Օրվա լրահոսը
Մահվան ելքով ավտովթար Շիրակում. վարորդը՝ կասկածյալի կարգավիճակում
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ուղևորի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի բնակիչ Զուրաբ Իբրահիմի Դոլիձեի վարած «Ֆոլքսվագեն-Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Բավրա ավտոճանապարհի 141-րդ կիլոմետր հատվածում` Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց
Ստեփան Սաֆարյան. «Ազատության հրապարակում գտնվող ընդդիմությունը գնում է մարգինալացման»
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ Ազատության հրապարակում գտնվող ընդդիմությունը գնում է ծայրահեղ ռադիկալիզացիայի և մարգինալացման: «Փաստարկ» մամուլի ակումբում, անդրադառնալով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի վարած քաղաքականությանը, վերլուծաբանը նկատեց, թե տեսանելի է, որ այդ շարժումն ավելի ու ավելի քիչ հանրային աջակցություն է ստանում: Ուստի ըստ նրա, եթե շարժումը չփոխի ռազմավարությունը, այս
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Աշոտ Գալստյանին և Հարություն Շախկյանին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի նախաշեմին նոր բնակարանների բանալիներ է հանձնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբոյահարների կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Աշոտ Գալստյանին և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբոյահար Հարություն Շախկյանին: Շնորհավորելով արվեստագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նրանց գործունեությունը դասական երաժշտարվեստի զարգացման գործում՝ առանձնակի կարևորելով նաև մշակութասեր սերունդ կրթելու և դաստիարակելու առաքելությունը: «Արդեն բարի
«Արևի լեռը» կամ չինական հեքիաթները հայաստանցի բոլոր երեխաներին
«Արևի լեռը» գրքի շնորհանդեսի ժամանակ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Երլունը հայտարարեց, որ տպագրված չինական ժողովրդական հեքիաթների ժողովածուն նախատեսված է Հայաստանի բոլոր դպրոցների և նախադպրոցական հիմնարկների գրադարանների համար` նպատակ ունենալով հայ երեխաներին ծանոթացնել չինական հեքիաթներին: Դեսպանն ընդգծեց նաև, որ այս ամենն ինչ-որ տեղ նաև հնարավորություն և առիթ է
Մամեդյարովը շփման գծում տիրող վիճակը համեմատել է Համաշխարհային պատերազմի հետ. Apa
«2015 թվականին մեր արտաքին քաղաքականության օրակարգի գլխավոր հարցերից մեկն, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Այս տարվա կարեւոր իրադարձություններից էր Բեռնում դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը, որին մասնակցում էին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- այս մասին, ըստ «Apa»-ի, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Խոսելով շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների
Հրանուշ Հակոբյան. Այսօր Սփյուռքի շատ համայնքներում հայերենը զիջում է դիրքերը՝ ուծացման լուրջ վտանգ է ստեղծել
Դեկտեմբերի 25-ին անցնող տարին ամփոփող մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը ներկայացրեց 2015թ. սփյուռքի նախարարության գերակա ուղղություններով կատարած աշխատանքները՝ նշելով. «2015թ. շատ լարված էր, իրադարձություններով լեցուն: Մեր աշխատանքների կարևորագույն մաս են կազմել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացումը, սիրիահայերի ինտեգրումը, նրանց խնդիրների լուծումը, սփյուռքում հայոց լեզվի և ազգային ինքնության պահպանման
ՀՀ ոստիկանություն. «Ոչ մի ներողամտություն չի դրսևորվի հատկապես հարբած վարորդների հանդեպ»
