Օրվա լրահոսը

Վարուժան Սուքիասյանը՝ Հայաստանի 2015 թ. լավագույն մարզիչ, Աբրահամ Խաշմանյանը և Սարգիս Հովսեփյանը՝ երկրորդ և երրորդ հորիզոնականներում. ffa.am

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2015թ. քվեարկության արդյունքները: Ս.թ. դեկտեմբերի 11-ին սահմանված կարգի համաձայն հայտարարվել էր քվեարկության սկիզբը: Քվեարկության վերջնաժամկետն էր ս.թ. դեկտեմբերի 21-ը: 2015-ի փակ գաղտնի քվեարկությանն էր ներկայացվել 16 մարզչի թեկնածություն, որոնց օգտին քվեարկել է 47 մարդ: Ինչպես հայտնի է, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականների և

ՌԱՀՀԿ. ««Էլեկտրիկ Երեւանը» նշանակալի իրադարձություն էր Հայաստանի քաղաքական, քաղաքացիական կյանքում»

«Փաստը, որ 2 շաբաթ շարունակ Բաղրամյան պողոտան փակ մնաց, քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված բողոքը դարձավ ոչ միայն Հայաստանի, այլեւ համաշխարհային նշանակության իրադարձություն»

Քննարկվել են Մասիսի տարածաշրջանի շախմատի զարգացման հեռանկարները

Դեկտեմբերի 22-ին Մասիսի քաղաքապետարանում վերոհիշյալ տարածաշրջանի շախմատի զարգացման հեռանկարների քննարկման համար կայացած հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սմբատ Լպուտյանը, Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Մաիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, մարզպետարանի, քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, շախմատի մարզիչներ։ Հանդիպման ընթացքում մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ

Վարդգես Գասպարի. Կհակադրվեմ ռեժիմին այնքան, որքան կարողանամ

«Ես պասիվ պայքար եմ տանում, ես չեմ խուսափում»

Հաստատվել է Երևան քաղաքի զարգացման 2016թ. ծրագիրը

Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկվել և քվեարկությամբ հաստատվել է Երևան քաղաքի զարգացման 2016թ.ծրագիրը, որը, ինչպես նշել է հարցը ներկայացնող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, կազմվել է հիմք ընդունելով Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի գերակայությունները և առկա հիմնախնդիրները։ Ծրագրում որպես առաջնահերթություն դիտարկվել է մայրաքաղաքում

Հայաստանն ու Ռուսաստանը հակաօդային պաշտպանության միասնական համակարգ են ստեղծել. Ria

Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Սեյրան Օհանյանն այսօր Մոսկվայում ստորագրել են հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին պայմանագիր: «Ria»-ի փոխանցմամբ՝ պայմանագիրը ստորագրվել է նախարարների երկկողմ հանդիպումից հետո: Այսօր ստորագրվել է նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի 2016 թվականի համագործակցության ծրագիրը: Կայքը հավելել է, որ այժմ Ռուսաստանն աշխատում է Ղրղըզստանում

Ըստ Արամայիս Գրիգորյանի, ոչ ոք չի կարող գիտականորեն ասել, որ Սեւանի ձկնաբուծարանը վտանգավոր է (Տեսանյութ)

Բնապահպանության նախարարությունը չի հասցնում պայքարել սիգի որսագողության դեմ

ՀԱԿ-ը պատրաստվում է ավելի քան 100 ընտրական գործընթացին վերաբերող քրեական գործերով դիմել դատախազություն

Ս.թ. դեկտեմբերի 23-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և Վլադիմիր Կարապետյանը հանդիպեցին Երևանում Եվրոպական Միության պատվիրակության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի եւ Ռումինիայի ժամանակավոր հավատարմատարների հետ: Լ. Զուրաբյանը ներկայացրեց դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքը՝ գնահատելով այն որպես ամբողջությամբ կեղծված, իսկ նրա հայտարարված արդյունքները Հայաստանի ժողովրդի արտահայտված կամքին լիովին հակառակ: Խոսվեց հանրաքվեի ընթացքի, բռնությունների, լցոնումների,

