Օրվա լրահոսը
Թուրքական հաուբիցը կհամալրի Ուկրաինայի զինանոցը
Ermenihaber.am. Հուլիսի 6-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ բրիգադի գեներալ Ալեքսեյ Գրոմովը ուկրաինական լրատվականներից մեկին տված հարցազրույցում խոսել է նոր սպառազինության ձեռքբերման մասին: Մասնավորապես Գրոմովը նշել է, որ մոտ ապագայում ուկրաինական բանակը համալրվելու է թուրքական արտադրության «T-155 Fırtına» հաուբիցներով: «Այս պահին սպասվում է Ուկրաինայի զինված ուժերում չկիրառված Archer և Fırtına
Տակեշի Կիտանոյին կշնորհվի «Փարաջանովյան թալեր» մրցանակ. Ճապոնացի ռեժիսորը «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է
Նրան կշնորհվի «Փարաջանովյան թալեր» պատվավոր մրցանակը կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար։
«Ակնառու է 11000 տարեկան հայկական մշակույթը որպես մեկ ամբողջություն». «Զորաց քարեր»-ի տեղազննությամբ ուրվագծվել է նրա բազմաշերտ լինելը
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու Հայկ Մալխասյանը «Զորաց քարեր» հուշարձանի տեղազննությամբ ուրվագծել է նրա բազմաշերտ լինելը: «Շերտերը վերաբերում են Քրիստոսից առաջ 9000, 5800 և 2341 թվականներին և առանձնահատուկ նշելի է, որ հուշարձանը շահագործել են միևնույն մշակույթի կրողները: Ընդհանուր առմամբ, հուշարձանում ակնառու է 11000 տարեկան հայկական աստղադիտական-օրացուցային-կրոնածիսական մշակույթը որպես մեկ
«Արդեն 201 մեդալ ունենք, որը ֆանտաստիկ արդյունք է». մարզական կոչումներ են շնորհվել
23 մարզիկ արժանացել է Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի կոչման
Զախարովան մեկնաբանել է Սուս, Աղավնո և Բերձոր բնակավայրերի վերաբերյալ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը
«Ես ծանոթ չեմ այդ հայտարարության հետ, որի մասին ասացիք, ինչպես որ ծանոթ չեմ, Ձեր կողմից հիշատակված պաշտոնյան նույնպես ինձ ծանոթ չէ: Ուստի անգամ չեմ մեկնաբանի»,- ասել է Զախարովան:
Մթնոլորտային օդի որակը մարզերում
️ Արարատ, Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հունիսի 25-ից հուլիսի 1-ը ⬛ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում հունիսի 26-ին, 27-ին, 29-ին և 30-ին, Գյումրիում՝ հունիսի 30-ին, Հրազդանում՝ հունիսի 25-ին, Վանաձորում՝ չի գերազանցել, Ալավերդիում՝ հունիսի 30-ին։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Անհետ կորածներիի, գերեվարվածների ընտանիքները ևս 2 ամիս սոցիալական աջակցություն կստանան
Փորձում ենք քաղաքացիներին իրազեկել, որ կարող են իրենց բանկերից ճշտել՝ մասնակցո՞ւմ են ծրագրին, թե՝ ոչ: Եթե չեն մասնակցում, թոշակառուներն իրենց կենսաթոշակի քարտերը կարող են փոխել, տեղափոխվել այլ բանկ, բայց մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչու կան բանկեր, որոնք այս ծրագրին չեն մասնակցում»:
Ռուսաստանի ԱԳՆ՝ Հարավային Կովկասի հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Խովաևը կայցելի Հայաստան. Զախարովա
Ըստ նրա՝ այցը պետք է դիտարկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման շրջանակում դիրքորոշումների մերձեցման համատեքստում:
Նոր Նորքում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երևանում մթնոլորտային օդի որակը. հունիսի 29-հուլիսի 5-ը (2023թ.) ☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 29-ին, հուլիսի 4-ին և 5-ին, Նոր Նորքում՝ հուլիսի 1-ին և 4-ին, Շենգավիթում՝ հուլիսի 4-ին, Արաբկիրում՝ չի գերազանցել։ ☑️ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Նոր Նորքում հունիսի 30-ին, հուլիսի 1-ին, 2-ին և
Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանում և Կոտայքի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր» պոմպակայանում վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածներում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի՝ Մայակ, Բանավան թաղամասերում ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումներով: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
«Դու մի մարդ ես, որը պատերազմ չի կարող վարել, պատերազմը վախկոտների կամ ցռան վերգոների համար չէ»․ Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Ալիեւը հիմա չի հարձակվի Արցախի վրա, նա կոնկրետ նպատակ ունի, կհամբերի, որպեսզի առավելագույն շահն ստանա ու դուրս գա Սյունիք»։
