Օրվա լրահոսը
Եռասերունդ երկրապահական ընտանիքը այցելեց Եռաբլուր
Ավանդույթի համաձայն՝ եռասերունդ երկրապահական ընտանիքը դեկտեմբերի 31-ին այցելում է Եռաբլուր՝ շնորհավորելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Արցախյան ազատամարտի սուրբ նահատակների Ամանորը: Բացառություն չէր եւ այս տարին: ԵԿՄ վարչության շենքում տեղի ունեցավ տարեվերջյան ամփոփիչ ընդլայնված նիստ, որի ընթացքում նախնական գնահատականներ հնչեցին 2015-ին կատարված աշխատանքների վերաբերյալ եւ նախանշվեցին 2016-ի ծրագրերը: Շնորհավորանքի խոսքով եւ ծրագրային ելույթով հանդես եկավ ԵԿՄ
Հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1995 թ. ծնված Դավիթ Գ.-ն, որը նոյեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի (Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Դեղատանը կեղծ 20 հազարանոց իրացրած կնոջ մոտ ևս 19 կեղծ թղթադրամ հայտնաբերվեց
Դեկտեմբերի 29-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Ռիժկովի փողոցում գտնվող դեղատնից, կեղծ փողեր պահելու, պատրաստելու և իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1957 թ. ծնված Մարիա Գ.-ին, ով նշված դեղատանն իրացրել էր 20.000 դրամ անվանական արժեքով մեկ հատ կեղծ
2015. Թուրքիայի գերհագեցած տարին
2015 թվականը Թուրքիայում բավական հագեցած էր տարատիպ իրադարձություններով ու զարգացումներով, ինչը, հիրավի, թույլ է տալիս տարին համարել վճռորոշ թուրքական նորագույն պատմության համար: Պատմական տարին կարևոր էր ինչպես ներքաղաքական զարգացումների, այնպես էլ միջազգային իրադարձությունների համատեքստում: Երկար տարիներ ի վեր առաջին անգամ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին հաջորդեց քաղաքական ճգնաժամը և կրկնակի ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, ինչը մեր արևմտյան հարևանի
Կինը և տղամարդը՝ ծեծի մեղադրանքով
Դեկտեմբերի 30-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Այգեստանի 11-րդ փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել 1981 թ. ծնված Լիլիթ Կ.-ին, ով սեպտեմբերի 18-ից Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 118 հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: *** Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ՀՀ ԱՆ Նարկոլոգիական կենտրոնի մոտ հայտնաբերվել
Ոստիկանները ուղևորին վերադարձրին նոր տարվա համար կատարած և տաքսու վարորդի կողմից գողացված ապրանքները
Դեկտեմբերի 30-ին, ժամը 14-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ տաքսու վարորդը գողացել է ուղևորի՝ նոր տարվա համար կատարած ամբողջ առևտուրը՝ մթերքներ և հագուստեղեն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ անհայտ տաքսու վարորդը 1984 թ. ծնված Կամո Ս.-ն է, ով նույն օրը երեկոյան՝ ժամը 21.30-ին, գողացված իրերով ներկայացել
Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից
Դեկտեմբերի 31-ին, ժամը 02.42-ին ահազանգ է, որ Երևանի Կասկադի մոտակայքում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածը կախվել է ձորակը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Փրկարարները «Հունդայի» մակնիշի 05SO450 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա.) դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: *** Դեկտեմբերի 31-ին, ժամը 02.07-ին ահազանգ է, որ Երևանի
Դեկտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է գրիպի 2351 դեպք
Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակն այսօր օրինաչափ է և նախորդ տարիների միևնույն ժամանակահատվածի հետ: Այսպես, դեկտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 2351 դեպք, նախորդ տարվա՝ 2240 դեպքի դիմաց: Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաև ընթացիկ տարվա նախորդ շաբաթների ժամանակ: Ըստ լաբորատոր հետազոտությունների արդյունքների այսօր հանրապետությունում շրջանառում են գրիպի Ա (H1N1 ենթատեսակ)
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, միասին գրեցինք ու միասին էլ փակում ենք մեր պատմության եւս մեկ էջ՝ հաջորդին անցնելու վճռականությամբ, համոզված, որ այն ավելի լավն ու ավելի հաջողված է լինելու: Անցնող տարին փորձության տարի էր ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար, քաղաքական ու տնտեսական, խաղաղության ու
ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուները կբանավիճեն ուղիղ եթերում
