Օրվա լրահոսը

ԵԺԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանաձև է ընդունել

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը  (ԵԺԿ) բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման առնչությամբ «Խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում վերջերս տեղի ունեցող իրադարձություններով: Անընդունելի է հերքել միջազգային հանձնառությունը հակամարտությունը բացառապես խաղաղ քաղաքական միջոցներով լուծելու հարցում, հատկապես երբ այս ռազմական արկածախնդրության զոհերը նաև անմեղ քաղաքացիներ են, այդ թվում՝ երեխաներ: Անհրաժեշտ ենք համարում

ԱՄՆ Պետդեպ. Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի՝ այդ թվում ինքնորոշման իրավունքը հաշվի առնելով. TACC

Ադրբեջանն ու Հայաստանը պետք է գտնեն քաղաքական կամք, որպեսզի հասնեն խաղաղության՝ հայտարարել է ԱՄՆ Պետդեպի լրատվական ծառայության ղեկավարի տեղակալը:

ԼՂՀ ՊՆ-ն հերքում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առաջնագծում կրած մեծաքանակ կորուստները պարտակելու, սեփական բարոյալքված բանակի մարտական ոգին ինչ-որ կերպ բարձրացնելու համար դիմել է հերթական էժանագին քարոզչական հնարքի՝ հայտարարելով, թե իբր ադրբեջանական ուժերը տիրել են Մատաղիս բնակավայրին: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշվածն տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի: Ուղղակի հերթական անգամ հակառակորդ կողմը ցանկալին ներկայացրել է

Գյումրի տեղափոխեցին Թալիշում զոհված հերոսին՝ Մերուժան Ստեփանյանին

Հայրենիքի պաշտպանության համար զոհված գյումրեցի հերոսին՝ 1993 թվականին  ծնված ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանին, քիչ առաջ տեղափոխեցին Գյումրի: Նա պայմանագրային զինծառայող էր Թալիշում: Ինչպես մեզ տեղեկացրեցին Շիրակի մարզի ԵԿՄ կառույցից՝ Մերուժանենց տունը Գյումրու Մուշ թաղամասում է, թեեւ վերջին շրջանում ընտանիքը՝ ծնողներն ու քույրը, բնակվում են Երեւանում: Մերուժանը նշանվել էր վերջերս:  ԵԿՄ-ից տեղեկացրեցին, որ հայրը նույնպես զինվորական է

Արցախի հանրային հեռուստատեսության ապրիլի 4-ի ժամը 22-ի Հատուկ թողարկումը

Արցախի հանրային հեռուստատեսության Հատուկ թողարկումը՝ վիրավոր երեխաների, Սյունիքից ժամանած կամավորականների, դիրքերում իրավիճակի մասին:

Հայկ Ղուկասյան. «Հայր Ալիեւը երեւի որդուն չի պատմել, թե ինչպես էր 1994 թվականին հրադադար խնդրում»

Պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ կարճ ժամանակում Արցախը հերթական հաղթանակն է տոնելու: «Ադրբեջանը չի փոխվել: Այդ երկիրը գործում է իրեն բնորոշ նենգությամբ: Գիշերը հարձակվում է խաղաղ բնակավայրերի վրա, սպանում անզեն տարեց մարդկանց, իսկ լույսը բացվելուն պես «գրավյալ» տարածքը չի կարողանում պահել: Հայկական բանակի ոգին ու մարտունակությունը մի քանի

Հավատացյալները «բաց չէին թողնում» Տաթեւ Սրբազանին. (Ֆոտոշարք)

Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում Արցախի եւ Հայաստանի խաղաղության համար կատարված միասնական աղոթքից հետո եւս մեկ  իրողության հնարավոր չէր հետեւել առանց հուզվելու: Արարողության ավարտից հետո հավատացյալները տեւական ժամանակ «բաց չէին թողնում» Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Սարգսյանին` ստանալով նրա օրհնությունը: Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ցավում ենք ու հպարտանում. ՊՆ-ն հրապարակեց եւս երեք զոհված հերոսի անուն

Հայտարարվեց եւս երեք զոհված զինծառայողի անուն:

