Օրվա լրահոսը
Մայրական մահացության երկու դեպքում եղել է բժշկական անձնակազմի անուշադիր վերաբերմունք
Հայաստանում արձանագրված մայրական մահացության ցուցանիշը մոտենում է եվրոպականին: Այս մասին վստահեցնում են առողջապահության ոլորտի պատասխանատուները: Այդուհանդերձ, մայրական մահացության յուրաքանչյուր դեպք լուրջ վերլուծության կարիք ունի, ինչն էլ, առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի խոսքով, կատարվում է: Երեկ պարոն Խաչատրյանը տարեկան ամփոփիչ ասուլիսում մանրամասն անդրադարձավ ընթացիկ տարվա ընթացքում տեղի ունեցած մայրական մահացության դեպքերին: Այս տարվա ընթացքում հղի կամ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Երևանում՝ Դեկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի դեկտեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.00C (1966 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -16.10C (1975 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -0.50C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ
Թե ինչ պատահեց հայաստանցուն՝ «Էյֆելյան աշտարակում» ծննդյան օրը նշելուց հետո
Այս պատմությունը կարող է պատահել յուրաքանչյուրի հետ, ով զբոսաշրջության է մեկնում արտերկիր, եւ հնարավոր պատահարներից զերծ չի մնում: Ծննդյան տարեդարձը նշելու նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 5-15-ը զբոսաշրջության նպատակով Հայաստանի քաղաքացիներից մեկը՝ երկրորդ կարգի անժամկետ հաշմանդամն ամուսնու հետ մեկնում է Ֆրանսիա՝ Փարիզ։ Վիզա ստանալիս Ֆրանսիայի դեսպանատան պահանջով կնոջ անվամբ «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊ ընկերությունից վերցվել է
Լիցենզիա չունեցող հրագործական ապրանքներն ինչպե՞ս են հայտնվում առևտրի կետերում
Հրագործական ապրանքների արտադրության և առևտրի վերաբերյալ այսօր նամակ եմ հղել վարչապետ Կարեն Կարապետյանին, որի բովանդակությունը ներկայացնում եմ ստորև. «Հարգելի պարոն վարչապետ, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առևտուրը, որպես լիցենզավորման ենթական գործունեության տեսակ, սահմանված է եղել մինչև 2015թ. դեկտեմբերի 5-ը: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ 2015թ. նոյեմբերի 13-ի ՀՕ-121-Ն
Արցախի հանրահռչակումը՝ վարպետաց դասերի օրակարգում
Հայաստանի լրագրողներն ու մեդիամասնագետները վարպետության դասեր են անցկացրել Արցախում գործունեություն ծավալող 15 երիտասարդ լրագրողների համար։ Դեկտեմբերի 16-18-ն անցկացված ծրագրի շրջանակներում Արցախի լրագրողները Ծաղկաձորում հանդիպել են «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի, Լրատվական ռադիոյի ծրագրերի տնօրեն Գարեգին Խումարյանի, հանրային կապերի մասնագետ, ditaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Հայկ Հակոբյանի, Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի ղեկավար Էրիկ Անթառանյանի
Պայթյունի եղանակով Վանաձորում գործող խանութներից մեկի գույքը վնասելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքում գործող «Վիպ Մարկետ» խանութի գույքը վնասելու դեպքի առթիվ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին` ժամը 24:00–ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, պայթուցիչով պայթեցնելու միջոցով, վնասել է Վանաձոր քաղաքի Աղայան 73/1-1 հասցեում գործող «Վիպ Մարկետ»
Հաղթանակներ՝ պատերազմական օրերի բովում
