Օրվա լրահոսը
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարությունների միջև
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին գերատեսչությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, իսկ ինդոնեզական կողմից՝ Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության Ամերիկայի և Եվրոպայի երկրների գլխավոր վարչության պետ Մուհամեդ Անշորը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց տարբեր ոլորտներում հայ-ինդոնեզական հարաբերությունների, այդ թվում՝ երկու երկրների միջև քաղաքական երկխոսության,
Բյուրականի հրդեհը մեկուսացված է. մեկնարկել է հետմարման փուլը
Սեպտեմբերի 7-ին, ժամը 18.00-ի սահմաններում Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում հրդեհաշիջման շտաբը ղեկավարող ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մ. Ղազարյանն Արագածոտնի մարզից հաղորդեց, որ հրդեհն ամբողջությամբ մեկուսացված է և սկսել են իրականացվել հետհանգեցման աշխատանքներ: Տարածքում իրականացվող արձագանքման աշխատանքներում ներգրավված է 155 փրկարար ծառայող և 250-ից ավելի քաղաքացի (հարակից գյուղերի բնակիչներ և Հայանտառի աշխատակիցներ): Հրդեհը տարածվում էր
Իշխան Բարսեղյանը խոստացավ՝ իր ցուցմունքում հիմնավորել՝ Նորիկ Հակոբյանի հետ ինչու է հանդիպել, ինչ զրույց է ունեցել
«Այ իր ցուցմունքից հետո ամբողջական պատկերը պարզ կլինի». Վարդուհի Էլբակյան
ԵԽ Նախարարների կոմիտեն ընդունեց որոշում՝ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի առաջընթացի վերաբերյալ
Սեպտեմբերի 6-ին Եվրոպայի խորհրդի ղեկավար մարմինը՝ Նախարարների կոմիտեն, ընդունեց Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-2018թթ․ գործողությունների ծրագրի առաջընթացի վերաբերյալ որոշում, որը հիմնված է ԵԽ քարտուղարության կողմից պատրաստված համանուն զեկույցի վրա: Գործողությունների ծրագիրն առաջարկվող բարեփոխումների փաթեթ է՝ միտված Հայաստանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, արդարադատության և տեղական ժողովրդավարության ոլորտների շարունակական խթանմանը: Վերոնշյալ որոշմամբ Նախարարների կոմիտեն ողջունում է գործողությունների ծրագրի իրականացման
Քննիչը վարույթ է ընդունել ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը վարույթ է ընդունել ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ 2017թ. սեպտեմբերի 1-ի առավոտյան ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ մի քաղաքացի հեռախոսազանգով հայտնել է՝ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում պայթուցիկ սարք տեղադրված լինելու մասին։ Համապատասխան
Կաշառք վերցնելու գործով կալանավորված դատավորը սրտի հետ կապված խնդիրներ ունի
Այսօր նրա համար կրկին «Շտապ օգնություն» կանչեցին
Որքան ներդրումներ են «հոսել» Հայաստան
2016-17 թթ. ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների վերաբերյալ Զուտ հոսքեր 2017 թվականին հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է -51.2 միլիոն ԱՄՆ դոլար, որից օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը`35.6 միլիոն ԱՄՆ դոլար: Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը հիմնականում արձանագրվել են՝ Ջերսիից (65.3մլն ԱՄՆ դոլար), Կիպրոսից (13.7 մլն
Կայացավ Ստեփանոս Երեցի «Հանգիտագիրք» պատմագրքի գրաբար բնագրի և աշխարհաբար փոխադրությամբ գրքի շնորհանդեսը
Սեպտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Մաշտոցի անվան Մատենադարանի և Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության հետ համագործակցությամբ Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու (18-րդ դար) «Հանգիտագրքի» շնորհանդեսը: Բնագիրը պատրաստել և աշխարհաբարի են փոխադրել Մատենադարանի ավագ գիտաշխատողներ Թամարա Մինասյանը, Լուսինե Թումանյանը և Հասմիկ Կիրակոսյանը: Առաջաբանը գրել է իրանագետ Վահան Բայբուրդյանը: Գիրքը հրատարակվել է Թեհրանի «Ալիք»
Դեսպան Միլսը պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին
«Հյուսիս-հարավ» ծրագիրը կարող է դառնալ Շիրակի գյուղերից արտագաղթի պատճառ (Տեսանյութ)
Aravot.am-ի հետ զրույցում «Բիոսոֆիա» հ/կ նախագահ Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով հնչող այն մտահոգություններին, որ Հայաստանը չի կարողանա ավարտին հասցնել «Հյուսիս-հարավ» ծրագիրն, ասաց․ «Ինձ հասցնել-չհասցնելն անհանգստացնում է այն առումով, որ այդ ծրագրի համար մենք անընդհատ նոր վարկեր ենք վերցնում, պարտքերն ավելացնում ենք։ Ավելացնում ենք և էդպես էլ էդ ճանապարհը չի դառնում մեր համար էն բարձրակարգ, շրջանցող ճանապարհը,
