Օրվա լրահոսը

35 ԿԱՊՈՒՂՈՒ ՓԱԹԵԹՆԵՐԸ ԲԱՑՎԵՑԻՆ

35 ԿԱՊՈՒՂՈՒ ՓԱԹԵԹՆԵՐԸ ԲԱՑՎԵՑԻՆ «Յան-թիվիի» ղեկավար Արա Երնջակյանը հոռետես չէ. իր ասելով՝ պարզապես իրատես է եւ չի հավատում, թե 35-րդ կապուղու համար հայտարարված մրցույթում իր ընկերությունը հաջողության կհասնի։ Մեր կարծիքով, պրն Երնջակյանի համար երկու բան կարող էր նման տխուր մտածումների տեղիք տալ։ Կամ «Շողակաթի» հնարավոր հաղթանակի մասին ինքն արդեն տեղեկացված է, կամ էլ՝ «Նոյյան Տապանի»

2002-Ը ԼԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԻ Է

2002-Ը ԼԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԻ Է «Այս ցուցահանդեսը իր բնույթով շատ արտասովոր է։ Առաջին անգամ է, որ ՄԱԿ-ում բացվում է նամականիշերի ցուցահանդես։ Որպես կանոն, բացվում են նկարների եւ արվեստի այլ նմուշների ցուցահանդեսներ»,- այս խոսքերով իր ելույթը սկսեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության պետ Վալերի Տկաչուկը՝ մարտի 25-ի նամականիշերի մեծ կոլեկցիոներ Յուրի Կուպալյանի ցուցահանդեսի բացման ժամանակ։ Ցուցահանդեսի «Լեռները

ՍՈՎՈՐԵԼ, ՔԱՆ՝ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ

ԲԱՑ ՆԱՄԱԿ Հանրապետության նախագահ պրն Ռոբերտ Քոչարյանին Մենք՝ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի առաջատար երգիչներս, համոզվելով, որ այլեւս ոչ մի պաշտոնյայի մոտ չենք հասնելու արդարության, ստիպված ենք դիմելու Ձեզ, պրն նախագահ։ Խոսքը վերաբերում է հանրապետության միակ Ակադեմիական համերգային խմբին, որը բազմիցս բարձր է պահել հայ արվեստի պատիվը։ Մենք՝ այս տողերի հեղինակներս, քարը քարին դնելով հասել ենք

Դու դիր՝ ես զանգեմ

Դու դիր՝ ես զանգեմ Հայավարի ենք լուծում «ԱրմենՏելի» առաջադրած խնդիրը: Իսկ խնդիրն այդ ընկերության կողմից մատուցվող հեռախոսակապի ծառայության հետեւանքով առաջացած ոչ հավասար պայմաններին հարմարվելն է: Ասելիքս, կարծում եմ, բոլորին է հասկանալի: Չէ՞ որ թվայնացված եւ «հին» ավտոմատ հեռախոսակայաններից օգտվող բաժանորդները չնայած հանգամանքին, որ նույն երկրում, նույն քաղաքում են բնակվում, ունեն այդ կապից օգտվելու բոլորովին տարբեր

ՍԵՐԽԻՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԱՆԴՐԱՆԻԿ ԱԴԱՄՅԱՆԻ ՀԵՏ

ՍԵՐԽԻՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԱՆԴՐԱՆԻԿ ԱԴԱՄՅԱՆԻ ՀԵՏ Ֆուտբոլասերները գիտեն, որ վերջերս Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ, 50-ամյա Անդրանիկ Ադամյանին վստահվել է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, սակայն նա դեռ պաշտոնապես չի հաստատվել այդ պատասխանատու պաշտոնում, որովհետեւ հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը, որում վերջնականապես պետք է որոշվի հարցը, դեռ չի կայացել։ Նույն կարգավիճակում է նաեւ

Զնդանի սովորույթով

Զնդանի սովորույթով Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներից մեկը լուսաբանելու նպատակով անհրաժեշտ համարեցի տվյալ համերգի ավարտից հետո զրուցել դիրիժորի հետ։ Մեր զրույցը ինձ բավականաչափ հետաքրքիր նյութ տվեց, որից հետո զրուցակիցս առաջարկեց շենքից ինձ ուղեկցել, սակայն լրագրողական մեր աշխատանքը յուրաքանչյուր կնոջ վարժեցրել է ինքնուրույնության ու տեմպի՝ առանց ընդունված պայմանականությունների։ Պարզվեց, որ համերգների ավարտից մի կարճ ժամանակահատված հետո «Արամ

ԲԱՐՁՈՒՆՔԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՍՆԵԼ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ

ԲԱՐՁՈՒՆՔԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՍՆԵԼ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ Երգչուհի Մանիկ Գրիգորյանն ունի ինքնատիպ ձայն եւ հիմնականում երգում է ժողովրդական, գուսանական եւ ազգագրական երգեր։ Պրոֆեսիոնալ բեմում առաջին անգամ ելույթ է ունեցել 1970-ին, «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում, ներկայացնելով ժողովրդական «Հովն ընկավ» երգը։ Սակայն նրան առանձնապես ժողովրդական մեծ սեր եւ ճանաչում է բերել «Քելե, լաո» երգը, որը երգչուհու մատուցմամբ հնչել է

Անտարբեր ձեւանալը հօգուտ նրա չէ

Անտարբեր ձեւանալը հօգուտ նրա չէ Ամբաստանյալ Վռամ Գալստյանը երեկ պատասխանեց «Հոկտեմբերի 27» քրգործով տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչների՝ փաստաբանների հարցերին։ Ակնհայտորեն այս ամբաստանյալը խաղում է։ Այն, որ խաղում է, երեւաց վերջին դատական նիստերի ժամանակ՝ նրա պահվածքից։ Մեկ խռովկան է դառնում՝ չպատասխանելով կողմերի հարցերին, մեկ հայտարարում, թե ինքն ասելիք ունի եւ պարզապես դրա ժամանակը չի եկել, մեկ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՏԵՂԸ ՉԷ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՏԵՂԸ ՉԷ Համենայնդեպս՝ նման եզրակացության կարելի է հանգել կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մելիքյանի հետ պատահածից։ Նա ուսուցիչ է աշխատել ՊՆ-ի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում, սակայն վարժարանի տնօրինությանը հավանաբար նման կադրեր պետք չեն եւ Կ. Մելիքյանը ազատվել է աշխատանքից։ Իսկ երբ աշխատանքում վերականգնվելու մասին դատարանի վճիռը ձեռքին վերադարձել է, նրան թույլ չեն տվել

Ազատ խոսքից հետո

Ազատ խոսքից հետո Անկախ հեռուստաալիքի հավակնություն ունեցող «Շարմ» ընկերության երեկվա ասուլիսի առիթը, ընկերության տնօրեն Ռուբեն Ջաղինյանի խոսքերով՝ «լրատվամիջոցների բարձրացրած հիստերիան էր»՝ կապված «Ա1+» հեռուստաընկերության շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Ի դեպ, անկախ հեռուստաալիքի հավակնություն ունեցող ընկերության տնօրեն Ռուբեն Ջաղինյանը թույլ չտվեց նկարահանել ասուլիսը՝ խոստանալով հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ առանձին հանդիպել։ Իսկ «Շարմի» գլխավոր պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը կարդաց

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆԸ ՄՆԱՑԵԼ Է 13 ՏԱՐԻ 9 ԱՄԻՍ

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆԸ ՄՆԱՑԵԼ Է 13 ՏԱՐԻ 9 ԱՄԻՍ «Հայաստանում աղքատությունը շատ բարդ է, միանգամայն տարբեր, ասենք, աֆրիկյան երկրների աղքատությունից»,- ասում է ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ Ժոյել Բուտրոն։ Ինչքան էլ մեր աղքատությունը բարդ ու բացառիկ է, բայց մեր երկիրը մասնակցելով Մոնթերեյում կայացած «Զարգացման ֆինանսավորում» միջազգային համաժողովին, միացել է ֆորումի կոնսենսուսային փաստաթղթին եւ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, որն օգտագործելով կարելի է զրկել կապուղիներից իշխանությանը չքծնող հեռուստաընկերություններին, Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է որպես առաջադեմ եւ Եվրոպայի խորհրդի ստանդարտներին համապատասխան։ Սակայն իրականում օրենքն այդպիսին չէ: Հին կարգով (երբ չկար այդ օրենքը) հաճախականությունները տրամադրում էր կապի նախարարը, հիմա՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը: Դրանց մեջ էական տարբերություն

