Օրվա լրահոսը
Վլադիմիր Հակոբյանը Դոհայում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել
Դոհայում ընթացող շախմատի «Qatar Masters Open» մրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Նա երրորդ տուրում պարտության մատնեց հնդիկ գրոսմայստեր Կիդամբի Սունդարարաջանին եւ 2,5 միավորով բարձրացավ 13-րդ հորիզոնական: Այսօր հայ շախմատիստի մրցակիցը Ամերիկան ներկայացնող Ուեսլի Սոն է, որը նույնպես կորցրել է կես միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով եզրափակում է առաջատարների եռյակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վարդգես Գասպարիին կրկին բերման կենթարկեն դատարան
Վարդգես Գասպարին կրկին դատական նիստին չէր ներկայացել
Բաղրամյան պողոտայի դեպքերից կես տարի անց որեւէ մեկը օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության չի ենթարկվել. հայտարարություն
Մենք նաեւ հավաստիացնում ենք մեր գործընկերներին, որ շարունակելու ենք ուշադիր հետեւել իշխանությունների գործողություններին եւ օգտագործելու ենք թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային ատյաններում բոլոր հնարավորությունները լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքները պաշտպանելու համար։
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին
ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին: Տարեվերջյան նիստում խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացել 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը՝ համալսարանի գործունեությունը հաշվետու ժամանակաշրջանում գնահատելով բավարար: Հաստատվել են 2016-2020թթ. զարգացման ռազմավարական
Հայոց ցեղասպանությունը եւ դասերը, որ չքաղեցինք. Jewish voice
«Rutgers College»-ի պատմության ֆակուլտետի բակալավր, պրոֆեսիոնալ ազգաբան Միրիամ Քաիրեյը «Jewish voice»-ում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նա գրել է, որ բոլորը լսել են այդ ողբերգության մասին, բայց քչերն են տեղյակ, թե ինչ է պատահել եւ դա ինչպես նախանշան հանդիսացավ 25 տարի անց Եվրոպայում հրեաների կոտորածի համար: Հեղինակը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես են հայերը
Ներկայացվեցին 2015 թ.-ի ընթացքում կուտակային կենսաթոշակային համակարգում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները
2015 թ. դեկտեմբերի 23-ին «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ում (Դեպոզիտարիա) տեղի է ունեցել մամլո ասուլիս, որի ժամանակ ամփոփվել է 2015 թ.-ի կուտակային կենսաթոշակային տարին: Ասուլիսի ժամանակ Դեպոզիտարիայի տնօրեն Վահան Ստեփանյանն ամփոփեց տարին՝ ներկայացնելով թվային տվյալներ կուտակային բաղադրիչի ակտիվ վճարում կատարող մասնակիցների, համակարգին միացած նոր մասնակիցների, կուտակային վճարների չափի, պետության կողմից հատկացված կուտակային վճարների չափի և այլ
Երևանում տրոլեյբուսի կին վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. մեկը տեղում մահացել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ Կոմիտասի շուկայի մոտ, Էլմիրա Մանյանը իր վարած թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով կանանցից մեկը տեղում մահացել է, իսկ մեկին օպերատիվորեն ժամանած շտապ օգնության բրիգադը նախ՝
Դիմելու են ՄԻԵԴ՝ ՀՀ-ում լրագրողների նկատմամբ բռնությունների գործերով
Այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Հենարան» ակումբում ամփոփեց, թե այս 6 ամիսների ընթացքում ինչ ձեռնարկեցին իշխանությունները հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայի ցույցերի ժամանակ բռնության ենթարկված լրագրողների գործերը բացահայտելու եւ մեղավորներին պատժելու համար: Իրավաբան Արա Ղազարյանը նշեց, որ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն որոշել է ստրատեգիական դատավարություն սկսել եւ խնդիրը տեղափոխել միջազգային ատյաններ. «Երեկ Ա1
Խաչատուր Քոքոբելյան. «Նոր փուլ`հղի իր բոլոր հետեւանքներով»
