Օրվա լրահոսը

«Թող նախապես չարդարանան, թե ԵԽԽՎ-ում բոլորը ծախված են»

Ըստ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին ղեկավարի`  ստեղծված իրավիճակի պատճառներից մեկն էլ հայաստանյան պատվիրակության նախագահի ոչ ճիշտ ընտրությունն էր: Հունվարի 25-ին Ստրասբուրգում կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը: Oրակարգում ներառված է երկու հակահայկական զեկույց` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերնագրերով: Մեկը՝ ԼՂՀ-ի, մյուսը

Վարչապետ. «Կառավարությունը շարունակելու է հետևողականորեն աջակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկության ուսումնական և արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին: Մասնավորապես, ուսումնական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել արտադրություն-բուհ համագործակցության մոդելի հիման վրա իրագործվող կրթական ծրագրի վերաբերյալ: Ծրագիրն իրականացվում

Ճարտարապետ. «Եթե էստակադան քանդվի, հետո «Զվարթնոցն» ամբողջությամբ կքանդեն» (Տեսանյութ)

«Պարբերաբար փորձում ենք եզրեր գտնել՝ կոնցեսիոների հետ հարցը մինչեւ վերջ քննարկելու համար, բայց վերջինիս կողմից կարծես արհամարհանք կա, ճարտարապետների հետ մինչեւ վերջ չեն աշխատում: Մենք էլ գիտենք, որ հնարավոր է շենքն ամբողջովին պահպանել»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում, խոսելով «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի էստակադան քանդելու թույլտվության մասին, ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նա ասաց, որ ըստ

Սերգեյ Մինասյանը չի բացառում սահմանին ռազմական գործողությունների վերսկսումը

Իլհամ Ալիևը կգնա՞ լայնամասշտաբ ռազմական գործողությունների` պատերազմի վերսկսման` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռիսկերն այս պահին ավելի մեծ են, քան նախորդ ամիսներին:

Լոս Անջելես մեկնող ֆուտբոլային պատվիրակությունը կգլխավորի ՀՀԿ-ական գործարար պատգամավորը (Տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային թիմը հունվարի 30-ին պատրաստվում է մրցել ԱՄՆ-ի ամենահեղինակավոր թիմերից մեկի՝«ԼԱ Գելաքսիի» հետ: Aravot.am-ի հետ զրույցում «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Աննա Թադեւոսյանը, որն արդեն իսկ գտնվում է ԱՄՆ-ում, ասաց, որ մեր պատվիրակությունը հաջորդ կիրակի՝ հունվարի 24-ին, կմեկնի ԱՄՆ: Պատվիրակության կազմում են 20 ֆուտբոլիստներ, 5 մարզիչներ, բժիշկը, թարգմանիչը, մենեջերը, մարզական

Ուժեղ քամու և ձյան պատճառով ճանապարհը դարձել էր դժվարանցանելի

«Բայց հիմա ամբողջությամբ մաքրվել է։ Առավոտը քամին թուլացավ, ժամը 6-ից սկսել ենք աշխատանքները։ Հիմա ճանապարհը նորմալ երթևեկելի է»:

«Ժառանգությունն» առաջարկում է ընտրական գործընթացում ներդնել մատնահետքով քվեարկության էլեկտրոնային համակարգ

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո այս տարի՝ 2016 թվականին, պետք է ընդունվի Ընտրական նոր օրենսգիրքը: Դրա շուրջ քննարկումներն Ազգային ժողովում կսկսվեն փետրվարին: Որոշ ժամանակ առաջ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու Ընտրական նոր օրենսգրքի շուրջ քննարկումներին: «Առավոտ»-ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը վերահաստատեց իրենց դիրքորոշումը: Նա հավելեց, որ եթե

Թարխանյան. «Մեկը կարող է գնել օդանավակայանը, փակել, եւ մենք չենք ունենա օդանավակայան» (Տեսանյութ)

«Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց, որ նամակով դիմել է Քաղաքաշինության նախարարություն՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի էստակադան ապամոնտաժելու քաղաքապետի թույլտվությունն օրինական է եւ արդյոք թույլտվություն տրամադրելու հետեւանքով չի վտանգվում համալիրն ամբողջությամբ: Նախարարությունից պատասխանել են, որ դիմումը մուտքագրվել է աշխատակազմ: Ավելի վաղ ճարտարապետները մտահոգություն էին

Բաքուն «բարձրացնում է խաղաղության գինը»

Վերլուծաբան, ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը` ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ հարցով փակ լսումների եւ Ալիեւի վերջին հայտարարության մասին: – Հունվարի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովում ԼՂ հարցով փակ լսումներ են եղել: Հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է արել արագացնել Լեռնային Ղարաբաղի խաղաղության վերաբերյալ Ռոյս-Ինգըլ առաջարկությունների

Եղանակը` Հայաստանում

Հանրապետության տարածքում` Հունվարի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 19-ին առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևանում` Հունվարի 16-18-ին