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է կորպորատիվ հաճախորդների սպասարկման նոր գրասենյակ
ՎՏԲ-Հայաստան Բանկը Երևան քաղաքի կենտրոնում նոր ժամանակակից ձևաչափով բացել է իրավաբանական անձանց սպասարկող «Մոսկվա» մասնաճյուղը։ Գրասենյակը սպասարկելու է բանկի գրեթե 1000 կորպորատիվ հաճախորդների՝ տնտեսության տարբեր ոլորտներից։ Տարեսկզբից նրանց թիվն աճել է 15%-ով։ Նոր մասնաճյուղում հաճախորդներին հասանելի են հաշվարկադրամարկղային ծառայություններ, վարկային և խնայողական պրոդուկտներ, վճարային բիզնես – քարտեր և «Բանկ-Հաճախորդ» օնլայն ծառայությունը՝ հիմնական ֆինանսական ծառայություններին շուրջօրյա
ՔԿՀ պաշտոնյան կաշառք էր ստացել դատապարտյալներից՝ փորձելով օժանդակել խոշոր չափերով թմրամիջոցի ձեռքբերմանը. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա. Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետի պաշտոնը, 2022 թվականի ընթացքում նույն հիմնարկի դատապարտյալներից ստացել է կաշառք՝ վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար, այդ թվում՝ փորձելով օժանդակել առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի ձեռքբերմանը: Մասնավորապես՝
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վատթարանում է. Զախարովա
Ցավով ստիպված ենք փաստել, որ մատակարարումների դադարեցման պատճառով Ղարաբաղի բնակչությունը կարող է մնալ առանց պարենի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի պաշարների»,- ասել է Զախարովան:
Թուրքիայում փլվել է հայկական եկեղեցու գմբեթը. ասորի պատգամավորը բացատրություն է պահանջել մշակույթի նախարարից. «Ակունք»
«Ակունք». Ուրֆայում (Եդեսիա) վերջերս փլվել է Գերմուշ գյուղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու գմբեթը։ Մարդինից ընտրված ասորի պատգամավոր Ջորջ Ասլանը, որը «Ձախ կանաչներ» կուսակցության անդամ է, հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին՝ բացատրություններ պահանջելով թեմայի վերաբերյալ։ Ասլանը հարցապնդման մեջ մասնավորապես նշել է․ «Չնայած 2011 թ․ Նախարարների խորհրդի որոշմամբ Գերմուշ գյուղի եկեղեցին
«Ասում ես՝ Արցախը նախկիններն են տվել, բայց դու Հայաստանն ես տվել, այստեղ ի՞նչ պետք է ասես, հո չես կարող ասել՝ նախկիններն են տվել»․ Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Ես չեմ կարծում, որ այդպես հեշտությամբ նրանք կուլ են տալու Արցախը, արցախցիները կպայքարեն»։
Ֆրանսիան վարկաբեկել է իրեն որպես միջնորդ. Զախարովա
«Նման հայտարարություններից հետո տպավորություն է ստեղծվում, որ նախագահ Մակրոնի համեստությունը զիջում է միայն նրա քաջությանը: Մենք, իհարկե, չենք դադարում զարմանալ Ֆրանսիայի նախագահի այդ հատկանիշների վրա: Այն, թե ինչ պաթոսով է նա խոսում իր դերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ իր արժանիքների մասին, իհարկե այլ հարցերի մասին էլ»,- ասել է Զախարովան:
Անտառապահին մեղադրանք է ներկայացվել. 47 ծառ է հատվել
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Դսեղի անտառպետության անտառապահի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժնի անտառապահը, ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ և հսկողություն՝ ապօրինի անտառահատումների ու
«Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչում Սյունիքի այսպես կոչված միջանցքների պատճառով, որը նոյեմբերի 9-ին ստորագրել է Փաշինյանը»․ Հրանտ Բագրատյան
Ըստ Բագրատյանի՝ ամերիկացիները ուզում են իրենք կարգավորել այս խնդիրը, բայց առանց զորք բերելու եւ առանց զենք տալու։
ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում․ ԱՄՆ դեսպանի պարզաբանումը
Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում, այլ աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Կվինը՝ ի պատասխան Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ արած հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին։ Հարց․ Հանրային հեռուստաընկերությանը տված Ձեր հարցազրույցի հետ կապված տարբեր մեկնաբանություններ
