Օրվա լրահոսը

Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները  այցելել են զորամաս

ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները՝ փոխնախարար Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ երեկ այցելել են ՀՀ ՊՆ N զորամաս՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորել և ամանորյա նվերներ հանձնել զինվորներին: Շնորհավորելով զինվորներին՝ Արմեն Ղուլարյանը մաղթել է նրանց անվտանգ ծառայություն, արիություն և ամուր կամք: Իր խոսքում Ա. Ղուլարյանը նշել է, որ նրանց մշտական զգոնության շնորհիվ է, որ հակառակորդի դիվերսիոն

Ամփոփվել է «Տարվա նախագիծ և կառույց-2015» մրցույթի արդյունքները

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ամփոփվել է «Տարվա նախագիծ և կառույց-2015» խորագիրը կրող ամենամյա մրցույթ-ցուցահանդեսը, որի նպատակը մրցույթին նախորդող տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված լավագույն կառույցների կամ նախագծային առաջարկների բացահայտումն է, բնագավառի զարգացումն ապահովող նորարարական մոտեցումների և գաղափարների ներառմամբ ներկայացումը։ Մրցույթ-ցուցահանդեսին, որն անցկացվել էր 2015 թվականի դեկտեմբերի 5-ից 15-ը` ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում,

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Դեկտեմբերի 30-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia

Ի՞նչ մարզական կրքեր ունեն հայ միլիարդատերերը

Սամվել Կարապետյան: «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր: Կարողությունն ըստ «Forbes»-ի՝ $ 4 միլիարդ: Հայտնի գործարարն ու բարեգործը 2008 թվականի վերջից գլխավորում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Նա իր  ծրագրային ելույթում նշել էր, թե անհրաժեշտ է մոռանալ նախկին բոլոր նվաճումները եւ որ հաջորդ տարիներին մինչեւ իր ընտրվելը եղած հաջողությունների կրկնվելն անգամ ինքը կհամարի ձախողում: Սամվել Կարապետյանն իր անձնական

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է` առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում

Համաձայն «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տեղեկատվության՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյան տեսքով առատ տեղումներ և ջերմաստիճանի կտրուկ անկում: Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերային ժամերին Արարատյան հարթավայրում սպասվում է -15-ից -200 C, լույս 4-ի գիշերը՝ -17-ից -220 C, հանրապետության լեռնային շրջաններում, համապատասխանաբար՝ -20-ից -250 C և -22-ից -270 C: Նման ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում լրացուցիչ միջոցներ

Տարոն Մարգարյան. Միասին շարունակելու ենք նպաստել մեր ջերմ ու բարի մայրաքաղաքի զարգացմանը.

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Սիրելի՛ համաքաղաքացիներ, ավարտվում է 2015 թվականը: Ու Երևանը հերթական անգամ դիմավորում է տարվա ամենաջերմ ու ընտանեկան տոները՝ Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Ավանդույթի համաձայն` տարեվերջին ամփոփում ենք անցնող տարվա ընթացքում արված աշխատանքը՝ ևս մեկ անգամ կարևորելով դրանց իրականացման մեջ մեր յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն ու

2016 թվականը լինելու է պայքարի տարի. Լուսավոր Հայաստան կուսակցություն

Սիրելի՛ հայրենակիցներ, Լուսավոր Հայաստան կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է բոլորիդ գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը: Մաղթում ենք, որ 2016 թվականը ձեզ համար լինի ձեռքբերումների և առաջընթացի տարի: Անցնող տարին մեր պետության համար նշանավորվեց փորձություններով, պայքարով, երբեմն ոգևորությամբ, երբեմն էլ՝ հուսալքությամբ: Մեր երազանքների Հայաստանը դեռ առջևում է: Բայց վաղվա Հայաստանը պետք է կառուցենք այսօր՝ քրտնաջան պայքարով և

Գաբրիել Ղազարյանն այցելել է Արմավիրի մարզում տեղակայված զորամասերից մեկը և շնորհավորել զինվորներին 

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այցելել է ՀՀ Արմավիրի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ զինվորներին անձամբ շնորհավորելու և ամանորյա նվերներ հանձնելու համար: Նախարարը հետաքրքրվել է զինվորների առօրյայով, զրուցել նրանց հետ, շրջել զորամասով, ծանոթացել ծառայության պայմաններին: Գ. Ղազարյանը հետաքրքրվել է հատկապես

 Արամայիս Գրիգորյանն այցելել է ՀՀ Արարատի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ սահմանապահ զորամաս

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը դեկտեմբերի 30-ին, այցելել է ՀՀ Արարատի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N սահմանապահ զորամաս՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ զինծառայողներին շնորհավորելու և տոնական նվերներ հանձնելու համար: Նախարարի այցի կապակցությամբ կազմակերպած հանդիսավոր զինվորական շարասյան ժամանակ ողջունելով զինծառայողներին՝ Արամայիս Գրիգորյանը ՀՀ կառավարության, բնապահպանության նախարարության ողջ անձնակազմի անունից շնորհավորել է նրանց Ամանորը

