Օրվա լրահոսը

Հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը

ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված արագ արձագանքման հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվեցին գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված կանխարգելիչ և բուժական հարցերը: Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարը, սանիտարական նորմերի պահպանումը, ինչպես նաև ներկայացնել սահմանային անցումային կետերում հսկողության արդյունքները: Առանձնակի կարևորվեց առկա իրավիճակից ելնելով

Նախկին նախարար. «Էն ժամանակ մենք կարայինք շատ մարդ գնդակահարել»

Գառնիկ Մարգարյանի հետ նույն գործով ձերբակալված նախկին նախարարն ասում է՝ զինված իշխանափոխությունն անընդունելի է

Սերժ Սարգսյանը հետևել է շախմատի Հայաստանի առաջնության ընթացքին

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, հետևել ս.թ. հունվարի 11-24-ը անցկացվող Հայաստանի տղամարդկանց 76-րդ և կանանց 71-րդ առաջնությունների ընթացքին: Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով, տղամարդկանց առաջնությունը` 11, կանանցը` 9 տուրերով: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 12 շախմատիստ, այդ թվում` 9 գրոսմայստեր, 2 միջազգային վարպետ, իսկ կանանց

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթաշենի կամրջի հատվածում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հունվարի 16-ից Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջի վրա՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող՝ 3.24. «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանները փոխարինվելու են 6.2. «Առաջարկվող արագություն» ճանապարհային նշաններով՝ կրկին դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը ժամկետով: Այսինքն, վարորդներին

Գյումրիում առատ տեղումներ են, բայց մարդիկ շնչահեղձ են լինում. (Ֆոտոշարք)

Այս պահին Գյումրիում ձյուն է տեղում, սակայն, ինչպես միշտ, գեղեցիկ տեսարանը բնակիչներին ուրախացնելու փոխարեն տխրեցնում է: Բանն այն է, որ փողոցները սառցակալվում են, դառնում են անանցանելի, որի պատճառով էլ մարդիկ կոտրվածքներ են ստանում:   Գյումրու քաղաքապետարանն էլ կիսատ-պռատ է մաքրում. երկրորդական փողոցների ու մայթերի մաքրման մասին խոսք լինել չի կարող, արեւը որոշակի չափով հալեցրեց սառցակալած

Դեսպան Փոլադյանի հանդիպումը Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի հետ

Հունվարի 14-ին Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահ, դոկտոր Մոհամադ Ջիհադ ալ-Լահամն ընդունեց Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին: Զրույցի ընթացքում քննարկվեցին Սիրիայի ներքաղաքական ճգնաժամի զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադարձ կատարվեց հայ-սիրիական հարաբերությունների հեռանկարներին, մասնավորապես, ընդգծվեց միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը: Հանդիպմանը Սիրիայի խորհրդարանի նախագահը կարևորեց 2015թ. ապրիլին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական

«Պերմյակովի սատանիստ լինելը շատ հեշտ է ապացուցել». հոգեբան

Aravot.am-ը հոգեբան Աշոտ Հակոբյանին հարցրեց, թե որպես մասնագետ ի՞նչ կասի Վալերի Պերմյակովի սատանիստ լինելու մասին. փոքր Սերյոժային սվին-դանակով սպանելը հիմք տալի՞ս է կասկածելու, որ նա սատանիստ է եղել ու այս ձեւով զոհաբերություն է մատուցել սատանային: Աշոտ Հակոբյանն ասաց, որ թեեւ իր համար տեսակետ հայտնելը դժվար է, քանի որ ինքը ծանոթ չէ Պերմյակովին՝ որպես անձի ու