ԼՂ ՊՆ․ Հայկական կողմը ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել հայկական կողմի կորուստների վերաբերյալ: Մասնավորապես, ապրիլի 1-ից շփման գծում սկսված բախումների հետևանքով հայկական կողմը կորցրել է 20 զինծառայող, վիրավորվել է 72-ը: 26 զինծառայող անհետ կորած է համարվում: Հայկական կողմը կորցրել է նաև 7 տանկ, 5 դիրք Ղարաբաղի հարավում, 3-ն էլ հյուսիսում:

Ռմբակոծված ավտոբուսում քաղաքացիական անձինք էին, Սիսիանի ջոկատը ռմբակոծվել է դաշտում

Սիսիանի ջոկատի ռմբակոծումը կապ չունի ավտոբուսի ռմբակոծման հետ, այնտեղ եղել են խաղաղ բնակիչներ

Արծրուն Հովհաննիսյան. «Ստեղծվել է օպերատիվ իրազեկման կենտրոն»

ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. «Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով արդեն երեք օր շարունակվող թեժ մարտերի հանդեպ տեղական և միջազգային հանրության հետաքրքրությունը՝ ԼՂՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է օպերատիվ իրազեկման կենտրոն, որը պարբերաբար ներկայացնելու է առաջնագծում տեղ գտնող զարգացումների մասին կանոնավոր և

«Հայրենիքը միայն բանակինը չէ». Ակցիա՝ հանուն Արցախի. (Տեսանյութ)

Ադրբեջանում ահել-ջահել, կին-տղամարդ, բոլորը փախչում են՝ թողնելով իրենց տները, հայրենիքը, սահմանը:

«Եթե Ադրբեջանին չաջակցեն, նա ի վիճակի չէ շարունակել պատերազմը. լրացուցիչ ռեսուրսներ չունի»

Տնտեսագետ Արտակ Մանուկյանն ասում է, որ Ռուսաստանն Ադրբեջանին «ապառիկով» զենք էր մատակարարել

Եկեղեցի եկած զինծառայողներին ծափահարեցին. (Տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երեւանի Սուրբ Գրիգոր լուսավորիչ Մայր եկեղեցում այսօր կատարվեց միասնական աղոթք` Ադրբեջանի նախահարձակ գործողությունների ժամանակ Արցախում արիաբար զոհված զինծառայողների հոգու հանգստության, Հայաստանի եւ Արցախի խաղաղության համար: Մինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը կմոտենար Սուրբ խորանին, եկեղեցի մտան մի շարք զորամասերի զինծառայողներ: Նրանց ժողովուրդն ինքնաբուխ ծափահարություններով դիմավորեց: Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Այս իրավիճակում ԼՂ անկախության ճանաչումը ճիշտ է». քաղաքագետ

Ըստ նրա, եթե միջազգային հանրությունը շարունակի հավասարության նշան դնել ՀՀ ու Ադրբեջանի միջեւ, ապա ճիշտ կլինի ԼՂ անկախության ճանաչումը.

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է Հասանովին և նրա «գերագույնին»

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվում են մարտական գործողությունները: Օրվա ընթացքում հակառակորդը, բացի նախօրեին գործածության մեջ դրած զինատեսակներից, սկսել է կիրառել նաև սեփական զինանոցում կուտակված «ТОС 1» տիպի ծանր հրանետային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր ու այլ ժամանակակից զինտեխնիկա: Սակայն այս ամենի արդյունքում անգամ ադրբեջանական զինուժին չհաջողվեց ռազմաճակատում փոխել դեպքերի զարգացման ընթացքն օգուտ իրեն: Հակառակը,

Պարգև Սրբազանը Ստեփանակերտի հոսպիտալից լուրեր է հայտնում

Քիչ առաջ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում հաղորդեց, որ Ստեփանակերտի հոսպիտալում յոթ վիրավոր զինվորների վիճակը ծանր է, մյուսներինը` միջին ծանրության: Միևնույն ժամանակ նշեց, որ հակառակորդը մեկին յոթով, մեկին ութով ավելի կորուստ է կրում: Սրբազանը տեղեկացրեց, որ ինքը հոգևորականների հետ այցելել է վիրավոր զինվորներին: Պարգև Սրբազանը նշեց, որ բոլոր վիրավորներն էլ