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էմանվել Մանուկյանի հուշերը՝ Տիգրան Լեւոնյանի հոբելյանի առիթով Մեկ անդրադարձի շրջանակում հնարավոր չէ տեղավորել մի այնպիսի երեւույթ, որպիսին էր Տիգրան Լեւոնյանը. օպերային երգիչ, ռեժիսոր, թատրոնի ղեկավար, նկարիչ, սրամիտ պատումների ու տարողունակ ասույթների հեղինակ, ռադիոհեռուստահաղորդումների հեղինակ, Երաժշտական թատրոնների եվրոպական ակադեմիայի իսկական անդամ… Լրացավ անվանի արվեստագետի ծննդյան 80-ամյակը: Ժամանակին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էմանվել
2016թ. աշխարհում զոհվել է 57 լրագրող. «Լրագրողներ առանց սահմանների»
2016թ. աշխատանքային պարտականությունները կատարելիս զոհվել է 57 լրագրող: Այս մասին ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ամենամյա զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Անցյալ տարի աշխարհում զոհված լրագրողների թիվը 67 էր: Զեկույցում նշվում է, որ լրագրողները հիմնականում զոհվել են հակամարտությունների գոտում: Այդ առումով առաջին տեղում Սիրիան է՝ 19 զոհված լրագրող: Նրան հաջորդում են Աֆղանստանը (10 լրագրող), Իրաքը
ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է «Հայաստանի Լավագույն Բանկ- 2016» դիպլոմը` Gallup International Association ընկերության կողմից
Gallup International Association միջազգային հետազոտական կենտրոնի hայաստանյան ներկայացուցչությունը ուսումնասիրություն է կատարել, որի արդյունքներով երկրում լավագույն բանկ է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկը։ 2016 թվականի նոյեմբերին անցկացվեց հարցում՝ տարբեր տարիքային խմբերի 1,104 քաղաքացիների շրջանում Հայաստանի ողջ տարածքից: Հարցումն իրականացվել է պատահականության սկզբունքով, իսկ որպես հարցման մեթոդիկա ընտրված էր face to face հարցազրույցը: Gallup International Association ընկերության հայաստանյան ներկայացուցչության
«Հերոս տղերք ունենք, ջահելություն եմ ասել, է…»
Հայրենյաց զինվոր քեռիս Ապրիլյան պատերազմի առաջին օրն էր, ներս մտա նրանց դռնից, դատարկություն էր: Մխից սեւացած պատերի մեջ կանգնեցի, ձայն չկար: Փնտրեցի, գտա… ահա նա, նստել է բազմոցին՝ մտահոգ, գլուխն ափերի մեջ առած: Ճակատին կնճիռների շարան էր գոյացել, ծերացել էր դեմքով… չնկատեց ինձ, չգիտեի՝ խոսել, թե չէ… բայց ի՞նչ ասել, գրողը տանի, ի՞նչ ասել: Դրսից
Սերգեյ Մինասյան. «Ասելով ամեն ինչ, Տեր-Պետրոսյանը որեւէ բան չասաց» (Տեսանյութ)
Սերգեյ Մինասյանը`առաջին նախագահի ելույթի մասին. «Դրանք նախընտրական հայտարարություններ էին եւ հասարակության սրտերը նվաճելու միտում ունեն»:
Հայկարամ Մխիթարյան. Բոլորիս համար էլ հիմա շատ դժվար է, բայց պետք է աշխատել և ամուր պահել ԱԻՆ հիմքերը
Աշխատանքային առաջին շաբաթը սկսելով առանց նախարար Երիցյանի՝ Հ. Մխիթարյանը հորդորեց ի հիշատակ նախարարի և հանուն նրա կառուցած արտակարգ իրավիճակների նախարարության շարունակել նույն գործելաոճը, աշխատել առավել զգոն և վայրկյան անգամ չհուսաթափվել:
Դամասկոսից Հայաստան ժամանած 40-ամյա տղամարդը ինքնասպան է եղել. Shamshyan.com
Դեկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 5 Ա շենքի մոտ տղամարդու դի կա։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Դամասկոսի բնակիչ 40-ամյա Գաբրիել Ժան Բաշարյամն էր, ով ինքնասպանություն գործելով 8-րդ
Հռիփսիմե Խուրշուդյանը Լոնդոնի օլիմպիական մեդալը վերադարձրել է