Մարդը տուժո՞ղ է, թե՞ ոչ՝ որոշել է դատախազությունը

Մարդը տուժո՞ղ է, թե՞ ոչ՝ որոշել է դատախազությունը ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի գործով դատաքննության երեկ տեղի ունեցած նիստում ցուցմունքներ են տվել քրգործով անցնող երեք տուժող: Նրանցից մեկը լրագրող Լուսինե Վահրամյանն է, մյուսը՝ ԱԺ պատգամավոր, նախկինում ԱԺՄ, իսկ այսօր ՀՀԿ անդամ Ֆիլարետ Բերիկյանը եւ այսօր Սեւանի խիստ ռեժիմի գաղութում իր պատիժը կրող Վալերի Դորոգոնովը:

ՇԵՆՔԸ, ՈՐ ԿԱՌՈՒՑԵԼ Է «Ա1+» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

ՇԵՆՔԸ, ՈՐ ԿԱՌՈՒՑԵԼ Է «Ա1+» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ Ժամանակին «Գոլոս Արմենիի»-ին 7-րդ հարկից 13-րդը տեղափոխելու փորձը որակվեց իբրեւ իշխանությունների կողմից ծրագրված քաղաքական հետապնդում։ Իսկ այժմ նույն ուժերը «Ա1+»-ին եթերից զրկելու հնարավորությունը փորձում են հիմնավորել այս փաստարկով՝ 37-րդ կապուղին ձեր սեփականությունը չէ։ «Հինգ տարի դուք եք աշխատել, թող 5 տարի էլ ուրիշներն աշխատեն»,- դեռ «Հեռուստատեսության եւ ռադիոյի օրենքի»

ԹԱՏՐՈՆԻՆ ՎԵՐՋ ՏԱԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ

ԹԱՏՐՈՆԻՆ ՎԵՐՋ ՏԱԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ Արտաշես Գեղամյանի գլխավորած «Ազգային միաբանություն» կուսակցությունն Աբովյանում եւ նրան հարակից բնակավայրերում տեղական կառույցներ չունի։ Համենայնդեպս, այսպես էին ներկայացնում իրավիճակը բյուրեղավանցիները։ ՀԺԿ ղեկավար մարմնից նախորդ օրը փորձեցինք պարզաբանումներ ստանալ տարածված այն լուրերի մասով, ըստ որոնց՝ ՀԺԿ-ից մի քանի մարդ դուրս է եկել եւ անդամակցել «ԱՄ»-ին։ Պատասխանելու փոխարեն՝ կուսակցության ղեկավարությունը մեզ հրավիրեց Բյուրեղավան՝

«ԱՐՏԱՎԱԶԴՆԵՐԸ» ԲԱՇԽՎԵՑԻՆ

«ԱՐՏԱՎԱԶԴՆԵՐԸ» ԲԱՇԽՎԵՑԻՆ Երեկ Երեւանի կոնյակի գործարանում կայացավ Թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, նաեւ Թատրոնի միջազգային օրվան նվիրված հանդիսությունը։ Միջոցառումը հագեցած էր պարգեւներով։ Սկզբում հանրապետության թատրոնների որոշ աշխատակիցներ պարգեւատրվեցին կոնյակներով, ապա Բեյրութի ՀԲԸՄ երիտասարդական ընկերակցության կողմից Սփյուռք-Հայաստան կապերի զարգացման համար հուշանվեր հանձնվեց ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանին։ Վերջինս ուրախացավ, որ գոնե

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ ՌԴ-ի «ԱվտոՎԱԶ» եւ «Գազ» ընկերությունների հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչներ «Արմենիա-Լադա» եւ «Կարկոմավտո» կազմակերպությունները ՀՀ մաքսային պետական կոմիտեին դատի են տվել։ Սակայն դատը, որ երեկ պետք է լսվեր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, հետաձգվեց պատասխանող կողմի խնդրանքով, որպեսզի վերջինս կարողանա պատշաճ մակարդակով ներկայացնել իր առաջարկությունները։ Դատարանում «Արմենիա-Լադայի» եւ «Կարկոմավտոյի» շահերը

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ՌԴ մայրաքաղաքում ավարտվեց ԱՊՀ երկրների եւ Մերձբալթյան հանրապետությունների սպորտի ղեկավարների խորհրդակցությունը՝ նվիրված հունիսին մեկնարկող պատանեկան խաղերի նախապատրաստությանը։ Հրավերը կազմակերպել էր այդ համալիր մրցումների անցկացման նախաձեռնող, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը։ Ըստ մեր ունեցած տեղեկատվության, առաջին նիստը, իսկ Ռուսաստանի մայրաքաղաք ժամանել էին ԱՊՀ եւ Մերձբալթյան երկրների պետական կառույցների եւ ԱՕԿ-ների բոլոր ղեկավարները, վարել է

