Օրվա լրահոսը
«Փարվանա» ռեստորանի մոտակայքում այրվել է 7000 քմ խոտածածկույթ և 25 ծառի կոճղեր
«Կորեայի ձոր» կոչվող տարածքում՝ մոտ 5000 քմ, Շիրակի փողոցում՝ 500 քմ, Խարբերդի ամառանոցներում՝ 5000 քմ
Վերին Լարսը մինչև հուլիսի 10-ը դեռևս փակ կլինի
Փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից:
Սեյրան Օհանյանը՝ կորցրած դիրքերի ու պաշտոնանկությունների մասին (ֆոտոշարք)
Այդ մի քանի դիրքերը գտնվում են պաշտպանության բանակի վերահսկողության, ազդեցության, անհրաժեշտության դեպքում արագ նախաձեռնողական գործողություններով լիարժեքորեն ետ վերադարձնելու ունակության շրջանակներում:
Տարօրինակ միջադեպ Վարդան Ղուկասյանի հարեւանին դիահերձելու շուրջ
Քիչ առաջ ոստիկանության «Կումայրի» բաժնից Aravot.am-ին պատմեցին, որ այսօր անհասկանալի պատմություն է տեղի ունեցել Գյումրու Սլաբոդկա թաղամասի մահացած բնակիչներից մեկին դիահերձելու հետ կապված: Մահացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարեւաններից մեկը՝ ծնված 1951 թվականին, սակայն վերջինիս հարազատներն ու հարեւանները, այդ թվում Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, չեն թույլատրել դատաբժշկականում դիակը հերձեն՝ պատճառաբանելով, որ քրիստոնյային վայել
«Եկեղեցին չի կարող կարճ հաղորդագրություններով օրհնություն փոխանցել»
Պարզաբանում է Տ. Եսայի քահանա Արթենյանը Այսօր սոցցանցերում բուռն քննարկման առարկա էր դարձել կարճ հաղորդագրություններով Արարատյան Հայրապետական թեմի կողմից Վարդավառի տոնի կապակցությամբ փոխանցված օրհնությունը՝ ապահովագրական կազմակերպություններից մեկի հաճախորդներին: Արդյոք սա նշանակում է ՝ ապահովագրական կազմակերպությունն ինչ-որ ձեւաչափով համագործակցել է Արարատյան Հայրապետական թեմի հետ, ի՞նչ պայմաններ են քննարկվել կողմերի միջև: Պարզաբանումների համար Aravot.am-ը դիմեց Արարատյան Հայրապետական
Նորագավիթում մեքենա է այրվել
Հուլիսի 3-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցում՝ «Աղ ու հաց» սննդի կետի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 163 տան բակում գործող տեխսպասարկման կետում (վարձակալ Հ. Խ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.13-ին, մարվել՝ 15.27-ին: Ամբողջությամբ այրվել է
Նոր մանրամասներ` Վերին Լարսի անցակետում մնացած 50 հայերից
Ի լրումն ՌԴ-ում ՀՀ դեսպանության նախորդ հաղորդագրությունների՝ հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Վերին Լարսի անցակետում շարունակում է մնալ մոտ 50 ՀՀ քաղաքացի: ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային վարչության կողմից տեղում կազմակերպվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ քաղաքացիներին վրաններ տրամադրելու, սննդով ու ջրով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բժշկական օգնությամբ ապահովելու նպատակով: Նշենք, որ հուլիսի 4-ին նախատեսվում է Վերին
Ինչպես են Երևանում տոնում Վարդավառը (ֆոտոշարք)
Վարդավառի տոնակատարության հետաքրքիր դրվագները` ներկայացվող ֆոտոշարքում
Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սեւյանը Ֆիլադելֆիայում առաջատարների շարքում են