Հարգելի համաքաղաքացինե՛ր, առջևում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են: Ճանապարհային ոստիկանությունն այս տարի էլ տարեմուտի գիշերն ու հաջորդող օրերին ուժեղացված ծառայություն է կատարելու հանրապետության բնակավայրերում ու ճանապարհներին: Նախորդ տարիների փորձը վկայում է, որ խստապահանջ վերաբերմունքը, ցանկացած օրինախախտման օպերատիվ արձագանքը տոնական օրերին կտրուկ նվազեցնում է պատահարները, կրճատում վթարներից ու վրաերթերից տուժածների թիվը: Ոստիկանությունը ողջ ծավալով և
Այնտեղ Մերկելին մերկացնում են, այստեղ սպառնում են բռնաբարել
Այս լուսանկարներն արվել են Բեռլինում հրատարակվող երգիծական շատ հայտնի ամսագրի՝ «Titanic»-ի խմբագրատանը: Ամսագրի շապիկներին հիմնականում ծաղրի առարկա է դառնում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրան տկլորացնում են, խավարասերների հետ նկարում, գիրացնում, Պուտինի գրկում տեղավորում, իսկ Մերկելը դրանց որեւէ կերպ չի արձագանքում: Համենայնդեպս, խմբագրության աշխատակիցները ահազանգեր չէին ստանում ոչ Մերկելից, ոչ էլ նրա աշխատակազմից, բարեկամներից ու խնամիներից:
Կարեն Միրզոյանն անդրադարձել է 2016 թ. ԼՂՀ ԱԳՆ առաջնահերթություններին
ԼՂՀ արտաքին գործերի նախարարի ամփոփիչ մամուլի ասուլիսը
Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ կայացավ «Դյուցազնագրքի» երկրորդ հատորի շնորհանդեսը. armnoc.am
armnoc.am. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ կայացավ «Դյուցազնագրքի» երկրորդ հատորի շնորհանդեսը: Ողջունելով ներկաներին` ՀԱՕԿ նախագահը իր աջակցությունը հայտնեց գրքի հեղինակ Վարդան Թոմասյանին: «Հայերն իսկապես տաղանդավոր ազգ են և ես ուրախ եմ,որ կարող եմ նպաստել, որպեսզի այդ տաղանդները չկորչեն, այլ հակառակը` իրենց տաղանդը օգտագործեն Հայաստանը զարգացնելու և աշխարհին ճանաչելի դարձնելու գործում: Մեր հիմնական
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ են ընդունվել մի շարք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները կեղծելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ են ընդունվել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում մի շարք ընտրական տեղամասերում հանրաքվեի արդյունքները կեղծելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Մասնավորապես՝ ըստ հաղորդումների՝ հանրաքվեի արդյունքներն առերևույթ կեղծելու դեպքեր են արձանագրվել թիվ 4/4, 4/6, 4/10, 4/15, 4/18, 4/21, 5/38, 11/22, 15/18, 23/42, 7/22, 7/14, 4/32, 4/12, 4/2,
2015 թվականի 11 ամիսների ընթացքում հայտնաբերվել է ճանապարհային երթեւեկության կանոնների 398 560 խախտում
Հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է մոտ 5 անգամ
Սերժ Սարգսյան. «Այսօր մենք հաստատապես կարող ենք արձանագրել, որ լրագրողական ազատությունները Հայաստանում շատ մոտ են ժամանակակից առաջադեմ պահանջներին»
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահը ընդունելության է հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
Դեկտեմբերի 25-ին, ժամը 12.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 1/2 շենքի 7 և 8-րդ հարկերից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը, չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.19-ին, մարվել՝ 13.49-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն ՀՀ ՏԿԱԻՆ
«Սա պատերազմ է»
«Հայկական կողմերը կողմնակից են հարցի խաղաղ կարգավորմանը ոչ թե նրա համար, որ թույլ են կամ վախենում են, այլ մենք անցել ենք պատերազմի միջով եւ չենք ցանկանում, որ այդ զրկանքները մեր ժողովուրդը կրկին տանի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիային: Արցախում կիսում են ՀՀ պաշտպանական գերատեսչության դիրքորոշումը`
Շիրակի մարզպետի, ոստիկանապետի ու դատարանի նախագահի բարեմաղթանքները (Տեսանյութ)
