Օրվա լրահոսը
7 օր առաջնագծում. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 8000 կրակոց
Դեկտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի են ունեցել զինված բախումներ, որոնց ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 8000 կրակոց: Նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ,
Ինչպես վարվել, երբ գործատերը ստիպում Է աշխատողին խաբել հաճախորդին
Լինում են դեպքեր, երբ գործատերը ստիպում է աշխատողին ստել ու խաբել հաճախորդին, որպեսզի ավելացնի եկամուտը: Եթե քրիստոնյաներն ու ազնիվ մարդիկ մասնակցեն հաճախորդին խաբելու գործատիրոջ պահանջին, ապա նրանք կոպիտ կխախտեն 9-րդ պատվիրանը, թե սուտ վկայություն մի տուր: Տեսնել, թե ինչպես է ղեկավարը խաբում արդեն բավական անհանգստացնող է, իսկ երբ այդ նույն ղեկավարը ձեզանից սպասում կամ պահանջում
1000 տարեկան որմնանկար՝ փոքրիկ գյուղակում
Չինական Սիչուան գյուղակում հազարամյա հնության որմնանկար են գտել: China.org կայքի տվյալներով, սրբանկարը 2,6 մետր երկարություն ու 1,7 մետր բարձրություն ունի: Նրա վրա պատկերված են մարդիկ, թվով 50 ֆիգուր, որոնք խոնարհվում են Բուդդայի առաջ: Որմնանկարի առաջին դիտումից հետո մասնագետները նախնական եզրակացություն են տվել, որ այն ստեղծվել է 1000 տարի առաջ՝ Թան դինաստիայի օրոք: Չինական լրատվամիջոցներն այլ
Նիքոլաս Քեյջը կվերադարձնի գողացված դինոզավրը
Հուլիվուդյան աստղ Նիքոլաս Քեյջը խոստացել է վերադարձնել Մոնղոլիայի իշխանություններին հսկա գիշատիչ դինոզավրի՝ տարբոզավրի գանգը: Reuters-ի փոխանցմամբ, դերասանը նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ 2007-ին իրեն վաճառված հինավուրց գիշատչի գանգը գողացված է: Աստղին պատժելու, դատի տալու որեւէ որոշում չի ընդունվել, քանի որ նա գանգը ձեռք էր բերել Բեւեռլի Հիլզում կայացած մի
Տարին` գողականով. «Հրապարակ»
Նման մասշտաբի «սխոդկա» քրեագետները գրանցել էին մոտ կես դար առաջ՝ Ռոստովում, երբ դարաշրջանը գողականներինն էր։ Հաջորդը Հայաստանում էր՝ հենց տարեմուտին, Սուրբ ծննդի օրը հանցագործ աշխարհի հարյուրից ավելի կնքահայրերն ապահով Հայաստանը դարձրին իրենց դարակազմիկ հավաքատեղի: Տարին` գողականով Ծաղկաձորյան «սխոդկան» անցավ առանց պատկան մարմինների անհարկի միջամտության, որովհետեւ նրանց պայմանավորվածությունն ավելի բարձր օղակների հետ էր եղել, որոնք աղուհացով
Երգչուհին մեկ տարվա ընթացքում 80 մլն է աշխատել
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը 2015 թվականն ամփոփում է հաջողությամբ: Մեկ տարվա ընթացքում աշխատել է 80 մլն դոլար: Նա համարվում է ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող աստղը՝ երաժշտության ինդուստրիայում: Սվիֆթը այլեւս իր պատվավոր տեղն է զբաղեցնում հեղինակավոր Celebrity 100 սանդղակում, որն ամեն տարի ձեւավորում է «Ֆորբսը»: Թեյլոր Սվիֆթը 2015թ. համաշխարհային համերգաշար է ունեցել եւ թողարկել պլատինե ալբոմ: Երգչուհին
Կարեն Դուրգարյան. «Եթե ուզում ենք նվագախումբը քանդենք, ուրեմն գլխավոր դիրիժոր հարկավոր չէ» (Տեսանյութ)