Քանի ազգը կա՝ թատրոնն անպայման կլինի

Քանի ազգը կա՝ թատրոնն անպայման կլինի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահե Շահվերդյանն արմատներով Լոռիից է։ Անձնագրային անունն է Ֆլոբեր (ի պատիվ ֆրանսիացի գրող Գուստավ Ֆլոբերի), իսկ Վահե անունով նրան ուսանողական տարիներին կնքել է Վավիկ Վարդանյանը։ Մինչ թատերական ինստիտուտ ընդունվելը սովորել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում, սակայն չի ավարտել։

ՆԱԽԱԳԱՀԸ «ՇՐՋԱՅՑԵՑ» ՔԱՂԱՔՈՒՄ

ՆԱԽԱԳԱՀԸ «ՇՐՋԱՅՑԵՑ» ՔԱՂԱՔՈՒՄ Բայց ոչ մի ժապավեն չկտրեց ՀՀ նախագահն արդեն սկսել է իր ընտրարշավը։ Համենայնդեպս, մեզ մոտ ընդունված կարգով՝ բարձրաստիճան պաշտոնյաները մեքենաներից դուրս են գալիս եւ սեփական ոտքերի օգնությանն են դիմում միայն ընտրություններից առաջ։ Իսկ երեկ պրն նախագահն իր թանկագին ժամանակից 2,5-3 ժամ նվիրեց մայրաքաղաքին, ավելի ճիշտ՝ մայրաքաղաքադիտմանը։ Քաղաքադիտումը սկսվեց Ազգային պատկերասրահի տանիքից։ Մշակույթի,

Փաստաբանն «ափաշկարա սուտ» համարեց միության նախագահի հայտնածը

Փաստաբանն «ափաշկարա սուտ» համարեց միության նախագահի հայտնածը «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալ Համլետ Ստեփանյանի պաշտպանությունը պետպատվերի կարգով իրականացնում է Հայաստանի փաստաբանների միությունից Աղասի Աթաբեկյանը։ Վերջինիս հարցադրումները, հայտարարությունները տարօրինակ տպավորություն են թողնում, ակնհայտ հետեւանքներ ունենում, որը զուգադիպություն կամ պատահականություն անվանելը պարզապես սխալ կլինի։ Հետեւենք, օրինակ, թե ամբաստանյալ Վռամ Գալստյանին ինչպիսի հարցեր ուղղեց փաստաբան Աթաբեկյանը եւ հետո ինչ

ՆԱԽԱԴԵՊ ՄԻ՛ ՍՏԵՂԾԵՔ

ՆԱԽԱԴԵՊ ՄԻ՛ ՍՏԵՂԾԵՔ Ի՞նչ են մտածում «Ա1+» հեռուստաընկերության շուրջ ստեղծվածի մասին Հռիփսիմե Սիմոնյան. արվեստաբան- ««Ա1+»-ը այլ հայացք է, այլ անկյունով է նայում երկրում կատարվող իրադարձություններին։ Ինձ թվում է, որ այդ մրցույթում ամեն ինչ կարվի, որ «Ա1+»-ը զրկվի եթերից, որը ցույց կտա իշխանությունների անհանդուրժողականությունն այլ հայացքի, այլ կարծիքի նկատմամբ, ինչը գավառամտության արդյունք է։ Եվ դեռ այդ

Մի խառնեք մեզ ձեր խաղերին

Մի խառնեք մեզ ձեր խաղերին «Շարմը» գոյություն ունի 1991 թվականից, որի ստեղծման հիմք է հանդիսացել Երեւանի պետական բժշկական ինստիտուտի ՈւՀԱ թիմի գործունեությունը: Վերջինս երկու անգամ՝ 1992 եւ 1994 թթ., հաղթող է ճանաչվել ՈւՀԱ միջազգային լիգայում: «Շարմ» ընկերության գործունեության հիմնական առանցքը շոու-բիզնեսն է՝ իր բոլոր դրսեւորումներով. այն է՝ գովազդների պատրաստում եւ տեղադրում հեռուստաալիքներով եւ տպագիր լրատվամիջոցներով,

ՔԸՐՔՈՐՅԱՆԻՆ Ի՞ՆՉ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՔ ՏԱԼՈՒ

ՔԸՐՔՈՐՅԱՆԻՆ Ի՞ՆՉ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՔ ՏԱԼՈՒ Բաց նամակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մեծարգո, ես կասեի՝ սիրելի նախագահ։ Ճիշտ է, կարող է տպավորություն ստեղծվել, թե «խաբարբզիկությամբ» եմ զբաղվում, բայց սույն բաց նամակով կատարում եմ իմ քաղաքացիական եւ լրագրողական պարտքը։ Խնդիրն այն է, որ լրջորեն անհանգստացած եմ Ձեր միջազգային վարկով, մեղքս ինչ թաքցնեմ, 1998-ի Ձեր ընտրողն եմ։ Բոլորս

