Օրվա լրահոսը
Տավուշի մարզպետ. «Տավուշցիները մարտական են տրամադրված»
Սահմանամերձ համայնքները՝ ուժեղացված հսկողության ներքո
Քուշկյան. «Տարբեր աստիճանի ծանրության վիրավորներ կան, հիվանդների մի մասին էլ տեղափոխել են Հայաստան՝ կենտրոնական հոսպիտալ»
Արցախում բժիշկներն ու շտապօգնության մեքենաներն աշխատում եմ արտակարգ ռեժիմով
Արծրուն Հովհաննիսյան. «200-250 մետր տարածքի համար ընթացող դիրքային մարտերում հակառակորդը կայացրեց սխալ որոշում»
ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. Մեկ մասնագիտական դիտարկում նրանց համար, ովքեր զբաղված են մարտական գործողությունների ընթացքի ու կողմերի հնարավորությունների ռազմագիտական վերլուծությամբ: Փաստ է, որ Ադրբեջանի բլից-կրիգը տապալվեց: Այդ փաստից կորցնելով հավասարակշռությունը` ներկա պահին 200-250 մետր տարածքի համար ընթացող դիրքային մարտերում հակառակորդի զինվորական ղեկավարությունը, ըստ իս, կայացրեց
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի եւ խաղաղ բնակիչների նկատմամբ հարձակումների վերաբերյալ
2016 թվականի ապրիլի 1-ից 2-ի գիշերը փաստացի վերսկսվել և ներկայումս շարունակվում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի բաժանարար գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից նախաձեռնված լայնածավալ ռազմական գործողությունները: Հրթիռահրետակոծման են ենթարկվել նաև խաղաղ բնակավայրերը, որի հետևանքով սպանվել եւ վիրավորվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ: Ադրբեջանական զինված ուժերի կողմից պատերազմական գործողությունների հետևանքով իրենց տիրապետության
Վիտալի Իգնատևը Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության իշխանությունների և ժողովրդի անունից լիակատար աջակցություն և զորակցություն է հայտնել Արցախին
Ապրիլի 4-ին մերձդնեստրյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի և Մերձդենստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վիտալի Իգնատևի միջև։ Կողմերն անդրադարձել են ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններին և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակին։ Վիտալի Իգնատևը
Ֆրանսիայի ԱԳՆ. Ապրիլի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը կքննարկի ԼՂՀ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը. Daily mail
Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Ռոմեն Նադալը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ապրիլի 5-ին կհավաքվի Վիեննայում, որպեսզի քննարկի ԼՂՀ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է Daily mail լրատվական կայքը։ Ֆրանսիայի արտաքին գերատեսչության հատուկ ներկայացուցիչը իր խոսքում մասնավորապես ասել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Պիեռ Անդրեն և նրա ամերիկացի ու ռուս գործընկերները
Հայ բարեգործական ընդհանուր միության եւ Հայ օգնության միության հայտարարությունները
ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎՐԱ, ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ՀՍՏԱԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Ապրիլի 1-ին Ադրբեջանի զինուժը նախաձեռնել է լայնամասշտաբ գրոհ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինուժի հարձակումը, որը խախտել է հրադադարի ռեժիմը, և կոչ է անում
Բելառուսի ԱԳՆ. Մինսկը պատրաստ է նպաստել ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորմանը. «ՏԱՍՍ»
Բելառուսի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում վերջերս իրավիճակի սրման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Միրոնչիկը իր հայտարարության ընթացքում նշել է նաև, որ Բելառուսը պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Բելառուսը մշտապես պատրաստ է
Ցավում ենք ու հպարտանում…
Այսօր` ապրիլի 4-ին` ժամը 18.00-ին, Երևանի Ս. Հովհաննես եկեղեցում կկատարվի մեր հերոս արծիվներից մեկի հոգեհանգիստը. հետախույզ – գնդացրորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյան` ծնված 1989թ.: ԶՈՒ-ում ծառայում էր 2011թ.-ից: Վաղը` ապրիլի 5-ին` ժամը 18.00-ին, Երևանի Ս. Հովհաննես եկեղեցում կկատարվի մեր մյուս հերոս արծվի` 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար,կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյանի հոգեհանգիստը` ծնված 1990թ.:
Հեր-Հեր գյուղում վերջին հրաժեշտը տվեցին սպանված 12-ամյա երեխային (ֆոտոշարք)
Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Հեր-Հեր գյուղում ապրիլի 4-ին հողին հանձնեցին ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով դպրոցի բակում սպանված 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանին:
Դավիթ Գասպարյան. «Ադրբեջանցի զինյալներին պետք է քշել, տանել լցնել Կասպից ծովը»