Ավանդապաշտ հայերը տոնածառի փոխարեն Կենաց ծառ են զարդարել (Տեսանյութ)

«Ամանորը համայնքին միավորելու մեծ գործառույթ է իրականացնում: Նոր տարին մեծ ժողովրդականություն է վայելում, այն հնի եւ նորի սահմանագիծն է, այդ պատճառով էլ մեր հասարակությունը տոնին պատրաստվել է հոգեպես եւ ֆիզիկապես՝ կարգի է բերել իր բնակարանը, հարթել հարաբերությունները ընտանիքի անդամների եւ համայնքի անդամների հետ, փորձել է հաղթահարել վեճերը եւ դժվարությունները»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում խոսելով ավանդական Նոր

Նախագիծն օգնում է երեխաների մոտ զարգացնել ստեղծարար ու նորարար մտածելակերպ

Արագածոտնի մարզի Քուչակ և Ապարան համայնքներից քսան աշակերտ ՊիկսԱրտ ընկերության հրավերով այսօր այցելեցին ընկերության երևանյան գրասենյակը՝ մասնակցելու տոնական ժամանցային և ուսուցողական միջոցառմանը: ՊիկսԱրտի եւ Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Արվեստի ուսուցում ժամանակակից տեխոնոլոգիաների միջոցով» ծրագրի շնորհիվ  (“Learning Art through Modern Technologies”) Ապարանի տարածաշրջանից ավելի քան 50 աշակերտ սովորում են ստեղծագործել հանրաճանաչ ՊիկսԱրտ ծրագրով։ Համատեղ ծրագրի

Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական կապերում առկա են չիրացված մեծ ներուժ և հնարավորություններ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեին

Ըստ հաղորդման` նախաքննություն իրականացնող քննիչը կատարել է պաշտոնեական կեղծիք

Շիրակի մարզի դատախազության դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում գործով վկա Ջուլիետա Հ.-ն հայտարարել է, որ նույն քրեական գործի նախաքննությունն իրականացրած ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից կազմված առերես հարցաքննության արձանագրության տակ ինքը ստորագրել է

Հաստատվել է Երևան քաղաքի 2016թ. բյուջեն

Դեկտեմբերի 23-ին գումարված ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկվել և քվեարկությամբ հաստատվել է Երևան քաղաքի 2016թ. բյուջեն: Համաձայն հաստատված բյուջեի տարեկան եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 78 մլրդ 219 մլն 530 հազար դրամի չափով, ինչը շուրջ 9% -ով ավելի է 2015թ. բյուջեով կանխատեսածից: Ծրագրված եկամուտները շուրջ 15,1 %-ով գերազանցում են

Արամ Սարգսյանը՝ եղբոր սպանությունը Վանո Սիրադեղյանի կողմից կազմակերպված լինելու մասին. «Բացարձակ անհավանական է»

Օրեր առաջ «Առաջին լրատվականին» տված իր հարցազրույցում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը մի ուշագրավ պատմություն էր ներկայացրել իր և Վազգեն Սարգսյանի՝ 1998-ին ունեցած մի խոսակցության մասին: Նա մասնավորապես հիշել էր. «1998-ին, երբ Սերժ Սարգսյանը զբաղված էր իշխանափոխությամբ, այն ժամանակ Վազգեն Սարգսյանը մի օր առավոտյան ինձ տեղեկացրեց, որ իր հանդեպ սպանություն է նախապատրաստվում և ասաց, որ

«Բարձր լարում». գիրք Բաղրամյանի դեպքերի, այնտեղի պայքարող ու անտարբեր մարդու մասին

Բաղրամյանի դեպքերի մասին հրապարակումներն ու մեկնաբանությունները տարբեր էին: Այժմ ընթերցողը հնարավորություն կունենա ծանոթանալ դեպքերի գեղարվեստական մեկնաբանությանը երիտասարդ գրող Արմինե Բոյաջյանի «Բարձր լարում» գրքում: Հեղինակի հավաստմամբ՝ այստեղ հերոսները մարդիկ են՝ գյուղացիները, չհանդուրժող երիտասարդները, հանդուրժող երեսպաշտները.«Իմ թեման Բաղրամյանի ալիքում հայտնված հայ բջիջն է, տարբեր ու անտարբեր, չեզոք ու ակտիվ բջիջը, պայքարող ու պայքարը լռեցնող բջիջը»: Երիտասարդ գրողը