Ապամոնտաժվում է հանրապետության գլխավոր տոնածառը

Մայրաքաղաքում մեկնարկել են հանրապետության գլխավոր տոնածառի, ինչպես նաև տոնական ձևավորման ու զարդարանքի ապամոնտաժման աշխատանքները: Գործընթացը հաստատված հստակ ժամանակացույցով կիրականացվի մի քանի օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ Երևանի ամանորյա տեսքն ապահովվել էր 987 փողոցների գեղազարդ լուսավորությամբ, որոնք տեղադրվել էին բոլոր վարչական շրջանների ավելի քան 50 փողոցներում։ Լուսային գեղարվեստական ձևավորում էին ստացել նաև 1700-ից ավելի ծառեր բոլոր վարչական

ՀԽ Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովում քննարկվել է պատրիարք Կիրիլի հայտարարությանն արձագանքելու հարցը

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հայտնի հարցազրույցի այն դրվագը, որտեղ նա հայտարարել էր, թե իբր Օսմանյան Կայսրությունում քրիստոնյա փոքրամասնություններին չեն ոչնչացրել, այսօր` հունվարի 14-ին, քննարկման առարկա է դարձել Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովում: Հարցը բարձրացրել է Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը` առաջարկելով հանդես գալ հայտարարությամբ կամ բաց նամակով` հայ հասարակության

Քաշքշուկից հետո Վճռաբեկ դատարանում խոստացան զբաղվել զոհված զինվորների մայրերի հարցով. epress.am

Այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանում միջադեպ է գրանցվել զոհված զինծառայողների ծնողների և դատարանի կարգադրիչների միջև։ Ծնողները Վճռաբեկ դատարան էին գնացել, որպեսզի տեղեկանան, թե ինչ ճակատագրի է արժանանալու իրենց բողոքի հիման վրա հարուցված գործով դատավճիռը։ Այն պետք է ընթերցվեր հունվարի 11-ին, սակայն դատարանում՝ նիստից մի քանի րոպե առաջ, ծնողներին հայտնել էին, թե դատավորին այլ դատարան են տեղափոխել

«Գայանե Առուստամյանի հոգեբանական հետազոտության արդյունքները ուժեղ սթրեսի դեպքում սպասված ռեակցիաներ են»

Ըստ հոգեբանական հետազոտության, Առուստամյանի հոգեբանական հետազոտության արդյունքների եւ ենթադրյալ խոշտանգման դեպքերի մասին հաղորդման միջեւ առկա է համապատասխանության բարձր աստիճան

Հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզպետի տանից գողություն կատարելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել  է քրեական գործ՝ Տավուշի մարզպետի տանից գողություն կատարելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2016թ. հունվարի 13-ի ժամը 22:30-ից մինչև հունվարի 14-ի  ժամը 03:30-ն ընկած ժամանակահատվածում  առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2-րդ հարկի բաց պատշգամբի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանի հետ Լիտվայի Սեյմասի միջխորհրդարանական կապերի եւ Լիտվա-Լեռնային Ղարաբաղ բարեկամության խմբերի անդամների հետ

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանի հետ Լիտվայի Սեյմասի միջխորհրդարանական կապերի, ինչպես նաեւ Լիտվա-Լեռնային Ղարաբաղ բարեկամության խմբերի անդամների հետ: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության ամրապնդումն ու հետագա ընդլայնումը: Հանդիպմանը լիտվացի խորհրդարանականները կարեւորել են ԼՂ հակամարտության կարգավորումը բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի

Հովհաննես Մկրտչի մասունքն այսօր Երևանի Ս. Հովհաննես եկեղեցում էր

Հայ առաքելական եկեղեցին հունվարի 14-ին նշում է Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը: Տոնի առթիվ այսօր Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի արտոնմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Ս. Հովհաննես եկեղեցի բերվեց Սրբի շնորհաբաշխ աջը: Այնուհետև եկեղեցում Տ. Անուշավան քահանա Կոշեցյանը մատուցեց ուխտի Ս. պատարագ, որին հաջորդեց մատաղի հյուրասիրություն: Հավատավոր ժողովուրդն այսօր հնարավորություն ունեցավ իր խոնարհումը բերելու

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց «Ուրախ Ամանոր սահմանում» ծրագրին մասնակցած կամավորներին

