Օրվա լրահոսը

Վարդաշենի 4-րդ փողոցում արտակարգ իրավիճակ է, բայց բանի տեղ դնող չկա

Ջուրը լցվել է բնակիչների տունը, սակայն տասը օր է՝ ոչ ջրմուղը, ոչ քաղաքապետարանը, ոչ էլ թաղապետարանը օգնության ձեռք չեն մեկնում Արտակարգ իրավիճակ ասելով՝ միայն ճանապարհների քարաթափումը, երկրաշարժերը կամ ձյան պատճառով փակ ճանապարհները չեն, որոնց հետեւանքները վերացնելու համար արձագանքում են այդ իրավիճակների համար նախատեսված գերատեսչությունները: Վարդաշեն 4-րդ փողոցի մի քանի տների բնակիչների համար գրեթե տասը օր

Էդվարդ Նալբանդյան. «Դիվանագիտության բացթողումներն անմիջապես հանրային լայն քննարկման առարկա են դառնում»

Ժամանակակից աշխարհում դիվանագիտական ծառայության համակարգ ունենալը յուրաքանչյուր պետության համար անհրաժեշտություն է: Աշխարհի քաղաքական քարտեզի վրա ցանկացած պետության առաջացումը նշանակում է հայտնվել արդեն իսկ գոյություն ունեցող նմանատիպ սուբյեկտների միջավայրում՝ իրեն բնորոշ հաղորդակցության կանոններով: Դիվանագիտական ծառայությունը հենց այն կառույցն է, որը կոչված է համագործակցության եզրեր փնտրելով, կամուրջներ կառուցելով՝ դյուրացնելու արտաքին աշխարհի հետ պետության հաղորդակցությունը: Դիվանագիտությունը տարբեր երկրների

«ԱԺ մոնիտորինգ». Ազգային ժողովի վերջին նստաշրջանում 112 օրենքներից 90-նն ընդունվել են արտահերթերի ընթացքում

Ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը նշեց, որ ընդունված օրենքներից միայն 7%-ն են ներկայացրել պատգամավորները

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 4-ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի գիշերը և օրվա երկրորդ կեսին, 6-ին, 7-ի գիշերը շրջանների մեծ մասում, 7-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 4-ի և 5-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, 6-ի ցերեկը, 7-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Մարտի

«Հավաքարարների կազմակերպված խմբի գործը» գերազանցում է Խաչիկյանի, դատական կարգադրիչների գործերին

Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արթուր Հովհաննիսյանի պաշտպանությունը ստանձնեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արայիկ Ալվանդյանը: Մինչ այդ այն իրականացնում էր մեկ այլ ճանաչված փաստաբան՝ Գեղամ Հակոբյանը: Տնօրենն իր 12 աշխատակիցների՝ պահեստապետի, աշխղեկների, դիսպետչերի, ավտոհավաքակայանի վարիչի, գլխավոր ինժեների, փոխտնօրենի օժանդակությամբ, մեղադրվում է կազմակերպական- պաշտոնեական դիրքն օգտագործելու, իր եղբոր` Սամվել Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ

Ուկրաինացի պատգամավորի պնդմամբ՝ Ռուսաստանը կստիպի Դոնեցկին ճանաչել Հայոց ցեղասպանությունը. glavnoe.ua

Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Դմիտրի Տիմչուկի պնդմամբ, Դոնեցկի ժողովրդական Հանրապետության Ժողովրդական խորհուրդը Ռուսաստանի թելադրանքով մշակում է օրենքի նախագիծ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ուկրաինական glavnoe.ua կայքը։ Պատգամավորի տվյալներով, խորհրդարանը քննարկում է օրինագիծ՝ «1915թ. Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին»։ Պատգամավորի տեղեկություններով օրենքի նախագծի քննարկումը նախատեսված է 2016թ. մարտի 4-ին։

Գոմերում կախված գյումրեցի տղամարդու 5 երեխաները սովամահ են լինում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուսահատությունից Շիրակի մարզի Հովունի գյուղի գոմերում մի քանի օր առաջ ինքնասպան եղած 40-ամյա Կարենի 6 հոգուց բաղկացած ընտանիքը, որը բնակվում է Գյումրու Բուլվարային թաղամասի Գործարանային հանրակացարանի փլված, ապրելու պայմաններից բացարձակապես զուրկ խոնավ մի սենյակում, օրվա հացի կարոտ է: Տանտիրուհու՝ 30-ամյա Լուսինե Կուտսուզյանի պատմելով, իրենք պարտքեր են ունեցել, ամուսինն էլ որոշել է գնալ Ռուսաստան՝ աշխատել պարտք-տալիքը