Էրդողանի պաստառին Հիտլերի բեղերը նկարելու համար ձերբակալված տղան ազատ է արձակվել
Ermenihaber. Թուրքական հեռուստաընկերություններից մեկը՝ Halk TV-ին հայտնել է, որ ազատ է արձակվել Էրդողանի պաստառին բեղեր նկարելու համար ձերբակալված տղան։ Հիշեցնենք, որ Թուրքիայի Մերսին քաղաքում փակցված Էրդողանի պաստառներից մեկի վրա 16-ամյա տղան նկարել էր Հիտլերի բեղերը։ Նրան էր վերագրվել նաև պաստառի վրա հայհոյանքներ գրելը։ Նախագահին վիրավորելու մեղադրանքով վերոհիշյալ տղան ձերբակալվել և ուղարկվել էր Տարսուսի անչափահասների գաղութ։
ՄԻՊ-ը միջազգային կառույցներին տեղեկատվություն է փոխանցել հայ գերիների մասին
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փորձել է գտնել տարբերակներ միջազգային գործընկերներին տեղեկատվություն փոխանցելու համար Հայաստանի տարածքից գերեվարված զինծառայողների վերաբերյալ։
«Անցողիկ շեմը չհաղթահարելը դատավճիռ չէ». Ուսուցիչը` կամավոր ատեստավորման մասին
Հնարավորություն է տրվում ամիսներ անց նորից վերապատրաստվել եւ եւս մեկ անգամ փորձել
Սահմանվել են հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման ընթացակարգերը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի շրջանակում սահմանվում են հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման հստակ ընթացակարգերը։ Նախագծի ընդունմամբ կամրագրվի աշխատանքային հարաբերությունների կարգավորման ճկուն և արդի մեխանիզմ, որով աշխատանքի կազմակերպումը կլինի ավելի արդյունավետ և ժամանակի հրամայականին համահունչ։ Առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն բարձր արտադրողականություն
«Վատ կանխատեսում ունեմ, որ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություն է սկսելու Արցախում, դրա անունը դնելու է հակաահաբեկչական գործողություն»․ Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը նաև քննադատեց խորհրդարանական ընդդիմությանը՝ հիշեցնելով, որ նրանք այլ օրակարգով էին եկել խորհրդարան, մինչդեռ հիմա զբաղված են հասկանալի չէ, թե ինչով։
Մարզերում կկառուցվի 172 ուսումնական հաստատություն
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 313 մլն 995 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում 42 հաստատության՝ 15 կրթահամալիրի ստեղծման, 20 դպրոցի և 7 մարզադահլիճի ու հանդիսությունների դահլիճի մասնաշենքերի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության,
Սա տոտալ քաղաքական հետապնդում է, զուգորդված` խոշտանգումներով և իրավական բեսպրեդելով. «Հանրային ձայն» կուսակցության նախագահը հայտարարություն է տարածել կալանավայրից
«Փաստինֆո». «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը, որը կալանավորված է փողերի լվացման եւ խարդախությունների գործով, հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Հեռուստացույցով տեսա քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը, որտեղ վերջիններս թմրավաճառների իբր բացահայտված ցանցի հետ կապել էին իմ ընտանիքի անդամներին և տեղադրել էին նաև իմ մասին տեսահոլովակ, նաև ինձ կապելով այդ գործի հետ: Այս առումով
Պատասխանող կողմը ներկայացրել էր միջնորդություն՝ նոր հանգամանքներ ներառելու համար. Սամվել Մայրապետյանի եւ Գագիկ Աղաջանյանի գործ
Ներկայացվեցին նաեւ հավելյալ ապացույցներ պահանջելու միջնորդություններ, որոնք դատարանը նույնպես մերժեց՝ պատասխանող կողմի կարծիքով՝ անարդարացիորեն:
Ադրբեջանում հեռուստաալիքները եղանակի տեսության մեջ ավելացրել են «Արևմտյան Ադրբեջանը»՝ նկատի ունենալով ամբողջ Հայաստանը. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից վերահսկվող հեռուստաալիքները եղանակի տեսության մեջ ավելացրել են «Արևմտյան Ադրբեջանը»։ 🔺«Արևմտյան Ադրբեջան» ասելով` նկատի ունեն ամբողջ Հայաստանը՝ նշելով Հայաստանի մայրաքաղաք Երևանը, Գեղարքունիքի մարզը, Սյունիքի մարզը, Արարատի և Վայոց ձորի մարզերը։
«Լրագրողների աշխատանքը պետք է լինի երաշխավորված պետական մարմիններում»․ ՄԻՊ-ի մեկնաբանությունը ԲԴԽ-ում լրագրողների գործունեության խոչընդոտմանը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, չդատապարտեց դատարանի կարգադրիչների գործողությունները լրագրողների նկատմամբ:


















































