Օրվա լրահոսը
«Ադրբեջանական կողմի շահերից չի բխում հրադադարի պահպանումը». «Օրբելի» կենտրոն
Հուլիսի 23-ի ելույթում ՀՀ վարչապետը նույն հարցի վերաբերյալ նշում է, որ հրադադարի մշտական վերահսկողության առաքելությունը կարող է ստանձնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը՝ մշտական ներկայություն ապահովելով ՀՀ-Ադրբեջան պետական սահմանին
34 տարեկան հասակում կյանքից հեռացել է Լևոն Ղասաբօղլյանը
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է․ «34 տարեկան հասակում կյանքից հեռացել է Լևոն Ղասաբօղլյանը: Բոլորս խորապես ցնցված ենք այս վշտալի լուրից: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը ցավակցում է ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին»: https://www.facebook.com/araratarmeniafc/photos/a.308333323036832/811741766029316/?type=3&theater
«Ադրբեջանը փորձելու է առավել զգուշավոր և մանրակրկիտ նախապատրաստված գործողություններ իրականացնել». «Օրբելի» կենտրոն
Ակնհայտ է, որ հուլիսյան մարտերում կրած փաստացի պարտությունից հետո Ադրբեջանի ղեկավարությունը փորձելու է «շտկել» իրավիճակը՝ փորձելով նաև խուսափել ներքաղաքական ճգնաժամի խորացման հեռանկարից
Շիրակի մարզում օգոստոսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք․ մարզպետարան
Օգոստոսի 9-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 28 բնակիչ է բուժվում։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8238 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 8-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 6884 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք։
Համայն հայությունը այսօր սրտակից է Լիբանանին և նեցուկ այս փորձության մեջ․ Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգիստ Բեյրութում ուժգին պայթյունի հետևանքով զոհվածների համար
Օգոստոսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Թանգարանների ու արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը: Հավարտ Սուրբ Պատարագի, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ` սույն թվականի օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-14-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոտոսի 11-12-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է
Հրանտ Բագրատյանի՝ կորոնավիրուսային հիվանդության ընթացքը բավականին բարդ է եղել․ «Հրապարակ»
«Հրապարակ» – ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մոտ 20 օր առաջ կորոնավիրուսով է վարակվել: Չնայած այս ամիսներին պահպանել է հակահամաճարակային բոլոր կանոնները, սակայն վարակը դարանակալ վրա է հասել՝ ընտանիքի անդամներից մեկն է փոխանցել: Հիվանդության ընթացքը բավականին բարդ է եղել, բայց արդեն գնում է դեպի բարելավում, բուժումն այժմ շարունակում են տանը:
Փոխվել են «Շախմատ» ուսումնական առարկայի դասավանդման մեթոդները․ ԿԳՄՍՆ
«Շախմատ» ուսումնական առարկան կդասավանդվի 2-4-րդ դասարաններում՝ շաբաթական երկու ժամով։ Առարկայի չափորոշիչը կազմվել է գիտական ժամանակակից հետազոտությունների հիման վրա. սահմանվել են չափելի վերջնարդյունքներ: Երկրորդ դասարանում ծրագիրը բեռնաթափվել է. մարտավարական հնարքները և մատ թագուհիով և մատ նավակով թեմաները տեղափոխվել են երրորդ դասարան։ Երկրորդ դասարանի ծրագրում հիմնականում թողնվել են խաղային, մինի խաղային և շախմատային գործնական խաղերի թեմաները։ Ներառվել
Ջավախքցի մեր հայրենակիցներին կոչ ենք անում պահպանել հանդարտություն, չտրվել սադրանքների․ Շիրակ Թորոսյան
Սիրելի՛ հայրենակիցներ, խոր ցավով և մեծ անհանգստությամբ տեղեկացանք օգոստոսի 8-ին Ախալքալաք քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, որի հետևանքով սպանվել է մեկ երիտասարդ, կան վիրավորներ, տեղի են ունեցել ավերածություններ, հրդեհվել են տներ, ջարդվել են մեքենաներ։ Բարեկամ Վրաստանի և մասնավորապես Ջավախքի տարածաշրջանի ներքին կայունությունն ու միասնականությունը կենսական անհրաժեշտություն է հայկական և վրացական պետությունների համար։ Ուստի կոչ
«ՀՀ զինված ուժերը Հայաստանի տարածքում որոշակիորեն բարելավել են դիրքերը». «Օրբելի» կենտրոնի վերլուծություն
Այս հատվածի այլ գյուղերի տարածքում Ադրբեջանը շարունակում է պահպանել գյուղերի տարածքները դիտարկելու հնարավորությունը, ինչը դեռևս սպառնալիք է նշված գյուղերի բնակիչների անվտանգությանը