«Մարիոթ» հյուրանոցում այսօր Օպերային թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանն անդրադարձավ Օպերային թատրոնում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին: Հիշեցնենք, որ թատրոնում լուծարվել է գլխավոր դիրիժորի պաշտոնը, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել արվեստագետների շրջանում: Մի քանի օր առաջ Կարեն Դուրգարյանը ստացել է ծանուցագիր, որով տեղեկացվել է այն մասին, որ լուծարվում է Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը եւ
Հոլիվուդում ձերբակալվել են «Armenian Power»-ի անդամ 2 հայ եղբայրներ. Daily News
Հյուսիսային Հոլիվուդում ձերբակալվել են «Armenian Power» խմբավորման անդամ 2 հայ եղբայրներ: Նրանք կասկածվում են զենք, կոնցենտրացված կանեփ եւ թմրանյութի պատրաստման համար անհրաժեշտ քիմիական նյութեր պահելու մեջ: Այս տեղեկությունը հաղորդել է «Los Angeles Daily News»-ը: 25-ամյա Հակոբ եւ 23-ամյա Բերգ Նահապետյանները ձերբակալվել են դեկտեմբերի 17-ին իրենց հայրական տանը, որը գտնվում է Հյուսիսային Հոլիվուդում: Գլենդելի ոստիկանությունը տեղեկացրել
Հարավային Կովկասի համար է պայքար ընթանում
2016 թվականը արտաքին քաղաքական բարդ տարի է լինելու Հայաստանի համար Տարեվերջին ամփոփում ենք 2015 թվականը: Հայաստանում եւ Հայաստանի շուրջ կարեւոր իրադարձությունների պակաս չզգացվեց անցնող տարում, սակայն Հայաստանի սահմաններում եւ Լեռնային Ղարաբաղի շփման գծում լարվածությունը, թերեւս, քաղաքացիների ուշադրության կիզակետում գտնվող ամենակարեւոր խնդիրն էր: Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների լարվածության ֆոնին ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կարող
Հայաստանի բռնցքամարտիկները 2016-ին պայքարելու են օլիմպիական վարկանիշերի համար
Այս օրերին մարզաձեւերի ազգային ֆեդերացիաներն ամփոփում են մրցաշրջան 2015-ը, միմյանց ամանորյա բարեմաղթանքներ ասում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը հրավիրել էր մարզիչներին, մարզիկներին եւ լրագրողներին: Նա ընթացիկ մրցաշրջանում աչքի ընկած մարզիկներին եւ մարզիչներին շնորհեց նվերներ եւ դրամական խրախուսանքներ: Թեեւ մեր բռնցքամարտիկները առայժմ օլիմպիական ուղեգրեր չունեն, սակայն տարվա ընթացքում հաջողություններ արձանագրել են: Մասնավորապես, նրանք միջազգային
Դեմքի խնամքի փորձված մեթոդներ
Մոտենում են ամանորյա տոները, եւ կանայք որքան էլ տարատեսակ պատրաստություններ են տեսնում, չեն մոռանում նաեւ գեղեցիկ եւ հրապուրիչ տեսք ունենալ: Անհրաժեշտ է ոչ միայն տարատեսակ սնուցիչ քսուքներ օգտագործել, այլ նաեւ՝ դիմակներ, որոնք արագ եւ արդյունավետ կբարելավեն ձեր մաշկը: Հրապուրիչ տեսք եւ թավշյա մաշկ ունենալու համար խորհուրդ է տրվում լվացվել հանքային ջրով։ Պետք է հնարավորին չափ
Երեւանում շաքարավազը մոտ 20 տոկոսով թանկ է, քան Մոսկվայում. «Հայկական ժամանակ»
Հայաստանի տնտեսական, մեղմ ասած՝ ծանր վիճակը գործող իշխանությունը բացատրում է արտաքին աշխարհից եկող բացասական ազդակներով: Նույն իշխանավորները, սակայն, ոչ մի կերպ չեն ուզում նկատել այդ նույն «արտաքին աշխարհից» եկող դրական ազդակները: Խոսքը, իհարկե, ապրանքների գների մասին է: Աշխարհում ապրանքները էժանանում են, մեզ մոտ՝ թանկանում: Եթե մեզ մոտ էլ էժանանային, ապա մարդկանց սոցիալական վիճակը այնքան աղետալի
