Օրվա լրահոսը

Հարություն Հովհաննիսյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Առաջինը պայքարի մեջ մտավ Էմման, որը պոկում վարժության առաջին մոտեցմամբ բարձրացրեց 95 կգ-ն, սակայն հրաժարվեց հաջորդ երկու մոտեցումներից: Ավելի ուշ պարզվեց, որ նա ցավեցրել էր ծունկը: Հայ մարզուհին մեկ մոտեցում էլ կատարեց հրում վարժությունում՝ ցույց տալով 120 կգ, ու կրկին չշարունակեց պայքարը:

Հանդիպում Silicon Mountains-ի տեսլականը կերտողների հետ

Մայիսի 5-ին Silicon Mountains-ի տեսլականը կերտողները ոչ ֆորմալ մթնոլորտում՝ նախաճաշի ընթացքում մեդիա ոլորտի ներկայացուցիչներին ներկայացրին Silicon Mountains-ի պատմությունը, գրանցած հաջողությունները և արդյունքները։ Նախաճաշը կազմակերպվել է Ucom-ի աջակցությամբ մայիսի 15-ին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում կայանալիք Silicon Mountains 2025 Լոռի ֆորումին և էքսպոյին ընդառաջ։ Այս ոչ ավանդական ձևաչափն ընտրվել է, քանի որ ֆորումն ինքնին դուրս է ավանդական մոտեցումներից։

«Հենց իրենք են անլուրջ»․ Սեյրան Օհանյանը՝ իմպիչմենտ նախաձեռնողներին

Սեյրան Օհանյան․ «Իմպիչմենտ իրականացնելու, Նիկոլ Փաշինյանին անվստահություն ներկայացնելու գործընթացը հիմքեր պետք է ունենա։ Այդ հիմքերն այսօր առկա չեն։ Դա նշանակում է նախօրոք գնալ ձախողման։ Այդ քայլերն այն քայլերն են, որ հենց Նիկոլ Փաշինյանին են պետք»։

«Եթե քնելուց 30 րոպե առաջ սահմանափակեք բջջային հեռախոսի օգտագործումը, էականորեն կբարելավվեք քնի որակը»

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը Եթե քնելուց 30 րոպե առաջ սահմանափակեք բջջային հեռախոսի օգտագործումը, ապա էականորեն կբարելավվեք քնի որակը և աշխատանքային հիշողությունը Քնի որակն ապահովում է ավելի լավ ֆիզիկական և հոգեբանական բարեկեցություն: Այն կարգավորվում է էնդոգեն հոմեոստատիկ, նեյրոգեն և ցիրկադային պրոցեսներով։ Այնուամենայնիվ, շրջակա միջավայրի և վարքի գործոնները նույնպես

ՄԻՊ-ի տիրույթում է համակարգել քաղաքացիների ու Կենտրոնական բանկի (ԿԲ) միջեւ եղած իրավահարաբերությունները. Կարագյոզյան

Մհեր Կարագյոզյանն էլ ասաց լրագրողներին, որ հանդիպման ժամանակ հարցնելու է՝ ինչու մինչեւ հիմա չի եղել արձագանք իրենց խնդրին ու արդյոք պարտադիր է, որ քաղաքացիները դիմեն ՄԻՊ-ին, որ համակարգվեն քաղաքացի-պետական մարմին իրավահարաբերությունները:

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Մինչ օրս կոնսերվատորիական, ուսանողական 100-ամյա սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանի կատարողների զարկերակն է, որտեղից սնվում են գրեթե բոլոր կոլեկտիվները». Նարինե Ավետիսյան

Ալեքսանդր Սպենդիարյանը գրում է․ «Կգա ժամանակ, երբ մեր դեռևս համեստ ուսանողական նվագախումբը հպարտությամբ կկրի Հայաստանի պետական ​​նվագախմբի պատվավոր կոչումը»։ Այս կանխագուշակությունը իրականացավ, քանի որ կոնսերվատորիայի ուսանողական նվագախումբը դարձավ Հայաստանի առաջին պրոֆեսիոնալ սիմֆոնիկ նվագախմբի հիմքը։

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Բանգկոկում վստահ հաղթանակ տարավ թաիլանդացու դեմ

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը հերթական անգամ բարձրացրեց հայկական դրոշը միջազգային ասպարեզում՝ Բանգկոկում կայացած պրոֆեսիոնալ մենամարտում առաջին ռաունդում նոկաուտի ենթարկելով թաիլանդացի մրցակից Ափհիսիթ Նուալեին։ Մենամարտը տեղի ունեցավ Թաիլանդի մայրաքաղաքում՝ բարձր մակարդակով կազմակերպված շոուի շրջանակներում։ Մասնակիցներն ու հանդիսատեսները ականատես եղան ոչ միայն մարտական տպավորիչ բախման, այլև բռնցքամարտիկի ներքին ուժի, համառության ու առաքելության բացահայտ դրսևորմանը։ Սաքունցը մենամարտը սկսեց

«Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ ինքն է հենց շպիոնը և այս իշխանությունն է թուրք-ադրբեջանական տանդեմի շպիոնը»․ Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանը հիմնավորեց․ «Այսօր Արցախի Հանրապետությունը չկա, իսկ այս ամենօրյա խոսակցությունը, կեղծ խաղաղության օրակարգով առաջնորդվելն, ամեն ինչի գնալը, որ թղթի կտորը ստանան խաղաղության օրակարգի անվան տակ իրենց իշխանությունը պահելու համար․ հենց սա է ինքնիշխանության կորուստը»։

Մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով. հանդիսավոր արարողություն նվիրված ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին

Մայիսի 5-ին տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն։ Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանն ու Հրաչյա Սարգսյանը, ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը, բարձրաստիճան այլ սպաներ ու հյուրեր։ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է

Պատկան մարմինների լռությունը ոչ օրինաչափ է, դե քաղաքացիներին թալանում են, ոչինչ, թող գնան դատարաններ. ցուցարարները ԿԲ-ից գնում են ՄԻՊ գրասենյակ

-Մեր տված հարկերի շնորհիվ են ապրում, աշխատում, մեկը բա չլինի՞ դուրս գա՝ ասի՝ ինչ է լինելու մեզ հետ,- դժգոհեց տուժած մի կին, որից զեղծարարները հափշտակել էին 9 միլիոն դրամի խնայողությունը, հետո նրա անունով վարկ ձեւակերպել՝գցելով պարտքերի տակ:

Չենք կարող ասել, որ ունենք գենդերային հավասարություն, քանի որ ունենք ռազմավարություն. Աննա Հովհաննիսյան

Անդրադառնալով ԱԺ-ում կանանց ներգրավվածությանը Սոֆի Բոստանչյանը փաստեց, որ կանանց թվի շուրջ 36 % աճ կա, իսկ մինչեւ 2020թ այդ ցուցանիշը 18-23 % էր կազմում: Նա նշեց, որ դրական տեղաշարժ կա նաեւ համայնքային մակարդակում՝ կին ավագանիների ներգրավվածության առումով եւ գործադիր մարմնում, որտեղ այժմ 4 կին նախարար ունենք: «Ռազմավարությունը քաղհասարակության համար շատ կարեւոր գործիք է, բայց իհարկե չենք կարող ասել, որ բավարար է»,-նշեց Սոֆի Բոստանչյանը:

«Ռոբերտ Քոչարյանը մարդ է, որը Հայաստանում ունի ռուսական լրտեսի կարգավիճակ»․ Ալեն Սիմոնյանն առանց փաստերի հայտարարություն արեց

«Նա ռուսական շահերը հետապնդող եւ միայն այդ ուղղությամբ ծառայություն մատուցող քաղաքական գործիչ է»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները, «Հայաստան» խմբակցության անդամների ելույթները համընկնում են ռուսական շահերի հետ։

Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահն ընգծել է` պատրաստ են իրականացնել ծրագրեր Հայաստանում պարսից լեզվի ուսուցման զարգացման ուղղությամբ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտակրթական ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել է համատեղ գիտական միջոցառումների՝ համաժողովների, ուսումնական ծրագրերի անցկացումը: Ղոլամալի Հադադ Ադելը դրվատանքի խոսքեր է հնչեցրել իրանագիտության հայկական դպրոցի վերաբերյալ՝ նշելով, որ հայ իրանագետները մեծ դեր են խաղացել գիտական

«Իշխանության փոփոխության միակ իրական տարբերակը հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններն են»

Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ այս պահին որեւէ իրավիճակ չկա, որ իշխանությունը փլուզվի, իշխանական բուրգը ճաքեր տա. «Ընդդիմությունն էլ ոչ փողոցային ճանապարհով, ոչ էլ այլ ճանապարհով լուրջ ճնշում չի բանեցնում իշխանության վրա։ Այս պայմաններում գնալ իմպիչմենտի, անիրատեսական է»։ «Իմպիչմենտ հայտարարելու համար պետք է ունենալ սահմանադրական մեծամասնություն. հարցը բերել խորհրդարանական օրակարգ, հետո էլ մեծամասնությամբ հայտարարել իմպիչմենտ եւ հեռացնել վարչապետին։ Այդ

«Ոստիկանության արձագանքը ճիշտ էր»․ ՆԳ փոխնախարարը՝ Նոր Նորքի ծեծկռտուքին ոստիկանության արձագանքի մասին

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ուղիղ հեռարձակումը չէին նայե՞լ, որտեղ երևում էր, թե ինչպես են հարվածներ հասցնում թաղապետարանի աշխատակիցները և թաղապետը, ՆԳ փոխնախարարը պատասխանեց․ «Ես ասացի, որ ոստիկանությունն արձագանքել է, և րոպեներ հետո ոստիկանության ծառայողները ներկա են եղել այնտեղ։ Սկզբում փորձել են ընդհանուր հասարակական կարգը պահպանել, հետո ուսումնասիրել են մյուս ձայնագրությունները, որոնք առկա են եղել, և բնականաբար վարույթ է նախաձեռնվել»։