Ամերիկյան ESPN հեռուստաալիքը փետրվարի 26-ին Ցյուրիխում կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությանը մասնակցող թեկնածուներին հրավիրել է հեռուստատեսային բանավեճի: «Մեր նպատակն ընտրությունից առաջ բաց եւ թափանցիկ քննարկում կազմակերպելն է, որը ցույց կտա համաշխարհային ֆուտբոլում ուժերի դասավորվածությունը» – ասվում է հեռուստաալիքի տարածած հայտարարությունում: Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության նախագահի թեկնածուներն են ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին օգնական Ժերոմ Շամպանը, Հորդանանի արքայազն
Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը կը ձգտի ստեղծել Խաղաղ ովասիս մը զինեալ պայքարի անապատի մէջ
Բըրէմըս, Նիւ Ճըրզի – Ուրբաթ 25 Դեկտեմբեր, 2015-ին, Հայ Աւետարանական Բեթէլ Եկեղեցիի շրջափակէն ներս կը տիրէր ուրախ եւ խանդավառ մթնոլորտ մը: Հալէպի Հայ Աւետարանական եկեղեցիներու ընտանիքները հաւաքուած էին Եկեղեցիի «Փօլատեան» Սրահին մէջ, միասնաբար ունենալու Ամանորի հաւաքոյթ մը: Յայտագրի ընթացքին Համայնքապետ Վերապատուելի Յարութիւն Սելիմեան ողջունեց ներկաները եւ ապա իր բարեմաղթութիւնները կատարեց Ամանորի եւ Ս. Ծննդեան Տօներուն
Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է ձյուն: Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Եղեգնաձորի կողմից): Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և
Տավուշի մարզպետը շնորհավորանքի եւ շնորհակալության արժանացավ
Քննարկվեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրման վիճակը
Ադրբեջանցի քաղաքագետները` ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների մասին. 1in.am
«Ակտ Ադրբեջանում ժողովրդավարության մասին» օրինագծից հետո, որը ենթադրում է պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանն է ներկայացվել Ադրբեջանի վրա «Մագնիտսկու ակտի» գործողության ընդլայնման մասին օրենքի նախագիծ: Այս մասին հայտնում է haqqin.az-ը: «Ոչ մի կասկած չկա, որ ԱՄՆ-ը որոշել է բացահայտորեն Ադրբեջանից վրեժ լուծել 2010թ. Ստամբուլում Օբամայի հետ հանդիպելուց նախագահ Իլհամ Ալիևի հրաժարվելու համար»,- հայտարարել է
Հայաստանի բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ի ժամը 21.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի,Արարատի, Արմավիրի, Շիրակի, Սյունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Լոռու մարզերում, Տավուշի մարզի Իջևան և Գեղարքունիքի մարզի Մարտունի ու Վարդենիս քաղաքներում դիտվում են տեղումներ: ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին առկա է մառախուղ: Եղանակային անբարենպաստ
Հենրիխ Մխիթարյանը` «Արաբկիր» բժշկական կենտրոնում. ՀՖՖ. (Տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն այցելել են «Արաբկիր» բժշկական կենտրոն:
Stratfor. Ռուս-թուրքական հակամարտությունը կսրվի. «Ազատություն»
Stratfor վերլուծական կենտրոնի պատրաստած վերջին զեկույցի համաձայն, 2016թ. ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի առճակատումը պետք է սրվի։ Հաջորդ տարվա աշխարհաքաղաքական հիմնական կանխատեսումների զեկույցում ամերիկացի փորձագետները նշում են, որ չնայած «Իսլամական պետություն» կազմակերպության թուլացմանը` Եվրոպայում և Մերձավոր Արևելքում 2016 թվականին ահաբեկչական ակտիվությունը կաճի։ «Իսլամական պետության» դեմ պայքարում Թուրքիան կամրապնդի իր դիրքերը։ Հավանաբար, կնախաձեռնի ցամաքային գործողություն Սիրիայի հյուսիսում
ՃՏՊ Թալին-Մաստարա ավտոճանապարհին
Դեկտեմբերի 30-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի 85-րդ կմ-ում «ՎԱԶ-2108» մակնիշի 34VD891 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորում (մոտ 40 մ): Մինչ
Մոսկվան պատրաստ է վերսկսել «Թուրքական հոսք»-ի շուրջ բանակցությունները. «Ազատություն»
Ռուսաստանը պատրաստ է վերսկսել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության շուրջ բանակցությունները պաշտոնական Անկարայի հետ: Այս մասին մոսկովյան LifeNews հեռուստաընկերության եթերում հայտարարեց Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: «Թուրքական հոսք»-ի երթուղու շուրջ բանակցությունները չեն վերսկսվել: Դրանք դադարեցվել են դեռ ամռանը, երբ մենք համաձայնագրի նախագծի մեր տարբերակն ուղարկեցինք թուրք գործընկերներին: Բանակցությունները, սակայն, դադարեցվեցին Թուրքիայում կայուն հիմունքներով գործող կառավարության բացակայության
Ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Սյունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Լոռու մարզերում, Տավուշի մարզի Իջևան և Գեղարքունիքի մարզի Մարտունի ու Վարդենիս քաղաքներում դիտվում են տեղումներ: Դեկտեմբերի 25-30-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման
Արման Փաշիկյանը ԱՄԷ-ում գրավեց 3-րդ տեղը