Ասպարեզը «սաքուլիկներինն» է, քանի որ կառավարման խորհրդի նախագահն էլ Հովիկ Աբրահամյանն է. «Ժամանակ»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընտրվել է Երևանի տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում: Ավելի ճիշտ՝ Հովիկ Աբրահամյանը վերընտրվել է: Հիշեցնենք, որ սա այն համալսարանն է, որտեղ իր թեկնածուականի «գաղտնի» պաշտպանությամբ աչքի ընկավ Տարոն Մարգարյանը, և որի գաղտնիությունը լրագրողների աչքից ապահովեցին հայտնի «սաքուլիկները»: Դժբախտաբար, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Հայաստանի հասարակական կյանքում, տնտեսա-քաղաքական կյանքում աչքի է ընկել
Ինչու են Սուրբ ծնունդը քրիստոնյաները նշում տարբեր օրերի
Աշխարհի շատ երկրներում Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը նշվում է տարբեր օրերի: Բուլղարիայում, Լատվիայում եւ մի քանի այլ երկրներում այն նշվում է դեկտեմբերի 24-ին: Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ 20-ից ավելի պետություններում Սուրբ ծնունդը նշվում է դեկտեմբերի 25-ին: Ռուսաստանը, Ուկրաինան, Սերբիան եւ մի քանի այլ երկրներ նշում են հունվարի 7-ին, իսկ Հայաստանում Սուրբ ծնունդը նշվում է
Ինչո՞ւ եւ ինչո՞վ Ղարաբաղը հետաքրքրական չէ միջազգային մամուլին. «Ազգ»
Ի՞նչ են կարդում Նյու Յորքում, իսկ Փարիզո՞ւմ, կամ Մոսկվայո՞ւմ: Հասկանալի է, որ այնտեղ կարդում են այն, ինչն այնտեղ գրում են: Օրինակ նյույորքցի Ջեյմս Փարկերը իր հարազատ քաղաքի սրճարաններից մեկում, New York Times-ը ձեռքին, կարդում է այն մասին, թե որքան սխալ են ռուսներն ապրում Մոսկվայում եւ սխալ գործում Սիրիայում: Փոխարենը մոսկվացի Իգոր Սերգեյեւիչ Լեբեդեւը մոսկովյան մետրոյում`
Եփած խնձորով անցկացրեք ականջացավը
Շատերն են ամեն օր ականջ մաքրելու համար նախատեսված փայտիկներով մաքրում ականջները: Մաքրելով ականջներն «ավանդական» միջոցով` ծայրին բամբակ փաթաթած փայտիկով, կարելի է վնասել ականջի թմբկաթաղանթը։ Լավ է քնելուց առաջ մի քանի կաթիլ բուսական յուղ կաթեցնել ականջի մեջ, իսկ որպեսզի այն ականջից չծորի՝ ականջների մեջ բամբակ խցկել։ Ականջի ցավի, բորբոքումների դեպքում վերցնել մեկ հատ խնձոր, խորովել ջեռոցում
Հարկերը շատանալու են, բայց ինչի՞ շնորհիվ.«Հայկական ժամանակ»
Գալիք տարվա առաջին եռամսյակում ՀՀ կառավարությունը նախատեսում է ավելի քիչ հարկեր եւ տուրքեր հավաքել, քան այս տարվա նույն ժամանակահատվածում: Այս տարի հավաքվել է 232.1 մլրդ դրամ, գալիք տարի պետք է հավաքվի 229.6 մլրդ: Այն որ հաջորդ տարի ավելի քիչ հարկեր կհավաքվեն, սպասելի է, քանի որ մեր տնտեսության վիճակը լավատեսության որեւէ հիմք չի տալիս: Սակայն կառավարությունը
Ընդդիմադիր ճամբարը՝ վերադասավորումների շեմին. «Հայոց աշխարհ»
Կես կատակ, կես լուրջ ասված մի դիտարկում, թե՝ Հայաստանում իշխանափոխությունից առաջ նախ պետք է ընդդիմությունափոխություն անել, բնորոշում է անցնող տարվա ընթացքում ներքաղաքական կյանքում եւ հատկապես ընդդիմադիր հատվածում դիտարկված զարգացումները: Ներքաղաքական առումով տարվա հիմնական իրադարձություններից մեկը, հարկավ, փետրվարին արձանագրված լարվածությունն էր՝ իր ոչ պակաս ուժեղ հանգուցալուծմամբ: Հարկ է նկատել, որ այս տարվա փետրվարին տեղի ունեցածը շարունակությունն
