Օրվա լրահոսը
Արմեն Աղայան. «Հայաստանի քաղաքական վերնախավը Անկախության առաջին օրվանից որդեգրել էր հայկական պետության ինքնիշխանությունը ինչ-որ մեկին հանձնելու քաղաքականություն»
Այսօր «Երկու երես» մամուլի ակումբում «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը վերլուծեց Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությունը, ամփոփեց 2014 թվականի քաղաքական դաշտը եւ խոսեց հետագա զարգացումների մասին: «2014 թվականի գլխավոր իրադարձությունը, որը երեւի բացասական նստվածք կունենա առաջիկա տարիներին, Հայաստանի անդամակցությունն է Եվրոպական տնտեսական միությանը, անդամակցելու որոշմանն աջակցությունը թե քաղաքական վերնախավի, այդ թվում նաեւ` ընդդիմության հատվածի
Պլանային ջրանջատում Նոր Նորքում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Նոր Նորքի 7-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Դատապարտյալի նկատմամբ համաներում չի կիրառվում տարօրինակ պատճառաբանությամբ
Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հայկ Վարդանյանից հետո սա այս տարվա երկրորդ դեպքն է: Համաներում չի կիրառվում նաեւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սամվել Վարդանյանի նկատմամբ: Սամվել Վարդանյանի պաշտպանն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արտավազդ Փարսադանյանը: Aravot.am-ի տեղեկություններով, Սամվել Վարդանյանը դատապարտվել է ազատազրկման 2003 թ. փետրվարի 22-ից: Նա կատարել է միջին ծանրության հանցագործություն, մեղադրվել է
Ակտիվիստը համոզված է՝ իր գործը կկարճվի. «Ա1+»
Նախախորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը համոզված է՝ իր վրա հարձակվելու առիթով հարուցված քրեական գործը կկարճվի։ «Ինչպես միշտ, ինչպես բոլոր դեպքերում։ Կհարուցեն, հետո գործը կփակեն»,-«Ա1+»-ին ասաց Գեւորգ Սաֆարյանը։ Նրա խոսքերով՝ թեեւ դեպքից անցել է 14-15 օր,սակայն դեռ տեսագրությունները նախաքննական մարմինը ձեռք չի բերել։ Իսկ ինքն արդեն հարցաքննվել է։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Այս օրերի լավագույն գովազդը
Գների համատարած բարձրացման ֆոնին խանութների հայտարարած 5-75% անհավանական զեղչերը ոչ միայն հավատ չեն ներշնչում, այլեւ հակառակը` վայրկենապես դատարկում են խանութ մտած մարդկանց գրպանը: Հաճախորդ չկորցնելու լավագույն ձեւը գտել են Երեւանի դեղատներից մեկում` մուտքի դռան ապակուն փակցնելով ամենապարզ այս հայտարարությունը. «Մեզ մոտ թանկացումներ չկան»: Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 11.12.2014
Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովի աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 18-ին
ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովի 2014 թվականի համար նախատեսված աշխատանքների և գայլերի մորթիների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 18-ն է:] Ընդունման աշխատանքները մեկնարկել էին ս.թ հոկտեմբերի 16-ից, յուրաքանչյուր հինգշաբթի օրը ժամը 14.00- 18.00, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտի մասնաշենքում: ՀՀ բնապահպանության
Լրագրողները մրցանակներ ստացան`հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարը տարածելու համար
Մրցույթին ներկայացվել է 36 լրագրողական աշխատանք
«Ասալա»-ի մարտիկ. «Նույն այդ իշխանավորներն այնքան ապուշ բաներ են ասում, պիտի գնանք ծեծե՞նք