Հունվարի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի կողմից 2015 թ. դեկտեմբերին իրականացրած «Ուրախ Ամանոր սահմանում» ծրագրի մասնակիցներին: Հանդիպման սկզբում Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը ներկայացրեց ծրագրի արդյունքները` ընդգծելով, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերին նվերներ բաշխելուց առավել, նախաձեռնությունը

«Վովայի պես մարդիկ հելնում են, բարձրաձայն ասում՝ ձեր հերն անիծած, հերիք ա, զզվացրել եք»

ԱԱԾ-ի կողմից ձերբակալված Առաքելյանի մասին կարծիք է հայտնում մտերիմ ընկեր Սմբատ Հակոբյանը

Կողոպուտի ձախողված բեմականացում

Հունվարի 13-ին, ժամը 9.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծոծրակի շրջանի փակ վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ռոբերտ Ի.-ն և հայտնել, որ իրենց շենքի մուտքում երկու անծանոթներ հարվածել են իր գլխին: Մեկնած օպերատիվ խմբին Ռոբերտ Ի.-ն հայտնել է, որ երկու անծանոթ անձինք իր գրպանից բացահայտ հափշտակել են մեկ միլիոն 800.000 դրամ

Սյունիքի մարզի Տաթևի, Տավուշի մարզի Դիլիջանի և Լոռու մարզի Թումանյան համայնքներում կանցկացվեն ընտրություններ

Կառավարությունն ընդունել է որոշում վաղաժամկետ դադարեցնել մի շարք համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների լիազորությունները: Նույն որոշմամբ փետրվարի 14-ին Սյունիքի մարզի Տաթևի, Տավուշի մարզի Դիլիջանի և Լոռու մարզի Թումանյան համայնքների ընտրատարածքներում կանցկացվեն համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների ընտրություններ` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների անցկացման կարգով: Հիմնավորման համաձայն՝ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գործերով պատասխանատու, Եվրոպայի հարցերով ԱՄՆ Նախագահի գլխավոր խորհրդատու Չարլզ Կուպչանին: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել երկկողմ բարձրաստիճան փոխայցերը, որոնք, նրա համոզմամբ, դրական ազդեցություն են ունենում միջպետական հարաբերությունների վրա բոլոր ոլորտներում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Կուպչանի այցը ևս իր նպաստը

Երկարաձգվել է ստուգումներ իրականացնելու արգելման ժամանակահատվածը

Կառավարչությունը փոփոխություններ է կատարել «Ստուգումների կազմակերպման և անցկացման ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 594-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 839-Ա որոշման մեջ: Որոշման համաձայն նախատեսվել էր սահմանել, որ 2015 թ. օգոստոսի 1-ից մինչև 2016 թ. հունվարի 1-ը պետական մարմինների կողմից (բացառությամբ հարկային և մաքսային մարմինների) ստուգումները կարող են իրականացվել միայն`

Հարուցվել է քրեական գործ՝ գիշերային ակումբի մոտ 4 տղամարդու ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 4 անձի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: 2016թ.-ի հունվարի 14-ին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 տղամարդ։ Պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են նույն վայրում։ Նախնական տվյալներով՝

Բարենպաստ պայմաններ սահմանամերձ համայնքներում՝ տնտեսվարող սուբյեկտների համար

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել 2015 թ. հունվարի 15-ի «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը հաստատելու մասին, որտեղ իրականացվող գործողությունն ազատվում է հարկերից» համապատասխան որոշման մեջ, ինչը պայմանավորված է սահմանամերձ համայնքներում տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Ըստ այդմ, առաջարկվում է վերնագրից և տեքստից հանել «գյուղական» բառը, ինչպես

Պատմաբան. «Պատրիարք Կիրիլի հայտարարությունն անլուրջ է եւ երկակի»

Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Էդիկ Գեւորգյանը անլուրջ է որակում Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հայտարարությունն  այն մասին, թե Օսմանյան կայսրության տարածքում քրիստոնյա փոքրամասնություններ չեն ոչնչացվել, բայց մյուս կողմից էլ կոչ է անում հարցը շատ չսրել, քանի որ այն միայն հայերին չէ, որ վերաբերվում է: «Պատմաբանի հայացքով դիտարկելով խնդիրը՝ նշենք, որ Մոսկվայի եւ

Հաստատվել են ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները

Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները և առաջարկվել է տրամադրել մեկ շաբաթ ժամանակ, որպեսզի գերատեսչությունները ծանոթանան լրամշակված տարբերակին: Վարչապետ Աբրահամյանը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ծրագիրը հաստատելուց հետո գերակա խնդիրները և միջոցառումների ծրագրերը ներկայացնել հանրությանը: Կառավարությունն ընդունել է նաև «2016 թ. ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության և

«Հոկտեմբերի 27-ից առաջ Նաիրի Հունանյանը շատ պաշտոնյաների հետ է խոսել, որոնց այդպես էլ չկալանավորեցին»

«Նաիրի Հունանյանը խոսել էր Հայաստանի ամբողջ քաղաքական համակարգի հետ: Եթե նրա ցուցմունքները նայեք, կտեսնեք, որ նա շատ-շատ քաղաքական գործիչների հետ հանդիպել է, խոսել է եւ նրանք խրախուսել են, ասել են, իհարկե, պետք է ազատվել այսինչ մարդուց: Նրանցից ոչ ոք չկալանավորվեց Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կողմից»,- այս մասին «Նոյյան տապան»-ի մամուլի սրահում, անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից

Մարզիչն իրավունք ունի՞ իր թիմի խաղի վրա խաղադրույք կատարել: Օրենքը պետք է նայել

«Ուլիս Երեւան 2» ՖԱ գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանի շահերի պաշտպան Լեւոն Բաղդասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց. «Ինքը տվյալ խաղի հետ կապված ոչ մի հակաօրինական գործառույթ, գործողություն չի իրականացրել: Ավելին, հայտարարել է, որ խաղադրույք չի կատարել, ոչ մեկի հետ չի համագործակցել եւ երրորդ անձի ցուցում էլ չի տվել իր անունից կատարել խաղադրույք»: Aravot.am-ը հետաքրքրվեց, թե

Խուճապ Ադրբեջանում. քաղաքացիները գրոհում են Բաքվի միակ բանկը դոլար եւ եվրո գնելու հույսով (Ֆոտոշարք)

AzerTurkbank-ն Ադրբեջանի միակ բանկն է, որը դոլար եւ եվրո է վաճառում բնակչությանը: Այդպիսի որոշում է այսօր ընդունել երկրի Կենտրոնական բանկը, հաղորդում է ադրբեջանական Minval.az կայքը: Վաղ առավոտից հարյուրավոր մարդիկ շարվել են հերթի մեջ տարադրամ գնելու նպատակով՝ ոչ ավել, քան 500 ԱՄՆ դոլար, նշում է «Թուրան» գործակալությունը: Համաձայն բանկի կայքում հրապարակված հայտարարության, դոլարի գնումն իրականացվում է

Կառավարության նիստում ներկայացվել է վերջին օրերի համաճարակաբանական իրավիճակը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը վարչապետի հանձնարարությամբ վերջին օրերին համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը. «Վերջին 20 օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում նկատվել է սուր շնչառական հիվանդությունների զգալի աճ, որն, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների,

Մեղադրանք է առաջադրվել թիվ 2/32 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել թիվ 2/32 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝ տվյալ ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու համար։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի նույն բնակարանում հաշվառված անձինք զրկվել են հանրաքվեին մասնակցելու իրավունքից, քանի

Արսեն Քարամյան. 2016-ին «Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» ծրագրի կուլմինացիան է

2016 թվականին «Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» բնակարանաշինության ծրագրի շրջանակներում շահագործման են հանձնելու ամենամեծ համալիրը

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930