ԱՄԷ-ում ավարտվեց «Al-Ain Classic 2015» միջազգային մրցաշարը, որն մասնակցում էին Հայաստանի 14 շախմատիստներ: Ամենից հաջող հանդես եկավ գրոսմայստեր Արման Փաշիկյանը (նկարում), որը ինը հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում պայքարն ավարտեց երրորդ հորիզոնականում: Հաջող էր նաեւ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանի մասնակցությունը: Նա 6,5 միավորով, բայց լրացուցիչ գործակիցներով եզրափակեց լավագույն տասնյակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Անկարայում ձերբակալվել են երկու ենթադրյալ մահապարտ ահաբեկիչներ. «1in.am»
CNN Turk-ի փոխանցմամբ՝ Անկարայի անվտանգության վարչությունը ձերբակալել է երկու ենթադրյալ մահապարտ ահաբեկչի, որոնք ահաբեկչություն են պատրաստել ամանորյա գիշերը։ Այդ մասին հայտարարել է Անկարայի գլխավոր դատախազությունը։ Ենթադրվում է, որ նրանք ծրագրել էին իրենց պայթեցնել Անկարայի կենտրոնում՝ Քըզըլայ հրապարակում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «1in.am»-ի կայքում
Կյանքը տրված է բարի գործեր անելու համար
2015 թվականին Ֆուտբոլային աշխարհում կատարված իրադարձություններ, որոնք բարձր են ցանկացած տիտղոսից: Կույր Փոլ Մաթեսոնը մարզչական լիցենզիա է ստացել Նյուքասլից 51-ամյա Մաթեսոնը տեսողությունը կորցրել է 10 տարի առաջ՝ գլաուկոմա հիվանդության պատճառով: Սակայն 2015 թվականին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան նրան մարզչի որակյալ օգնականի որակավորում է շնորհել: «Ասում են՝ ֆուտբոլը միայն խաղ է: Բայց այն ինձ համար ավելի մեծ
Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արարատում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Աբովյանում, Հրազդանում, Դիլիջանում, Աշտարակում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում, Թալինում, Անիում, Արթիկում, Ախուրյանում տեղում է ձյուն, Իջևանում և Նոյեմբերյանում` անձրև: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական
Վարչապետն այցելել է մարտական հենակետ և շնորհավորել Հայոց բանակի զինվորներին առաջիկա տոների առթիվ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ, ճաշել զինվորների հետ: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: Լրագրողների հետ զրույցում կառավարության ղեկավարը կարևորել է
Հայրիկյանը հարցումներով բացահայտել է հանրաքվեի կեղծված լինելը
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր իր մի քանի համակիրներով հանրահավաք անցկացրեց Ազատության հրապարակում: Պարույր Հայրիկյանը հանրահավաքը սկսեց ոչ թե ելույթով, այլ երգով՝ օրհներգով: Հետո նախապես շնորհավորեց գալիք Նոր տարին, Սուրբ ծնունդը ու սկսեց աղոթել: Նախաբանից հետո, նա անդրադարձավ դեկտեմբերի վեցի հանրաքվեին, ասաց՝ այն իրական չէր, ժողովրդավարության հետ որեւէ կապ չուներ. «Դժվար թե կոռուպցիոն տեսանկյունից բարձր
Վարույթ է ընդունվել հատուկ ծառայություն իրականացնող անձի մասնակցությամբ մարդուն առևանգելու դեպքով գործը
Քաղաքացի Սյուզաննա Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, իրեն է մոտեցել ավտոմեքենա, որի միջից դուրս եկած իրեն համակրող Արմեն Կ.-ն հատուկ ծառայություն իրականացնող ընկերների հետ միասին, իր կամքին հակառակ, իրեն նստեցրել են մեքենան ու առևանգել են: Ճանապարհին իրենց կանգնեցրել է պետավտոտեսուչը և ինքը, օգտվելով առիթից, օգնություն է
ԼՂՀ պաշտպանության նախարար. «Հայրենիքի սահմանին լարվածության աճը 2015թ. ավելի է ամրապնդել հասարակության և բանակի անխախտ կապը»
ԼՂՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լ. Հ. Մնացականյանի շնորհավորական ուղերձը գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Հարգելի զինակիցներ, Ավարտին է մոտենում հերթական բանակային տարին, որը Արցախի զինված ուժերի համար լեցուն էր նշանակալի ձեռքբերումներով ու լրջագույն փորձություններով: Անցնող 2015թ. նշանավորվել է առաջնագծում լարվածության անշեղ աճով: Շարունակելով իր ապակառուցողական քաղաքականությունը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սահմանագծում տիրող
Ոսկե մեդալ՝ Կառավարական վարչական նոր համալիրի շինարարներին
ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանով գերատեսչական ոսկե մեդալով են պարգևատրվել Երևանի Վազգեն Սարգսյան 3 կառավարական վարչական շենքերի համալիրի շինարարական ընկերության փոխտնօրեններ՝ Գրիշա Չախոյանը և Տիգրան Սահակյանը, քարտաշների բրիգադի ղեկավար՝ Ռազմիկ Կիրակոսյանը: Այդ պարգևին նրանք արժանացել են շինարարության բնագավառում ներդրած ավանդի և Երևանի Վազգեն Սարգսյան 3 կառավարական վարչական շենքերի համալիրի շինարարությունը սահմանված ժամկետներում ու բարձր որակով կազմակերպելու


















