Քաղցրավենիքի նվեր-փաթեթներ`ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնին

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները ամանորյա այցելություն են կազմակերպել ՀՕՖ –ի Երեխաների աջակցության կենտրոն: Կենտրոնի բոլոր շահառուներին հանձնվել են քաղցրավենիքի ամանորյա նվեր-փաթեթներ: Գոհունակ երեխաներն էլ արտասանել, երգել ու պարել են հյուրերի համար, ովքեր իրենց հերթին վստահեցրել են, որ հաջորդ տարի ևս հանդիպումները տարվա ընթացքում պարբերական կլինեն: Երևանի քաղաքապետարան

Բացահայտվել են Երևանի կենտրոնում գործող բուքմեյքերական 2 գրասենյակներում կատարված ավազակային հարձակումները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են Տերյան և Լեո փողոցների վրա գործող բուքմեյքերական գրասենյակներում կատարված ավազակային հարձակումները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ 2015 թվականի դեկտեմբերի 20-ին ահազանգ էր ստացվել, որ ավազակային հարձակում է կատարվել Երևան քաղաքի Տերյան փողոցում գործող բուքմեյքերական գրասենյակներից մեկի վրա.  2

Պարզվել են Ստեփանավանում երեք անձի դանակահարության հանգամանքները. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի դանակահարության դեպքի առթիվ։ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 21:40-ին, «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ կտրող-ծակող վերքերով բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 3 անձ, որոնցից 2-ը՝ անչափահաս։ Դեպքի առթիվ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին

Ամանորին ընդառաջ բարի ու հեքիաթային ծրագիր. «Երբ իրականանում են երազանքները»

Ամանորի նախաշեմին Երևանի քաղաքապետը իրականություն դարձրեց տասնյակ փոքրիկների երազանքը՝ հեքիաթային օր պարգևելով Ձմեռ պապին հավատացող ու սպասող մանուկներին: Արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվող «Երբ իրականանում են երազանքները» խորագրով նախաձեռնության շնորհիվ երեխաների Ձմեռ պապին գրված նամակները, որոնք հասնում են Երևանի քաղաքապետարան, հասցեագրվում են քաղաքապետին: Իրենց երազած նվերները՝ հեքիաթի գրքեր, նկարչական պարագաներ, խաղալիքներ, այդ թվում՝ տիկնիկ, ավտոմեքենաներ,

Գյուղատնտեսության համար 2015 թվականը հաջողված էր. ՀՀ գյուղատնտեսության նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Հագուստի խանութի դրամարկղից գողացել է զգալի չափի գումար (Տեսանյութ)

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հագուստի խանութի դրամարկղից գողություն կատարած անձի ինքնությունը։ 2015 թվականի նոյեմբերի 30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի վրա գործող հագուստի խանութներից մեկի դրամարկղից գողություն է կատարվել։ Նախնական տվյալներով՝առերևույթ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ

ԼՂՀ ԱԺ նախագահ. 2016 թվականը խորհրդանշական է` լրանում է Արցախի Հանրապետության հռչակման 25 ամյակը

Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Անցնող տարին իրադարձություններով հարուստ, զարգացումներով՝ բարդ ու անկանխատեսելի էր. մենք շարունակեցինք արարել, հիմքեր ստեղծել կայուն զարգացման եւ բարեկեցիկ ապագայի համար: 2015 թվականը հիշարժան տարի էր, եւ այն մեզ համար նշանավորվեց մի շարք ձեռքբերումներով: Մայիսին կայացան հերթական խորհրդարանական, սեպտեմբերին՝ ՏԻՄ ընտրությունները, որոնց մասնակցած միջազգային դիտորդների

Տոնական օրերին ոստիկանության ստորաբաժանումները արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն կիրականացնեն

Դեկտեմբերի 30-ի վաղ առավոտյան ոստիկանության ստորաբաժանումների վերակարգերն ավանդույթի համաձայն շարվել էին ստուգատեսի: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական օրերին մայրաքաղաքում պարեկային ծառայություն իրականացնող վերակարգերի ստուգատեսն ընդունեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Ստուգատեսին մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ Երևանի կայազորի, Ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության, Հասարակական կարգի ապահովման վարչության և այլ ստորաբաժանումների պարեկային խմբերի

Ամանորի գիշերը եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք եւ նռան օրհնության կարգ (Տեսանյութ)

Դեկտեմբերի 31-ի գիշերը Հայ առաքելական եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևորականների առաջնորդությամբ հավատացյալները կաղոթեն երկրի խաղաղության համար: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում լրագրողներին ասաց Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը: «Տարեմուտի գիշերն արդեն երկրորդ անգամ Հայրապետական կոնդակով կկատարվի նռան օրհնության կարգ, որը խորհրդանշում է եկեղեցին եւ Քրիստոսի արյամբ փրկված

Հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ: ՍՊ ընկերության տնօրենից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կատարվել է պաշտոնեական կեղծիք։ Մասնավորապես՝ Վանաձորի քաղաքապետարանի կայք-էջի միջոցով հրապարակվել են համայնքի ղեկավարի՝ 2015 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 1880-Ա թվագրումով որոշումները՝

Արմեն Մուրադյան. «Ամեն մի փրկված կյանք բժշկական սխրանքի արդյունք է»

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ Սիրելի՛ բուժաշխատողներ, հայրենակիցներ, Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Բարդ և չափազանց պատասխանատու է բժշկի մասնագիտությունը: Ձեր ամենօրյա նվիրական և տքնաջան աշխատանքի շնորհիվ է, որ բազմաթիվ կյանքներ են փրկվում, որ շատերը վերագտնում են ամենաթանկը՝ առողջությունը: Պետությունն այսօր մշակում և իրականացնում է առողջապահական համակարգի արդիականացմանն ուղղված բազմաթիվ

Յուրի Խաչատուրով. «Անցնող տարում ևս կարողացանք սաստել հակառակորդին»

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, Հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ և բանվոր-ծառայողներ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: 2015 թվականը, ինչ խոսք, լարված տարի էր մեր բանակի` հատկապես մարտական հերթապահություն կատարող ստորաբաժանումների համար: Նկատի ունեմ հայ-ադրբեջանական պետական սահմանում և

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց, հունվարի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. արագությամբ: Օդի

«Թեժ գիծը» տոնական օրերին կշարունակի աշխատել շուրջօրյա

ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը տոնական օրերին կշարունակի աշխատել 24-ժամյա աշխատակարգով: Քաղաքացիները, ինչպես նաև բժշկական կազմակերպություններն առողջապահական իրավունքներին առնչվող ցանկացած հարցով կարող են զանգահարել (010) 52-88-72 հեռախոսահամարով: Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով տոների ընթացքում` 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2016 թվականի հունվարի 10-ը, նախարարությունում նախատեսվում է իրականացնել հերթապահություններ` որպես պատասխանատուներ ընդգրկելով նախարարի տեղակալներին

Gallup International Association-ի կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկին հանձնվել է դիպլոմ «Հայաստանի լավագույն բանկ 2015»

Gallup International Association ամերիկյան հասարակական կարծիքի ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած հարցման արդյունքներով, ՎՏԲ-ն Հայաստանում ամենաճանաչելի բրենդն է: 2015 թ. նոյեմբերին Հայաստանի ողջ տարածքում 1,106 տարբեր տարիքային խմբերի քաղաքացիների միջև անցկացվեց հարցում: Հարցվողները ընտրվել են պատահական ընտրության սկզբունքով և որպես մեթոդ է ընտրվել face to face հարցազրույցը: Հարցման արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մնալ առաջատար հայաստանյան

Սեյրան Օհանյան. ես չեմ կարող խոստանալ, որ հակառակորդն այլևս չի դիմի նոր ոտնձգությունների

Փոխարենը ստացավ վճռական պատասխան, և միշտ այդպես կլինի, մինչև բոլոր կարճամիտները հասկանան, որ մեզ հետ չեն կարող ուժի լեզվով խոսել, ինչպես ի զորու չեղան Արցախյան ազատամարտի տարիներին:

Երեխային կարելի է տոնական սեղանից ինչ-որ բան հյուրասիրել, բայց դա պետք է անել զգուշությամբ

Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին։ Իհարկե, երեխային կարելի է տոնական սեղանից ինչ-որ բան հյուրասիրել, բայց դա պետք է անել զգուշությամբ, որպեսզի անծանոթ սննդից ոչ մի խնդիր չառաջանա։ Երեխաների  մեծամասնությունը շատ է սիրում գազավորված ըմպելիքներ

ՀԱԿ. Դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ եւ ՍԴ ներկայացված հիմքերը

«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով և 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները պետք է ճանաչվեին անվավեր, և նշանակվեր նոր քվեարկություն։

Կաթողիկոսը ՀՀ նախագահի հետ այցելել է Եռաբլուր պանթեոն

Վեհափառ Հայրապետը ծաղկեպսակների զետեղումից հետո աղոթել է Հայրենիքի անկախության համար զոհված հայորդիների հոգիների խաղաղության համար:

Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության

Հայ Եկեղեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրն անփոփոխ նշում է հունվարի 6-ին: Տոնի նախապատրաստությունը սկսվում է դեկտեմբերի 29-ից` Սուրբ  Ծննդյան պահքի Բարեկենդանով: Հաջորդ օրը` դեկտեմբերի 30-ին, սկսվում է Ս. Ծննդյան շաբաթապահքը` իր մեջ ընդգրկելով Նոր Տարվա տոնը: Պահքը լուծվում է  հունվարի 5-ին: Այդ օրը երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս.Պատարագ: Ճրագալույցի Ս. Պատարագ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930