Ֆիլադելֆիայում շարունակվում է շախմատի Համաշխարհային օփենը: Խաղացվել է հինգ տուր: Հայաստանցի գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սեւյանը (նկարում), որոնք բնակվում են ԱՄՆ-ում եւ հանդես գալիս այդ երկրի դրոշի ներքո, համապատասխանաբար, ընթանում են 10-րդ՝ 4,0 միավոր եւ 21-րդ՝ 3,5 միավոր, հորիզոնականներում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նիկոլ Փաշինյան․«Քաղաքացիական պայմանագիրն ընկալվում է թիվ 1 ընդդիմադիր կուսակցություն»
Այսօր Վանաձորում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կազմակերպության հիմնադիր ժողովը, որի ժամանակ ընտրությունների միջոցով ձեւավորվել է կուսակցության Վանաձորի տարածքային կազմակերպության խորհուրդը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊԿ) վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց, որ կուսակցության տարածքային կազմակերպության խորհրդի ձեւավորումը կարեւոր է, քանի որ առաջիկայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում։ Հիմնադիր ժողովին ներկա էր նաեւ
«Հոժար չե՞ք, որ գրիչ ենք բռնում, ոչ թե զենք». Լեւոն Բարսեղյանը՝ Շիրակի մարզպետին (տեսանյութ, ֆոտոշարք)
Գյումրու երիտասարդների պալատում տեղի ունեցավ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանի «Զամբո» վերնագիրը կրող գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին մեծ թվով մարդիկ՝ Գյումրու հայտնի մտավորականներ, հասարակական գործիչներ, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, եկել էր նաեւ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Իհարկե, ոչ բոլորն էին հասցրել ընթերցել գիրքը, մեծ մասն անծանոթ էին: Լեւոն
Ջրային հրավառություն`Կարապի լճում (ֆոտոշարք)
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Վարդավառի տոնի առիթով Երևանի քաղաքապետարանի կազմակերպած համաքաղաքային գլխավոր ու ամենամարդաշատ միջոցառումը Կարապի լճում էր ու լճի շրջակայքում։ Ուրախ, տոնական երկժամանոց ծրագիրն ուղեկցվել է դիջեյի մատուցած ուրախ ու աշխույժ ռիթմերով, ինչի շնորհիվ Կարապի լիճը վերածվել է ինքնատիպ «ջրային» դիսկոտեկի: Ջրախաղի բոլոր մասնակիցներն ապահովվել են դույլերով, իսկ միջոցառման հովանավոր «Նոյ»
Վարդավառ. լվացվել և մաքրվել են հուշարձանները
Վարդավառի տոնին նվիրված համաքաղաքային միջոցառումները մայրաքաղաքում մեկնարկել են վաղ առավոտից: Ջրցան մեքենաների տոնական շքերթից և փողոցներն ու հրապարակնելը լվանալուց հետո մայրաքաղաքի կոմունալ տնտեսության ծառայությունների աշխատակիցները, միանալով Վարդավառի միջոցառումներին, իրենց ինքնատիպ մասնակցությունն են բերել ազգային տոնին՝ տարբեր վարչական շրջաններում լվանալով և մաքրելով մի շարք հուշարձաններ: Հիշեցնենք, որ այսօր տոնական բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Պայքարողները․ հայաստանյան քաղաքացիական պայքարի ֆենոմենը որպես փոփոխության միակ միջոց
Երբ 2012֊-ի ձմռանը Երեւանի գլխավոր՝ Մաշտոցի պողոտային կից այգում մի խումբ խանդավառ երիտասարդներ, արհամարհելով ցուրտը, ոստիկանական ճնշումները, անցորդների հեգնանքը, գիշեր ու ցերեկ պայքարում էին այնտեղ սկսվող շինարարության դեմ, շատերի համար արկածախնդրություն էր թվում, մինչդեռ հենց պայքարի արդյունքում այսօր երբեմնի անհյուրընկալ այգին ոչ միայն չդարձավ քաղաքային իշխանությունների հերթական «զոհը», այլեւ քաղաքի ամենաբարեկարգ ու սիրված վայրերից մեկն
