Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյանը կկալանավորվի՞․ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Ըստ Ռոբերտ Նազարյանի փաստաբան Սասուն Ռաֆայելյանի՝ փաստացի ՀԷԿ-ն է ստացել այդ 7,052,065,099 ՀՀ դրամ գումարը, որը նշված է մեղադրանքում:

«Այժմ մենք պետք է է՛լ ավելի ծավալենք մեր դրամահավաք-արշավը, որպեսզի կանգնենք Լիբանանի մեր ամայացած համայնքների կողքին»․ ՀԲԸՄ

2020թ. ապրիլի կեսերին, ՀԲԸՄ գլոբալ մարդասիրական ճգնաժամային օգնության հիմնադրամի արշավի մեկնարկին պես, աշխարհի տարբեր ծագերը ներկայացնող դոնորները գործով կենսագործեցին ՀԲԸՄ-ի կարգախոսը, այն է՝ Միությունը զորություն է: Ի աջակցություն համավարակի հետ կապված օգնության ջանքերի, ինչպես նաև ի արձագանք թվային և զանգվածային նամակ-կոչերի, ՀԲԸՄ վաղեմի աջակիցները անմիջական դրամական հատկացումներ և խոշոր նվիրատվություններ կատարեցին տարածքային գրասենյակներին: Հուլիսի 31-ի

«Եթե սիրիահայերի պես պիտի վերադառնան հայրենիք, հետո ստիպված լքեն, ավելի լավ է մնան Լիբանանում»․ քաղաքագետ

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ Բեյրութի նավահանգստում որոտացած պայթյունից տուժած լիբանանահայերն ավելի լավ է վերագտնեն իրենց ու մնան Լիբանանում, քան տեղափոխվեն այլ երկրներ, այդ թվում պատմական հայրենիք՝ Հայաստան։ «Լիբանանում պաշտոնապես 250 հազար հայեր են բնակվում, որը կազմում է երկրի բնակչության 6,5 տոկոսը։ Մոտավորապես 120-130 հազար հայեր բնակվում են Բեյրութի նավահանգստում տեղի

Նիդերլանդների մեր հայրենակիցներից Տավուշի մարզ են ուղարկվել բենզինային գեներատորներ, սառնարաններ, ջրի մեծ տարաներ

«Միացյալ Հայերը Նիդերլանդներում» միությունը շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր իրենց ֆինանսական փոխանցումներն են կատարել «Աջակցի՛ր Տավուշին» ծրագրի համար: Միության նախագահ Սվետա Աբրահամյանը գտնում է, որ օգնությունը կարող էին նաև այլ խողովակներով ուղարկել, բայց ուղիղ` թիրախային օգնությունն ավելի արագ ու արդյունավետ ստացվեց: Տավուշի մարզպետարանից` Նիկոլայ Գրիգորյանը ճիշտ ժամանակին է համարում Նիդերլանդներից մեր հայրենակիցների առաքած բենզինային գեներատորների,

Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 8-ին, ժամը 18։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը Սևան քաղաքի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ափից մոտ 400 մետր հեռավորության վրա նկատել է ջրային հեծանիվով քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ: Ջրափրկարարները քաղաքացուն (Արամ Դ․, ծնված 1995 թ.) դուրս են բերել ափ:   ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ

Անցկացվել է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ օգոստոսի 8-ին անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2020 թվականի բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Ռազմական խորհրդի նիստի մեկնարկին Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր ներածական խոսքում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ՊԲ-ի բոլոր միավորումները, զորամասերն ու ստորաբաժանումները առաջադրված ուսումնական և մարտական խնդիրները կատարել

«Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում օգոստոսի 8-ին վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Նախկինում տոնավաճառը կազմակերպվում էր Կասյան փողոցին հարող հրապարակում, սակայն քննարկումների արդյունքում առավել նպատակահարմար է համարվել այն կազմակերպել «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում։ Տոնավաճառի բացմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի

Աքորի համայնքի խնդիրներից են ոռոգման, լուսավորության, ներհամայնքային ճանապարհների վատթարագույն վիճակը, գյուղտեխնիկայի բացակայությունը․ «Լուսավոր Հայաստան»

