեր երկրում արմատացած բացասական ավանդույթների ողջ շքեղությամբ՝ ավարտվելով նորանոր փորձանքներ բերելու պատրաստակամության արդեն երեւացող դրսեւորումներով։ Պյուռոսյան հաղթանակ 2015թ. փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը ձեռնարկեց 4-օրյա մի ռազմարշավ, որի արդյունքում քարուքանդ արեց
Հենրիխ Մխիթարյանը աշխարհի 77-րդ ֆուտբոլիստն է
Բրիտանական «The Guardian» հանդեսը հրապարակել է մրցաշրջան 2015-ի արդյունքներով ֆուտբոլիստների աշխարհի Top 100-ի ցուցակը, որն ըստ հերթականության գլխավորում են Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն եւ Նեյմարը: Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին 49 երկրների 123 փորձագետները դասել են 77-րդ տեղում: Հայաստանցի ֆուտբոլիստը նախորդ ցուցակում 85-րդն էր: Տեղեկացնենք, որ «Առավոտի» մարզական մեկնաբանը իր տարբերակում
Մենք ապրում ենք ստատիկ պատերազմի պայմաններում. «Հայոց աշխարհ»
Հարցազրույց պաշտպանության նախարարի խորհրդական ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ -«Մենք չունենք խաղաղություն, մենք ունենք հարաբերական հանգիստ։ Սա պատերազմ է». ՊՆ խոսնակի այս խոսքերը ոմանք համարեցին խուճապ առաջացնող, բայց, մյուս կողմից, պետք է հասկանալ, որ ժամանակն է իրերն իրենց անունով կոչելու: Եվ ուրեմն, ռազմական տերմինաբանությամբ ի՞նչ իրավիճակում ենք: -Սկզբունքորեն որեւէ նոր բան չի ասել ՊՆ նախարարի մամուլի քարտուղարը,
Որքանով արդարացան ակնկալիքները Եվրասիական Միությունից. «Հայոց աշխարհ»
Ավարտվող տարվա գլխավոր առանձնահատկություններից մեկն անկասկած այն էր, որ Հայաստանը մաս կազմեց Եվրասիական տնտեսական տարածքին։ Չնայած մինչեւ անդամագրումը ԵԱՏՄ հետ կապված մեծ հույսեր կային, այնուհանդերձ դրանք գոնե առայժմ չարդարացան։ Չհաջողվեց ոչ միայն հասնել նոր տնտեսական տարածքում հայկական ապրանքների իրացման ընդլայնմանը, այլեւ դրանց ծավալները զգալիորեն կրճատվեցին։ Չիրականացան մաքսատուրքերի ավելացման հաշվին բյուջեի եկամուտների համալրման ակնկալիքները։ Հայաստանը դեռեւս
Քաղաքական ուժերը պատրաստվում են դիմավորել նոր տարին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե իշխանական եւ ոչ իշխանական դաշտի ներկայացուցիչներն ինչպես են պատրաստվում դիմավորել Ամանորը։ ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Արձակուրդ գնալու ենք Ամանորի նախաշեմին, այսինքն՝ մինչեւ դեկտեմբերի 28, 29 աշխատելու ենք եւ կվերադառնանք, երբ որ սկսվեն աշխատանքային օրերը։ Այսինքն՝ 10 օր արձակուրդում կլինենք»։ Միսակյանը նաեւ փոխանցեց, որ տոն օրերին
Հավատացած եմ, մենք նորից կկառուցենք մեր Շանգալը. Ամո Շարոյան
Մարդկային կյանքի խորհուրդը պատվիրում է մեզ պատասխանատու լինել մեր կատարածի և չկատարածի համար Աստծո առջև: Հավատացեք ցանկության դեպքում էլ երբեմն անհնար է ամբողջ կյանքում լինել խիզախ, հերոս, արդար և անաչառ, բայց մարդ լինել մենք բոլորս ենք պարտավոր: Աստված իմ, պետք է կանխել և վերացնել ահաբեկչությունն և ոչ թե օգտվել դրանից կամ խաղեր տալ նրանց հետ:
Վլադիմիր Հակոբյանը տեմպը թուլացրել է
Հայաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Դոհայում ընթացող շախմատի «Qatar Masters Open 2015» բացառիկ կազմ ունեցող մրցաշարում հաջող մեկնարկելուց հետո հաջորդ երկու տուրերում տեմպը թուլացրել է: Հինգերորդ տուրից հետո Վլադիմիր Հակոբյանը 3,0 միավորով տեղ է զբաղեցնում մրցաշարային աղյուսակի 42-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Կատարինա Սավինայի
Բացահայտվել է բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակումը. 2 անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևան քաղաքի դեկտեմբերի 21-ին Մյասնիկյան փողոցում` բենզալցակայանի տարածքում, նույն բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակումը, երկու անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով` դիմակավորված 2 անձ, ուրիշի գույքը ավազակային հարձակման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, ատրճանակով ու դանակով
Հինգ հայաստանցիներ ընթանում են առանց միավորի կորստի
ԱՄԷ-ում մեկնարկած շախմատի «Al Ain Classic 2015» մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Ռոբերտ Հովհաննիսյանը (նկարում), Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը եւ Մանուել Պետրոսյանը երկու տուրից հետո առանց միավոր կորցնելու ընթանում են մրցաշարային աղյուսակի առաջատարների խմբում: Ընդորում, առաջին երեքը հաջորդաբար դասավորվել են 5-ից 7-րդ հորիզոնականներում, իսկ Անդրիասյանն ու Գաբուզյանը՝ 17-18-րդ տեղերում են: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Ilgar Bajarani-ի
Դատավորը մերժել է անասնագողության մեջ կասկածվողին կալանքի վերցնել
Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 500 կրակոց
Դեկտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է առաջնագծում հաստատված հարաբերական անդորրը: Նշված ժամանակահատվածում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և առաջնագծի ողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի
Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Կնոջը դաժանաբար սպանելու համար ընդամենը 6 ամիս ազատազրկման մեջ կլինի
35-ամյա Դիանա Նահապետյանին 21 դանակի հարվածով դաժանաբար սպանած Վոլոդյա Մուրադյանը երեկ դատապարտվեց ընդամենը 3,6 տարվա ազատազրկման, ընդ որում՝ 3 տարվա կալանքն արդեն կրել է եւ 6 ամսից ազատ կլինի: Դատավճիռը, Դիանայի հարազատների կարծիքով, մեղմ էր եւ նույնիսկ կանխատեսելի: Այն բանից հետո, երբ դատահոգեբանական եզրակացություն տրվեց, որ մարդասպանը հանցանքը կատարել է կոմուլյատիվ աֆեկտի վիճակում, դատախազի մեղադրանքն
Նոր երանգ մեր կյանքում
Ինձ դուր են գալիս սիրիահայերը: Համեստ, պարկեշտ, աշխատասեր, հարգալից, արժանապատիվ մարդիկ են: Նկատի ունեմ այն մարդկանց, որոնք եկել են Հայաստան: Ենթադրում եմ, որ հարուստներն այստեղ չեն եկել՝ ավելի լավ, ավելի բարեկեցիկ երկրներ են գնացել: Իսկ մեր կողքին ապրում են միջին խավի ներկայացուցիչները՝ մանր կրպակների սեփականատերեր, արհեստավորներ, սննդի օբյեկտներ «աշխատեցնողներ»: Այնտեղ, որտեղ դրանց «մենեջմենթը» ստանձնում են


















