Շոյգուն Սեյրան Օհանյանին շնորհակալություն է հայտնել աջակցության համար. TASS

Ռուսական «Սու-24» կործանիչի վրա Սիրիայի օդային տարածքում Թուրքիայի կատարած հարձակումը եւ կործանումը «գրեթե դավաճանություն է»: Ըստ «TASS»-ի՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանն այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Դա մեզ համար իսկապես այդպիսի գործողություն էր, գրեթե դավաճանություն էր, ես դա այդպես կորակեի: Մենք ընդհանրապես չէինք սպասում այդպիսի գործողություններ մարդկանցից, որոնք

Հոգեւորական. Սուրբ ծննդին պահք պահելը ցանկալի է (Տեսանյութ)

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն այսօր «Հայացք» մամուլի ակումբում խոսեց Սուրբ ծննդյան տոնի խորհրդի մասին: Նա տեղեկացրեց, որ տոնին նախորդում է մեկշաբաթյա պահքը, որը կոչվում է Սուրբ ծննդյան բարեկենդան: «Հայ առաքելական եկեղեցին հաստատուն է մնացել ավանդությանը եւ Սուրբ ծնունդը նշում է հունվարի հինգի լույս վեցի օրը:

«Շողեր»-ի տարեվերջյան ելույթը Մյունխենում

Դեկտեմբերի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Տիգրան Հեքեքյանի գլխավորած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը հանդես եկավ «Խաղաղություն մոլորակին» նախագծային համերգով: Համերգը կոչված էր համայն մարդկությանը համախմբելու խաղաղություն գաղափարի շուրջ: Այս կանչը, որ երաժշտության տեսքով հնչել էր Երևանում, թևածեց մինչև Գերմանիա: Դեկտեմբերի 20-ին Մյունխեն քաղաքի հայ հայրենակցական միության ( Armenische Landsmannschaft in München e. V.) «Շողեր»

Գագիկ Գինոսյան. «Կարեւոր չէ՝ ինչ Սահմանադրություն ունենք, կարեւոր է, թե ովքեր են նրա կիրառողները»

Գագիկ Գինոսյանը վստահ է, որ որակական առումով երկրի ներսում ոչինչ չի փոխվելու

«Առյուծներն այնքան սոված էին, որ չէին կարողանում կանգնել». «Ա1+»

«Ցավոք, ես ինքս ինձ պետք է երկու նշանակեմ այս տարվա գործունեության համար, քանի որ ես չեմ տեսնում որեւէ առաջընթաց բնապահպանական խնդիրների լուծման հարցում»,- այսօր ասուլիսի ընթացքում նշեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը՝ հավելելով, որ չնայած մի շարք ոլորտային խնդիրներին ուղղված գործողություններին՝ չկա արդյունք: ՀԿ-ի նախագահը մասնավորապես անդրադարձավ ոլորտի օրենսդրական խնդիրներին՝ նշելով, որ ըստ վերջերս

Սեդրակ Մամուլյան. «Կապիկի միսն ուտելու չի եւ համեղ էլ չի» (Տեսանյութ)

«Հայերն այն երջանիկ ազգերից են, որոնց տոնածիսական համակարգը պահպանված է: Ծիսական կերակրատեսակներն այն զարդերն են, որոնք յուրաքանչյուր տոնի ժամանակ դրվում են սեղանին: Դրանց միջոցով է, որ, օրինակ, Ամանորին, հրաժեշտ են տալիս հնին եւ նորի սպասումով լցվում»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում խոսելով տոնական կերակրատեսակների մասին, ասաց «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման եւ զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: Նրա

Արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման վերաբերյալ խորհդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև 2014-2015թթ. խորհրդատվությունների ծրագրի համաձայն՝ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայացան արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման և տեղեկատվության բնագավառում խորհրդակցություններ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների տեղեկատվական ստորաբաժանումների միջև։ Խորհրդակցություններին քննարկվեցին Հայաստանում ռուսաստանյան լրատվամիջոցների և Ռուսաստանում հայկական լրատվամիջոցների գործունեության հետ կապված հարցեր, անդրադարձ արվեց Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակներում տեղեկատվական աշխատանքի առանձնահատկություններին։ Հանդիպման մասնակիցները

Հայ շախմատիստները մեկնել են ԱՄԷ

Այսօր Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Աին քաղաքում մեկնարկեց շախմատի «Al Ain Chess Classic 2015» մրցաշարը, որին մասնակցելու հայտ ներկայացրած 144 շախմատիստներից 68-ը գրոսմայստեր է: Հայաստանն այս մրցաշարում ամենաներկայացուցչական պատվիրակությունն ունի: Մեր շախմատիստների մեջ են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը, Լեւոն Բաբուջյանը, միջազգային վարպետներ Տիգրան Ս. Պետրոսյանը, Վահե Բաղդասարյանը եւ

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը հունիսի 23-ի դեպքերի հետ կապված

Սիրելի հայրենակիցներ անցել է արդեն ուղիղ կես տարի այն օրից, երբ ոստիկանությունը, օգտագործելով ջրցան մեքենա անօրինական կերպով բացեց Բաղրամյան պողոտան և բռնություն կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, հետապնդելով բերման ենթարկեց և պահեց բաժիններում ժամեր շարունակ: Արդեն տևական ժամանակ է, ինչ մենք դիմել ենք դատախազություն հայտարարությամբ` պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին և ապօրինի հրաման տվողներին, ովքեր իրականացրեցին

«Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեի հայտարարությունը` ԼՂՀ-ում Ադրբեջանի դատապարտված քաղաքացիներին իրավապաշտպանների այցելության վերաբերյալ

«2015 թվականի դեկտեմբերի 23-ին «Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեի համակարգող, մարդու իրավունքների եւ խաղաղության հարցերով միջազգային մրցանակների դափնեկիր, դոկտոր Կարեն Օհանջանյանն ու «ՀՆ-92»-ի գործադիր տնօրեն Սվետլանա Ջհանգիրյանը այցելել են ԼՂՀ ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող Շուշիի քրեակատարողական հիմնարկում պահվող Ադրբեջանի քաղաքացիներ Դիլգամ Ասկերովին եւ Շախբազ Գուլիեւին, որոնք դատապարտված են ԼՂՀ քաղաքացու սպանության եւ ԼՂՀ Քարվաճառի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՀՀ տարածքում՝ Դեկտեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Դեկտեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:   ՏԿԱԻՆ հաղորդագրություն

Պուտինն՝ Ալիեւին. «Հույս ունեմ մեր եղբայրական երկրների համատեղ աշխատանքը կշարունակվի»

Հավելենք, որ Պուտինի այս ուղերձի մասին ՌԴ նախագահի պաշտոնական Kremlin.ru կայքում ոչինչ չկա նշված:

Թունաբան. «Մեր երկրում վտանգավոր սպիրտով օղի չկա»

Ալկոհոլից թունավորվողների տարիքը երիտասարդացել է

Վլադիմիր Հակոբյանը Դոհայում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել

Դոհայում ընթացող շախմատի «Qatar Masters Open» մրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Նա երրորդ տուրում պարտության մատնեց հնդիկ գրոսմայստեր Կիդամբի Սունդարարաջանին եւ 2,5 միավորով բարձրացավ 13-րդ հորիզոնական: Այսօր հայ շախմատիստի մրցակիցը Ամերիկան ներկայացնող Ուեսլի Սոն է, որը նույնպես կորցրել է կես միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով եզրափակում է առաջատարների եռյակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վարդգես Գասպարիին կրկին բերման կենթարկեն դատարան

Վարդգես Գասպարին կրկին դատական նիստին չէր ներկայացել

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930