Վանաձորում սիզամարգերի տեղում նոր շինություններ են կառուցում
Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ քաղաքի Մյասնիկյան փողոցի վրա գտնվող սիզամարգերը վերացվում են: Aravot.am-ի հետ զրույցում ավագանու անդամն ասաց, որ խնդիրը բարձրաձայնելուց հետո, նշված տարածքում աշխատանքները դադարեցվել են. «Անցնում էի, տեսնեմ լոմով բորդյուրը տեղից հանվում էր: Երբ որ հարցրեցի թե էս ի՞նչ եք
Նաիրա Զոհրաբյան. «ԵԽԽՎ անկախ մարմինն ուսումնասիրում է պատգամավորների կապը Ալիեւից ստացած նավթադոլարների հետ. «Ա1+»
Հունգարացի պաշտոնյաները ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման համար Ադրբեջանից ստացել են մոտ 7 միլիոն դոլար. «Ռամիլ Սաֆարովին ազատելուց ամիսներ առաջ երկրի օլիգարխներից մեկը, որը նաեւ Ադրբեջանի փոխվարչապետն է՝ Յաղուբ Էուբովի կողմից շուրջ 27 խոշոր գումարային փոխանցում է իրականացվել Հունգարիա, որից ամենախոշորը իրականացվել է 2012-ի հունիսի 19-ին: Դրանից մեկ ամիս անց Հունգարիան արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին»,-
Ջաջուռում հրշեջը այրվածքներ է ստացել. առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:37-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ջաջուռ գյուղի մոտակա սարալանջին: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:31-ին, մարվել՝ 15:47-ին: Այրվել է բուսածածկույթ (մոտ 50 հա): Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ջաջուռ (52), Կամո (15), Ջաջուռավան (10) և Կրաշեն (10) գյուղերի
ԱԻՆ պաշտոնյան վստահեցնում է՝ Բյուրականում անտառ չի այրվում, թփուտներ են ու մի քանի ծառ. (Տեսանյութ)
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալն անդրադառնում է Բյուրականի հրդեհաշիջմանը վերաբերող մեղադրանքներին
Մոլդովան ստորաբաժանում է ուղարկել ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ չնայած նախագահի արգելքին
Լվովում ՆԱՏՕ-ի Rapid Trident 2017 զորավարժություններին մասնակցելու համար Ուկրաինա է ժամանակել Մոլդովայից 57 զինծառայող՝ չնայած երկրի նախագահ և գերագույն հրամանատար Իգոր Դոդոնի արգելքին, գրում է tsn.ua պորտալը: Մոլդովական կոնտինգենտի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Մարկուցան ասել է, որ այդ զորավարժություններն անհրաժեշտ են՝ զորքերի փոխգործակցությունը զարգացնելու, պաշտպանական ներուժն ամրապնդելու և միջազգային թատերաբեմում Մոլդովայի ազգային բանակի համար դրական հեղինակություն
«Քանի՞սն են քո հետ կիսվել». Անահիտ Բախշյանը՝ Վարդան Ղուկասյանին
Ուշագրավ էր Սերգեյ Բագրատյանի մոտեցումը. «Հանե՛ք էդ տուգանքները, ամոթ է, 5 հոգի մարդ ենք մնացել, իրար հա տուգանենք, տուգանենք, հետո՞: Անհարմար է: Էստեղ նստած ամեն մեկի վզին 5000 հատ տուգանք կա»:
Մոսկվայի մարզում Մովսես գյուղի բնակիչները շենք են վարձել, ուսուցիչներին Մովսեսից տարել, որ կազմակերպեն իրենց երեխաների կրթությունը. Լավրենտի Միրզոյան
Պարոն Միրզոյանը վրդովված է, թե մեր պետությունը չի կարողանում սահմանում մի դպրոց պահել
«Ես ֆերմեր եմ». Վարդան Ղուկասյան (Տեսանյութ)
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին հարցրեց՝ պետությունը չի՞ կարող կարգավորել սպանդանոցային ծառայությունների գները: Աշոցքում կարող է մի սպանդանոց լինի ու գին թելադրի մարդկանց. «Այստեղ պետությունը պետք է լուրջ դերակատարություն ունենա, ոնց որ մոնոպոլիզացնենք, թողնենք էդ մեկի հույսին»:
ԱՄՆ-ն անհանգստացած է S-400-ի շուրջ ռուս-թուրքական բանակցություններից. Ermenihaber.am
ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը «Թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջնահերթություններ և դժվարություններ» խորագրով նիստ է հրավիրել: Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցի՝ հանձնաժողովի անդամներից դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը խոսել է S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման վերաբերյալ ռուս-թուրքական բանակցությունների մասին: Ամերիկացի պաշտոնյան համակարգերի հնարավոր վաճառքը թուրքական կողմին որակել է իբրև «անհանգստացնող իրադարձություն»: Բացի դրանից նա նշել է, որ Թուրքիայի կողմից
«Մարդ է, ուզում է մատաղ անի, պիտի տանի եկեղեցի, եկեղեցուց հետո սպանդանոց, նո՞ր մատաղ լինի». Պատգամավորը՝ նոր օրենքի դեմ (Տեսանյութ)