ՀՀ ՊՆ-ի պաշտոնական դիրքորոշումը ազդակ է միջազգային հանրության համար
Ցերեկը՝ բանակցություններ ու բաժակաճառ, գիշերը` պատերազմ
Բեռնի հանդիպումը` բաժակաճառով Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացավ վաղուց սպասված Սարգսյան-Ալիեւ հանդիպումը: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2014թ. հոկտեմբերին Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ։ Այս ընթացքում ղարաբաղյան շփման գծում, հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը հասավ գագաթնակետին: Միջնորդները, որոնք խնդիր էին դրել եւս մեկ հանդիպում կազմակերպել, չէին
«31 տուժող կա, ոչ մի կասկածյալ չկա». Աշոտ Մելիքյանը՝ Բաղրամյանում լրագրողների դեմ բռնությունների մասին
«Ուղիղ 6 ամիս առաջ Բաղրամյան պողոտայում անհամաչափ ուժ կիրառվեց ցուցարարների նկատմամբ, որոնք բողոքում էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Աննախադեպ ֆիզիկական բռնություններ եւ խոչընդոտումներ նկատվեցին այդ ժամանակ լրագրողների նկատմամբ, որոնք իրենց մասնագիտական գործունեությունն էին իրականացնում»,- այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Հենարան» ակումբում անդրադարձավ Բաղրամյան պողոտայի հայտնի դեպքերին: Նրա խոսքերով՝ «6 ամիս արդեն անցել է,
Պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 7.2 մլրդ դրամ
Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը 2015 թվականն ամփոփում է հարկային հայտնաբերումների տպավորիչ ցուցանիշով: Ըստ ՖՆ ՕՀ և ՆԱ ԳՎ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ, խոշոր բիզնեսի վերահսկողությամբ զբաղվող 8-րդ բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանի, բացահայտված խախտումներն առնչվել են իրական շրջանառությունը թաքցնելուն, չդրոշմավորված ապրանքների իրացմանը և այլ դեպքերի: «8-րդ բաժնի կողմից նախաձեռնված, ինչպես նաև իրավապահ
Երբ սխալվում է բժիշկը
Ս. Ավետիսյանի մտքով անգամ չէր անցնում, որ աշխատավայրից պահանջված բժշկական (սանիտարական) գրքույկը լուրջ փորձություն է դառնալու իր եւ ընտանիքի համար: Անցնելով հերթապահ հետազոտությունները տեղամասային՝ Դավիթաշենի թիվ 20 պոլիկլինիկայում՝ պոլիկլինիկայի ֆթիզիատոր Նաիրա Բաբայանի «թեթեւ ձեռքով» ախտորոշվում է տուբերկուլյոզ: Վերջինս պահանջում է կրկնակի հետազոտություն հակատուբերկուլյոզային դիսպանսերում: Սակայն մինչեւ ուղեգրի ձեւակերպումը՝ Ս. Ավետիսյանը ստուգիչ հետազոտություն է անցնում Արաբկիր
Գագիկ Ծառուկյանը «արարատցիների» հետ քննարկել է առաջիկայում բացվելիք հուշարձանի մանրամասները. armnoc.am
armnoc.am. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Երևանում շուտով կբացվի «Արարատ 73»-ի հաղթանակները հավերժացնող հուշարձանը: «Ինչպես և խոստացել էի, բոլոր ձուլվածքները պատրաստ են միայն մշակման խնդիրն է մնացել: Մնում է միայն տեղը հատկացվի և գարնանը շինարարությունը կսկսվի: «Արարատ 73»-ը հպարտություն է և երիտասարդները պետք է օրինակ վերցնեն: Դուք մարզաշխարհի հարգված անդամներն եք և
Ռուսական շուկան կարող ենք գրավել կարտոֆիլով. Հ. Բերբերյան. «Ա1+» (Տեսանյութ)
Եկող տարի գյուղատնտեսական ոլորտը զարգացնելու համար պետք են օրենսդրական դաշտի բարեփոխումներ. համոզված է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։ Պետք է ոռոգման ջրի ու հակակարկտային ծրագրերը եկող տարի զարգացնենք, պետք է ռուսական շուկայում կայուն տեղ զբաղեցնենք, այդ շուկայի համար այսօր պայքարում են եւ Իրանը, եւ Ադրբեջանը, եւ Միջին ասիական երկրները: Ռուսական շուկան գրավելու համար պարոն
Թանգարանները տոն օրերին կաշխատեն
ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության մի շարք թանգարաններ կաշխատեն տոն օրերին Կարևորելով ձմեռային զբոսաշրջության զարգացումը և զբոսաշրջիկների ակնկալվող հոսքը Հայաստան, տոն օրերին հայկական մշակույթը հասանելի դարձնելու միտումով` ՀՀ մշակույթի նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 14-ի N 794-Ա հրամանի համաձայն` նախարարության ենթակայության մի շարք թանգարաններ Ամանորի արձակուրդի ընթացքում կաշխատեն. 2016 թվականի հունվարի 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին և 10-ին,