Բնականորեն հասունանում է քաղաքական սերնդափոխության պահը. «168 ժամ»
2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով Հայաստանում սկզբ դրվեց նոր ժամանակաշրջանի, որը՝ կառավարման համակարգի փոփոխության հետ մեկտեղ, փոփոխություններ է առաջացնելու հանրային-քաղաքական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Բայց առաջին ու ամենակարևոր փոփոխությունը տեղի է ունենալու քաղաքական համակարգում: Որքան էլ սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսները պնդում էին, որ դա հանգեցնելու է մենիշխանության, այդուհանդերձ ակնհայտ է, որ, եթե անգամ ՀՀԿ-ին առաջիկա ընտրություններում
ՃՏՊ Ռուսաստանի Դաշնությունում. տուժել են ՀՀ քաղաքացիներ
Mtaes.am-ը տեղեկացնում է՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 06.49-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2114» մակնիշի т377ЕЦ61 և м599ЦМ57 պետհամարանիշներով և «Մազդա» մակնիշի х181МО61 պետհամարանիշով ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են ՀՀ քաղաքացիներ՝
«Մտածում ենք նոր ճանապարհներ, նոր վիճակներ». «Հրապարակ»
Անցնող տարվա թերևս ամենամեծ ձեռքբերումն «Էլեկտրիկ Երևանն» էր: Ոչ այնքան նրա համար, որ էլեկտրաէներգիայի գինը որոշ ժամանակով մնաց անփոփոխ, որքան հայ ժողովրդի միասնականության, ակտիվության և միահամուռ ուժերով պայքարելու ունակության համար: «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության երիտասարդներն էին, որոնք այդ օրերին արթնացրեցին պայքարի հոգին: «Էլեկտրիկ տարին» մոտենում է ավարտին, «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արթուր
Դրսից հայացք է, որը թելադրված է լինում աշխարհաքաղաքական նկատառումներից ծնված մեկնաբանություններով. «Ազգ»
Ամեն օր գերմանական google որոնողական համակարգում Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին առնչվող նյութեր որոնելիս նկատել եմ, որ մեր մասին գրում են գերմանացիները, շվեյցարացիները, ավստրիացիները եւ ամեն օր «անխոնջ» ադրբեջանցիները, ավելի ճշգրիտՙ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության տարբեր երկրներում աշխատող թղթակիցները: Հայ մարդուՙ նվազագույնը 3 լեզվի իմացությունը կամ օտար լեզու սովորելու առավելության գիտակցումը, քարոզչական չասեմ, պարզապես Հայաստանից դուրս
Ամանորյա կենաց
Հայաստանում ընդունված է տխուր, դժբախտ, տառապած լինելը: Ոչ միայն ընդունված է, այլ նաեւ խրախուսելի է: Եթե դու այդպիսի տեսք եւ վարք ունես, քեզ հանդիպողները դա համարում են «որակի նշանի» նման մի բան, դա հարգանքի արժանի, գովելի երեւույթ է: Տառապող մարդու մասին խոսում են ակնածանքով, կիսաշշուկով՝ այնպես, կարծես նրա տառապանքը ինչ-որ նվաճում է կամ առաքինություն: «Բա
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց: Ասաց խոսքեր ջերմ ու բարի: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Շնորհավոր Սուրբ ծնունդ ու Նոր տարի:
«Ընտրական օրենսգրքի փոփոխություններից առաջ պետք է յուրացնել հանրաքվեի արդյունքները»
Մեկնարկել են նոր Ընտրական օրենսգիրք մշակելու շուրջ քննարկումները: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը այս կապակցությամբ մտահոգություններ ունի: Ըստ նրա, Ընտրական օրենսգրքի (ԸՕ) եւ մյուս օրենքների փոփոխությանն անցնելուց առաջ պետք է կարողանանք սահմանադրական հանրաքվեի արդյունքները յուրացնել: Այն խայտառակությունը, որ տեղի ունեցավ եւ Սերժ Սարգսյանի սահմանադրության նախագիծը, որը պարտադրվեց թե առաջարկման, թե հանրաքվեի միջոցով, անհետեւանք չի կարող անցնել: Չենք գտնվում
Վահան Շիրխանյանը պատմել է իր եւ հայր Անտոնի ու Արթուր Վարդանյանի ծանոթության մասին
Փաստաբան Ստեփան Ոսկանյանը այսօր հանդիպել է իր պաշտպանյալ, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ: Փաստաբանի խոսքով, Շիրխանյանն ունի առողջական խնդիրներ: «Մենք առողջական խնդիրների մասին բարձրաձայնեցինք նաեւ առաջին ատյանի դատարանում, որ, եթե դատարանը, ելնելով մեղադրանքից, գտնի նրա նկատմամբ խափանման միջոցը որպես կալանավորում, հաշվի առնի առողջական խնդիրներն ու նշանակի գրավ՝ որպես այլընտրանքային միջոց: Բայց դատարանը հաշվի չառավ,
Վերադարձ ինքնությանը. «Մեր պարերը և մենք» ծրագիրը 10 տարեկան է (ֆոտոշարք, տեսանյութ)
Հայաստանի խուլերի միավորման վարչության սպորտդահլիճում այսօր տեղի ունեցավ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի «Մեր պարերը և մենք» հայկական պարի ուսուցման ծրագրի 10-ամյա հոբելյանին նվիրված բաց դասը: Նշենք, որ նախագիծը սկսվել է դեռեւս 2005 թվականին՝ «Նարեկացի» արվեստի միության հետ համատեղ: «Արդեն տասը տարի մենք անվարձահատույց ուսուցանում ենք հայկական պարը եւ հայ մարդուն վերադարձնում այն, ինչ կուտակվել է
«Հայաստանում ամեն երկրորդ-երրորդ համակարգիչը վարակված է». փորձագետ
«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանի գնահատմամբ, Ինտերնետից օգտվելու մեր պատրաստվածության աստիճանը նախկին Խորհրդային միության երկրների պատրաստվածության աստիճանին է, այսինքն՝ մենք ոչ շատ առաջ ենք, ոչ էլ հետ: Այսօր «Նոյան տապան» ակումբում պարոն Սաղյանն ասաց, որ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունում ինտերնետ կառավարման հանձնաժողով է ստեղծված, այն բազմաշահառու է. «Այնտեղ կան պետական մարմինների ներկայացուցիչներ, հասարակական,
Ուրախ առավոտ Բաղանիսում ու Ոսկեպարում՝ գիշերվա անդադար կրակոցներից հետո
Նախօրեին Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս ու Ոսկեպար գյուղերում «Կարգին» ու «էսքիզ» ստուդիաների կողմից բարեգործական հիմունքներով ցուցադրվել է «Սիրո գործակից» ֆիլմը: Ֆիլմի տուր մենեջեր Տիգրան Վիրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կողմից ավանդույթ է դարձել ամեն տարվա դեկտեմբերի վերջերին սահմանամերձ գյուղերում բարեգործական հիմունքներով ցուցադրություններ կազմակերպելը: Ֆիլմի ստեղծագործական խումբը՝ երկու գլխավոր դերակատարներ Հայկ Մարությանն ու Գարիկ


















