Գրականագետը հուզված է՝ ազատամարտիկները սահման են գնում, ինչպես հարսանիքի կգնային
Իրանը պատրաստ է թուլացնել ԼՂՀ հակամարտության գոտում առաջացած լարվածությունը. Middle east online
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկերոջ՝ Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին տեղեկացնում է Middle east online լրատվական կայքը։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են մանրամասներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իրանցի նախարարը ընդգծել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու կարևորությունը, ինչպես
Նախագահն այցելել է մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այցելել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին: Հանրապետության Նախագահը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով, իր զորակցությունը հայտնել զինծառայողներին, մաղթել նրանց շուտափույթ ապաքինում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Գյուղապետն արցունքները խեղդելով պատմում էր, որ զոհված Նոդարիկ Մարգարյանը համեստ մարդ էր
Համագյուղացիները՝ մեծից փոքր, այցելում են ԼՂ մարտերում զոհված զինվորի ընտանիքին ցավակցելու
Կիպրոսի կառավարություն. Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանը հարգի Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն
Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում hրապարակվել է, որ Կիպրոսի Կառավարությունն ուշադրությամբ ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում /Արցախում/ անհանգստացնող զարգացումները՝ հետեւելով ադրբեջանական զինված ուժերի կողմից սահմանին կիրառվող բռնություններին: «Մենք դատապարտում ենք ուժի կիրառումը եւ մարդկային կորուստը, մասնավորապես քաղաքացիական զոհերը, եւ մենք պահանջում ենք, որ Ադրբեջանը հարգի ստատուս քվոն: Այս խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, եւ Կիպրոսի
«Մեր զինվորը մեծատառով մարդ է, իսկ ադրբեջանցին` բարբարոս»
ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը նշում է` Ադրբեջանի զինծառայողների կողմից Թալիշի խաղաղ բնակիչների հանդեպ կատարվածը բարբարոսություն է:
Երևանի վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է առավել ակտիվ համագործակցել ԼՂՀ բնակավայրերի և քաղաքների գործընկերների հետ
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են քաղաքապետի տեղակալներն ու վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ՝ վերջին օրերին սահմանագծի իրադրությամբ պայմանավորված: Մասնավորապես, վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է առավել ակտիվ համագործակցել ԼՂՀ բնակավայրերի և քաղաքների գործընկերների հետ, ինչպես նաև օժանդակություն ցուցաբերել երևանաբնակ, հրազենային վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին: Քաղաքապետը աշխատակազմի
Եղեռնազոհ գրողները՝ գերմաներենով
Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցի առիթով 2015թ. ապրիլի 24-ի նախօրեին հայ ընթերցողին ներկայացվեց Գերմանիայում հրատարակված «Հողը կխոսի» ժողովածուն: Այստեղ տեղ էին գտել արեւմտահայ եղեռնազոհ գրողների, այդ թվում՝ Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի եւ մյուսների գործերը՝ թարգմանված գերմաներեն: Թարգմանությունների հեղինակներն էին Կարինե Հովհաննիսյանը, Ելենա Էթարյանը, Գայանե Գինոյանը, Կարլեն Մատինյանը, Հրաչյա Ստեփանյանը եւ ուրիշներ: Օրերս կայացել է նաեւ
Հայտարարություն. Հարյուրավոր Ջավախքցի երիտասարդներ պատրաստակամ են իրենց նպաստը բերել հայրենիքի պաշտպանության վեհ գործին
Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի նկատմամբ արկածախնդրական պատերազմի սանձազերծումը: Դրանով Ադրբեջանի պատեհապաշտ իշխանությունները կոպտորեն ոտնահարեցին միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, 1994թ.-ի զինադադարի դրույթները, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը և առաջադեմ մարդկության դավանած արժեքները: Սակայն ոսոխը սխալվեց իր հաշվարկների մեջ: Ռազմական գործողությունների այս 3 օրերը ևս մեկ անգամ ապացուցեցին վտանգի ժամին
Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները
Ապրիլի 4-ին ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանը, խմբի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Էդմոն Մարուքյանը, Կարեն Բեքարյանը, Թեւան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Նաիրա Կարապետյանը հանդիպել են Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների խորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Խորհրդարանականները խոսել են երկու
«Աշխարհում ավելի ընկալելի է ՀՀ ԱԳՆ-ի, ՊՆ-ի խոսքը, իսկ Արցախը դեռ խնդիր ունի». Սամվել Մարտիրոսյան
Միջազգային մամուլում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարություններն են առաջինը հայտնվում
