Օրվա լրահոսը

Վայքեցին Սեյրան Օհանյանին բողոքեց՝ եթե այդքան լավն ես եղել, ինչի՞ քեզ չենք ճանաչել, չես ներկայացել

Վայքի բնակիչներից մեկը բողոքեց, թե լրիվ խոստումներ են տալիս, բայց ոչինչ էլ չեն անում, ինքը 4 երեխա ունի, 70-նն անց կին է, մնացել է մենակ, բոլորը դրսում են. «Ինչի՞ գործարանները փակեցին»: Սեյրան Օհանյանը պատասխանեց՝ «Գործարանների համար կան պատասխանատուներ: Այդ գործարան աշխատեցնողները եղե՞լ են այստեղ, ձեր առջեւ հաշվետվություն տվե՞լ են, պատասխանե՞լ են:

Ըստ հաղորդումների` ոստիկանները խոշտանգում են կատարել և անցել իրենց լիազորությունները

Քաղաքացիներ Մնացական Դ.-ի, Կարինե Մ.-ի և Յուրի Շ.-ի հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում երեք քրեական գործ է հարուցվել ոստիկանների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ: Այսպես, Աշտարակ քաղաքի բնակիչ, խուլիգանության մեջ կասկածվող Մնացական Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 04.08.2016թ.-ին Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում տեղի ունեցած դանակահարության դեպքի

Օսկանյանն իշխանություններին մեղադրում է Հայաստանի դեմ միտումնավոր աշխատելու մեջ

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին` Օսկանյանն ասաց, որ միշտ էլ հարցը կարելի է լուծել հօգուտ Ադրբեջանի, տարածքների վերադարձի մասին են արդեն խոսում, բայց իրենց եռյակը բացառում է տարածքների վերադարձ, բացառում է դրա մասին նույնիսկ խոսել:

Բագրատ Եսայան. «Չպետք է թույլ տալ այնպիսի իրավիճակներ, որոնք կան ԲՀԿ-ում, ՀԱԿ-ում եւ «Ժառանգություն»-ում» (Տեսանյութ)

votearf2017.am. Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության թեկնածու Բագրատ Եսայանը կարծում է, որ պետք է ընտրություն կատարվի քաղաքական ուժերի միջեւ: Այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը Բագրատ Եսայանը նշեց, որ չպետք է թույլ տալ այնպիսի իրավիճակներ, որոնք կան ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցություններում: «Երբ ընտրություն է կատարվում կուսակցությունների միջեւ, չպետք է թույլ տալ, որ կրկնվի եւս մեկ

«Մտավախություն ունեին, որ ագրեսիվ կոչեր են հնչելու քաղաքական տարբեր ուժերի սատարման համար. Վանաձորում կայացավ «Քայլ արա» շրջիկ համերգը (Տեսանյութ)

MediaLab.am կայքը «Որդան կարմիր» ռոք խմբի հետ համատեղ այս օրերին շրջիկ համերգ-տուր է անցկացնում Հայաստանի մարզային հինգ քաղաքներում: «Քայլ արա» խորագիրը համերգը նպատակ ունի քաղաքացիներին եւս մեկ անգամ հիշեցնելու, որ վաղվա օրվա փոփոխությունը հենց իրենցից է կախված: 13 մետրանոց բեռնատարը, որ վերափոխվել է բեմի, շրջում է քաղաքից քաղաք: Հերթական կանգառը Վանաձորն էր: «Մեդիալաբի» հիմնադիր Մարիաննա

«Թումո» կենտրոնը պատրաստվում է կրթական ծրագիր իրականացնել նաև ուսանողների համար

Զարգացնել երեխաների ստեղծարար միտքն ու նրանց դարձնել 21-րդ դարի մրցունակ մասնագետներ. 2011-ին Երևանում ստեղծված «Թումո» կենտրոնի սկզբնական գաղափարն էր: Այսօր արդեն «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Հայաստանի գլխավոր այցեքարտերից մեկն է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելեց «Թումո»` ծանոթանալու կենտրոնի ներկա ծրագրերին: Նախարարը շրջեց ուսումնական տարածքով, զրուցեց սաների հետ: «Թումո» կենտրոնի հոգաբարձուների

«Թրամփը թոշակառու չէ՞, ի՞նչ անենք, բայց ուղեղն աշխատում է». Կոմկուսի պատգամավորի թեկնածու

Իրինա Հովակիմյանը բացատրում է՝ ինչու են իրենց ցուցակում գերակշռում թոշակառուները

Սեյրան Օհանյանը Եղեգնաձորում խոստանում է, որ անընդհատ վստահության հանրաքվե է անելու, ժողովուրդը չուզեց՝ դուրս կգան

Նա ասաց, որ կառավարման համակարգում լինելով՝ թերությունները տեսել են: Կարող էին կողքից նայել, թե ինչպես է ժողովուրդը տուժում, բայց լավը ո՞րն է, կողքից նայե՞լը, թե՞ լուծելը: Նա վստահեցրեց, որ ինչպես հանգիստ նայել է իր զինվորների աչքերին, նույն ձեւ արդար աչքերով նայելու է հենց իր՝ այդ եղեգնաձորցու եւ ժողովրդի աչքերին:

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այցի շրջանակներում Նախագահն այսօր կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենա բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, հանդես կգա ելույթով և կպատասխանի հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Վարուժան Բաբաջանյան. «Արջի ծառայություն են մատուցում»

Թեկնածուն յուրաքանչյուր դեպքում միջամտել է

Սամվել Սանամյան. «Եթե քվե ստանամ, ուղիղ նայելու եմ ընտրողների աչքերին եւ փորձելու եմ ամեն ինչ անել նրանց համար»

Սամվել Սանամյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ռեյտինգային ցուցակով առաջադրվել է ԱԺ պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող 10-րդ ընտրատարածքում։ Սամվել Սանամյանը տպավորիչ կենսագրություն ունի. Հրազդանի ցեմենտի գործարանից, ինժեների աշխատանքից, գործարարությունից հետո անցել է ծառայության ներքին գործերի համակարգում։ Ներքին գործերի նախարարությունում եղել է գումարտակի հրամանատար, Ազգային անվտանգության ծառայությունում, ֆինանսների նախարարությունում՝ վարչության պետ։ Երկար տարիներ ղեկավարել է Պետական

Հայաստանում դատապարտյալների և նրանց մահացության ցուցանիշն աճել է. ԵԽԽՎ զեկույց

Վերջին 10 տարիներին ամենաշատը ՀՀ-ում է աճել ազատազրկումների ցուցանիշը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 15-19-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 15-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև

Եվրամիությունը երկարաձգել է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ

Եվրամիությունը վեց ամսով երկարաձգել է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանի հատուկ թղթակից Ռիկարդ Յոզվյակը: Պատժամիջոցները վերաբերում են 150 անձանց և 37 ընկերությունների, որոնք, ըստ Բրյուսելի, պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար: Ռուսաստանի ԱԳՆ-ի խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով պատժամիջոցների երկարաձգելուն, նշել է, որ Եվրամիության նման որոշումը ափսոսանք է առաջացնում: Նրա խոսքով՝

Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Բեյրութում

Մարտի 12-ին Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Բեյրութի Սուրբ Նշան առաջնորդանիստ եկեղեցում Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանի ղեկավարությամբ մատուցվեց Սուրբ պատարագ և հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988թ. փետրվարին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կազմակերպված ջարդերին զոհ գնացած խաղաղ հայ բնակչությանը: Այնուհետև, Լիբանանում ՀՀ դեսպանության և Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության անունից ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու բակում

«Իշխանություններն ուզում են առնեն, կան մարդիկ, որ 30-40 հազարով կծախեն». Օսկանյանը՝ եղեգնաձորցիներին

Օսկանյանը վստահեցրեց, որ մարդիկ դատապարտված չեն ապրելու այսպես, ռեսուրսներ կան, թող իշխանությունները չհամոզեն, թե մենք փոքր երկիր ենք, շրջափակման մեջ ենք, օբյեկտիվորեն ենք այս վիճակում: Դա իշխանությունների ալիբին է, սուտ է, դա իրենց անգործության արտահայտությունն է, արդարացումն է:

Երեխաները Վանաձորում Մարուքյանին չեն սիրում, իսկ Երեւանում՝ Նիկոլին

Այն երեխաները, որոնք ըստ ՀՀ ոստիկանության բացատրության՝ Վանաձորում պատռել էին «Ելք» դաշինքի պաստառները, ըստ ամենայնի՝ հասել են նաեւ Երեւան: Մամուլի շենքի վրա հատուկ առանձնացված վահանակի վրա մնացած բոլոր պաստառներն անխաթար են, բացի այս մեկից: Բայց եթե Վանաձորում «Ելքի» պաստառներից երեխաները փչացրել են հատկապես Էդմոն Մարուքյանի պատկերը, Երեւանում նրանք սեւեռվել են բացառապես Նիկոլ Փաշինյանի վրա:  

Եվրոպական միությունն ամեն շաբաթ ծախսում է 1-2 մլն եվրո Հայաստանին աջակցելու համար. Հոա- Բինհ Աջեմյան

«Ի սկզբանե ենթադրվում էր, որ շահառուների մեջ կարող էր ներառվել նաև մեր հարևան երկիրը՝ Ադրբեջանը, բայց քննարկումների արդյունքում եկանք այն եզրահանգման, որ Ադրբեջանը պետք է դուրս մնա այս ծրագրից»,- ասաց Գարեգին Մելքոնյանը:

«ՀՀԿ-ի թեկնածուները խուսափում են բանավեճից, ինչո՞վ է պայմանավորված այդ «փախուստը». «ԵԼՔ»-ի թեկնածուներ (Տեսանյութ)

«Բանավեճերի բացակայության պատճառով ընտրապայքարն անձնավորված է»,-ասում են ընդդիմադիր թեկնածուները

Խոստումն իրականություն դարձնելու պահանջ իրենց առջև չի դրվելու, ուրեմն ինչո՞ւ չխոստանալ թեկուզ անհնարինը. «168 ժամ»