Դատապարտյալի ինքնասպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դատապարտյալի ինքնասպանության դեպքի առթիվ: Մարտի 1-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 15:20-ից մինչև ժամը 15:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Մ.Սարգսյանն ինքնասպանություն է գործել: Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել խցի սանհանգույցում,

Տիգրան Եգորյան. «Դատարանը հայտնվել է փակուղում»

Տիգրան Եգորյանի կարծիքով՝ ստեղծվել է այնպիսի խառնաշփոթ, որից նաեւ դատավորը գլուխ չի հանում

Տաքսիստները կառավարության մոտ ցույց են անում (Տեսանյութ)

Այս պահին կառավարության շենքի դիմաց տաքսու վարորդները բողոքի ցույց են անում: Նրանք կառավարությունից պահանջում են վերացնել տաքսի մեքենա վարելու համար նախատեսված լիցենզիաները: «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջն է՝ այս խնդրով չզբաղվի կապի եւ տրանսպորտի նախարարությունը, այլ ստեղծված հանձնաժողովը թող իրենց հարցերին լուծում տա: Տիգրան Հովհաննիսյանի խոսքերով՝ այս

ՆԱՏՕ-ի պաշտոնյան տպավորված է Հայաստանի մասնակցությունից

Շտեֆեն Էլգերսմանը բավարարված է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններով

Ռուսաստանը Ադրբեջանին կպահանջի վճարել զենքի դիմաց. «Կոմերսանտ»

2016թ. մարտի 3-ին Բաքվում կկայանա Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև ռազմական համագործակցության թեմաները։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «Կոմերսանտը»։ Էներգետիկ ռեսուրսների գների անկման հետևանքով՝ Ադրբեջանը ի զորու չէ Ռուսաստանից գնված զենքի դիմաց այդ երկրին վճարել այն գինը, որի վերաբերյալ համաձայնություն էին ձեռք բերել կողմերը։

«Հայաստանը պետք է հպարտ լինի ուսանողներով, որոնց ուղարկում է երկիր ներկայացնելու»

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը՝ Ֆրանսիա մեկնող ուսանողների եւ տարածաշրջանային համագործակցության մասին: Ավանդաբար Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները մեկամսյա պրակտիկա են անցնում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Դրա շնորհիվ նրանք հնարավորություն են ունենում ոչ միայն բացահայտել ֆրանսիական մասնագիտական միջավայրը, այլեւ կապեր հաստատել ֆրանսիացիների ու հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Բացի այդ, պրակտիկան արտերկրում մեծապես նպաստում է Հայաստանում լավ

Սիրո հարցը ինֆորմատիկայի դասաժամին (պատմվածք)

Համակարգչային գրագիտության դասընթացներ կազմակերպելու նպատակով ստեղծված ընկերությունը ութ տարի անց լուծարքի ենթարկվեց և ես՝ այդ հիմնարկի տնօրեն պարոն Փայլակ Փայասլյանս անգործ մնացի: Բայց շուտով ծանոթներիցս մեկը առաջարկեց դպրոցում ինֆորմատիկայի ուսուցչի թափուր մնացած հաստիքը զբաղեցնել: Այն ժամանակ դեռ ինֆորմատիկայի կարգին ծրագրեր և գրքեր չկային և երբ կայացավ իմ հանդիպումը այդ դպրոցի տնօրենի հետ, մենք պայմանավորվեցինք, որ

Գագիկ Մելիքյան. «ՊԵԿ-ի եւ ֆինանսների նախարարության միաձուլումը,  չտվեց այն արդյունքը, որ ակնկալում էինք». «Հայոց աշխարհ»

Այդ փոփոխությունները պայմանավորված չեն անձնական ինչ-ինչ նկատառումներով՝ սահմանադրական բարեփոխումներից եւ նախագահի փետրվարի 12-ի ծրագրային ելույթից բխող անհրաժեշտ քայլեր են։