«Ազատամարտիկներին ծեծելն ու բանտարկելը ոչ մեկիս համար նորություն չէ, և դա շատ տգեղ երևույթ է ինձ համար»,-Aravot.am-ի հետ զրույցում գնահատական տալով ազատամարտիկների նկատմամբ`վերջին օրերին գրանցված ծեծին ու բռնություններին, այսպիսի կարծիք հայտնեց «Ասալա» խմբավորման մարտիկ Վազգեն Սիսլյանը: Նա նշեց, որ չի կարող կանխատեսել, թե դեպքերի զարգացման ինչ ընթացք կգրանցվի: Մեր այն հիշեցմանը, թե շատերի կարծիքով` այդ միջադեպի
Ես քեզ մորթելու եմ իմ երեխու գերեզմանին. Ս. Ցականյանի մայրը. karabakh-life.am
Այսօր, Արցախի առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում, պիտի սկսվեր Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործով դատական նիստի վիճաբանությունների փուլը: Դահլիճում ներկա էր նաև սպանված Սմբատ Ցականյանի մայրը` Կարինե Ցականյանը: Որդեկորույս մոր նյարդերը տեղի տվեցին մինչև նիստը սկսելը: Նրա լացախառը վրդովումնքը, բողոքը` ուղղված մեղադրյալի աթոռին նստած մարդասպանին, ներկաների բոլորի աչքերից արցունքներ կորզեց: Նյութի մանրամասները կարդացեք karabakh-life.am-ի կայքում
Գուրգեն Արսենյան. «Արամ Մանուկյանը խորհրդանիշ է, վաղն էլ կարող է զինանշանը գցեն քացու տակ»
«Արամն այն մարդն է, որը ՀՀ անկախության հռչակագիրն է կարդացել: Նա խորհրդանիշ է: Վաղն էլ կարող են զինանշանը տփել, գցել օրինակի համար քացու տակ»,-լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ կատարված միջադեպին այսպիսի գնահատական տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Թե որն է դրա պատճառը՝ նա ասաց. «Ենթադրում եմ, որ կարող է լինի
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Դեկտեմբերի 12-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
Գուրգեն Արսենյանը հեգնեց ՀՀԿ-ի վարկածը՝ ծեծի մասին. «Ո՞վ է արել, Սոմալի՞ն, Եթովպիա՞ն»
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ կատարված միջադեպի հետ կապված հարցին՝ հնարավո՞ր է, որ դա արտաքին ուժերը կազմակերպած լինեն, օրինակ, ՀՀԿ-ականները կապում են արտաքին ուժերի հետ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հեգնեց. «Օրինակ, Սոմալիի՞, Եթովպիայի՞: Եթե իրենք հեռահար այդպիսի ծրագիր մշակեն, տեսականորեն բացառված չի, բայց իրականում մենք նման բան չենք հանդիպել
Անդրանիկ Պողոսյան. «3 անգամ զույգ ունենալը բացառիկ դեպք է» (Տեսանյութ)
3-րդ անգամ երկվորյակ ունեցած, արդեն 6 տղաների ծնողները սեփական տուն չունեն
ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է ջրային տնտեսության ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի և ոռոգման համակարգի ընկերությունների ղեկավարների հետ`ոլորտում առկա խնդիրները քննարկելու և դրանց լուծման ուղիները նախանշելու նպատակով: «Ոլորտում կարճ ժամանակում անհրաժեշտ է իրականացնել լուրջ բարեփոխումներ, բարձրացնել ջրօգտագործող ընկերությունների գործունեության արդյունավետությունը, որպեսզի մեծանա ազգաբնակչության վստահությունն այս համակարգի նկատմամբ», – նշեց նախարար Սերգո Կարապետյանը: Անդրադառնալով ոլորտում առկա կարևորագույն խնդիրներին` նախարարը նախ անհրաժեշտ է համարել խստացնել ոլորտի
Ինչպե՞ս է ձեւավորվել եռյակը
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման եթերում թեման քննարկում են Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը եւ Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Արամ Աբրահամյան.- Անցնող տարվա ներքին քաղաքականության մեջ ամենահետաքրքիր իրադարձությունը եռյակի ձեւավորումն էր եւ եռյակի անցկացրած 3 հանրահավաքները՝ եթե այսօրվանն էլ հաշվենք: Ես խնդրում եմ այդ երեւույթին տալ ձեր գնահատականը: Հովհաննես Հովհաննիսյան.–
Համլետ Հարությունյանի վարկածը՝ ծեծերի մասին. «Այդ դրսի ուժերն են հենց մեր տունը քանդողները»
