Հայրենի քաղաքական դաշտում ամենաանշահախնդիր գործիչ ներկայացվող «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ առիթ-անառիթ շեշտում է, թե իրեն պաշտոն պետք չէ, երեկ հայտարարեց, որ պատրաստ է «ծանր, դժվար պահին» ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը:
ՄՕԿ-ի նախագահի այցի կապակցությամբ հրավիրված ասուլիսում Գագիկ Ծառուկյանը որոշեց չշրջանցել քաղաքական անցուդարձի վերաբերյալ լրագրողների հարցերից մի քանիսը: Նա նախ նշեց, որ եռյակի հանրահավաքին, իհարկե, մասնակցելու է: Ապա սահուն անցում կատարվեց նախագահ առաջադրվելու հարցին: ԲՀԿ ղեկավարը հայտարարեց, թե աչքի առաջ, ավելի ճիշտ՝ իր մտքում կան 4-5 արժանապատիվ մարդիկ, որոնք կարող են երկիրն առաջ տանել, եւ եթե նրանցից մեկնումեկը առաջադրվի, ապա կաջակցի:
Սակայն ուշադրությո՛ւն. «Իսկ եթե իմ քաղաքական գործընկերները, հանրությունը ներկայացրեցին, որ իմ կարիքը կա այդ ծանր, դժվար պահին, որ իմ թեկնածությունը պետք է լինի, ուրեմն` ասում եմ, որ ես դրան էլ եմ պատրաստ: Ու կարող եմ ասել, որ մի քանի ամսվա ընթացքում կարեւորագույն խնդիրները լուծումներ կունենան: Պետությունը մի քանի ամսում կդրվի ճիշտ հիմքերի վրա: Մարդիկ դա կզգան իրենց առօրյայում»:
Այստեղ արտառոց ոչինչ երեւի չկա։
Եթե մարդը քաղաքական գործիչ է համարվում, ավելին՝ կուսակցության ու երկրի խորհրդարանի երկրորդ մեծաթիվ խմբակցության ղեկավարն է, ապա բնական է, որ ընտրությունների ժամանակ առաջադրվի էլ, նախագահական ախորժակներ էլ ունենա:
Կարդացեք նաև
Պարզապես այնպիսի զգացողություն է, որ ընդդիմություն-այլընտրանքի ներկայացուցիչները, տվյալ դեպքում առաջին հերթին Գագիկ Ծառուկյանը, կարծես փորձում են կիսել դեռ չորսած վագրի մորթին: Հաջորդ նախագահական ընտրությունները 2018-ին են նախատեսված, այսինքն՝ ավելի քան երեք տարի պետք է համբերել:
Երկուսից մեկը՝ կամ Գագիկ Ծառուկյանը հույս ունի, որ արտահերթ նախագահական ընտրություններ կլինեն, կամ էլ՝ սաստիկ ցանկությունը չկարողանալով զսպել, ժամանակից շատ առաջ է ընկել: Այս ամենը, ինչպես սպորտում են ասում՝ «ֆալշ-ստրարտ»-ի տպավորություն է թողնում:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում



















































Քաղաքականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է, այդ թվում և արտահերթ ընտրություններ, ուստի նախօրոք ինչ-որ դատողություններ մի արեք. եթե այսօր ժողովուրդը վերջնականորեն հիասթափված է այս իշխանություններից, ուրեմն արտահերթ ընտրությունները ամենևին էլ բացառվող տարբերակ չեն