Վայրի բնության համաշխարհային օր. Վայրի բնության ապագան մեր ձեռքերում է

Վայրի բնության համաշխարհային օրը, որն ամեն տարի նշվում է մարտի 3-ին, նպատակ ունի վայրի բնության՝ կենդանական ու բուսական աշխարհի վերաբերյալ տեղեկացվածության բարձր մակարդակ ապահովել հանրության շրջանում և անդրադառնալ «Ոչնչացման վտանգի տակ գտնվող ֆաունայի և ֆլորայի վայրի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի կարևոր դերակատարմանը վայրի բնության պահպանման հարցում՝ այս և ապագա սերունդների համար: 2013թ. ՄԱԿ-ի բանաձևը,

Հայաստանի Ամերիկյան համալսարան. «Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը փակ կլինի»

Պատգամավորի հետ հանդիպմանը միայն ՀԱՀ-ից կմասնակցեն

Դատարանը թույլատրել է Գասպարիին մասնակցել նիստին

Տիգրան Եգորյանի խոսքերով՝ Գասպարին պատշաճ ծանուցված չի եղել

Քվեաթերթիկներ՝ «մոկռի ասֆալտ», «պեպելնի», «բակլաժան» գույների. «ՉԻ»

Պրոբլեմներ կարող են առաջանալ միայն երկնագույնի դեպքում։

«WebԾիրան» կինոփառատոնը շուտով կամփոփվի

Այս տարի «WebԾիրան» առցանց համահայկական կինոփառատոնի համար հոբելյանական էր: Այն անցկացվում է 5-րդ անգամ: Ֆիլմերը ցուցադրվեցին բացառապես Webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ՝ 2016 թվականի փետրվարի 1-29-ը: Փառատոնի գլխավոր մրցանակակիրը կպարգեւատրվի 400.000 ՀՀ դրամով եւ հատուկ դիպլոմով, իսկ մյուս հաղթողները՝ խրախուսական մրցանակով՝ հատուկ դիպլոմով: Ինչպես գլխավոր, այնպես էլ մյուս մրցանակակիրները կստանան նաեւ պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից 10 օր

Առհասարակ ո՞վ է համարվում քաղբանտարկյալ. «Հայոց աշխարհ»

Գեւորգ Սաֆարյանը, որ «Նոր Հայաստանի» ակտիվիստներից մեկն է, կալանքի տակ է հայտնվել ոստիկանության աշխատակցին հարվածելու մեղադրանքով: Գործը նախաքննության փուլում է: Ըստ որում՝ Գ.Սաֆարյանն էլ հակադարձ մեղադրանք է ներկայացնում: Այնպես որ զուտ իրավական տեսանկյունից գոնե մենք կնախընտրենք սպասել դատաքննությանը: Միաժամանակ, իսկապես հարց է ծագում, թե որքանո՞վ է նպատակահարմար տվյալ անձնավորությանը պահել անազատության մեջ, ասենք՝ ինչո՞վ կամ

Մոգերինիի հայտարարությունը հակասում էր Վահրամ Բաղդասարյանի փոխանցածին. «Չորրորդ իշխանություն»

Նախօրեին ԵՄ միասնական արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բադդասարյանը հայտարարել էր, թե ԵՄ-ն ողջունել է սահմանադրական փոփոխությունները։ Միայն թե, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից, ԱԺ խմբակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ Մոգերինիի հայտարարությունները միանգամայն այլ բանի մասին են վկայում. «Առանց ընտրախախտումների մասին

Դավիթ Սահակյանց. «Միակ խնդիրը հայկական մուլտիպլիկացիայի PR-ը եւ առաջխաղացումն ապահովելն է». «Ժողովուրդ»

Մուլտիպլիկատոր, «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիայի ղեկավար Դավիթ Սահակյանցն այժմ աշխատում է նոր անիմացիոն ֆիլմերի վրա, դրանցից մեկն «Օլիմպիոնիկ»-ն է, որը պատմում է Վարազդատ արքայի՝ 4-րդ դարում Հին Հունաստանում ունեցած հանրահայտ հաղթանակի մասին։ Գ. Սահակյանցը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է ընթացիկ աշխատանքներին, խոսել այն մասին, թե ի՞նչ է պակասում Հայաստանին՝ անիմացիոն մուլտերի զարգացման համաշխարհային միտումներից