Հարկ կա հիշեցնել, թե ինչ կործանարար արդյունք ունենք այն հանրակրթությամբ, որի փոփոխությունն է մեզ կործանարար թվում. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Նրանց, ովքեր անհանգստացած են հանրակրթության փոփոխության հեռանկարով, հարկ կա երևի թե հիշեցնել, թե ինչ կործանարար արդյունք ունենք այն հանրակրթությամբ, որի փոփոխությունն է մեզ կործանարար թվում. շնորհակալությամբ օգտվում եմ Նարեկ Մանուկյանի՝ դեռ այս տարվա փետրվարին հրապարակած դիպուկ հոդվածից, որի հղումը կտեղադրեմ
Զանգվածային անկարգություններ ու ավերածություններ Ախալքալաքում․ տեղի ունեցած սպանության փաստի առթիվ ձերբակալվել է 1 անձ․ JNEWS
Ինչպես հայտնում է JNEWS-ը, օգոստոսի 8-ի երեկոյան Ախալքալաքում սպանության և խմբակային բռնության փաստի առթիվ ձերբակալվել է 1 անձ՝ կանխամտածված սպանության մեղադրանքով: Հետաքննությունը շարունակվում է։ Հասարակական կարգը պահպանելու համար մոբիլիզացված է ոստիկանությունը: Այս մասին հայտնել է ՆԳ փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն: Այսօր, ժամը 10:00-ին, Ախալքալաքում՝ ոստիկանության բաժանմունքի շենքում ՆԳ փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն ճեպազրույց է անցկացրել Ախալքալաքում երեկ
Մարդու անձնական և ընտանեկան կյանքին ապօրինի ներխուժումը թույլատրելի չէ ոչ մեկին․ Վլադիմիր Գասպարյանի պաշտպան
Azatutyun.am-ի հրապարակման համաձայն՝ երեկ Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը խոչընդոտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը. «Վերջինս վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ։ «Ազատությունն» իր աշխատանքի
Բեյրութում ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 700 քաղաքացի. Al Jazeera
19 քաղաքացի է բերման ենթարկվել. լուրջ վնասվածքներ են ստացել նաեւ 70 ոստիկաններ
Այն ուսանողները, որոնք ընդունվել են արտասահմանյան բուհեր, այսօր չեն կարողանում մեկնել այդ բուհերի երկրներ․ Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մեծ քանակությամբ ուսանողներ են դիմում մեզ և բարձրաձայնում արտակարգ դրության ռեժիմի և համավարակի դեմ պայքարի ոչ արդյունավետության պատճառով իրենց կրթական իրավունքի իրացման խնդիրների մասին։ Այն ուսանողներն, ովքեր ընդունվել են արտասահմանյան բուհեր, այդ թվում՝ բարձր հեղինակություն ունեցող, այսօր չեն կարողանում ստանալ վիզա և չեն
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լունին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լունին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Սիրելի Սիեն Լուն, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Մեծ գոհունակությամբ և ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա մեր հանդիպումներն ու մտքերի փոխանակումը, որոնց արդյունքում
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 225 նոր դեպք և 125 առողջացած․ ԱՆ
Օգոստոսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40410 դեպք, որոնցից 32520-ն` առողջացած, 791-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6871 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 176014 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 225 նոր դեպք և 125 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 54
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն հայտնաբերվել
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) նոր դեպքեր չեն հայտնաբերվել: Առողջացել է 1 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 250 մարդու մոտ, որից 214-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 35, ընդհանուր մեկուսացված է 63 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 117 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 6 955 փորձանմուշի հետազոտություն:
Հայության պահպանումը Լիբանանում ռազմավարական նշանակություն պիտի դառնա Հայաստանի համար․ Երվանդ Բոզոյան
Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթունն ավելի մեծ հետևանքներ է իր հետ բերելու, քան այսօր շատերը պատկերացնում են: Պայթյունի հետևանքով առաջացած հարվածային ալիքը ավերել է ոչ միայն քաղաքի կենտրոնական մասը, այլև իր ազդեցությունն է թողել քաղաքի նույնիսկ ավելի հեռու գտնվող թաղամասերի վրա: Նշենք, որ մինչև պայթյունն էլ Լիբանանը գտնվում էր ծանր սոցիալական վիճակում: Այդ
Արշավախմբի մոլորված 14 քաղաքացիները գտնվել են