Aravot.am-ը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին հարցրեց, թե ի՞նչ կցանկանար հայ ժողովրդին 2016 թվականին: «Առաջին հերթին խաղաղություն եմ ցանկանում, երկրորդ՝ բարեկեցություն, շատ եմ ուզում, որ կյանքը փոխվի դեպի լավը, ցանկանում եմ, որ մարդիկ չունենան այն խնդիրները, որոնք ունեն այսօր, համենայնդեպս, գոնե պակասեն», -ասաց մարզպետը: Շիրակի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանն էլ, որը 11 ամիս է, ինչ պաշտոնավարում է
Լիցենզավորումը 40 %-ով թանկացնում էր շինարարությունը, եկող տարվանից այն կհանվի (Տեսանյութ)
«Բուզանդ-Տերյան խաչմերուկում կառուցվող օբյեկտը վարչապետի ընտանիքի հետ կապ չունի»
Բուքմեյքերական գրասենյակում սպանություն կատարողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 11.35-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի 1-ին հարկում գործող բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել էր 1987 թ. ծնված Արթուր Նազարյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սպանությունը կատարել է 1983
Էմիր Կուստուրիցա. «Աշխարհը թանկ է վճարում Ամերիկայի հարմարավետության համար» (Տեսանյութ)
Սերբ ռեժիսոր, պրոդյուսեր, կոմպոզիտոր Էմիր Կուստուրիցան դեկտեմբերի 25-ին «DoubleTree by Hilton» հյուրանոցում կայացած ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ կխնդրեր Ձմեռ պապից, իրեն բնորոշ հումորով ասաց. «Սանտայից «Կոկա-կոլա» չեմ ուզի, որովհետեւ գնալով «Կոկա-կոլան» իրենով է անում: Մի քանի բան կխնդրեի, որ մի գերբնական ուժով Աստված հետ պահեր մեզ պատերազմից, Մարադոնան էլ գործազուրկ չմնար»: Խոսելով իր
«Համապատասխան աշխատակիցը» նկատողություն է ստացել ֆեյսբուքյան գրառումից հետո. «Ա1+»
Քաղաքապետարանի որոշմամբ` հունվարի 4-ից 8-ը` ժամը 11.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում հանրակրթական դպրոցների ուսուցիչները պետք է հերթապահություն իրականացնեն դպրոցներում։ Դեկտեմբերի 23-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այս որոշման դեմ իր դժգոհությունն էր հայտնել դպրոցներից մեկի ուսուցչուհի Օ. Հարությունյանը։ Նա, մասնավորապես, նշել էր. «Դուք տեղյա՞կ եք այդ շրջաբերականից, որն ուղարկվել է դպրոցի տնօրեններին: Եթե այո, ապա ո՞րն է հերթապահության
«Այս անգամ կբանակցենք Ադրբեջանի կապիտուլյացիայի պայմանների շուրջ»
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակն արձագանքում է ՀՀ պաշտպանական գերատեսչության դիրքորոշմանը «Հակառակորդն ամեն կերպ խախտում է հրադադարի ռեժիմը սահմաններում, դժբախտաբար, սահմաններում ահաբեկչությունը մեր հակառակորդը շարունակելու է իրականացնել, բայց միշտ էլ ստանում է եւ ստանալու է համարժեք պատասխան: Այս իմաստով նաեւ մեր կողմից որեւէ բան չի փոխվելու: Խնդիրն այն է, որպեսզի չլինեն լայնածավալ պատերազմական գործողություններ: Դա նաեւ
Ստեփան Սաֆարյան. «Սերժ Սարգսյանն իսպառ փակեց երեք նախագահների մուտքը»
«Սերժ Սարգսյանն իսպառ փակեց երեք նախագահների մուտքը»,-«Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա՝ այս մասին Սերժ Սարգսյանը խոսել է իր՝ նախահանրաքվեային հարցազրույցում: Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ պարոն Սաֆարյանը նշեց. «Նա հայտարարեց, որ փորձեր եղել են հեռանալ իշխանությունից և իրականացնել երկրի ստվերային կառավարում,
Էմիր Կուստուրիցա. «Ես անկեղծորեն հավատում եմ, որ Աստված ծագում է մշակույթից» (Տեսանյութ)
«Մեցցո Պրոդաքշն»-ը եւ «Ալմազյան Պրոդաքշն»-ը դեկտեմբերի 25-ին «DoubleTree by Hilton» հյուրանոցում ներկայացրին սերբ կինոռեժիսոր, պրոդյուսեր, կոմպոզիտոր, դերասան եւ գրող Էմիր Կուստուրիցայի և «The No Smoking Orchesta»-ի համերգը, որը կազմակերպվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Սա Կուստուրիցայի երկրորդ այցն է Հայաստան: «Ուրախ եմ լինել երկրում, որի