Մարդատարը դուրս է եկել ԶՈԴ կամրջի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը. կան տուժածներ
Հուլիսի 3-ին, ժամը 08.38-ին ահազանգ է ստացվել, որ մարդատար ավտոմեքենան դուրս է եկել Արարատի մարզի Արարատ քաղաքի ԶՈԴ կամրջի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածում՝ 53-րդ կմ-ին, «Volkswagen Jetta» մակնիշի 34 QO 722 պետհամարանիշի ավտոմեքենան
Նոր մանրամասներ՝ Վրաստանի Գորի քաղաքում «Շիրակի» երկրպագուների վրա հարձակվելուց (տեսանյութ, ֆոտոշարք)
Ինչպես հայտնի է՝ հունիսի 30-ին Վրաստանի Գորի քաղաքում Գյումրու «Շիրակ» և Վրաստանի «Դիլա» ֆուտբոլային խաղից առաջ «Շիրակի» երկրպագուները խուլիգանական հարձակման էին ենթարկվել վրացի անչափահաս մի խումբ տղաների կողմից: Բանը հասել էր նրան, որ միջամտել էին Գորիի իրավապահները՝ քրեական գործ հարուցելով հայ երկրպագուների վրա քարերով հարձակված անչափահասների նկատմամբ: «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Աննա Թադեւոսյանը Aravot.am-ին
Ամենամեծ կրծքեր ունեն ամերիկուհիները
The Journey of Female Health Sciences-ը հրապարակել է ուսումնասիրությունների արդյունքները, որոնք կատարվել են աշխարհի 108 երկրների 28-30 տարեկան շուրջ 400 հազար կանանց շրջանում: Ընդ որում, ընտրվել են միայն նրանք, որոնք մինչ այդ որեւէ պլասիկ վիրահատություն չեն արել: Այս կամ այն երկրին պատկանելը մարդու անատոմիայի փորձագետները համարել են կանանց ծննդավայրը, այլ ոչ թե բնակվելու: Ուսումնասիրության կազմակերպիչները
Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների ծրագիր
Հարգելի համաքաղաքացիներ, «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 3-ին ժամը 12:00-ին բոլորին հրավիրում ենք Կարապի լճի հարակից տարածք, որտեղ նախատեսված է Վարդավառ 2016-ի երկժամյա մեծ միջոցառումը: Իսկ ողջ օրվա ընթացքում Երևանի 12 վարչական շրջաններում կանցկացվեն Վարդավառի տոնին նվիրված թեմատիկ մի շարք միջոցառումներ: Աջափնյակ վարչական շրջանում ժամը 12:00-ին «Արմենիա» ԲԿ-ին հարող պուրակի լողավազանային տարածքում տեղի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 3-7-ը՝ գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Հուլիսի 3-7-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի
Ջրցան մեքենաների շքերթ. մեկնարկեցին Վարդավառի միջոցառումները (ֆոտոշարք)
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրում ներառված ազգային սիրված տոներից Վարդավառի համաքաղաքային միջոցառումները մայրաքաղաքում վաղ առավոտից մեկնարկել են «Սանիթեք» ընկերության տոնական զարդարված ջրցան մեքենաների շքերթով: Մեքենաների շարասյունը լվացել և մաքրել է մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ու Հանրապետության հրապարակի տարածքը: Ի դեպ, ողջ օրվա ընթացքում «Սանիթեքի» մեքենաները կշրջեն նաև վարչական շրջանների բակերում, փողոցներում`անհրաժեշտ ծավալի ջուր
Վենեսուելայում Հովհաննես Բաչկովի առաջին մրցակիցը իռլանդացի է
Հուլիսի 3-ից 8-ը Վենեսուելայի Վարգաս քաղաքում անցկացվելու է Ռիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարը, որին ԱԻԲԱ-ն առաջին անգամ պրոֆեսիոնալի՝ APB/WSB, կարգավիճակ է տվել: Աշխարհի 40 երկրների 79 բռնցքամարտիկներ են պայքարելու օլիմպիական խաղերի 26 վարկանիշերի համար, որոնց թվում է նաեւ հայաստանցի 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Այս քաշային կարգում հանդես է գալու յոթ բռնցքամարտիկ՝ Հայաստանից, Ուկրաինայից,