Ղարաբաղյան պատերազմի միջազգային արձագանքը
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի զորքերի շփման գոտում սանձազերծել է լայնածավալ ռազմական գործողություններ: Հայկական կողմը, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, անցել է պաշտպանական հակահարձակ գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդին հասցվել են հսկայական մարդկային եւ նյութական կորուստներ: Ամփոփելով ապրիլի 3-ի երեկոյի դրությամբ միջազգային արձագանքները՝ կարող ենք արձանագրել, որ միջազգային խաղացողները մեծ մասամբ հանդես են գալիս լղոզված
Թալիբով. Հարավային Օսեթիան պատրաստ է քաղաքական օժանդակություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին. Ria.ru
Հարավային Օսեթիան պատրաստ է քաղաքական օժանդակություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին, բայց անհրաժեշտություն չի համարում խոսել ռազմական օժանդակություն ցուցաբերելու մասին: Այս մասին այսօր հայտարարել է Հարավային Օսեթիայի նախագահ Լեոնիդ Թալիբովը: Գրում է Ria.ru-ն: «Անհրաժեշտություն չկա այս կոնֆլիկտում ֆիզիկական մասնակցություն ունենալու, որպեսզի այլ ուժեր չներգրավվեն արդեն ոչ այդքան պարզ իրավիճակում: Մենք պետք է ուշադիր լինենք նման հարցերի նկատմամբ
Վաղարշակ Հարությունյան. «Ռազմական գործողությունները կարող են տևել մեկ շաբաթ»
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի կարծիքով` ռազմական գործողությունները սահմանին կարող են տևել մեկ շաբաթ: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Հարությունյանը շեշտեց, թե Ադրբեջանն այս ռազմական գործողությունների ընթացքում աշխատել է իր ողջ բանակով, իսկ հայկական կողմից միայն ԼՂՀ պաշտպանական բանակը, ուստի կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ Ադրբեջանի հետ, եթե հայկական զինված ուժերն էլ միացած
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. թե՛ Ադրբեջանի իշխանությունները և թե՛ ռազմական հանցագործություններ կատարած անձինք պատասխանատվության պետք է ենթարկվեն
Ապրիլի 2-ից սկսած միջազգային հանրությունը ակտիվ կերպով իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության ապակայունացման վերաբերյալ: Մասնավորապես, բոլոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունները և առանձին պետությունները հակամարտության կողմերին տարբեր ձևակերպումներով կոչ են անում դրսևորել զսպվածություն, դադարեցնել ռազմական գործողությունները, զերծ մնալ իրադրությունը լարելու քայլերից և այլն: ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծապես կարևորում է միջազգային հանրության արձագանքը և
ԻԻՀ ռազմական կցորդը հրավիրվել է ՀՀ պաշտպանության նախարարություն
Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հոսեին Շեյխին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Ռազմական կցորդին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման առիթը ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետի տեղակալ Շաբեստարի հայտարարությունը և դրան առնչվող ադրբեջանական լրատվամիջոցներով շահարկվող լուրն այն մասին, իբր արցախյան ուժերի կողմից հրետակոծության հետևանքով Արևելյան
Ապրիլի 4-ի առավոտյան Բերձորի խաղաղության հրապարակում առաջնագիծ մեկնող ազատամարտիկների նոր շարասյուն էր կանգնած
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծում կատարված աննախադեպ իրադարձությունների հետ կապված՝ արդեն տեղեկացրել ենք, որ Քաշաթաղի շրջվարչակազմում՝ ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ, գործում է քաղպաշտպանության շուրջօրյա շտաբ: Այս 3 օրերի ընթացքում շրջանից հարյուրավոր կամավորներ են դիմել՝ առաջնագիծ մեկնելու և հայ զինվորին նեցուկ դառնալու: Անցած 2 օրերում շրջանում կատարված և նախատեսվող իրադարձությունների մասին զրուցեցի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի
Ալեքսանդր Իսկանդարյան. «Տարածաշրջանում պատերազմ պետք չէ»
Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ հիմա Ռուսաստանին ավելի հեշտ է աշխատել Ադրբեջանի հետ, քան մյուսներին
Չայկովսկու դպրոցի տնօրենը՝ նախարարության շահագրգռության մասին
«Առավոտն» անդրադարձել է «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրին, որն այդպես էլ չկառուցվեց՝ չնայած դրա անհրաժեշտության մասին մշակույթի նախարարության ժամանակին հնչեցրած գեղեցիկ հիմնավորումներին: ՀՀ մշակույթի նախարարությունն ամեն գնով նախագիծը «համահնչեցրել» էր Հայ գրատպության 500-ամյակի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու հետ: Աղմկոտ պատմության համատեքստում շրջանառվում էր նաեւ «Սոխոսենթր» ընկերության առաջին տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի


















