Պլանային ջրանջատում Կենտրոնում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 29-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Իսակովի պող. 1-ից-11 համարների, Կիլիկիա թաղամասի և Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Այսքանից հետո Հայաստանը ՀԱՊԿ-ում անելիք ունի՞
Թե ինչպես Սերժ Սարգսյանը ապացուցեց ՀԱՊԿ-ի ավելորդությունը Դեկտեմբերի 21-ին Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթն աննախադեպ եւ անսպասելի կոշտ գնահատվեց: Մի քանի անգամ ՀԱՊԿ շրջանակներում Ադրբեջանի պահվածքին անդրադառնալով եւ ցանկալի արձագանք չստանալով՝ այս անգամ Սերժ Սարգսյանը տոնայնությունը փոխեց` հանդես գալով առավել խիստ շեշտադրումներով: «Ամեն անգամ, երբ Ադրբեջանի զինված
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Դեկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի դեկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.60C (1996 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -24.50C (2002 թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.90C ՀՀ
Փոխնախարար. «Պետությունը սկսել է «Հայֆիլմ»-ը վերադարձնելու գործընթացը» (Տեսանյութ)
Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում լրագրողներին ներկայացրեց նախարարության այս տարվա աշխատանքները՝ մշակութային կրթության, երաժշտարվեստի, թատերարվեստի, կինոարվեստի, կերպարվեստի եւ այլ ոլորտներում: Փոխնախարարը փաստեց, որ 2015թ.-ը հագեցած էր հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյակի եւ Հայրենական պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներով: Կարեւորվել է մշակութային կրթության զարգացումը, ինչն իրականացվել է «Մանուկների եւ պատանիների գեղարվեստական կրթության եւ գեղագիտական
«Ի՞նչ է, մամաս սաունա ունե՞ր»
«Նոր ակունքը» ջուրը կտրել է. բաժանորդի պարտքը հասել է 500 հազար դրամի Արմավիրի բնակիչ Լիլի Մկրտչյանի ընտանիքը մոտ 500 հազար դրամի խմելու ջրի պարտք ունի: Առանց Մկրտչյանների գիտության ու ներկայության «Նոր Ակունք» ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություն մատուցող ընկերությունը, որի սպառողն ու բաժանորդն է հանդիսանում Լիլի Մկրտչյանի մայրը, եկել, ընտանիքի ջուրը կտրել է, Լիլի Մկրտչյանի խոսքերով՝
Տեղի ունեցավ ՀԵՀԵՄ-ի Եվրոպայի տարածաշրջանի ընդլայնված ներկայացուցչական ժողովը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ դեկտեմբերի 17-18-ը Իտալիայի Բոլոնիա քաղաքում առաջին անգամ տեղի ունեցավ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Եվրոպայի տարածաշրջանի ներկայացուցչական ժողովը` ընդլայնված կազմով։ Համաժողովը նախագահում էր ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ և ՀԵՀԵՄ-ի հոգևոր պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Ժողովը կազմակերպել էին Եվրոպայի ՀԵՀԵՄ-ի տարածաշրջանային հոգևոր
Առեւանգման գործով իրականությանը համապատասխանող ցուցմունք տվողներին առաջադրվել են մեղադրանքներ
Հովհաննես Ղալթախչյանը, Գագիկ Ալավերդյանը, Սաշա Ղալթախչյանը, Արտակ Մանուչարյանն ու Արման Ամիրխանյանը, ըստ ՀՀ քննչական կոմիտեում առկա քրեական գործի, մեղադրվում են Մեխակ Մելիքբեկյանի առեւանգման գործով: ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը օրեր առաջ դիմել է նախաքննությունն իրականացնող մարմնին՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Վ.Հովհաննիսյանին, որպեսզի իր պաշտպանյալների՝ Հովհաննես եւ Սաշա Ղալթախչյանների, Գագիկ


















































