Օրվա լրահոսը

Տոնական օրերին սնվել չափավոր ու սահմանափակել ալկոհոլի օգտագործումը

Պետք է իմանալ, որ ալկոհոլի հետ անհամատեղելի են քացախը, սունկը, թուրինջը:

Կարեն Ավագյան. 2015-ին մեզ խաղաղություն պարգևեցին սահմանին կանգնած քաջարի զինվորներն ու նրանց հրամանատարները

Շատ քիչ ժամանակ է մնացել 2015-ի ավարտին։ Տարեմուտը, որպես կանոն, ամփոփման, արածն ու չարածն ի մի բերելու, նոր ծրագրեր նախանշելու ժամանակ է։ Յուրաքանչյուր հայի համար ցանկացած պահի ու ցանկացած առիթով առաջին ու ամենակարևոր ակնկալիքն ու ցանկությունը խաղաղությունն է։ 2015 թվականին մեզ խաղաղություն պարգևեցին հայոց բանակն ու սահմանին կանգնած քաջարի զինվորները և նրանց հրամանատարները։ Փառք ու

Գյումրեցիների վերջին քաղաքական անեկդոտը՝ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման մասին

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ տարի է 2015 թվականը գյումրեցիների համար, որին ի պատասխան՝ նա քաղաքական մի անկեդոտ պատմեց: «Վերջին անեկդոտը ճիշտ է՝ տխուր է, բայց ինչպես ասում են՝ ամեն անեկդոտում ընդամենը մի փոքր բան կա, որ իրականությանը չի համապատասխանում, մեծ մասամբ իրական է: Ասում են՝ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ

Հանրապետության որոշ ավտոճանապարհների ձյուն է տեղում

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ըստ Լեւոն Զուրաբյանի հաղորդման` թիվ 2/36 ընտրական տեղամասում կազմակերպված հանրաքվեի արդյունքները կեղծվել են

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ընտրական գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2015 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ քննվում են 25 քրեական գործեր:

«Նոր Հայաստան». ամբողջ տարվա ընթացքում դիմադրությունը չի դադարել

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Ամանորյա ուղերձը Սիրելի՛ հայրենակիցներ Անցնող տարին բնութագրվում է ապազգային և հանցավոր վարչախմբի դեմ ծավալվող դիմադրության ուժգնացմամբ, ինչի մասին է վկայում պայքարի և ինքնաբուխ ընդվզումների դեպքերի շեշտակի աճը: Ըստ էության՝ ամբողջ տարվա ընթացքում դիմադրությունը չի դադարել և, մի օջախից մյուսին փոխանցվելով՝ հասել է քաղաքական տրամաչափին՝ որպես օրակարգ սահմանելով սահմանադրականության հաստատման խնդիրը:

Հայաստանի «հաջողությունները» ԵՏՄ-ում (անիմացիոն տեսանյութ)

2015 թվականի հունվարից Հայաստանն անդամակցում է Ռուսաստանի հիմնած Եվրասիական տնտեսական միությանը: Այդ միությանն անդամակցումը հիմնավորվում էր Հայաստանի տնտեսական ու քաղաքական շահերով, ինչպես նաև անվտանգությամբ: Սակայն, բոլոր այդ ոլորտներում անգամ պաշտոնական տվյալներով արձանագրվել են բացասական փոփոխություններ: Տեսանյութում քննարկվում է տնտեսության, անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանվածության փոփոխություններն այս մեկ տարում:     «Իրազեկ քաղաքացիների միավորում»

ԼՂՀ ՊՆ. հակառակորդը կրակել է հրաձգային զինատեսակներից, ականանետից ու նռնականետից

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Մանվել Գրիգորյան. հանրաքվեից պատվով դուրս եկանք՝ ապացուցելով մեր համազգային միասնականությունը

Ներե՛ք մեզ, թանկագին մայրեր, եթե կարող եք և վստահ եղեք, որ ձեր զավակներն, ընտրելով գիտակցված մահն, անմահացել են:

Հայ զինվորին սպանելու համար ազերիներին 200 դոլար են տալիս

Ադրբեջանական դիրքերում շատ են այլազգի զինյալները

Հայկ Կյուրեղյանի եւ Արգիշտի Կիվիրյանի գործերով այսօր դիմել են ՄԻԵԴ

Այսօր փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և փաստաբան Վահե Գրիգորյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացրել Հայկ Կյուրեղյանի գործով գանգատը: Ըստ «Առաջին լրատվականի»՝ փաստաբանները պահանջում են 2014թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտից ոստիկանության Կենտրոնի բաժին տեղափոխելիս, ապա նաև բաժնում Հայկ Կյուրեղյանին ծեծի ենթարկելու փաստերով ճանաչել վերջինիս նկատմամբ`

65 մլն դրամի աջակցություն շուրջ 1500 ընտանիքի

Այսպիսին է 2015-ին Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գործունեության ամփոփ պատկերը: Օրերս կենտրոնի նախաձեռնությամբ նաև իրականացվեց տարեվերջյան` «Ուրախ ամանոր սահմանում» ծրագիրը, որի նպատակը սահմանամերձ գյուղերի բնակիչներին շնորհավորելն էր, ամանորյա ուրախ տրամադրություն պարգևելը: «Մայր Աթոռը բավական առիթներ ունեցել է սահմանամերձ համայնքներին դրամական, նյութական օժանդակություն ցուցաբերելու, որը շարունակվելու է նաև առաջիկայում: Իսկ այս ծրագրի բուն նպատակն այդ մարդկանց

Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակի ընդմէջէն՝ Գրիգոր Զոհրապի եւ Վարդգէս Սէրէնկիւլեանի վերջին ընթրիքը

Հօրս՝ Կարապէտ Քերոբեանի անմառ յիշատակին   Ինչեր ըսես չէր տեսած հայրս. Տարսոն՝ Կիլիկիա, ապա ցեղասպանութիւն, տարագրութիւն դէպի Աթէնք, Յունաստան եւ ապա Պէյրութ՝ Լիբանան: Եղած էր անխոնջ եւ աշխատասէր, ամուսնացած ատանացի Հայկանուշ Եղիայեանի հետ՝ անուանի գրող եւ մշակ Բիւզանդ Եղիայեանի զարմուհին, կազմած իր հայկական բոյնը ունենալով հինգ զաւակներ, ջամբած զիս Հայ ճեմարան՝ աշակերտելու Լեւոն Շանթին, Նիկոլ

Բանդայի գործով հունվարին կդիմեն ՄԻԵԴ

Բանդայի գործով պաշտպանական կողմը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ներպետական բոլոր ատյաններում իրենց ներկայացրած բողոքների մերժումը ստանալուց հետո: Ամբաստանյալ Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը մեզ հետ զրույցում դժգոհեց, որ նախաքննական ցուցմունքներն ու նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներն են միայն հետազոտվել ու դրվել դատական ակտերի հիմքում, իսկ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները ոչ մի ատյանում գնահատանքի

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի շուրջ 250 երեխաներ ստացան այն նվերները, որոնք խնդրել էին Ձմեռ պապին ուղղված իրենց նամակներում

Ծրագրին աջակցել են նաև հարյուրավոր անհատ բարեգործներ Հայաստանից և Սփյուռքից, որոնք մեկ կամ մի քանի նվերներ էին պատրաստել նամակագիրների համար՝ իրենց ողջ սերն ու հոգատարությունը ներդնելով յուրաքանչյուր նվերում:

Առաջարկվել է Սևանա լճում ձկնագողության նկատմամբ հսկողությունն առավել խստացնել

Սնդիկի չափաքանակներ են հայտնաբերվել ՀՀ տարբեր շրջաններում, այդ թվում` հանքալեռնային, դրանց կից գյուղատնտեսական տարածքներում և քաղաքներում, ինչն էլ փաստում է, որ ՀՀ տարածքում սնդիկը հանդիսանում է ռիսկի գործոն:

Ֆեյսբուքում առաջատարն Արամ MP3-ն է, յութուբյան հարթակում Սիրուշոն գերազանցում է բոլորին. հետազոտություն

Սոցիալական ցանցերի մշակույթի զարգացման ու պահանջարկի մեծացման հետ զուգահեռ օր օրի աճում է էջերի ճիշտ ղեկավարման կարևորությունը: Հայաստանում մեծանում է այս կամ այն ոլորտի ֆեյսբուքյան, թվիթերյան և այլ հարթակների գրագետ կառավարման անհրաժեշտությունը: Սա իր հերթին բերում է օնլայն մրցակցություն նույն ոլորտի երկու տարբեր սուբյեկտների, կազմակերպությունների, հասարակական, քաղաքական և այլ կառույցների միջև: Կարծում եմ՝ սոցիալական ցանցերում

Պոետ (բանաստեղծություն)

Պոետ, դու ազգի ոգին արթնացրու, Մեզ պատած վիշտը քիչ թեթևացրու, Նրա արցունքը աննկատ մաքրիր… Պոետ, կոչումդ հենց դա է, հիշիր: Պոետ, գլուխդ դու մի խոնարհիր, Գրչով՝ վհատին միշտ ոգևորիր, Եվ բիրտ թշնամուն ահի մեջ պահիր, Պոետ, կոչումդ հենց դա է, հիշիր: Պոետ, գրիչդ երբեք վայր մի դիր, Նրա մեջ ուժն է զինվորի զարկի, Եվ ուղեցույցը

«Մուսա լեռ» հայրենակցական միության անդամները պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերով

Դեկտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, ինչպես նաև Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման և ակտիվ մասնակցության համար «Մուսա լեռ» հայրենակցական միության անդամներին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերով, իսկ ղեկավար Պերճ Ղազարյանին՝ ոսկե մեդալով: Նախարարը շնորհավորեց մուսալեռցիներին բարձր պարգևի արժանանալու համար և շնորհակալություն հայտնեց ազգանվեր, հայապահպան գործունեության համար: Նա

«Նոր Հայաստան» անդամներին չհաջողվեց պաստառ փակցնել. «Ա1+» (Տեսանյութ)

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներն այսօր էլ փորձեցին պաստառ փակցնել Օպերայի շենքին, սակայն ոստիկանական պատը նրանց թույլ չտվեց առաջանալ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը այդ որոշումը հիմնավորեց այսպես՝ դրան դեմ է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում

Էդվարդ Նալբանդյանն այցելել է ՀՀ ԶՈՒ առաջապահ դիրքեր

Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Հայաստան – Ադրբեջան սահմանագծում հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի առաջապահ դիրքեր: Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը ծանոթացավ առաջնագծում զինվորների ծառայության ընթացքին և պայմաններին: Զինծառայողների հետ երկարատև զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը խոսեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերի, այլ երկրների հետ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին, պատասխանեց

Հանձնարարվել է պատշաճ վերահսկել համապատասխան ծառայությունների աշխատանքը

Տոնական ոչ աշխատանքային օրերին համապատասխան ոլորտների և ծառայությունների աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Խորհրդակցությանը մասնակից քաղաքապետի տեղակալներին, վարչական շրջանների ղեկավարներին, աշխատակազմի ղեկավարին և որոշակի ոլորտներ համակարգող խորհրդականներին քաղաքապետը հանձնարարել է վերոնշյալ օրերին, ըստ ոլորտների, սահմանել հերթապահություն և վերահսկել համապատասխան ծառայությունների աշխատանքը: Մասնավորապես, առողջապահական

Ֆեյսբուքյան օգտատերերի մտահոգության հետքերով. աջակցություն՝ սոցիալապես անապահով երեք ընտանիքի