Ամառային սառնապուր «Բրդոշ» (մածնաբրդոշ)
Բոլորին քաջածանոթ այս սառնապուրով էր տատիկս տարիներ շարունակ ողջ ամառ, կիզիչ շոգին, օրվա մեջ առնվազն մեկ անգամ՝ կեսօրին, ընդհատում մեր բակային խաղերը կամ ընթերցանությունը: Եթե թույլ տային՝ երեկոյան եւ նախաճաշին էլ բրդոշով կսնվեինք, սակայն տատիկս պնդում էր, որ բրդոշը միայն ցերեկվա համար է: Եվ իսկապես, կեսօրվա կիզիչ շոգին այս սառնապուրն իսկական փրկություն է: Անհրաժեշտ մթերքները
Հայաստանում նշում են Վարդավառը` Քրիստոսի Պայծառակերպության տոնը
Հուլիսի 3-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու
Հրդեհ` Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետնամասում
Հուլիսի 2-3-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Քանաքեռի նախկին ե/գ կայարանի մոտակայքում այրվել է մոտ 500 քմ խոտածածկ տարածք, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետնամասում՝ մոտ 20 հա, Մարշալ Բաբաջանյան փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում՝ մոտ 800 քմ, Արշակունյաց պողոտայի թիվ 135 շենքի մոտակայքում՝ մոտ 400
Հաղթողների աշխատանքները պարբերաբար կցուցադրվեն թանգարանում
«Իսահակյանի հեքիաթները և առակները» խորագրով համակարգչային ստեղծագործական մրցույթում լավագույն է ճանաչվել 40 աշխատանք
Կոչ` դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը Մինսկի խմբին. ԱԻՄ
ԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ 30 յունիսի, 2016 թ, Երեւան 1992թ.-ին ստեղծուած ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխաւոր առաքելութիւնը Արցախեան հակամարտութեան խնդրի խաղաղ կարգաւորումն է։ Գաղտնիք չէ, որ այդ խմբի երեք համանախագահներից ՌԴ-ն հակամարտող կողմերի զէնքի հիմնական մատակարարն է։ Վերջին տարիներին ՌԴ գործունէութիւնը այդ ասպարէզում աննախադէպ չափերի է հասել։ Այժմ արդէն նրա մատակարարման
Հենրիխ Մխիթարյանը դարձավ հետխորհրդային շրջանի ամենաթանկ ֆուտբոլիստը
Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հաստատել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխվելը «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիական ակումբը դորտմունդցիներին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի համար այնպիսի գումար առաջարկեց՝ 42 միլիոն եվրո, որ հնարավոր չեղավ դրանից հրաժարվել: Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանը դարձավ հետխորհրդային շրջանի ամենաթանկ ֆուտբոլիստը՝ գերազանցելով ուկրաինացի Անդրեյ Շեվչենկոյի ռեկորդը՝ 40 միլիոն եվրո: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գեղարքունիքի մարզի Հացառատ թաղամասի տներից մեկը ջրալցվել է
Հուլիսի 2-ին, ժամը 18.36-ին ահազանգ է ստացվել, որ ջրալցվում է Գեղարքունիքի մարզի Հացառատ թաղամասի Հ. Աբրահամյան փողոցի տներից մեկը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հորդառատ անձրևի պատճառով ջրալցվել է Հ. Աբրահամյան փողոցի թիվ 44 տունը և հարակից անասնագոմը: Ահազանգերի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է համապատասխան կառույցների ներկայացուցիչներին: ՀՀ ԱԻՆ


















