Այսօր լրագրողների հետ զրույցում հարցին՝ չե՞ք կարծում, որ այսքան դեպքերից հետո ոստիկանապետը պիտի հրաժարական տա՝ ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը չհամաձայնեց. «Ինչի՞ պետք է: Օրական հազարավոր դեպքեր են լինում: Օրական նման խուլիգանական հարյուրավոր դեպքեր են լինում շրջաններում, ուրիշ բան, որ պետք է անպայման բացահայտվի: Բա մյուս օրն էլ ինձ են ծեծելու, ամոթ չի՞, այս տարիքում բռնեն
Ազատամարտի վետերանների միությունը դատապարտում է ազատամարտիկների նկատմամբ բռնությունները
Ազատամարտի վետերանների միության վարչությունը խիստ դատապարտում է ազատամարտիկների նկատմամբ կատարված բռնությունների կապակցությամբ: Ուստի պահանջում ենք ձեռնարկել համապատասխան միջոցներ հանցագործությունը բացահայտելու և ենթարկելու խիստ պատժամիջոցների մեղավոր անձանց: ԱՎՄ վարչություն
ՍԴՀԿ. Ուժի գործադրումների ժամանակն այլևս վաղուց անցել է
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը խորապես մտահոգված է վերջին օրերին տեղի ունեցող քաղաքական հաշվեհարդարների կապակցությամբ: Ընդամենը մի քանի օրվա մեջ տեղ են ունենում հարձակումներ քաղաքական գործիչների, ազատամարտիկների նկատմամբ, ինչը, բնականաբար, ոչ միայն դատապարտելի, այլև իր բնույթով քստմնելի երևույթներ են: ՍԴՀԿ-ն համոզված է, որ, անկախ քաղաքական տարաձայնություններից, յուրաքանչյուր հարց պետք է լուծվի միայն և միայն քաղաքակիրթ ու
Նիկոլ Փաշինյան. «Որեւէ կասկած չունեմ՝ հարձակումները հրահանգավորվում են անձամբ Սերժ Սարգսյանի կողմից»
Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ ինչի՞ հետ եք կապում Արամ Մանուկյանի հետ կատարվածը: Նա պատասխանեց. «Որեւէ կասկած չունեմ, որ այդ բոլոր հարձակումները հրահանգավորվում են անձամբ Սերժ Սարգսյանի կողմից: Ւմ այդ համոզմունքը կարող է հակակշռվել միայն այն դեպքում, երբ այս եւ մյուս բռնությունների դեպքերը բացահայտվեն: Իշխանությունն ունի բոլոր լծակները եւ բոլոր իրավասությունները, որպեսզի այդ
«Խտրականությունը սամբոյի հանդեպ շարունակվում է», – Լևոն Հայրապետյան
sambo.am-ի զրուցակիցն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, ԽՍՀՄ սպորտի պատվավոր վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, Միջազգային կարգի էքստրա դասի մրցավար Լևոն Հայրապետյանը: -Պարոն Հայրապետյան, հրապարակվեց Մրցաշրջան 2014-ի Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը, ուր տեղ էին գտել նաև մեր սամբիստներից երկուսը: Շնորհավորում ենք: -Շնորհակալություն: Ես նույնպես Հայաստանի սամբոյի
Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 12¬ին ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ վերջին շրջանում երկու երկրների միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացումը խոսում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման փոխադարձ շահագրգռվածության եւ միմյանց նկատմամբ ունեցած հարգանքի մասին: Գալուստ Սահակյանի խոսքով՝ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Լատվիայի
Մեր պատգամավորները ռուսերեն են խոսել՝ թարգմանչի գումարը տնտեսելու համար
Վարդան Այվազյանը բացատրում է, որ չինացիներն էլ 1.5 միլիարդ են, բայց Եվրոպայում անգլերեն են խոսում Օրերս ՀՀ ԱԺ-ում անցկացվեց հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստը: Նիստի աշխատանքներն ընթանում էին ռուսերեն եւ չկար հայերեն թարգմանություն, անգամ օրակարգն էր կազմվել ռուսերեն: Նիստի մասնակից, «ռուսախոս» ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ուշագրավ բացատրություն տվեց դրա հետ