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը այցելել է Աքորի համայնք։ «Այցելել եմ Աքորի համայնք, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել գյուղում առկա խնդիրներին, պատասխանել նրանց հուզող, հետաքրքրող հարցերին, ներկայացրել առկա ներքաղաքական վիճակը։ Հետաքրքրականն այն էր, որ բնակիչները առաջնային խնդիրներից են համարում գյուղում հանրային զուգարանի բացակայությունը, որի համար բազմիցս դիմել են ՏԻՄ ներկայացուցիչներին։ Համայնքային խնդիրներից են

«Սերժ Սարգսյանի և բոլոր մեզ քննադատողների պատասխանները զեկույցով տալու ենք». Տիգրան Կարապետյան 

Ըստ պատգամավորի՝ քանի որ ապրիլյան պատերազմի զեկույցի հրապարակումը մոտ է, մարդիկ փորձում են նաև ինչ-որ կերպ ազդել հանձնաժողովի, հասարակական կարծիքի վրա:

Նորավանքում արձանագրվել են խախտումներ՝ անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ․ ԲԸՏՄ

ՀՀ պարետի որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով օգոստոսի 8-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ հերթական վերահսկողական աշխատանքներն իրականացրել են ՀՀ Վայոց ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում։ Շաբաթ օրը Նորավանք վանական համալիրի հարակից տարածքն եղել է բազմամարդ, գրանցվել են համաճարակային անվտանգության կանոնների խախտումներ,

Արմեն Սարգսյանն այցելել է Բերդ քաղաք, «Տավուշ տեքստիլ» ընկերության արտադրամաս

Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Բերդ քաղաք: Սահմանամերձ այս քաղաքում Հանրապետության նախագահն այցելել է շինարարական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս: Անցյալ ամիս հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ կրակոցներ էին արձակվել նաև այս գործարանի ուղղությամբ: Շինարարական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող այս ընկերությունը, կորոնավիրուսի համավարակով

Քննարկվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Կենդանաբանական այգու համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանը ընդունել է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտի հիմնական առաջնահերթություններն ու հետագա գործակցության ուղղությունները։ Գնել Հասրաթյանն ընդգծել է, որ տեսչական մարմինը, լինելով բնապահպանության ոլորտի վերահսկող մարմին, իր լիազորությունների շրջանակում պատրաստ է համագործակցել կենդանաբանական այգու հետ գործունեության և բարեփոխումների

Օգոստոսի 2-ից 8-ը հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 2800 կրակոց

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ  2800  կրակոց: ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:   ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը մեր ամենակարևոր ու անհապաղ լուծումներ պահանջող խնդիրն է. Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Մեկնարկեց աշխատանքային այցս «Սեւան» ազգային պարկ: Հանդիպում-քննարկում ունեցա ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների եւ աշխատակազմի հետ, ծանոթացա Սեւանի ջրային ավազանի տասնամյակներ կուտակված էկոլոգիական հիմնախնդիրներին: Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը մեր ամենակարևոր ու անհապաղ լուծումներ պահանջող խնդիրն է, քանի որ այսօր խմելու ջուրը, թերեւս, ամենաթանկն

2019թ. և 2020թ. առաջին կիսամյակի ժողովրդագրական գործընթացներն ու կորոնավիրուսի ազդեցությունը ժողովրդագրական զարգացումների վրա

⦁ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈւԹՅԱՆ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐԸ 2020թ․ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2963,0 հազար մարդ՝ 2019թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 1,4 հազար մարդով։ 2020թ․ հունվարի 1-ի համեմատ բնակչության թվաքանակն աճել է 3,3 հազար մարդով, որը ձևավորվել է 2020թ․ հունվար-հունիս ամիսներին ձևավորված միգրացիայի դրական ցուցանիշի՝ 1,8 և բնական աճի՝ 1,5 հազարի հաշվին։

Արմեն Սարգսյանը մի խումբ զինծառայողների պարգևատրել է Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով

Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մի խումբ զինծառայողների բարեխիղճ ծառայության, հայրենասիրության ու նվիրումի, բարձր պատասխանատվության և պրոֆեսոնալիզմի համար պարգևատրել է Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ նրանք են մեր այսօրվա հերոսները: Նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր ժողովուրդը հպարտանում է իր բանակով, նրա խիզախ զինվորով, սպայով ու գեներալով

