Օրվա լրահոսը
ԱԱԾ-ի նախկին աշխատակիցը՝ ՀՅԴ Շիրակի մարզի վարկանիշային ցուցակո՞վ
Գյումրու ՏԻՄ ընտրություններում պարտվելուց հետո ՀՅԴ Շիրակի մարզային կառույցն առաջիկա Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ բավական լուրջ խնդրի առաջ է կանգնած: Մեր տեղեկություններով, Ազգային ժողովի վարկանիշային ցուցակում բացառապես ընդգրկում են այն դաշնակցականներին, մեծամասամբ պաշտոնյաների, որոնք ի զորու են ձայն ապահովել սեփական կուսակցության համար: Նշենք, որ նախնական ցանկում ՀՅԴ-ական գյուղապետերից, բուժհաստատության ղեկավարներից բացի, ընդգրկված են նաեւ Շիրակի
Աշխարհի ոչ մի երկրում ժողովրդի տված ձայները չի չեզոքացվում օրենսդիր մարմնի մի խմբի ցանկությամբ: Սա Հայաստանն է…
Ժողովրդավարական բոլոր երկրներում օրենսդիր մարմինները՝ խորհրդարանները ձևավորվում են ժողովրդի տված քվեների միջոցով, հետևաբար տրամաբանական է, որ այդ խորհրդարանի անդամները՝ պատգամավորները պետք է մանդատները վայր դնեն նույն ժողովրդի պահանջով միայն, որն այլ կերպ անվանում են պատգամավորի հետկանչ: Հայաստանում եղել է այնպիսի ժամանակ, երբ ընտրական օրենսգրքում առակ են եղել պատգամավորի հետ կանչման մասին հոդվածներ, որը գործել է
Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում
Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ հայ-ռուսական հումանիտար արձագանքման, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոններում, Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման , Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման և Քաղաքացիական պաշտպանության վարչություններում, Փրկարար ուժերի վարչության ՀԱԷԿ-ի և Երևան քաղաքի
Դատավորը՝ ամբաստանյալին. «Ամուսնանալու ժամանակն է»
Ոստիկանների վրա քար նետելու համար մեղադրվող երիտասարդների գործով դատական քննության արագացված կարգ կկիրառվի:
Բացահայտվել են հաշմանդամության կարգ տրամադրելու համար կաշառք ստանալու պատրվակով գումար հափշտակելու մի շարք դեպքեր
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հաշմանդամության կարգ տրամադրելու պատրվակով Արագածի տարածաշրջանի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախկին բուժվիճակագրի կողմից տարբեր անձանցից խարդախությամբ գումար հափշտակելու մի շարք դեպքեր։ Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Արագածի տարածաշրջանի բժշկասոցիալական
Ավարտվել է «Analitik.am» կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանի վերաբերյալ գործի նախաքննությունը
ԱԺ պատգամավորից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ «Analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության և ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մասին արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով վերջիններից շորթել
Բորիս Նավասարդյան. «Հայկական լրատվամիջոցներին դրել են Հարրի Հուդինիի եւ Դեւիդ Կոպերֆիլդի վիճակում» (Տեսանյութ)
«Դեւիդ Կոպերֆիլդը, ի դեմս թվային հեռարձակման լիցենզիաներ չունեցող մարզային հեռուստաընկերությունների, միգուցե դուրս չգա փորձություններից»
«Փաստորեն ընտրություններից առաջ գրաքննություն է սկսվել». Սերգեյ Դանիելյանը՝ Պետրոս Ղազարյանի՝ աշխատանքից ազատման լուրի մասին
«1937 թի՞վն է, հետո կսկսեն իրար բռնե՞լ, բան անել, ես շատ զարմացած եմ կատարվածից». Սերգեյ Դանիելյան
ՄՅՈՒ-ն պատրաստ է Մոուրինիոյին նոր պայմանագիր առաջարկել
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին նոր պայմանագիր առաջարկել: «Գարդիան»-ի հավաստմամբ, ակումբի ղեկավարությունը գոհ է պորտուգալացի մարզչի ղեկավարությամբ թիմի արդյունքներից եւ ցուցադրած խաղից եւ մտադիր է երկարացնել մասնագետի հետ պայմանագրի ժամկետը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ espnfc.com-ի
«Քանի դեռ 30% համամասնություն ասելով՝ հասկանալու ենք կանանց, հեռու ենք լինելու հավասարությունից». (Տեսանյութ)
Կանայք՝ քաղաքականություն մտնելու հնարավորությունների եւ խնդիրների մասին
«Ղարաբաղը ռուս-թուրքական հարաբերություններում միշտ էլ եղել է մանրադրամ». Աղասի Ենոքյան
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դաշտում իրավիճակն այժմ ավելի վատ է, քան մեկ տարի առաջ:
Աշոտ Մելիքյան. 2016-ին լրագրողները գործել են ծայրահեղ անբարենպաստ պայմաններում (Տեսանյութ)
«Այս պայմաններում լրագրողը եւ լրատվամիջոցը չի կարող ազատ գործել»
Ամփոփվել են պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների արդյունքները
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2016 թվականի ընթացքում գյուղմթերքի արտահանումների և մթերումների ընթացիկ արդյունքները: Ըստ այդմ` 2016 թվականի ընթացքում մթերվել է 171 հազար տոննա պտուղ-բանջարեղեն և խաղող, այդ թվում` 40 300 տոննա բանջարեղեն, 20 900 տոննա պտուղ և 109 800 տոննա խաղող: Փոխնախարարը նշել է, որ նախքան մթերումների
Ծնելիության ցուցանիշներ, բնակարանային պահանջարկ, երիտասարդ մայրերի հիմնախնդիրներ. Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը ներկայացրել է 2016թ. ընթացքում իրականացրած հետազոտությունների արդյունքները
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ներկայացրել է 2016թ. ընթացքում Ինստիտուտի կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները՝ մասնավորապես անդրադառնալով ծնելիության ցուցանիշների վրա սոցիալ-տնտեսական գործոնների ազդեցության, մարզերում և Երևան քաղաքում բնակարանային պահանջարկի, աշխատաշուկայում զբաղվածության և կրթության փոխադարձ կապի հիմնախնդիրների բացահայտմանն ուղղված հետազոտություններին: Ըստ ՀՀ մարզերում և
«Անմարդկային պետք է լինես, որ ասես՝ թող այդպիսի ընտանիքը պահպանվի, իսկ 8-ամյա երեխան անընդհատ ծեծի ենթարկվի». (Տեսանյութ)
«Նման դեպքերում քննարկելու հարցեր կան, որոնք կապ ունեն ոչ միայն «Ընտանեկան բռնության մասին» օրենքի հետ»,-ասում է Գոհար Շահնազարյանը
Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողով
Տեղի է ունեցել Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ներկայացվել է ծրագրի ընթացքը, մասնավորապես 2016 թ. կատարված աշխատանքները, ինչպես նաև նախանշվել են 2017-18 թվականների զարգացման հիմնական ուղղությունները ։ Համաժողովի ընթացքում տեղի ունեցած Որակի ազգային մրցանակաբաշխության արարողության ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարության անունից հավաստագրեր և մրցանակներ են հանձնվել 2016թ․ ընթացքում Իթվինինգ ծրագրին լավագույն
Պաշտոնական այցով Վրաստանում է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ պաշպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիում կայացած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և Լևան Իզորիայի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական ռազմական համագործակցությունն ու ապագա ծրագրերը: Կողմերը անդրադարձել են
ՎՏԲ-Հայաստան Բանկի հատուկ առաջարկը՝ ամանորյա տոներին ընդառաջ
ՎՏԲ – Հայաստան Բանկը հայտարարում է նախատոնական ակցիայի մեկնարկի մասին, որի շրջանակներում սպառողական ապրանքներն ապառիկով հնարավոր է ձեռք բերել ավելի էժան: Մինչև 2016 թ.-ի դեկտեմբերի 30-ը, կատարելով գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր-առևտրային կետերից և ձևակերպելով գնումները ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման միջոցով, հաճախորդները կստանան մինչև 5% հավելյալ զեղչ ապրանքի արժեքից: Առաջարկը գործում է ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր-առևտրային կետերում, որոնց ցանկի հետ կարող եք ծանոթանալ
Ռուս դեսպանի սպանության պատասխանատվությունը ստանձնել է սիրիական «Ջեյշ ալ-Ֆաթհը»
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության պատասխանատվությունը ստանձնել է սիրիական «Ջեյշ ալ-Ֆաթհ» (նախկինում՝ «Ջաբհաթ ալ-նուսրա») զինված կոալիցիան, որը մի շարք երկրներում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հավելելով, որ կոալիցիան գործում է հիմնականում Սիրիայի Իդլիբ նահանգում: Զինյալների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ դեսպանին սպանած ոստիկան Մևլութ Մերթ Ալթինթաշը եղել
Գույքահարկի գծով արտոնություն է սահմանվել մի շարք խմբերի անձանց համար
Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած Երևանի ավագանու նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները հավանություն են տվել Երևան համայնքում տեղական տուրքերի 2017 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծին: Ավագանու մեկ այլ որոշմամբ գույքահարկի գծով արտոնություն է սահմանվել Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների կարգավիճակին հավասարեցված անձանց, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների,
Ներդրվել է ճանապարհների սպասարկման առցանց հսկողության համակարգ (Տեսանյութ)
Ճանապարհների ձմեռային սպասարկման որակը բարելավելու և արդյունավետ հսկողություն սահմանելու նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերահսկողության գործող մեխանիզմներին ավելացրել է ևս մեկը: Մինչև այժմ ճանապարհաշինական կազմակերպությունների աշխատանքը վերահսկվում էր «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի ճանապարհների շահագործման և պահպանման բաժնի աշխատակիցների միջոցով: Իրականացվում էին ստուգողական այցեր կամ հեռախոսազանգեր: Նախարար Վահան Մարտիրոսյանի հանձնարարականով ավելացել է նաև առցանց հսկողության
Վա՜յ թե… (հատվածներ վեպից)
Սարմեն Ղահրամանյան «Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդհանրապես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կողքիններին, միջավայրն ու շրջապատը»: Հեղինակ «Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»: Հաուպտման «Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»: Սեն Սիմոն «Ազգից
Երևանի ավագանին հավանություն է տվել «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ բաժնետոմսերը նվիրատվություն ընդունելու մասին որոշման նախագծին
Երևանի ավագանու դեկտեմբերի 21-ին գումարված արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել «Փարքինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը որպես նվիրատվություն ընդունելու և այդ բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագծին։ Հիշեցնենք, որ «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ
Ուզբեկստանի նոր նախագահը. ռեֆորմատո՞ր, թե՞ հերթական բռնապետ
Բարեփոխումների ճանապարհին արվող առաջին քայլերը դեռեւս համոզիչ չեն թվում փորձագետներին, ովքեր թերահավատորեն են մոտենում քառորդ դար տեւած բռնապետական ռեժիմի հավանական ավարտին: Դեկտեմբերի 4-ին Ուզբեկստանի գործող նախագահ Շավկաթ Միրզիյոեւի հաղթանակն ընտրություններին ամենեւին էլ անակնկալ չէր: Միրզիյոյեւը կզբաղեցնի նախագահի պաշտոնն առաջիկա 5 տարիների ընթացքում որպես պետության թվով երկրորդ ղեկավար՝ 3 ամիս առաջ իր մահկանացուն կնքած Իսլամ Քարիմովից հետո,
Ծրագրում որպես առաջնահերթություն դիտարկվել է մայրաքաղաքում բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումը
Երևանի քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 4-րդ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկվել և քվեարկությամբ հաստատվել է Երևան քաղաքի 2017թ. բյուջեն: Նախագիծը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հատկանշել է, որ հաջորդ տարվա բյուջեն կազմելիս հաշվի է առնվել, որ 2017 թվականը քառամյա ծրագրի եզրափակիչ տարի է ու, ըստ այդմ, բյուջեի ծախսերը՝ իրենց ուղղվածությամբ և
Մելիք-Շահնազարյան. Հուսով եմ՝ Սեյրան Օհանյան պետական գործչին չենք կորցնի քաղաքական թոհուբոհի մեջ (Տեսանյութ)
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ոգեւորված չէ Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն վերադառնալու որոշմամբ
«Իրան-ՀՀ ռազմավարական դաշինքի ձևավորումը սարի հետևում չէ». իրանագետ Արտյոմ Տոնոյան
Փորձագետը կարեւորում է ՀՀ-ի եւ Իրանի միջեւ անվտանգության ոլորտում գործակցության ծրագրի մշակումը
Սերժ Սարգսյան. Մենք վերահաստատեցինք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չի կարող ունենալ ռազմական լուծում
Մենք շատ բարձր ենք գնահատում միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը։
«Դիլիջանի ուսումնական կենտրոնից պետությունը ոչ մի լումա չի կորցնի». պետգույքի վարչության պետ (Տեսանյութ)
«Դվին» հյուրանոցը ամբողջությամբ կատարել է իր ներդրումային պարտավորությունները


















