Քրեական դատավարության մասնակցի հաղորդմամբ՝ քննիչը կեղծել է քրեական գործով ապացույցները. հարուցվել է քրեական գործ
Քաղաքացի Ռազմիկ Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 3-ին ինքը մասնակցել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննությանը, որի ընթացքում դատավորի կողմից ներկայացվել է իր նախաքննական ցուցմունքը, որի բովանդակությանը ծանոթանալով պարզել է, որ Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչի կողմից իր անվամբ կազմվել է բովանդակությամբ անծանոթ, իր կողմից չկատարված
Ինչ է, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները հարբա՞ծ էին. «Չորրորդ իշխանություն»
Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե Մոսկվայում Սերժ Սարգսյանի արտասանած ելույթը «սթափության կոչ էր՝ ուղղված ՀԱՊԿ-ին եւ դաշնակից երկրներին»։ «ՉԻ» – Եթե դա իսկապես սթափության կոչ էր, հռետորը ճիշտ չէր ընտրված։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտ «սթափվե՛ք, սթափվե՛ք» բացականչություններն ավելի լավ են ստացվում։ Իսկ ընդհանրապես՝ անհասկանալի է, թե ի՞նչ սթափության մասին է խոսքը։ Ինչ է, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները
230,000 ծառ միայն 2015թ.-ին. «Էյ Թի Փի»-ն շարունակում է «ծաղկեցնել» Հայաստանն ու Արցախը
Մինչ Փարիզում աշխարհի 195 երկրների ղեկավարներ բանակցում էին գլոբալ կլիմայական փոփոխությունների շուրջ նոր համաձայնագիրը, Հայաստան Ծառատունկ Ծրագիրն («Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ) ամփոփում էր ևս մեկ հաջողված տարի՝ գնահատելով բազմաթիվ կամավորների և տեղի բնակիչների հետ հազարավոր ծառեր տնկելու համատեղ ջանքերը: 2015 թ.-ի ավարտին «Էյ Թի Փի»-ն տնկել է 229,322 ծառ՝ այսպիսով տնկված ծառերի քանակը հասցնելով
Կոմուլյատիվ աֆեկտի վիճակում գտնվողին՝ 8 տարի ժամկետով ազատազրկում
Վաղինակ Հովհաննիսյանն Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր՝ Թաթուլ Պողոսյան) հանդես եկավ վերջին խոսքով, ասաց, որ սիրել է, սիրում է կնոջը՝ Մարինեին, եւ նրա՝ իր հետ կոպիտ խոսելուց հետո, չգիտակցելով ինչ է անում, դանակահարել է նրան: Ուսուցչուհի կինը եւ նրա ներկայացուցիչ Ստեփան Ոսկանյանը իրենց «մեղադրական» ճառի ժամանակ հայտնեցին, որ դեռեւս նախաքննության փուլում իրենք դիմել
Համաշխարհային բանկը աջակցում է Հայաստանի տեղական տնտեսության աճի ու կենսամակարդակի բարելավմանը
Հինգ մարզերի հայտնի զբոսաշրջային այցելավայրերում ենթակառուցվածքների նորոգման միջոցով Վաշինգտոն, 22-ը դեկտեմբերի, 2015թ. – Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը այսօր հաստատեց 55 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք վարկի տրամադրումը Հայաստանին` Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման (ՏՏԵԶ) ծրագրի շրջանակում: Այն նպատակ ունի ենթակառուցվածքային ծառայությունների ու ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման միջոցով երկրի հինգ ընտրված մարզերում մեծացնել զբոսաշրջության մասնաբաժինը տեղական տնտեսության
Ոչ մի հեղափոխություն չի կարող խանգարել Ամանորին. «Չորրորդ իշխանություն»
«Մենք Ազատության հայ ժողովրդական իշխանության հրապարակից չենք հեռանալու, այստեղ կմնա մեր պետական դրոշը», երեկ հայտարարել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա ներկաներին տեղեկացրել, որ անձամբ ինքն առաջիկայում մեկնելու է ԱՄՆ, իսկ հետո «գործուղվելու է տարբեր երկրներ»՝ որոշակի քաղաքական եւ դիվանագիտական աշխատանք իրականացնելու համար։ «ՉԻ»- Նոր տարին, իհարկե, ընտանեկան տոն է, եւ բոլորն էլ ցանկանում են
Արծվիկ Մինասյանը՝ Սահմանադրության արդեն գործող դրույթների մասին. «Ժողովուրդ»