Մադաթյանը ճշտեց. «Մի բան ասեմ, էլի, որ Նոր տարուն մի հատ ցուլիկ մորթում է, իրենը վերցնում է, մնացածը վաճառում է իր հարեւաններին, որ պիտի գնա Նոր տարվա մնացած ապրանքները՝ լիմոնադ, ջուր, բան գնելու, պիտի անպայման սպանդանոցո՞ւմ մորթի»: ՍԱՊԾ պետը պատասխանեց. «Եթե մարդը նախատեսում է վաճառք իրականացնել՝ չի թույլատրվում»:
Վաղն աշխարհի առաջնությունում Հայաստանից պայքարի մեջ կմտնի պատանի չորս ըմբիշ
Աթենքում վաղը մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է լինելու ինն ըմբիշով: Մեկնարկային օրը ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի սաներից մրցագորգ մտնելու է չորս մարզիկ: Այսօր կայացած վիճակահանությունը որոշել է նրանց մրցակիցներին: 50 կգ քաշային Գենիկ Ասատրյանը կգոտեմարտի ղազախ Աբգար Կուրբանովի հետ, 58 կգ քաշային կարգում Սերոբ Սերոբյանի մրցակիցը ղրղըզ Թալգաթ
ԱԻՆ. «Այս պահին Ջաջուռ գյուղին հարակից տարածքում էլ է հրդեհ» (Տեսանյութ)
Վրեժ Գաբրիելյանն ասում է՝ Բյուրականում մոտ 535 հեկտար տարածքով հրդեհ է, բայց չի նշանակում, որ այդքան տարածք այրվում է
Կինոռեժիսոր. «Պետք է զերծ մնալ ֆիլմարտադրության մեջ սխալ նորամուծություններից»
«Սոսե» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչների համոզմամբ՝ հայկական ֆիլմարտադրությունը միջազգային շուկայում բավականաչափ մրցունակ չէ: Այդ մասին վերջիններս նշեցին «Հոդված 3» ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ: Կինոփառատոնի ժյուրիի անդամ, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը համոզված է, որ խնդիրը ֆիլմարտադրության բովանդակության մեջ է. «Արդեն 2 տասնամյակից ավելի միջազգային շուկայում չկան հայկական ֆիլմեր: Մրցունակ չեն, քանի որ կա մթնոլորտի փոփոխության խնդիր: Պետք է
Արցախի կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրի ղեկավարին
Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության 169-րդ հոդվածի՝ հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ սեպտեմբերի 7-ին կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրի ղեկավարին: Նույն օրը Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Ըստ հրամանագրի՝ հանրապետության կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Արտուշ Գաբրիելյանն իսկապե՞ս վատառողջ էր, թե չուզեց «Սասնա ծռերի» պաշտպանների միջնորդությունը բավարարել (Տեսանյութ)
Փաստաբանը նկատում է՝ կարող է այդ պահին ասել, թե վատառողջ է, անգամ՝ ուշագնաց լինել, միայն թե իրենց միջնորդությունը չբավարարի
«Նետոյի առասպելը» խաղը Հայաստան է վերադառնում հաղթանակով
Թումոյի և Եվրոպական միության համագործակցության արդյունքում ստեղծված «Նետոյի առասպելը» եռաչափ հակակոռուպցիոն խաղը ԵՄ ստեղծարար տնտեսության կենտրոնի (European Centre for Creative Economy) նախաձեռնած հեղինակավոր NICE մշակույթի և ինովացիայի մրցույթում ընտրվել է որպես լավագույն ստեղծարար նորարարություն։ Մրցույթի 100-ից ավելի դիմորդներից լավագույն տասնյակում հայտնվելով՝ նախագծի ներկայացուցիչները մեկնեցին Գերմանիայի Էսսեն քաղաք, որտեղ սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ մրցույթի եզրափակիչ փուլը։
Երևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգում բացվել է «Իմ Երևան» խորագրով ցուցահանդես
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը ներկա են գտնվել ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում անցկացվող Երևանի օրերի շրջանակում «Իմ Երևան» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Սանկտ Պետերբուրգի կիրառական արվեստի թանգարանում բացված ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են պետերբուրգյան նկարիչներ Օլգա Վեսելովայի, Կոնստանտին Կոնստանտինովի, Լևոն Բեյբությանի աշխատանքները, որոնք հայացք են՝ ուղղված Հայաստանի ու
Բռնություն է գործադրվել ոստիկանների նկատմամբ. մեկ անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու, սպանության սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է: Ոստիկանության Գուգարքի բաժնի օպերլիազորը 2017 թվականի սեպտեմբերի 6-ին զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ գողության փորձի մեջ կասկածվող անձը բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ սեպտեմբերի
Խստացումներ ԵԽԽՎ-ում` Ադրբեջանի հարցով
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հաստատած զեկույցում Հայաստանին վերաբերող ամրագրում չկա


















