Հայազգի երգիչը հաղթել է Ֆրանսիայի «Ձայնը» նախագծում

Ֆրանսիայի «Ձայնը» նախագծում հաղթել է հայազգի Լևոն Ղոզյանը: Մարսելաբնակ երգիչն իր Il Cello խմբի հետ միասին կատարել է Évidemment երգը՝ դուդուկի նվագակցությամբ:       View this post on Instagram   A post shared by The Voice ✌️ (@thevoice_tf1)

«Հնարավոր է այդ ամենը անել եւ հաջողության չհասնել, բայց անհնար է առանց որեւէ բան անելու հասնել հաջողության». Էդգար Ղազարյանը՝ իմպիչմենթի նախաձեռնության մասին

Ես չեմ ասում, որ անվստահության գործընթացը շատ հեշտ է, ընդամենը մի թուղթ վերցնում, ստորագրում ես, գնում ես ՔՊ-ականների մոտ, որոնք էլ քեզ սպասում են բարձր տրամադրությամբ: Ոչ, այդպիսի բան չի լինելու: Եթե որեւէ մեկը մտածում է, թե ես երազներով ապրող մարդ եմ, ոչ: Ես շատ լավ եմ հասկանում այս գործընթացի դժվարությունները եւ ՔՊ պատգամավորների հետ աշխատելու իմաստով եւ հասարակության հետ աշխատելու: Պարզվում է նաեւ՝ մեր ընդդիմադիր պատգամավորների հետ աշխատելու իմաստով:

«Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելը սկզբունքային ոտնձգություն է Հայաստանի անկախության դեմ»

«Առավոտի» զրուցակիցն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։ – Պարոն Հայրիկյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր կարծիքով՝ Սահմանադրության նոր տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։ Ինչպե՞ս եք գնահատում այս դիրքորոշումը։ – Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ ինքը պետք է հրապարակավ աշխատեր, դա իր որոշման մեջ էլ է գրված։ Երկրորդ, որեւէ սահմանադրական նախաձեռնություն քննարկելիս  աշխարհում

Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ի համար անցանկալի չէ, բայց ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է վարում․ Ալեն Սիմոնյան

«Ես որեւիցե մեկի կողմից հեղաշրջման վտանգներ չեմ տեսնում, որովհետեւ ես վստահում եմ ՀՀ ժողովրդին»

Ալեն Սիմոնյանը և դեսպան Կոպիրկինը քննարկել են Հայաստան Վալենտինա Մատվիենկոյի այցին առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները: Կողմերն անդրադարձել են նաեւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ

Տիգրան Ավինյանը՝ ճկույթով ասֆալտը քերելու եւ իրենց ավելորդ համեստության մասին

Այնուհետեւ հավելեց. «Վատ լուրերը միշտ մարդկանց ուշադրությունը ավելի են գրավում, դրանում չէ հարցը, բայց մեր պարտականություն է, որ այն, ինչ անում ենք պատշաճ ներկայացնենք երեւանցիներին»:

«Գարուն-ամառ հավաքածուի քաղաքական ցուցադրության ժամանակահատվածն է»․ Ալեն Սիմոնյանը՝ իմպիչմենտի մասին

Թե քանի՞ տոկոս վարկանիշ ունի ՔՊ-ն, Ալեն Սիմոնյանը հստակ չի հիշում, բայց վստահ է՝ եթե առաջիկա ուրբաթ օրը ՀՀ-ում ընտրություններ լինեն, ՔՊ-ն կրկին հաղթելու է՝ «50+1» տոկոսով, իսկ 2026-ին մոտ՝ մի քիչ ավելի շատ։

ՔԿ Գեղարքունիքի վարչությունում խորհրդակցությանն անդրադարձել են նաև ապօրինի ձկնորսության դեպքերի աճին

Քննչական կոմիտեի Գեղարքունիքի վարչությունում 2024 թ. քննվել է 3259 քրեական վարույթ

Անշարժ գույքի հետ կապված շրջանառության 93.8%-ը գրանցվել է Երեւանում

Հայաստանի Հանրապետությանը տասնամյակներ շարունակ պատած ամենաանտեսված, միեւնույն ժամանակ, ամենավնասարար հիմնախնդիրներից է եղել գերկենտրոնացումը մայրաքաղաք Երեւանի նկատմամբ։ Այս իրողությունն իր ակներեւ բացասական ազդեցություններն է թողել հանրապետության մարզերի տնտեսության, աշխատաշուկայի, ապրելակերպի եւ բազմաթիվ այլ բնագավառների նկատմամբ։ Այսօր գերկենտրոնացումը Երեւանի վրա անսասան տեմպերով հարատեւում է։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Երեւան քաղաքի մշտական

«Եթե ինտենսիվությունը պահպանված լիներ, կլիներ հաղորդագրություն»․ Արման Սարգսյանը՝ սահմանին կրակոցների մասին

ՊՆ նախարարն ի՞նչ նպատակով է մեկնում Հունաստան, Արման Սարգսյանն այս հարցն անպատասխան թողեց, ինչպես նաև չպատասխանեց Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին ՊՆ նախարարի մասնակցել-չմասնակցելու հարցին։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Մայիսի 5-ի ցերեկը, 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, մայիսի 8-10-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 5-6-ին՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 5-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-10-ին առանձին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031