«Առաքելություն». Դատապարտելի է ոչ միայն հիշյալ հանցագործությունների փաստը, այլ նաև դրանց բացահայտման հեռանկարի բացակայությունը
«Առաքելություն» կուսակցությունը, մտահոգություն հայտնելով վերջին օրերին կատարված՝ ակնհայտ ահաբեկման նպատակ հետապնդող արարքների վերաբերյալ, դատապարտում է «Նախախորհդարանի» ներկայացուցիչների մեքենաների հրկիզման փորձերը, ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրեն Սարգսյանի, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ ֆիզիկական ոտնձգությունները: Դատապարտելի է ոչ միայն հիշյալ հանցագործությունների փաստը, այլ նաև դրանց բացահայտման հեռանկարի բացակայությունը: Նման երևույթների չբացահայտման միակ պատասխանատուն օրվա
Ֆրանսիան հայտ է ներկայացրել` ստանձնել Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Նախարարը շնորհավորել է պարոն դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` ընդգծելով, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան լինելը միաժամանակ և’ դժվար է, և’ հեշտ: “Հեշտ է, քանի որ աշխատելու եք Ֆրանսիայի հանդեպ շատ բարեկամաբար և ջերմ սիրով տոգորված
Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ
Ռեժիմը բացահայտ կերպով նախաձեռնել և ցինիկաբար իրականացնում է զանգվածային բռնություն, որի թիրախ են դառնում տարբեր ուժերի ներկայացուցիչներ ու պայքարող քաղաքացիներ:
Լատվիայի ԱԳ նախարար. «ԵՄ-ում մտահոգված են ադրբեջանցի լրագրողուհի Խադիջա Իսմայիլովայի կալանքով»
«ԵՄ-ում մտահոգված են ադրբեջանցի լրագրողուհի Խադիջա Իսմայիլովայի կալանքով»,-այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը: Նա շարունակեց. «Մենք մտահոգված ենք եւ մտադիր ենք քննարկել այդ հարցը ադրբեջանական կողմի հետ»: Հիշեցնենք, որ Բաքվի Սաբաիլ շրջանի դատարանը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովային երկու ամսով կալանավորելու որոշում է
Համլետ Հարությունյանը՝ Արամ Մանուկյանին ծեծելու մասին. «Անողների ձեռքը պետք է կտրել»
«Շատ դատապարտում եմ ընդհանրապես նման երեւույթները: Եթե ես այնտեղ լինեի, այդ շքամուտքում՝ Արամի կողքը, ես բնականաբար կպաշտպանեի իրեն: Որովհետեւ նա իմ գործընկերն է առաջին հերթին, պատգամավոր է, ազատագրական շարժման հիմնադիրներից մեկն է, եւ այդ անողների ձեռքը պետք է կտրել»: Մեր հարցին՝ Դուք մեծ մարդ եք, ո՞նց կարող էիք պաշտպանել ծեծողներից՝ նա պատասխանեց. «Գաղափարի մասին է
Վազգեն Սիսլյան. «Հայկական բանակը կարող է Բաքու էլ հասնել»
«Իհարկե, փոքր բախումների մասշտաբի, բայց պատերազմն անխուսափելի է»,-այսօր «Բլից ինֆո » մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ասալա» խմբավորման մարտիկ Վազգեն Սիսլյանը: Նա շեշտեց, թե պատերազմն ավարտված չէ և Ադրբեջանի կողմից միշտ էլ ագրեսիա եղել է: Ըստ պարոն Սիսլյանի` «հայկական բանակը կարող է Բաքու էլ հասնել»: Իսկ Ադրբեջանի զինված ուժերի մասին խոսելով` պարոն Սիսլյանը նկատեց.
«Հերթագրվում են» Կիեւյան կամրջին ու պայքարում «Հանրապետականի բոռերի դեմ»
Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներից շատերը պնդում էին, թե ՀՀ-ում չեն պաշտպանվում քաղաքացիների իրավունքները «Երբ ենք ազատվելու ՀՀԿ-ի բոռերից», «Ստրուկի նման են մեզ հետ վարվում», «Երբ ենք ազատագրվելու այս իշխանավորներից». երեկ Ազատության հրապարակից մեկնարկած Մարդու իրավունքների օրվան նվիրված «Համաժողովրդական շարժման միջոցառման» շրջանակներում անցկացվող երթից հետո մասնակից քաղաքացիներն այսպիսի տրամադրություններ փոխանցեցին «Առավոտին»: Հարթակից հնչում էին իշխանափոխության, հեղափոխության


















