Սոցիալապես անապահով երեք ընտանիքի ամանորյա անակնկալ էր սպասվում: Դեկտեմբերի 29-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից այդ ընտանիքներին տրամադրվեց դրամական օգնություն և սնունդ: ՀԵՀ-ի աշխատակիցներն ու կամավորները նախ այցելեցին Էջմիածնի Ակնաշեն գյուղի Հովհաննիսյանների ընտանիքին: Չունենալով սեփական տանիք` նրանք ապրում են գյուղի հին մանկապարտեզում մի քանի այլ ընտանիքների հետ միասին: Տան մայրը` տիկին Անահիտը, ունի առողջական խնդիրներ:

ՌԴ-ում ՀՀ դեսպանն ու ՌԴ Էներգետիկայի նախարարն արձանագրություն են ստորագրել

Դեկտեմբերի 29-ին ՌԴ Էներգետիկայի նախարարությունում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» 2013թ.-ի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրության ստորագրման արարողությունը: Արձանագրությունը ստորագրեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը և ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: ՀՀ ԱԳՆ

Սեյրան Օհանյանը մասնակցել է ռազմական նշանակության մի շարք օբյեկտների հանդիսավոր բացմանը

Դեկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ ռազմաավիացիոն զորամասերից մեկի օդաչուների և տեխնիկական անձնակազմի համար նախատեսված նորակառույց ճաշարանի հանդիսավոր բացմանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ ծանոթացել է կառույցի տեխնիկական հագեցվածությանն ու պայմաններին և նշել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են հանրապետության և ԶՈՒ ղեկավարության

Գալուստ Սահակյան. «Խաղաղության ճանապարհը հարթողները սահմանապահներն են»

Գալուստ Սահակյանն այցելել է սահմանապահ հենակետեր

Բացահայտել է Երևանի Տերյան փողոցի բուքմեյքերական գրասենյակում կատարված ավազակային հարձակումը

Դեկտեմբերի 20-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Տերյան փողոցի թիվ 8 հասցեում գործող բուքմեյքերական գրասենյակի գործակալն ու հայտնել, որ երկու հոգի զինված հարձակվել են իր և ընկերոջ վրա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 00.21-ին 2 անհայտ անձինք մուտք են գործել

Լեոյի փողոցի բուքմեյքերական գրասենյակում կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց. (Տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Լեոյի փողոցի թիվ 12 հասցեում գործող բուքմեյքերական գրասենյակում ավազակային հարձակում է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 03.30-ին, երկու անհայտ անձինք մուտք են գործել նշված բուքմեյքերական գրասենյակ, որտեղ մեկը զենքի, իսկ մյուսը դանակի սպառնալիքով հափշտակել են

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տեսաերիզի շնորհանդես Իտալիայի Պեսկարա քաղաքում

Դեկտեմբերի 28-ին Իտալիայի Պեսկարա քաղաքում կայացավ Իտալիայում լայն ճանաչում վայելող երաժիշտ և ռեժիսոր Ռոբերտո Պաչի Դալոյի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված “1915. The Armenian Files” ստեղծագործության տեսաերիզի շնորհանդեսը: Տեսաերիզի թողարկմանը և դրա հետ կապված ստեղծագործական ուսումնասիրություններին իր աջակցությունն էր բերել Իտալիայում Հայաստանի դեսպանությունը՝ “Giardini Pensili” և “Arthub” ընկերությունների հետ համագործակցությամբ: Շնորհանդեսը՝ դեսպանության հովանավորությամբ, կազմակերպել էր

Սննդամթերքի պահպանման ժամկետները

Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` թթվասերով, մայոնեզով համեմված, կարելի է պահել 12 ժամ: Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ, պելմենի, բլինչիկ, տապակած լյարդը, թռչնի եփած մսեղիքը, ձուկը, չհամեմված բանջերեղենից աղցանները  կարելի է պահել 24 ժամ: Տավարի և խոզի տապակած միսը, տապակած ձուկը, պաստերացված կաթը,

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930