Կանանց +75 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Լոնդոնի օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալը անցած շաբաթ վերադարձրել է՝ այն հանձնելով ՀԱՕԿ-ին: «Շատ դժվար էր, բայց ինչ արած՝ անհասկանալի սկանդալային պատմություններից հետո պետք էր հանձնել: IWF-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել: Բայց ես հեշտ հանձնվողներից չեմ: Հիմա էլ ամեն օր
Ավրորան ու Ամուլսարում հանքը համատեղելի՞ են․ բաց նամակ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին. ՀԲՃ
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամներ Նուբար Աֆեյանին Ռուբեն Վարդանյանին Հարգելի պարոնայք, Օրեր առաջ մեծ հիասթափություն և վրդովմունք ապրեցինք՝ տեղեկանալով, որ Ամերիաբանկը 24 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր է կնքել «Լիդիան Արմենիա» ընկերության հետ՝ Ամուլսարում ոսկու արդյունահանման և ցիանային ֆաբրիկայի կառուցման համար սարքավորումների ձեռքբերման նպատակով: Մեզ համար խիստ անսպասելի և անհասկանալի է
2016թ. «Միսս աշխարհ» է ճանաչվել Պուերտո-Ռիկոյի ներկայացուցիչը
2016թ. «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Ստեֆանի Դել Վալեն: Ինչպես հաղորդում է Telegraph-ը, թվով 66-րդ «Միսս աշխարհ» մրցույթը տեղի է ունեցել կիրակի ԱՄՆ-ում: 19-ամյա գեղեցկուհին, թագը ստանալով է 2015թ. «Միսս աշխարհ» իսպանուհի Միրեյա Լալագունայից, հայտարարել է, որ իր համար «մեծ պատիվ և պատասխանատվություն է» ներկայացնել Կարիբյան հայրենիքը: Երկրորդ տեղը բաժին
ՀՀ տարածքում առկա են դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր», Սոթք-Քարվաճառ, Աշտարակ-Ապարան-Արագած, Ալագյազ-Արթիկ, Աշտարակ-Թալին-Մաստարա, Արտենի-Թլիկ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Մարալիկ-Լանջիկ, Մարալիկ-Արթիկ, Վարդաղբյուր-Աշոցք, Ծովամարգ-Ամասիա ավտոճանապարհները: Աշտարակ-Ապարան-Արագած, Ալագյազ-Արթիկ, Աշտարակ-Թալին-Մաստարա, Արտենի-Թլիկ, Սիսիան-Կապան և Տավուշի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս
Յակուտիայում զինվորական օդանավը վթարային վայրէջք է կատարել և 3 մասի բաժանվել. կան ծանր վիրավորներ
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Սախա-Յակուտիայի Հանրապետությունում վթարային վայրէջք է կատարել զինվորականներ տեղափոխող Իլ-18 օդանավը, ինչի հետևանքով ծանր վիրավորվել է 16 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը: Ըստ գերատեսչության՝ օդանավում եղել է 32 ուղևոր՝ հերթափոխի մեկնող սպաներ, և անձնակազմի 7 անդամ: «Այսօր 4:45-ի սահմաններում օդանավը վթարային վայրէջք է կատարել Տիկսիի
Հրապարակվել է Առլեն Շահվերդյանի նոր էլեկտրոնային գիրքը՝ «Արդեն ունեմ» վերնագրով
Հրապարակվել է Առլեն Շահվերդյանի նոր էլեկտրոնային գիրքը՝ «Արդեն ունեմ» վերնագրով, որը նվիրված է մարդ-բնություն ներդաշնակ հարաբերության արժեքավորմանը: Գրքի հիմքում իրական մոտիվներ են, իսկ սյուժեն հեղինակը յուրովի զարգացրել է՝ ուշադրություն հրավիրելով բնությունից մարդու հեռացման բացասական հետևանքների վրա: Գրքի գլխավոր հերոսի կյանքի պատմության օրինակով հեղինակը շոշափում է համամարդկային խնդիրներ, ինչի շնորհիվ ընթերցողը հնարավորություն է ունենում վերաիմաստավորելու նաև
Մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է : Բաղրամյանի, Թալինի, Աշոցքի, Եղվարդի, Աշտարակի, Ապարանի, Ստեփանավանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Գորիսի, Կապանի տարածաշրջանների ճանապարհներին, Քեթիի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաև ծանրաքարշ մեքենաների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Լեւոն Արոնյանը միակը դարձավ, որ պարտվեց Վեսելին Տոպալովին
Ավարտվեց շախմատի London Chess Classic գերմրցաշարը: Եզրափակիչ տուրում հայ գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով պարտվեց Վեսելին Տոպալովին՝ դառնալով միակը, որի նկատմամբ բուլղարացին հաղթանակ տարավ Լոնդոնում: Արոնյանը 4,0 միավորով պայքարն ավարտեց 8-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ԼՂՀ ՊՆ. Առաջնագծի ողջ երկայնքով տիրող իրավիճակը գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո
Դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի ավտոմատ զինատեսակներից /շուրջ՝ 500 կրակոց/ և դիպուկահար հրացաններից /34 կրակոց/ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը /մոտ 35 անգամ/: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից գրեթե պատասխան գործողություններ չեն ձեռնարկվել: Առաջնագծի ողջ երկայնքով տիրող իրավիճակը գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո:
Երևանի ծիծեռնակաբերդի անտառում հայտնաբերվել է դի
Դեկտեմբերի 18-ին, ժամը 23.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի ծիծեռնակաբերդի անտառում հայտնաբերվել է դի, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ ԱԻՆ
Գրիշա Սարգսյան. «Մենք ունենք բավարար ուժ, կամք և վճռականություն` ջրի երես հանելու ընտրախախտումներն ու անարդարությունները»
Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ Գրիշա Սարգսյանը վերջերս հանդես էր եկել 2017 թ. ընտրությունները ազատ և արդար անցկացնելու կոչով ու պահանջով` նշելով, որ հենց ընտրությունների ելքով է պայմանավորված մեր երկրի ապագան ու Հայաստան պետության զբաղեցրած դիրքը աշխարհի առաջադեմ երկրների շարքում: «Այս մի քանի ամսում հարկավոր են լրջագույն փոփոխություններ ու մոտեցումներ»,- նորից շեշտեց Գրիշա Սարգսյանը: Նա նշեց.
«ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի մրցանակը` «Առավոտում» տպագրվող հոդվածագրին
Ամփոփվեց «Հասնենք հավասարության. կանանց քաղաքական մասնակցության տեսլականը» թեմայով լրագրողական նյութերի մրցույթը
Հերոս Ադամ Սահակյանի փառքի լսարան` հարազատ դպրոցում
2016թ. սեպտեմբերի 1-ին «Պետական գործիչների երիտասարդական դպրոց» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում բացվեց Ապրիլյան պատերազմի հերոս, այդ դպրոցի շրջանավարտ Ադամ Սահակյանի անունը կրող դասարան: Մենք զրուցեցինք «Պետական գործիչների երիտասարդական դպրոց» -ի հիմնադիր-ղեկավար Գևորգ Մանուկյանի հետ, ով օրեր առաջ AAD.AM տեղեկատվական հարթակի կողմից կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում պարգևատրվեց Պաշտպանության Նախարարության պատվոգրով ծավալած
Մառախուղ`Վարդենյաց լեռնանցքում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները: Ապարան-Արագած, Ելփին-«Զանգեր» ավտոճանապարհներին, Սյունիքի միջմարզային, Տավուշի մարզային բոլոր, Անիի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Կապան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է: Վրաստանի


















