Պարզվել է թիվ 8/25 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 8/25 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը։ 2015թ. դեկտեմբերի 6-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի տեղեկատվական հարթակում հրապարակվել է նյութ առ այն, որ թիվ 112 դպրոցում տեղակայված թիվ 8/25 ընտրատեղամասում ընտրողը 2 անգամ է քվեարկել, իսկ

Օտարերկրացիների մասնակցությամբ քրեական գործերի դատալսումները ձախողվում են

Իրանցիների փորձը՝ մետաղյա տարաների մեջ թաքցված թմրամիջոցը Կանադա ուղարկել «Հայփոստով», ձախողվել է Օտարերկրացիների մասնակցությամբ քրեական գործերի դատալսումները տարբեր դատական ատյաններում դեռ անցյալ տարվանից, ամիսներ շարունակ տեղի չեն ունենում՝ պայմանավորված թարգմանիչների բացակայությամբ: Դատական դեպարտամենտը ստանդարտ գրություններ է ուղարկում դատարաններ՝ թարգմանիչների մրցույթի հետ կապված: Իսկ երեկ էլ գրություն էր ուղարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության

Տնօրենների ապօրինի հրամաններով ազատված ու դատավճռով վերականգնված ուսուցիչների պարապուրդի գումարն այսուհետ վերականգնվում է տնօրենների գրպանից

2014 թվականի օգոստոսի 22-ին մամլո հաղորդագրություն էի տարածել «Քաղաքապետարանը չի կանխում դպրոցի բյուջեն վատնելու շարունակական փաստը» վերնագրով, որտեղ փաստեր էի ներկայացրել այն մասին, որ Երևանի թ.27 դպրոցի նախկին, արդեն դատապարտված տնօրենի ապօրինի հրամանների արդյունքում դպրոցի բյուջեին նկատելի վնաս է հասցվել: Որոշ ժամանակ անց Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցությունների արձանագրության մեջ ներառվեց թ. 136 հսկողականը, որով քաղաքապետը

2016-ի նավթի գինի կանխատեսումն ու ՀՀ տնտեսության դրաման

Ինչպես հայտնի է, օրերս նավթի միջազգային գները խփեցին 12 տարվա անտիռեկորդ՝ կայուն կերպով հաստատվելով Բարելը 30 դոլարի սահմաններում: Նավթի գինն այդքան ցածր չէր եղել 2004 թվականից, իսկ 2011-ից 2013 թվականներին դրա գինը բավականին կայուն էր՝ 110 դոլարի շրջակայքում: Բանն այն է, որ վերջին տարիներին բավականին զարգացավ թերթաքարային նավթի արդյունահանումը (сланцевая нефть), ԱՄՆ-ն երկար տարիներից հետո

Բակո Սահակյան. պաշտպանության բանակը միշտ եղել է եւ կմնա Արցախի անկախության, անվտանգության եւ բնականոն զարգացման հիմնական երաշխավորը

Արցախի նախագահի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ «Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 15-ին մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2015թ. արդյունքների ամփոփմանը եւ 2016թ. անելիքներին: Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու առկա խնդիրները: Նախագահը 2015 թվականին իրականացված աշխատանքները գնահատել է բավարար: Նախագահ Սահակյանի խոսքով՝ տարածաշրջանում եւ աշխարհում

Սառցահարված քաղաքացին հոսպիտալացվել է հիվանդանոց

Հունվարի 15-ին, ժամը 10.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի դպրոցի մոտակայքում սառցահարված, կիսամերկ տղամարդ է ընկած: Դեպքի վայր է մեկնել թիվ 25 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցները անձը չպարզված տղամարդուն հոսպիտալացրել են Արտաշատ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:   ՀՀ ՏԿԱԻՆ

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 14-ին հանդիպում է ունեցել Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բենեդիկտաս Յուոդկայի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցության շուրջ: Երկուստեք կարեւորվել են փոխայցերը, որոնք կողմերի համոզմամբ` նոր որակ եւ բովանդակություն են

1974թ. ծնված կնոջը մեղադրանք է առաջադրվել սպանության համար. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Երևան քաղաքի բնակիչ Աշոտ Օվոյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1974թ. ծնված Արաքսյա Սուքիասյանին։ Քննիչը հունվարի 15-ին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Ա.Օվոյանի դին հայտնաբերվել է 2016 թվականի հունվարի 11-ին` իր բնակարանում` կտրած-ծակած

Սոցիալապես անապահով ընտանիքներին տրվող թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի տրամադրման կարգը

DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կտրամադրվեն այն ընտանիքներին, ովքեր 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 34.6 և ավելի անապահովության միավորով հաշվառված են անապահովության գնահատման համակարգում, թվով՝ 46494 ընտանիք: Օգնությունը հատկացվում է անվճար և բաշխվելու է սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և բաժինների (նախկինում` «Փարոս») կողմից` նախօրոք նրանց տրամադրված` ըստ