Օգոստոսի 8-ին, ժամը 20։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները (14 հոգի) մոլորվել են Աղվերան լեռնային հանգստավայրից դեպի Ծաղկաձոր քաղաքն ընկած հատվածում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները և «Մեղրաձոր անտառտնտեսության» աշխատակիցները «Մեղրաձոր անտառտնտեսության» թիվ 4-րդ պահաբաժնում հայտնաբերել են արշավախմբի անդամներին և ուղեկցել
«Ներկայացվող չափորոշիչներից դատելով՝ դա չի համապատասխանում միավորում բառին, ինչպես նախարարն էր ասում»․ ԵՊՀ դոցենտը՝ Հայոց եկեղեցու պատմություն առարկայի միավորման մասին
Լիլիթ Պողոսյանը ցավում է, որ գրչի մեկ հարվածով հնարավոր է տապալեն և փշրեն այն ամենը, որն ըստ նրա՝ արյուն քրտինքով կառուցվեց:
Էդմոն Մարուքյանի վարորդը ինքնապաշտպանվել է, կասեցրել հարձակումը․ պարզաբանում
«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակի պարզաբանումը խմբակցության վարորդի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Քիչ առաջ shamshyan.com կայքով տարածվեց տեղեկատվություն ԼՀԿ խմբակցության մեքենայի վարորդի ճանապարհային միջադեպի մասին, որն իրականությունը ներկայացնում է ամբողջապես խեղաթյուրված: Վարորդների միջև երթևեկության ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որից հետո մյուս մեքենայի վարորդը կայանել է, որպեսզի հաշիվները մաքրի Համլետ Զարոյանի հետ: Նա դուրս
«Բակում ինձ ասում էին շրջազգեստով փոքրիկ Վիսոցկի»․ Շուշան Գեւորգյան
Երբ շատ պատանիներ այդ շրջանում կորցնում են երգեցիկ ձայնը, մի հրաշքով իմ կոկորդում հակառակ գործընթացը տեղի ունեցավ. Շուշան Գեւորգյան
«Ռոբերտ Նազարյանն ազատության մեջ է»․ փաստաբան
Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը:
Պէյրութի մէջ բողոքի մեծ ցոյց եւ բախումներ. «Արեւելք»
Հազարաւոր լիբանանցիներ ուղղուած են Պէյրութի կեդրոնական շրջանը՝ մասնակցելու համար այսօր ընթացք առած բողոքի հաւաքին։ Քաղաքացիներ, որոնք կը ներկայանան առանց կուսակցական լոզունքներու կամ դրօշակներու կը պահանջեն երկրի ամբողջ քաղաքական վերնախաւին հրաժարականը եւ հեռացումը։ «Արեւելք» այս տեղեկութիւնները ստացաւ «Էլ. Պի Սի.Այ.» կայանէն, որ նաեւ հաղորդեց, թէ տասնեակ ցուցարարներ փորձած են ներխուժել խորհրդարանի շէնքը, հատել փորձելով բոլոր արգելքները։
Մեղուն՝ բնության, մեղրը՝ մարդու համար․ այն ամենն, ինչ հարկավոր է «քաղցր կյանքի» համար
Բնագետները վաղուց են ապացուցել, որ եթե մեղուն չլիներ, 100 հազարավոր տեսակի բույսեր կվերանային երկրի երեսից։ Ինչպես գրում է Չարլզ Դարվինը․ «Չկա մեղու, չկա սերմ, չկա սերմ՝ չկա ծաղիկների տարածում, որքան շատ սերմ ծաղիկներից, այնքան շատ ծաղիկ սերմերից․․․»։ Բուսական աշխարհի այս չքնաղ բազմազանությամբ մենք մեծամասամբ պարտական ենք մեղուներին․ այդ փոքրիկ միջատների դերը բուսական աշխարհի զարգացման գործում ուղղակի անգնահատելի է․
«Այս չափորոշիչները չեն կարող մտնել դպրոց»․ Մարինե Գեւորգյանը՝ «Հայոց պատմություն» առարկային առնչվող չափորոշիչների մասին
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Մարինե Գևորգյանը նշեց, որ չափորոշիչների մի շարք ձևակերպումներում տեսնում է քրիստոնեության նսեմացում, նաև նկատել է փաստական սխալներ:
Էդմոն Մարուքյանի վարորդը բերման է ենթարկվել․ Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 8-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ոստիկանության Մալաթիայի բաժին է բերման ենթարկվել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Համլետ Զարոյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդն է, և նա բերման է ենթարկվել, երբ այսօր՝ իր վարած Toyota մակնիշի 008 HH 01 համարանիշի
Գերնպատակը մեկն է՝ վերականգնել Սեւանա լճի էկոհամակարգը եւ երաշխավորել կենսաբազմազանության անխաթարությունը. Ռոմանոս Պետրոսյան
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սեւանա լճի հարավ-արեւելյան ափեզրին շուրջ 700 հա ջրածածկ անտառապատ տարածքների մաքրման աշխատանքներ են նախատեսված, որի շուրջ 30%-ն այս տարի կիրականացվի։ Ծառերի եւ թփուտների մնացորդների դուրս բերումը առափնյա ջրածածկ գոտիներից Սեւանի ջրերում կապտականաչ ջրիմուռների առաջացման պատճառների վերացմանն է ուղղված։ Լճի ճահճացման հիմնական պատճառներից են կենսաբանական
Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկեց Լիբանան (լուսանկարներ)
Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկեց Լիբանան․ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել։


















