Գործուղումներ՝ հրավերքով. ո՞վ է մեղավոր, որ Գորգիսյանին չեն տանում գործուղման

Ընդդիմության բողոքն ու 2019-ին պատգամավորների գործուղումների փաստական տվյալները «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը ֆեսբուքյան իր էջում այսպիսի դժգոհություն էր հայտնել. «Մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքն ամենաբարձր մակարդակով խոսում է ժողովրդավարությունից, բայց 2019 թվականի ընթացքում գործուղման մեկնած 77 պատվիրակության կազմում ընդդիմության ներկայացուցիչներ ընդգրկված չեն եղել։ Պարոնայք եւ տիկնայք, նույնիսկ ՀՀԿ-ի ժամանակ նման բան չի եղել»:

Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա մեկ զոհ և ութ տուժած

Օգոստոսի 8-ին, ժամը 08։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 68-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Toyota Ipsum» (վարորդ՝ Գագիկ Դ․, ծնված

«Բաքուն մոռանում է, որ Իրանն ու Ռուսաստանն իր անմիջական հարեւաններն են»

Տավուշյան էսկալացիային հաջորդած տարածաշրջանային հնարավոր փոփոխությունների, մասնավորապես՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ակնկալիքների մասին «Առավոտ»-ը զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետության «Կովկասյան ուսումնասիրությունների կենտրոնի» ավագ փորձագետ Սալար Սեյֆոդդինիի հետ: – Պարոն Սեյֆոդդինի, վերլուծելով հուլիսյան սրացումների ֆոնին Թուրքիայի՝ Ադրբեջանին սատարող հայտարարությունները եւ այս օրերին ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժությունները, ի՞նչ եզրահանգումներ կառանձնացնեք պաշտոնական Անկարայի վարքագծից՝ կապված տարածաշրջանում կայունության հնարավոր խաթարման հետ: –

ՀՅԴ առաքելությունն անժամկետ է, սկզբունքներն՝ անսակարկելի. ուղերձ

30 տարի առաջ՝ 1990 թվականի օգոստոսի 8-ին, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Խորհրդային Հայաստանում հայտարարեց իր կազմակերպական ներկայության մասին։ Այդ հայտարարությամբ Երկիր էր վերադառնում իր հիմնադրմանը հաջորդած 30 տարիների ընթացքում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը կազմակերպած և առաջնորդած, Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հրեշավոր ծրագրի իրագործումից ընդամենը 3 տարի հետո, աշխարհաքաղաքական ծանրագույն իրավիճակում Հայաստանի առաջին Հանրապետությունը կերտած քաղաքական

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 8-ի ցերեկը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-13-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝  20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-10-ը կբարձրանա 2-4, 11-13-ը կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում

«Արսեն Երեւանսկու» գործով ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Ա. Աղաջանյանը որոշում է կայացրել քննչական խումբը համալրելու մասին

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Գ.Խալաթյանը, «վերանայելով» ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտից ստացված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ «Արսեն Երեւանսկի» մականվամբ հայտնի անձի գործողությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերը, 2020թ. մարտի 13-ին որոշել է՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, ինչպես նաեւ քրեական ենթամշակույթ

Այրում խոշորացված համայնքի խնդիրները բազմաթիվ են․ «Լուսավոր Հայաստան»

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը օգոստոսի 7-ին հերթական աշխատանքային այցով եղավ Տավուշի մարզի Այրում խոշորացված համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում։ Պատգամավորը ծանոթացավ համայնքի հիմնական խնդիրներին, արձանագրեց իր կողմից նախորդ այցերի ընթացքում բարձրացված խնդիրների կատարողականը, բնակիչների հետ զրուցեց քաղաքական, ապաքաղաքական, արտակարգ դրության ընթացքի, դրա հետևանքով առաջացած դժվարությունների, հնարավոր ելքերի, այս տարվա ստացվող բերքի և իրացման

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացվել է, որ միջնորդագրով բարձրացված հարցերը դարձել են քննարկման առարկա. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ Երբ հանցագործություններ ծնող պատճառների ու պայմանների վերացմանն ուղղված դատախազական ներգործության միջոցների կիրառումը, այդ շրջանակներում իրավասու մարմինների հետ գործակցությունը արդյունքներ է ապահովում։ Դատախազության գործունեության վերաբերյալ պաշտոնական հրապարակումներին հետևողները հավանաբար հիշում են, որ Գյումրու «Դվին» ռեստորանային համալիրում մասսայական թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը՝ ըստ մեղադրանքի