Ամենաուշագրավն այն է, որ առավել բուռն քննարկվում են ոչ թե՝ իշխող ՀՀԿ-ի, այլ՝ մյուս կուսակցությունների ծրագրերն ու խոստումները։ Մասնավորապես, հյութեղ խոստումներ տվող կուսակցություններից պարզաբանումներ են պահանջում, թե ինչպես են դրանք իրականացվելու։ Օրինակ՝ երբ մեկը խոստանում է բարձրացնել կենսաթոշակներն ու աշխատավարձերը, մյուս կողմից՝ նվազեցնել հարկերը, հարցնում են՝ ինչպե՞ս է բյուջեն դուրս գալու այդ ամենի տակից։ Հնչում

Կարեն Կարապետյան. «Սպիտակ, օրինապահ դաշտում գործող գործարարը ՊԵԿ-ին նվազագույնն է նկատելու»

Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել է տեխնիկապես հագեցած մոնիթորինգի կենտրոնի աշխատանքը, որի պաշտոնական բացմանը ներկա է եղել վարչապետ Կարեն Կարապետյանը: Էլեկտրոնային կառավարման հատուկ համակարգով զինված հարկային և մաքսային մարմինների մոնիթորինգի կենտրոնի նպատակն է որակապես բարելավ­ել ու նոր մակարդակի բարձրացնել ՊԵԿ-ում իրականացվող վերլուծական և ռիսկերի բացահայտման գործընթացները: Այստեղ էլեկտրոնային եղանակով իրականացվելու են ընդլայնված ու կենտրոնացված վերլուծություններ, մշտադիտարկման

Մասիսցիների խոսքերով՝ ուսանողների համար անվճար երթեւեկությունը ապահովվում է ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ԲՀԿ-ի կողմից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արտաշատում քաղաքապետարանը տեսողական խնդիրներ ունեցող անձանց ակնոց է բաժանում։ Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու։ Քանի որ ակնոցը բաժանվում է Արտաշատի ստոմատոլոգիական պոլիկլինիկայում, «Ժողովուրդ»-ը վերջինիս տնօրեն Հակոբ Յուղուրջյանից հետաքրքրվեց՝ արդյոք ակնոցների բաժանումը կապ ունի նախընտրական շրջանի հետ։ «Դա ընդամենը մեկ օր տեղի

Ֆրանսիայի դեսպանը՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի շտաբի պետի հետ հանդիպման մասին. «Այո՛ հանդիպել եմ, եւ ո՛չ միայն Լեւոն Զուրաբյանի հետ»

Aravot.am-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին հարցրեց՝ հնարավո՞ր է որոշ «փակագծեր» բացեք ՀԱԿ փոխնախագահ, Կոնգրես-ՀԺԿ նախընտրական դաշինքի շտաբի պետ, Լեւոն Զուրաբյանի հետ օրերս կայացած հանդիպումից, որտեղ ի թիվս այլ հարցերի անդրադարձ էր կատարվել նաեւ Ղարաբաղյան հակամարտության խնդրին: «Այո՛ հանդիպել եմ, եւ ոչ միայն Լեւոն Զուրաբյանի հետ, այլեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչների: Ես՝ որպես Ֆրանսիայի ներկայացուցիչ, չեմ

Հայ գեղասահորդը Լյուքսեմբուրգում երրորդ տեղն է զբաղեցրել

Լյուքսեմբուրգում անցկացվեց գեղասահքի «Coupe du Printems» միջազգային մրցաշարը: Հայաստանն այստեղ ներկայացնում էր մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը: Նա եւ կարճ եւ ազատ ծրագրերում ցույց է տվել երրորդ արդյունքը: Սլավիկը երկու վարժությունների հանրագումարում էլ եղել է երրորդը՝ զիջելով միայն ճապոնացիներ Ունո Շոմունին եւ Մուրու Տակահիտոյին: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ «Առավոտ» 14,03.2017

«Զենքը չի գտնվելու քաղաքացիների մոտ, այլ պահվելու է սահմանված տեղերում». «ԵԼՔ»-ի թեկնածու (Տեսանյութ)

Նախատեսում են տարին երկու անգամ քաղաքացիների համար կազմակերպել նախապատրաստական զորավարժություններ

Միհրան Պողոսյանը «սառույցը» կոտրելով գնում է առաջ

Նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթը մնաց հետեւում: Ընտրապայքարին ներգրավված կուսակցություններն ու վարկանիշային թեկնածուներն այս օրերին ակտիվ շփումներ եւ հանդիպումներ են ունենում: Քարոզարշավի մասշտաբներով ու բնակիչների հետ հանդիպումների հաճախակիությամբ հատկապես առանձնանում է թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուներից Միհրան Պողոսյանը: Նա հասցրել է հանդիպել Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների հետ, այժմ ակտիվ բակային հանդիպումներ ու հանրահավաքներ է իրականացնում

«Թողնող-չթողնողը Մուկուչյանը չէ». ի պատասխան Գագիկ Ծառուկյանի

Ըստ ԿԸՀ նախագահի՝ ՀՀ վարչապետի և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների միջև զուգահեռներ անցկացնելը տեղին չէ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031