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, թե նոր Սահմանադրության որ դրույթներն են արդեն սկսել «գործել»։ – Պարոն Մինասյան, քանի որ արդեն սկսել է գործել նոր Սահմանադրությունը, խնդրում եմ՝ նշեք, թե ո՞ր դրույթներն են կիրառելի դարձել, ու ի՞նչ հերթականությամբ են գործելու այդ փոփոխությունները։ – Իսկապես արդեն ուժի մեջ են մտել սահմանադրական
Ճանապարհը խմբակային մտածողությունից դուրս է
Մեկ «փոքրիկ» բարի գործն ավելի թանկ արժե, քան 25 տարի տեւող բողոքները Ամեն մի ժողովուրդ ունի խմբակային մտածողության իր կարծրատիպը: Ռուսներն, օրինակ, համոզված են, որ իրենք ապրում են թշնամական օղակի մեջ եւ միայն պատերազմներ վարելով կարող են պահպանել իրենց գոյությունը: Այդ նախապաշարումն, իհարկե, չափազանց ձեռնտու է այդ երկրի ղեկավարությանը՝ ազատելով վերջինիս՝ տնտեսությունը, տեխնոլոգիաները զարգացնելու, մարդկանց
Զեպ Բլատերը հեռանում է ֆուտբոլից, քանի որ կորցրել է հավատը. The Wall Street Journal
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել է, որ իր աշխատանքը ֆուտբոլում ավարտված է: Նա նշել է, որ այն բանից հետո, երբ 2015 թվականի մայիսին Ցյուրիխում ձերբակալվել էին մի շարք պաշտոնյաներ, ինքն այլեւս չի հավատում ՖԻՖԱ-ին: Բլատերի խոսքերը մեջբերել է «The Wall Street Journal»-ը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը որոշել էր Զեպ Բլատերին եւ ՈՒԵՖԱ-ի
Խաչքարի բացման արարողություն Ճապոնիայում
Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ճապոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Ճապոնիայի Միջազգային քրիստոնեական համալսարանի տարածքում տեղադրել է Խաղաղության խաչքար։ Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում ելույթ ունեցան Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը, Միջազգային քրիստոնեական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կակուտարո Կիտաշիրոն և համալսարանի ռեկտոր Ջունկո Հիբիյան, ներկա էին Ճապոնիայի հասարակական ու մշակութային կառույցների ներկայացուցիչներ, համալսարանների
«Այս Ամանորին կոլապսային գնաճ չի լինի». Գագիկ Մակարյանը՝ նախատոնական գնաճի մասին
Հայաստանում երբեք գնաճը տրամաբանություն չի ունեցել, որ հիմա ունենա: Համաշխարհային շուկայում բենզինի, վառելիքի գները իջնում են, ՀՀ-ում բարձրանում են: Շուկաներում մենաշնորհներ են ու ինչ գին ուզում, դնում են:
Արծրուն Հովհաննիսյանը նկատի չի ունեցել պատերազմ բառի «բացարձակ իմաստը». «Ժողովուրդ»
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ հանդես է եկել մի հայտարարությամբ, որի տարածումից հետո ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը սթրեսի ենթարկվեց. «Սա պատերազմ է։ Ես կխնդրեի տերմինաբանության մեջ օգտագործել «պատերազմ» բառը, եւ չօգտագործել «հրադադարի խախտում» բառը, որովհետեւ հրադադար մենք, ըստ էության, այլեւս չունենք»,- երեկվա ասուլիսում ասել է Հովհաննիսյանը, ով սակայն, դրանից 2 ժամ անց արդեն եթերից
Ստյոպա Սաֆարյան. «Սերժ Սարգսյանի ելույթի համար պետք է ասեմ՝ լավ է ուշ, քան երբեք». «Հայկական ժամանակ»
Հայաստանի իշխանությունները իրենք ստիպված եղան խոստովանել, որ ՀԱՊԿ-ն ադեկվատ չէ Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգության միջավայրին եւ դրա սպառնալիքներին։
Չստացվեց «ճապոնական» Կարմենը, հաջողվեց՝ «հայկականը»
Արվեստագետներից ոմանք խուսափում են լրագրողների հետ հանդիպումից, մոռանալով, որ փոքր քաղաքում ենք ապրում, հետեւաբար ամեն ինչ շատ արագ իմացվում է: Օրինակ, օպերային երգչուհի, մեցցո սոպրանո Ինգա Կարապետյանցի՝ «ճապոնական» բեմելի չկայանալու լուրն էլ գաղտնիք չէր մնացել: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերին կայացած Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերայից հետո՝ օրերս հանդիպեցինք հարցազրույցից խուսափող,


















