Զրույց «ոչնչի» շուրջ

«Առավոտի» հյուրն է մշակույթի եւ հասարակական գործիչ Վահան Արծրունին – 2020 թվականը հոբելյանական է Ձեզ համար` ծննդյան 55- րդ  տարեդարձ եւ բեմական գործունեության 35-ամյակ: Դուք ստեղծագործող եք, ով հավատարիմ մնաց հայ երաժշտության ավանդույթներին, համադրեց ազգային, ակադեմիական եւ ժամանակակից երաժշտության արտահայտչամիջոցները, արվեստով հաստատեց ուրույն մշակութային տեսակ եւ արժեքային համակարգ: Ստեղծագործում եք իսկապես երաժշտության բազմաթիվ ոլորտներում` կամերային

Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակման լիցենզավորման համար հայտարարված մրցույթները չեղարկվել են

Երեկ` օգոստոսի 7-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում մեկ հարց՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի հուլիսի 17-ի թիվ 63-Ա որոշմամբ հայտարարված մրցույթները չեղարկելու վերաբերյալ: Տեղեկացնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 5-ին ստորագրել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, որն համաձայն նշված օրենքի Հոդված 60-ի 1-ին կետի ուժի մեջ է մտնում

Գրականության նոր չափորոշիչների հիման վրա ստեղծվելիք դասագրքերն աշակերտին ավելի են հեռացնելու գեղարվեստական գրքից ու ընթերցանությունից

Հանրակրթական դպրոցում գրականության ուսումնառության հայեցակարգի «սեւագիր» տարբերակը, թերեւս, ամենամեծ «հուզումների» առիթ դարձավ։ Գրականությունը, լինելով կյանքի ուղղակի արտացոլանքը, ունի ազգային-գաղափարական, զգայական, հուզական, էսթետիկ բնույթ։ Հրապարակ եկան «Հիմա  նորերն ասում են՝ հին գրականագետները քառակուսի գլուխ ունեն, բայց, ըստ երեւույթին, քառակուսի գլուխ հենց նորերն ունեն…» տեքստային փոխադարձ հանդիմանանքներ ու բանադրանքներ։ Այդուհանդերձ, հանրակրթական չափորոշիչը գիտական տեքստ է, որի կաղապարներով

Նախարարությունը և նախարարը բարձր են գնահատում Մհեր Դավիդյանցի ներդրումը համավարակի դեմ պայքարի աշխատանքներում և ցավում են նրա որոշման համար. ԱՆ խոսնակ

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Անդրադառնալով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի աշխատանքից հեռացման դիմումին, ուզում եմ հիշեցնել, որ դեռ տարեսկզբից երկու կենտրոնների` ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման գործընթաց է սկսվել: Նոր ձևավորվող բժշկական կենտրոնում Մհեր Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի

Հայրենասիրությունը հայրենիքի սահմանները պաշտպանելուց բացի նաև հայրենիքը ճանաչելն է․ Արմեն​ Սարգսյանն այցելել է Չինարի​ սահմանամերձ​ գյուղ

Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ​ ​Արմեն​ Սարգսյանը​ Տավուշի​ թեմի​ առաջնորդ​ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղեկցությամբ​ այցելել​ է​ Չինարի​ սահմանամերձ​ գյուղ:​ Չինարին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի ամենաթեժ կետում է, անմիջապես գյուղի հարևանությամբ ադրբեջանական ռազմական դիրքերն են: Գտնվելով ադրբեջանական կողմի մշտական հսկողության ներքո՝ գյուղը հակառակորդի պարբերական կրակահերթերի թիրախն է: Չինարին անցյալ​ ամիս​ հայ-ադրբեջանական​

Արայիկ Հարությունյանը այցելել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս և հանդիպել բնակիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 7-ին այցելել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս և հանդիպել բնակիչների հետ։ Երկրի ղեկավարը նշել է, որ, իր նախընտրական խոստման համաձայն, կրկին այցելել է թաղամաս՝ առկա խնդիրների շուրջ տեղում քննարկում ծավալելու և, ըստ առաջնահերթության, լուծումներ առաջարկելու նպատակով: Բնակիչները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, որոնց կարգավորման ուղղությամբ Հանրապետության նախագահը տեղում հանձնարարականներ է

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930