Կոթիգյուղացի Յուրան Վորոնեժից եկել է սահմանը պաշտպանելու

Հարյուրից ավելի ազատամարտիկներ սահման են ձգտում

Գյումրու «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք» եկեղեցին լեփ-լեցուն էր (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր Գյումրու «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք» եկեղեցում հոգեհանգստի կարգ կատարվեց Արցախի պատերազմում զոհված մեր հերոսների համար: Եկեղեցին լեփ-լեցուն էր. գյումրեցիները եկել էին միասին աղոթելու հայրենիքի համար կռիվ մղող իրենց զինվորների, Հայոց բանակի զորացման համար: Մեծ թիվ էին կազմում մայրերը, որոնք աղոթում էին, արցունքներն ակամա հոսում էին, սակայն արագ տիրապետում էին իրենց, անմիջապես սրբում: Տեր Փավստոս

Մաշտոցի պուրակում երիտասարդները զինվորների համար ուտելիք ու հագուստ հավաքեցին ու աղոթեցին. (Տեսանյութ)

Մաշտոցի պուրակում հավաքում են ռազմաճակատի համար նախատեսված իրերը:

Սիսիանի ջոկատի ավտոբուսը ռմբակոծվել է. լուրը հաստատվեց (ճշգրտված)

Քիչ առաջ «Հրապարակը» տեղեկացրեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ հակառակորդը  Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքով ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, հավանական է՝ կան զոհեր : Փորձեցինք տեղեկությունը ճշտել Սիսիանի քաղաքապետարանից: Աշխատակիցներից մեկն ասաց, որ իրենք էլ են լսել նման բան, բայց դեռ հաստատ չգիտեն, եւ այժմ փորձում են ճշտել: ԵԿՄ մամուլի քարտուղարը նույնպես չուներ ճշգրիտ տեղեկություն: Ավելի

Արա Աբրահամյան. «Ի աջակցություն ԼՂՀ ՊԲ-ի՝ հաշիվ ենք բացում. առաջին ներդրումը՝ 5 միլիոն ռուբլի, փոխանցվել է իմ կողմից»

armcongress.am.  Vesti.am-ի հարցազրույցը Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի հետ: –Ձեր ուղերձի մեջ արդեն խոսել եք կոնսոլիդացիայի անհրաժեշտության և Հայաստանի ու ԼՂՀ–ի պետական մարմինների աջակցության, ագրեսորի սանձահարման և Ադրբեջանի կողմից ծավալած ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարման մասին: Ձեր կարծիքով, ի՞նչ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել այժմ: -Մենք կոչ ենք անում բոլոր հայկական կազմակերպություններին և

Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանական բանակի գործողությունները դուրս են գտնվում քաղաքակրթության տարրական նորմերի սահմաններից»

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին Հարց. Պարո՛ն Քոչարյան, ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ գործողություններում քաղաքացիական անձանց թիրախավորման առնչությամբ: Ինչպիսի՞ միջազգային իրավական գնահատական է անհրաժեշտ այդ ոճրագործություններին: Պատասխան. Ադրբեջանի կողմից վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակողական գործողությունների սանձազերծումը ոչ միայն ոտնահարեց իր կողմից 1994

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում «ասեղ գցելու տեղ չկար»

1000-ից ավելի քաղաքացիներ մասնակցեցին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով Արցախում արիաբար զոհված հայ զինծառայողների հոգու խաղաղության եւ փրկության համար տրված հոգեհանգստի կարգին:

Զոհված Հովսեփ Կիրակոսյանը երկու անչափահաս երեխա ունի

Համագյուղացիներն ուզում են, որ իրենց հերոսն իրենց կողքին «հանգչի»:

Երեւանում ռազմական ավտոմեքենաներին ուղեկցում էին ոգեւորությամբ եւ ազդանշաններով. (Տեսանյութ)

Մամուլի շենքի 15-րդ հարկում քիչ առաջ մեքենանների բարձր ազդանշաններ լսվեցին. Կարծեցինք թե՝ հարսանիք է: Բայց երբ դուրս եկանք պատշգամբ, պարզվեց հարսանիք չէր, բայց հարսանեկան տրամադրություններ էին. ռազմական ավտոմեքենաների շարասյանը ուղեկցում էին քաղաքացիները՝ մեծ ոգեւորությամբ, եռագույն դրոշներով եւ բարձր ազդանշաններով: Մանրամասները՝ տեսանյութում Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար մատուցված միասնական աղոթքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ներկա է գտնվել Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար մատուցված միասնական աղոթքին, որը կատարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ստեղծել է օպերատիվ շտաբ, որը գլխավորում է ԼՂՀ վարչապետը

Արցախի կառավարությունը հաշվեհամար է բացել:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031