Միջինքը Հոլիվուդի Ս. Հովհաննու Կարապետ եկեղեցում

Հայոց Տոնացույցի համաձայն Մեծ Պահքի 24-րդ օրը Միջինք է, որով կիսվում է Աղուհացի շրջանը: Թեպետ օրվա առթիվ բացառիկ եկեղեցական արարողություններ չկան, բայց այնուամենայնիվ, այն ամեն տարի յուրահատուկ կերպով է նշվում Հոլիվուդի Ս. Հովհաննու Կարապետ եկեղեցում: Այս տարին ևս բացառություն չէր: Մարտի 2-ին, չորեքշաբթի, երեկոյան 6.30-ին, տեղի ունեցավ Հանգստյան ու Խաղաղական հանդիսավոր ժամերգություններ՝ գլխավորությամբ Հարավային Ամերիկայի

Բալետի արտիստը հրաշալի համատեղել է զինծառայությունն ու բեմական գործունեությունը

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կիրառվող քաղաքացիական հայրական հոգատարությունը իր դրական ազդեցությունն է ունենում մշակույթի ոլորտում: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է խոստումնալից հեռանկար ունեցող բալետի արտիստի՝ պարտադիր ժամկետային զինծառայությունը մասնագիտական գործունեությանը զուգահեռելու հնարավորություն ընձեռելուն: Այստեղ զինվորական դաստիարակության խստապահանջ դրվածքին գումարվում է մշակութային գործունեությունը, արդյունքում արտիստը բազմապատկում է հմտությունները, իսկ զորացրվելուց հետո վերադառնում անհամեմատ ավելի կայացած՝ ե՛ւ

Երկու դաշնակցականի մարզպետի պաշտոն տվեցին

Այսօր կառավարության նիստին տարածքային կառավարման նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանը  առաջարկեց երկու մարզպետների նշանակմանը հավանություն տալ: Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակվեց Գաբրիել Գյոզալյանը, իսկ Շիրակի մարզպետ նշանակվեց Հովսեփ Սիմոնյանը: Հիշեցնենք, որ Գաբրիել Գյոզալյանը Արագածոտնի մարզպետ էր եղել նաեւ նախկինում, երբ Դաշնակցությունը  իշխանության հետ կոալիցիայում էր: Այսօրվա նշանակումները, ինչպես զեկուցեց Լոքյանը, պայմանավորված են երկու քաղաքական ուժերի՝ ՀՅԴ-ՀՀԿ համաձայնագրով:

Սամվել Ֆարմանյան. «Ագրամունտի հայտարարությունները մտահոգիչ են ոչ միայն մեզ համար». «Հայկական ժամանակ»

…Լեռնային Ղարաբաղի եւ հարակից յոթ ադրբեջանական տարածքների բռնազավթում՝ հարեւան Հայաստանի կողմից», «Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի մյուս տարածքների ազատագրում». ԵԽԽՎ նորընտիր նախագահ Պեդրո Ագրամունտը, այցելելով Ադրբեջան, APA գործակալությանը տված հարցազրույցում այսպիսի ձեւակերպումներով է անդրադարձել ԼՂ հարցին։ Նա նշել է, թե Ղարաբաղի հարցը ամբողջովին սառեցված է եւ կարգավորման ուղղությամբ քայլեր չեն արվում։ «Չնայած կարգավորման հարցում ներգրավվել են

Լիլիթ Մկրտչյանը Բասկյան շախմատում իրեն վստահ է զգում

Չինաստանի Հուան Ցյան քաղաքում շարունակվող Համաշխարհային մտավոր խաղերում կայացան Բասկյան շախմատի (միաժամանակ երկու գույնի խաղաքարերով) երեք առաջին պարտիաները: Կանանց պայքարում հայաստանցի Լիլիթ Մկրտչյանը 16 մասնակիցների պայքարում 5,0 միավորով ընթանում է 2-րդ տեղում: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը վաստակել են 3,5-ական միավոր եւ ընթանում են մրցաշարային աղյուսակի, համապատասխանաբար 11-րդ եւ 12-րդ

Ինքնա- խոստովանութիւն. Asbarez

Մեր շուրջը լաւ, նոյնիսկ հրաշալի բաներ են կատարւում, բայց մենք չենք նկատում, չենք արժեւորում, չենք կառչում ու ոգեշնչւում դրանցով: Շարունակում ենք սնուել ու կառչել վատից՝ դառնացնելով ու մաղձալի դարձնելով մեր կեանքը, թունաւորելով ուրիշներին: Ի հարկէ, անարդարութիւնն ու անհաւասարութիւնը աղէտալի է, կեղծիքն ու տգիտութիւնը՝ մարտնչող: Իրար չլսելու, չսիրելու, չգնահատելու, նոյնիսկ ոչնչացնելու մի անպտուղ միջավայր է ստեղծուել,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031