Փակելու որոշումն ընդունված է

Փակելու որոշումն ընդունված է Երեկ, պատասխանելով եթերային 37-րդ հաճախականության աղոտ ապագայի մասին հարցին, նախագահն, ըստ էության, որոշեց «Ա1+»-ի ճակատագիրը. «Մի բան հստակ է ինձ համար, որ մենք մինչ այժմ չենք ունեցել օրենք, որը կարգավորում էր այս դաշտը։ Նույն ընկերությունը (խոսքն «Ա1+»-ի մասին էր- Մ. Բ.) այդ հաճախականությունը ստացել է կապի նախարարի հրամանով՝ 97-ի հունվարին։ Չի

ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆ ԴԵԳԵՆԵՐԱՏՆԵՐԸ

ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆ ԴԵԳԵՆԵՐԱՏՆԵՐԸ Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների դատախազի օգնական Ս. Աբրահամյանին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը 05.11.01 թ. հանձնարարել է լրագրողներին «շուտափույթ» պարզել եւ զեկուցել, թե ինչպես են դեգեներատները հայտնվում կառավարման համակարգում։ Այս փաստի առիթով Դուք հարուցել եք քրեական վարույթ եւ Նիկոլ Փաշինյանին ներգրավել որպես մեղադրյալ։ Սրանով Դուք խոչընդոտում եք հասարակությանը հուզող հարցի

ՄԱՍՆԱՏՄԱՆ ՓՈՐՁ

ՄԻ՞ԹԵ ՔԱՆԴՎԵԼՈՒ ԵՆ Հյուսիսային պողոտայի ճանապարհին գեներալների առանձնատների հայտնվելու մասին տեղյա՞կ է, թե՞ ոչ՝ «Առավոտի» հարցին ի պատասխան, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ասաց. – Մանրամասնություններին տեղյակ չեմ։ Ինձ զեկուցեցին, որ վերջերս մամուլում որոշ հրապարակումներ են եղել։ Ես հանձնարարել եմ այդ շինարարության օրինականության վերաբերյալ բացատրություններ տալ։ Նախագահը շտապեց ներկա քաղաքապետին պաշտպանել՝ առանց դրա անհրաժշետության մասին

«Կենցաղային միջադեպ է»

«Կենցաղային միջադեպ է» ՀՀՇ վարչության նախագահ Ալեքսանդր Արզումանյանին եւ ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ձերբակալվածներ առայժմ չկան։ Երեկ տուժողները, մեր ունեցած տեղեկություններով, ցուցմունքներ են տվել նախաքննության մարմնին եւ ենթարկվել դատաբժշկական փորձաքննության։ Նշենք, որ նրանք չէին բողոքել՝ պահանջելով ոստիկանության՝ իրենց ծեծած աշխատակիցներին ենթարկել պատասխանատվության, ըստ ամենայնի, չցանկանալով դատական

Ո՛Չ ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ

Ո՛Չ ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ Պատերազմը հայտարարված է, մարտահրավերն՝ ընդունված Մամուլի ազգային ակումբի նախաձեռնությամբ երեկ տեղի ունեցավ հերթական հավաքը՝ ընդդեմ կառավարության ներկայացրած «Մամուլի մասին» օրենքի նախագծի։ Հանդիպման մասնակիցներն ընդունեցին հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «Փետրվարի 15-ի ՄԱԱ-ի ընդունած հայտարարությունն ընդգծում է, որ ԶԼՄ-ների մասին օրենքի նախագիծը մամուլի նկատմամբ պետական վերահսկողության եւ երկրում գրաքննություն սահմանելու անթաքույց փորձ է։ Անցել

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ Այն ավելի քան մտահոգիչ է Դեռ անցյալ տարեվերջին հայտնի դարձավ, որ «27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերի պաշտպան, ռուս փաստաբան Օլեգ Յունոշեւը ստացել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ոճրագործությունը պատկերող եւ այսօր գործի նյութերում՝ իբրեւ իրեղեն ապացույց առկա տեսագրության փորձաքննության մասնագիտական եզրակացությունը: Կասկածներին ու փաստաբանի՝ տեսաերիզը փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930