Հայաստանում ՎԶԵԲ-ի ներդրումների ռեկորդային բարձր մակարդակ է գրանցվել

2015թ.-ին ՎԶԵԲ-ը ռեկորդային ծավալի ծրագրեր է ֆինանսավորել Հայաստանում` ցուցաբերելով ուժեղ աջակցություն երկրի տնտեսությանը բարդ տնտեսական միջավայրում, որի վրա բացասաբար է ազդել տարածաշրջանային ճգնաժամը: ՎԶԵԲ-ը ֆինանսավորել է 14 ծրագիր, և այս տարվա ընդհանուր ներդրումները կազմում են 140 մլն ԱՄՆ դոլար՝ Հայաստանում Բանկի գործունեության 24 տարիների ընթացքում աննախադեպ մակարդակ, որը հստակ վկայում է թե՛ երկրում ներդրումային հնարավորությունների

Ուղղությունը՝ Սպիտակ-Երեւան-Եվրոպա-Սպիտակ

Գրետա Բաղրամյանը 26 տարեկան է: Ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժություն եւ հոգեբանություն ֆակուլտետը: Այժմ աշխատելու եւ սովորելու նպատակով Սպիտակից տեղափոխվել է Երեւան: Տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ՝ Սպիտակում սոցիալական եւ հասարակական ծրագրեր է իրականացրել: Որպես հոգեբան պարբերաբար աշխատել է սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների հետ: Այժմ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի Լոռու մարզի համակարգողն է:

Արման Նավասարդյան. «ԱԳՆ-ն մեկ շիշ ջերմուկ վաճառե՞լ է»

Դեսպանը լավն է համարում ՀՀ-ի արտաքին քաղաքականության ուղղվածությունը

Խոզի գրիպի նահանջը հարձակում է հիշեցնում. «Հայոց աշխարհ»

Իհարկե, երկրում համաճարակային իրավիճակ չկա, ինչի մասին անընդհատ հայտարարում են առողջապահության նախարարության աշխատակիցները, եւ պետական ու մասնավոր հիմնարկների աշխատանքը եւս որոշ ժամանակով դադարեցնելն ու երկրում համատարած կարանտին հայտարարելն այս դեպքում տեղին չէ: Բայց դա չի նշանակում, թե որոշակի կարանտինային միջոցառումներ չպետք է կիրառվեն հանրության տարբեր շերտերում, որով հնարավորինս կնվազեցվի վարակի տարածման հավանականությունը: Օրինակ, գործատուներին հանձնարարել

Ավարտվել է թիվ 10/15 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 10/15 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել թիվ 10/15 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին։ «Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի կայքում դեկտեմբերի 6-ին հրապարակվել էր ահազանգ, որ Երևան

Մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելու գործը քննության է ուղարկվել ՀՔԾ

2015 թվականի ապրիլի 16-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կանգնեցվել է դեպի Գյումրի ընթացող «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել է 9մմ տրամաչափի ինքնաձիգ, իսկ ուղևոր Էդգար Գ.-ի դեմքին առկա են եղել մարմնական վնասվածքներ: Վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ օրը` ժամը 19:00-ի սահմաններում, քաղաքացիներ Գոռ Բ.-ն, Հովհաննես Թ.-ն, Արա

Ո՞վ է Վազգեն Սարգսյանի անունը պղծում. «Չորրորդ իշխանություն»

Երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը զայրույթով հայտնեց, որ հայկական Վիքիպեդիայում Վազգեն Սարգսյանի էջն է կարդացել եւ պարզապես շոկի մեջ ընկել։ Որոշեցինք տեսնել, թե ինչ են գրել Վազգեն Սարգսյանի մասին։ Այն կարդալով, այնպիսի տպավորություն ստացանք, որ գրողը կամ մի քիչ հոգեկան շեղումներ է ունեցել, կամ էլ ԵՊՀ-ի դասախոս Էդվարդ Մինասյանն է եղել, նա, ով հայոց պատմության դասագրքերը

«Պետք է լինել շա՜տ լավը, որպեսզի արվեստի շուկայում «գլուխդ» մի քիչ երեւա»

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատառումները Տարին հոբելյանական է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (ՀՊԵՆ) համար, հունվարի 25-ին լրանում է հիմնադրման տասնամյակը: «Առավոտը» նվագախմբի հիմնադիր ղեկավար Սերգեյ Սմբատյանին խնդրեց առանձնացնել 10 տարիների ընթացքում ունեցած երեք հատկապես խոշոր ձեռքբերումները: Սերգեյ Սմբատյանը առաջին ձեռքբերումը համարում է Երիտասարդական նվագախմբին պետական կարգավիճակ շնորհելը, ասում է՝ պետականորեն գնահատված լինելու ցգացողությունն է մղում նորանոր

Պետք է ԱԱԾ-ն ասեր՝ վայ, գիտեք, նա ազնիվ մա՞րդ է, ոչինչ չձեռնարկե՞ր. «Հայոց աշխարհ»

Ու, մեր մեջ ասած, հայրենիքին ժամանակին մատուցած ծառայություններն ու վաստակն էլ կարող են որեւէ դեր չունենալ: Դա չէ քննության նյութը:

Վճռվում է նաեւ Հայաստանի եւ ԼՂՀ-ի հարցը

Արման Նավասարդյանը`աշխարհաքաղաքական զարգացումների մասին

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930